Շուտով Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում կգործարկվեն նոր լուսացույցներ

Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում տեղադրվել են նոր լուսացույցներ, որոնք սակայն դեռ չեն գործարկվել: Թե ե՞րբ կգործարկվեն այս լուսացույցյները, ՀՀ ոստիկանությունից տեղեկություն չտրամադրեցին, ըստ էության օրը դեռևս հստակ չէ, սակայն սպասվում է, որ շուտով դրանք կգործեն: Մեզ նաև փոխանցեցին, որ լուսացույցների գործարկումից օրեր առաջ վարորդներին անպայման կիրազեկեն:

Նշենք նաև, որ այս նոր լուսացույցները ՃՈ-ին տրամադրում է «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները, ովքեր փոխկապակցված են նաև ոստիկանությանը արագաչափեր տրամադրող ընկերության՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ:

Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել