Daily Archives: Հինգշաբթի, Օգոստոս 24, 2017

Սյունիքի մարզում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ամփոփվեցին

Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) Կապանի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ  ամփոփվեցին Սյունիքի մարզում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպություններին տրամադրված անվճար իրավաբանական  աջակցության արդյունքները, քննարկվեցին և պլանավորվեցին հետագա աշխատանքները: Այս մարզում  կատարված աշխատանքները ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանին ներկայացրեց ծրագրի մարզային պատասխանատու Հրայր Խաչատրյանը: Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանի հետ… Read more »

Մաքսային փորձաքննության մասնակցելու սահմանափակումը

Այն դեպքերում, երբ մաքսային գործառնություններ իրականացնելիս ծագող հարցերի պարզաբանման համար պահանջվում են մասնագիտական գիտելիքներ, մաքսային մարմինների կողմից նշանակվում է մաքսային փորձաքննություն: Մաքսային փորձաքննություն նշանակվում է մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ փոխադրամիջոցների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, առևտրային և այլ փաստաթղթերի և դրանց նույնականացման միջոցների նկատմամբ: Մաքսային փորձաքննություն իրականացնելու հետ կապված ծախսերը կատարվում են… Read more »

Հակակոռուպցիոն և բարեխղճության դասընթացներ՝ Սյունիքի հանրային ծառայողների համար

Այսօր Կապանում  հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Սյունիքի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ  դասընթացները անցկացվում են Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի,… Read more »

Պետկառույցների ավտոմեքենաների հաշվառման նիշերը

Դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 8-ինոստիկանապետի 7-Ն  հրամանով սահմանվել են բոլոր պետական կառույցներին հատկացվող ծառայողական մեքենաների պետահամարանիշները: Այս հրամանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել այս տարվա հունիսի 24-ին: Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, Հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՀՀ դատախազության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական… Read more »

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթները, պարբերաբար… Read more »

Հաստատվել է Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող 2017-2018 թթ. միջոցառումների ծրագիրը

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվել է Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Արդյունքում պետպատվերի շրջանակում կիրականացվի լրացուցիչ շուրջ 3000 վիրահատություն: Ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:… Read more »

Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցություններ

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են Համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի… Read more »

Հայ օգնության միությունը գրենական պիտույքներ է տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ  դասարանցիների: Ըստ մարզերի` գրենական պիտույքներ… Read more »

Մաքսային արտոնություններ տրվեցին «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությանը

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը հավանություն տվեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը մաքսայաին արտոնություններ տալու որոշման նախագծին, որի համաձայն, ընկերությունը կազատվի 243 մլն դրամի չափով ներկրվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչ տարրերի, հումքի կամ նյութերի մաքսային տուրքերից։ Նշվում է, որ  ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում… Read more »

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը այլևս չի շահագործվի

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու որոշման նախագծին: : Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: 2006 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության թիվ 1637-Ն որոշմամբ ՀՀ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել… Read more »

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նախագիծն ընդունվեց

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման են հանձնվում «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ամբողջությամբ հանդիսանում է պետական սեփականություն: Կառավարությունը հաշվի է առնում, որ «Տաշիր Կապիտալ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 70% բաժնետոմսերի սեփականատերն է, և որ վերջինս ու «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն ունեն էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման,… Read more »

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 150 հազար դրամով

Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի  արձանագրությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն որոշել է «Գանձասար-Կապան-2»-«ՖԿ Արցախ» (ԱԽ011) խաղին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար,  ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` 1 (մեկ) խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ: Որոշել է նաև Մանկապատանեկան… Read more »