Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսն այսօր մտահոգություն է հայտնել 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանությունը գործած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ պարգեւատրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ:
«Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Ռասիստական կամ էթնիկ ատելության հողի վրա կատարված բռնի գործողությունները հանցագործությունների առավել վտանգավոր ձեւերն են հանդիսանում: Բացի զոհերի եւ նրանց հարազատների վրա ավերիչ ազդեցությունից, դրանք կարող են կործանարար լինել ամբողջ հասարակության համար: Պետությունները պարտավոր են կիրառել պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր հանցանք են գործել այդ հողի վրա», – նշվում է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ Իրավաբան. net