ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Այն անձիք որոնք ունեն մեկից ավելի պետության քաղաքացիություն համարվում է երկքաղաքացի: ՀՀ քաղաքացի է համարվում այն անձը, որ ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի այլ պետության (երկրի) քաղաքացիություն:
ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995թ-ի հունավրի մեկից հետո, առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի հանրապետութայն քաղաքացիների վրա:
ՀՀ երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետութայն քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները ու պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերում:
Եթե ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն է ընդունում կամ ստանում, պարտավոր է այդ մասին մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ կառավարության լիազորված մարմնին:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել