Կառավարության որոշմամբ սահմանվում են այն անձինք, որոնց հիվանդության դեպքում անհրաժեշտ դեղերը տրվում են անվճար: Նշված խմբին պատկանող անձինք են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
ը) մինչև 7 տարեկան երեխաներ:
2. Բնակչության որոշ սոցիալական խմբերին պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50 տոկոս զեղչով՝
ա) 3-րդ խմբի հաշմանդամներ,
բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
գ) բռնադատվածներ,
դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
զ) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30 տոկոս զեղչով:
Աղբյուրը` Իրավաբան.net