Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Վրաերթ Կորյունի փողոցում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: Իրավաբան.net

ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու

Հոսանքազրկում Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:30-13:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 2/2, 4/1,19, 21, Ջուղայի փ. 2, 4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-16:00 Կիևյան փ. 14 ա շենքը և հարակից հանրային բաժանորդները, Հ. Էմինի… Read more »

Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600

Հրդեհված շենքը դեռ մարում են

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :

Երևանի ավագանու հերթական նիստը՝ հոկտեմբերի 31-ին

Երևանքի քաղաքապետարանից հայտնում են,  որ հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը. ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով. 1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։ 3. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։ 4. «Էքստերիեր Գրուպ» սահմանափակ… Read more »

Մայրը վաճառել է երեխային 200.000 դրամով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա… Read more »

Ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել

Ռուս զինվորականը ոչ միտումնավոր կրակել է ծառայակցի վրա, այնուհետև ինքնասպան եղել. դեպքը տեղի է ունեցել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազի» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ ժամկետային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության պայմանները և ոչ մի միտումնավոր կրակել է ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով մեկ այլ զինծառայողի»,- ասվում է… Read more »

Մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։ Այս գործով դատավարությունը թևակոխել է վիճաբանության փուլ։ Այսօր մեղադրող դատախազ Վիգեն Պետրոսյանը ընթերցեց մեղադրական ճառը․ «Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ՝ հասարակության անդամների ներկայությամբ, նշել առաջադրված մեղադրանքների էությունը, բովանդակությունը, ինչպես նաև անդրադառնալ դրանց վտանգավորության աստիճանին… Read more »