«ԱՄՆ-ին խորապես մտահոգել են լուրերն այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Հունգարիայից Ադրբեջան վերադարձած Ռամիլ Սաֆարովին: Պարոն Սաֆարովը դատապարտված էր ցմահ բանտարկության հունգարական բանտում` 2004թ. ընթացքում Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Մենք Ադրբեջանին հայտնում ենք մեր խորը մտահոգությունը ձեռնարկված գործողության առնչությամբ եւ ակնկալում ենք բացատրություններ ստանալ: Մենք նաեւ սպասում ենք հավելյալ տեղեկությունների Հունգարիայից` պարոն Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ: Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում», – այդ մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենտրելի հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net