Գործի մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու փորձաքննությանը

Քաղաքացիական դատավարության ժամանակ կողմը կամ կողմերից որևէ մեկը իրավունք ունի միջնորդություն ներկայացնել փորձաքննություն նշանակելու մասին:
Դատաքննության ժամանակ կողմերի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը վճարում է միջնորդություն ներկայացրած կողմը:
Եթե դատարանն իր նախաձեռնությամբ է նշանակում փորձաքննություն, ապա վճարումը ներառվում է դատական ծախսերի մեջ:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին:
Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:
Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը:
Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել