Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 2, 2017

Թրամփը դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես գործընթացը սկսել: Բազմազանության վիճակախաղ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք ունենալ արժեքների հիման վրա մեր երկիր մուտք գործող… Read more »

2017 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման գործընթացի վերաբերյալ նախագիծ է ներկայացվել

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կառավարությունը հավանությունն է ներկայացրել նախագիծ, որի համաձայն,  2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին պետք է ապահովվեն զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով: Որաշման նախագծի համաձայն՝ 2017 թվականի ձմեռային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը պետք է  ուղարկվեն… Read more »

Առաջարկվում է հողատարածք նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  կառավարության հավանությանն է ներկայացրել պաշտպանության նախարարությանն ամրացված անշարժ գույքը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով նվիրաբերելու մասին որոշման նախագիծը: Հողատարածքը ունի 1659.28 քառ. մետր մակերես, 1090000 դրամ արժեք: Իրավաբան.net

Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվողին պետք է մահապատժի ենթարկել. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվող Սաիֆուլլո Սաիպովին պետք է մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն: Ավելի վաղ, Սաիպովին մեղադրանք է աջադրվել ահաբեկչություն իրականացնելու համար, նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ էլ մահապատիժ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին բեռնատարը մի քանի փողոց անցնելուց հետո, ճանապարհին վրաերթի է ենթարկել հեծանվորդներին,… Read more »

Պաշտոնյաներ, ովքեր գույքի և եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել նախորդ տարի

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է այն պաշտոնյաների անունները, ովքեր 2016-ին չեն ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրեր։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ… Read more »

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500… Read more »

4 քաղաքացի մնացել է վերելակի ներսում

Նոյեմբերի 1-ին, ժամը 00:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/6 շենքի 5-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել վերելակից: Իրավաբան.net

8-ժամյա ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան 20-ից 64, Քաջազնունի 16-ից 110, Նար-Դոսի 30-ից 145, Քրիստափորի 10-ից 140, Խորենացի 47/7  համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:… Read more »

6 ժամ լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 02-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Նորաշեն թաղ. 26, Բաշինջաղյան 1-ին նրբ. 8, 10, Շիրազի փ. 38 շենքերը, Արեշ 12փ. 94-148; 15փ. 33-53 (կենտ), 52-58 (զույգ); 35փ. 4-33; 37փ. 1-34; 43փ. 1-33; 45փ. 6-40 սեփական… Read more »