Խաղատների շահագործումն արգելվու՞մ է Երևանում

Շատ երկրների խաղատներում չկան
ժամացույցներ և պատուհաններ

Յուրաքանչյուր երկրում տարբեր են խաղատան գործունեության համար սահմանված կանոնները: «Ռուսաստանում 2006թ դեկտեմբերի 20-ին ընդունվեց Ֆեդերալ 244 Օրենքը, համաձայն որի՝ բոլոր հաստատությունները, որոնք իրականացնում էին մոլեխաղեր, բացառությամբ բուքմեյքերական և լոտորեյական խաղերի, պետք է դուրս բերվեին քաղաքներից՝ տեղափոխվելով չորս հատուկ տարածքներ: 2009 թվականի հուլիսի 1-ից օրենքն ամբողջովին մտավ ուժի մեջ, որի արդյունքում արդեն օրինական խաղատներ Ռուսաստանում չկային, բացառությամբ այդ չորս հատուկ տարածքների»,- այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` ՀՀ խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:
Նշենք նաև, որ 2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել` հետևյալ տարածքներում:
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում.
բ) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երեւան քաղաքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:»:
Խաղատունը գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում` հասցեում: Համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի` խաղատան կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Կազմակերպիչը խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը, պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին, ինչպես նաև ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել