Պրակտիկայում պատահում են դեպքեր, երբ դատական ակտերն այնքան էլ պարզ չեն գրված կամ ունենում են վրիպակներ: Այսպիսի դեպքերում գործին մասնակից անձն իրավունք ունի դիմել դատարան` վճիռը պարզաբանելու կամ վրիպակներն ուղղելու համար:
Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Ա.Հակոբյանի փոխանցմամբ` «Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մաuնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրաuխալները եւ թվաբանական uխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը եւ էությունը:
Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրաuխալները եւ թվաբանական uխալներն ուղղելու մաuին պահանջը կարող է ներկայացվել մինչեւ վճռի կատարումը:
Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրաuխալները եւ թվաբանական uխալներն ուղղելու մաuին դատարանը կայացնում է որոշում:
Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրաuխալները եւ թվաբանական uխալներն ուղղելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել:
Աղբյուրը` Իրավաբան.net