Հատկապես հետաքրքիր ելույթով հանդես եկավ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով` Գուրգեն Մարգարյանի հարազատները ուղղակիորեն, իսկ Հայաստանի Հանրապետությունը անուղղակիորեն կարող են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտված մի շարք իրավունքների, այդ թվում կյանքի իրավունքի հետ կապված: Կորյուն Նահապետյանի կարծիքով` «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի ստրասբուրգյան կոնվենցիան թերի է և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերը նշված կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության նախաձեռնման միջոցով հետագայում կանխի ազգային ծագման հողի վրա կատարված սպանությունները, որը 2004 թ.-ի փետրվարի 19-ից հետո մինչև այս պահը չի արվել Հայաստանի կողմից:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net