Քաղաքացիները ոչ իրազեկված լինելու հանգամանքով պայմանավորված, հաճախակի են հայտնվում են անցանկալի իրավիճակներում և կրում դրանից բխող հետևանքները:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) պետք է իմանան, որ իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերջինս հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում տվյալ օրվա համար ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ: Նշված գումարների գերազանցման դեպքում, նշանակվում է տուգանք ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Իրազեկենք նաև, որ նշված իրավահարաբերությունները կարգավորում են «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված N 386-Ն որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net