Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման մասին ասվում է.
«Ռուսաստանում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահ է, խոր մտահոգությամբ ընդունեցին ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին ներում շնորհելու հաղորդագրությունը, որը հունգարական դատարանի որոշմամբ դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2004թ. առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանելու համար, ինչպես նաեւ այդ ներմանը նախորդած հունգարական իշխանությունների` նրան Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը:
Կարծում ենք, որ ադրբեջանական նաեւ հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են տարածաշրջանում լավածության թուլացմանն ուղղված միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին`ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով: Նաեւ ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակում կտան ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականը»:
Աղբյուրը` Իրավաբան.net