Daily Archives: Երեքշաբթի, Սեպտեմբեր 19, 2017

Առցանց ուսուցման հնարավորություն՝ փաստաբանների համար

Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության կողմից մշակված առցանց ուսուցման հարթակը արդեն հասանելի է olp.advocates.am հասցեով: Յուրաքանչյուր փաստաբան կիսամյակի կտրվածքով կարող է առցանց հարթակով լրացնել պարտադիր վերապատրաստման 4 ժամ և տարվա կտրվածքով 8 ժամ: Առցանց հարթակը առաջարկում է հետևյալ դասընթացները՝ Դաս 1. Մինչդատական կալանքի թույլտվության վերաբերյալ դատական ակտերի առարկան և չափորոշիչները: Դասը վարում է Դավիթ Խաչատուրյանը,… Read more »

Այսուհետ նոր վարչական շենքում կգործի Արթիկի քննչական բաժինը

Այսուհետ նոր վարչական շենքում կգործի նաեւ Արթիկի քննչական բաժինը՝ Բաղրամյան 4 հասցեում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Շենքը ամբողջովին վերանորոգվել է եւ կահավորվել, որտեղ եւս հատուկ սենյակներ են նախատեսվել՝ քննչական առանձին գործողությունների՝ անչափահասների հարցաքննության եւ ճանաչման համար։ Կազմավորման պահից Քննչական կոմիտեն հետեւողական աշխատանքներ է իրականացնում տարածքային ստորաբաժանումների շենքային պայմանները բարելավելու… Read more »

Համո Սահյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանի 3135-Ա որոշմամբ՝ Երևանի Համո Սահյանի անվան  համար 70  հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Սահակ Փարվանյանը: Այս մասին տեղեկանում ենք yerevan.net կայքից: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով /12.09.2017թ.–12.09.2022թ./: Նախկինում նա եղել է նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իրավաբան.net

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

 Այսօր Երևանում տեղի է ունեցել ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում» ծրագրի փակման արարողությունը եւ մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագիրը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀ ԿԱ… Read more »

ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունը հայտնում է՝ Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպել է Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչներին` քննարկելու բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի կառավարության անունից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բորիս Դեմիրխանյանը և Արման… Read more »

Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները և Արցախյան հիմնախնդիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն և Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել… Read more »

Սփյուռքի մասնակցությունը՝ նոր գաղափարներով և փորձով

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝ նիստի բոլոր զեկույցները նվիրված են… Read more »

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը,տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը: Կողմերն անդրադարձել են ս.թ. մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը: Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր… Read more »

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրաբերվել է

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի 3153-Ա որոշմամբ՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բնակարան է նվիրել Ռոզա Լևոնի Մնացականյանին, Լենա Ռաֆիկի Սարգսյանին, Գայանե Լևոնի Մնացականյանին, Արմինե Լևոնի Մնացականյանին` որպես սեփականություն: Այս մասին տեղեկանում ենք yerevan.am  կայքից: Բնակարանը  գտնվում է Արզումանյան փողոցի հ.8ա շենքի հ.13 հասցեում: Իրավաբան.net