Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Գլոբալ Յուգրեդ ծրագրի հայտերը սկսվում են. ԱՄՆ դեսպանատուն

Ցանկանո՞ւմ եք յուրահատուկ փորձառություն ունենալ Միացյալ Նահանգներում, դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և այդպիսով ձեռք բերել հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հարմարվել նոր միջավայրերին և ոչ միայն:

Նախորդ շաբաթվա համեմատ առաջնագծում լարված է անցել

Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված: Այս մասին հայտնում են ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում… Read more »

ՎիվաՍել-ՄՏՍ բրենդի պատմությունը` առաջնորդության և պատասխանատու բիզնես կառավարման օրինակ

Հայաստանում գործարար մշակույթի պատասխանատու մոդել առաջարկած ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդությանը՝ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ընկերությունը նպաստում է նաև աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի տարածմանը: Տարիքային տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են: Հայաստանում բջջային կապի զարգացման պատմությանն ու այդ ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն այս անգամ բացահայտել են Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները:… Read more »

Աշխատանքային պայմանագրի լուծում. ո՞վ իրավունք ունի լուծել Ձեր և գործատուի միջև կնքված պայմանագիրը

Աշխատանքային պայմանագրի լուծում ասելով հասկանում ենք աշխատանքային հարաբերությունների դադարում, ավարտ, իսկ լուծման հիմքերը ամրագրված են Աշխատանքային օրենսգրքում: Այդ հիմքերից մեկն է՝ աշխատանքային պայմանագիրի լուծումը կողմերի համաձայնությամբ, որի դեպքում մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին:… Read more »

Ոստիկաններին են ներկայացել Նորաշենի գյուղապետի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ կասկածվողները

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը, ապա՝ հրազենից կրակոցներ արձակվել նրանց  ուղղությամբ և հեռացել դեպքի… Read more »