Հանրային աշխատանքների դատապարտված անձը պարտավոր է,ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում ներկայանալ դատարանի դատավճռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում: Դատապրտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում:Որպես կանոն հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները:
Որպես կանոն, դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրա առաջին կան երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդության, ինչպես նաև հղիության դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:
Եթե դատապարտյալը պարտադիր կամ այլ այլընտրանքային ծառայության է զորակոչվելու, ապա հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետը կասեցվում է:
Աղբյուրը` իրավաբան.net