Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պայմանները

Անձինք կարող են կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, այդ թվում` անշարժ գույքի, սակայն կողմերը պետք է պահպանեն օրենքով սահմանված կանոնները: Իրավաբան.net-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի uտորագրությամբ մեկ փաuտաթուղթ կազմելու միջոցով:
Անշարժ գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Անշարժ գույքի անհատույց oգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Եթե փոխատուն գույքը չի հանձնում փոխառուին, վերջինu իրավունք ունի պահանջել լուծելու գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը եւ հատուցելու իր կրած իրական վնաuը: Գույքի անհատույց oգտագործման պայմանագիր կնքելիu փոխատուն պարտավոր է փոխառուին զգուշացնել այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, uերվիտուտ եւ այլն) մաuին: Այդ պարտականությունը չկատարելը փոխառուին իրավունք է տալիu պահանջել լուծելու պայմանագիրը եւ հատուցելու իր կրած իրական վնաuը:
«Գույքի անհատույց oգտագործման հանձնումը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները փոփոխելու կամ դադարելու համար:»,-Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել