Ինդոնեզիայի Արդարադատության նախարարի տեղակալը ներողություն է խնդրել իրավաբաններից Twitter-ում տեղադրված իր այն հաղորդագրության համար, որտեղ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց շահերը պաշտպանող իրավաբաններին համեմատում է կոռուպցիայի հետ։
Իր հայտարարության մեջ Դեննի Ինդրայան ներողություն է խնդրել այն չարատավորված իրավաբաններից, ովքեր իրենց աշխատանքը կատարում են գործող օրենքների և ընթացակարգերի պահանջներին համապատասխան և պահպանում էթիկայի կանոնները։ Նա նաև հույս է հայտնել, որ հանությունը կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարում աջակցել իրեն, հայտնում է Global Legal Post-ը: ։
Արդարադատության նախկին նախարար Յուսրիլ Իհզա Մահենդրան մեկնաբանել է պարոն Դեննիի հայտարարությունը, ասելով որ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց պաշտպանող իրավաբանները, այդպիսի անձանց պատասխանատվությունից ազատող դատավորները, ինչպես նաև նրանց ներում շնորհող նախագահը հենց իրենք կոռումպացված անձ են հանդիսանում։
Աղբյուրը` Իրավաբան. net