Yearly Archives: 2017

Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը

Արտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին և 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության: ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է, որ հաշվառման համար հիմք է հանդիսացել նրա ծննդյան վկայականում Երևանը՝ որպես ծննդավայր նշած լինելու հանգամանքը: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը, հիմնվելով միայն ծննդյան վկայականում ծննդավայրի վերաբերյալ տվյալների վրա,… Read more »

Բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում

Քրեական պատասխանատվություն կկրեն բուժաշխատողների գործունեության խոչընդոտելու համար: Կառավարությունը այսօրվա նիստում  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենսդրական նոր նախագիծ: Փոխանախարարի խոսքով՝ օրենքի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը: Օրենքի նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար… Read more »

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը կշարունակվի

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա… Read more »

Մասնագիտությունների ցանկը համալրվում է

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն կընդլայնվի: Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց փոփոխություն անել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում: Ըստ այդմ՝ ավելանում է Դատական փորձաքննություն մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ՝ որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ: Ավելանում է նաև Մեխատրոնիկա մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է,… Read more »

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրին համապատասխան, երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ… Read more »

Մեքենաների խցանումները վերացնելու ուղղությամբ վարչապետը նոր հանձնարարական է տվել

Հոկտեմբերի 19-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող խցանումների վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝  կառավարությունը նախաձեռնել էր օրենսդրական ու գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ուղղությամբ։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով տուգանքները հավելվող տույժերը վերացվել են, նախատեսվել է նախազգուշացման կիրառման ճկուն համակար. «Սակայն պարզ է, որ աշխատանքային օրերին Երևանում լինում են խցանումներ, երթևեկության… Read more »

Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում է ռուսական պետհամարանիշերով. քաղաքացի

Անահիտ Հարությունյանը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել․«Հարգելի պարոն Ահարոնյան, ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»: Ի պատասխան քաղաքացու հարցադրմանը, Աշոտ Ահարոնյանը գրել… Read more »

Իրավաբանի թափուր աշխատատեղ՝ ՄԻԵԴ-ում

Հայատարարվել է մրցույթ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավաբանի օգնականի թափուր հաստիքի համար։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ իրավաբանաության ոլորտում բարձրագույն կրթություն, նվազագույնը վեց ամսվա աշխատանքային փորձ, անգլերենի կամ ֆրանսերենի շատ լավ իմացություն, հայերենի գերազանց իմացություն, լինել 35 տարեկանից փոքր։ Մանրամասներն այստեղ։ Իրավաբան.net  

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կ.Ուլնեցու փ. 30, 30ա շենքերը եւ 1-28 սեփական տները, հարակից հանրային բաժանորդները, Մարգարյան փ. 4, 11, 13, 15 17, 19, 23, 25, 27, 29, 29/1, 29/2, 31, 33, 37, 41,… Read more »

ՃՏՊ Նորատուս գյուղի ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3 կմ-ին բախվել են «Ուազ» մակիշի 36 LO 345 (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Բ.) և «ՎԱԶ 21-10» մակնիշի 35… Read more »