Մեր օրերում հաճախ ենք հանդիպում ցուցանակների գրված՝ տեսաերիզների վարձույթ, հարսանյաց զգեցտների վարձույթ, ավտոմեքենաների վարձույթ և այլն: Ներկայումս վարձույթի պայմանագրի կիրառման ոլորտն զգալիորեն ընդլայնվել է:
Ի՞նչ է ամրագրել օրենսդիրը վարձույթի վերաբերյալ:
Վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք: Պայմանգրով վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ: Վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:
Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net