Հաճախ են լինում դեպքեր, երբ պարտապանի պարտավորությունները կատարվում են, սակայն գույքն արգելանքից հանելը դժվարություններ է առաջացնում:
Այս խնդրի կապակցությամբ Իրավաբան.net-ի լրագրողը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի հետ:
Վերջինիս փոխանցմամբ` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածում նշված հիմքերով կարճվել է կատարողական վարույթը, եթե դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մաuին և եթե պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Աղբյուրը` Իրավաբան.net