Ինչպես արդեն նշել ենք, ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար (տես Իրավաբան.net-ի 27.08.2012թ. հոդվածը):
Իսկ ի՞նչը կարող է գրանցվել որպես ապրանքային նշան:
«Որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը» ,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` այդպիսք են`
1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.
2) տառերը կամ թվերը.
3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.
4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.
5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.
6) ձայնային ազդանշանները.
Որպես ապրանքային նշանկ կարող է օգտագործվել նաև վերը թվարկված նիշերի ցանկացած համակցություն,- նշում է իրավաբանը։
Աղբյուրը`Իրավաբան.net