Daily Archives: Երեքշաբթի, Օգոստոս 22, 2017

Ucom-ը սպասարկման ևս մեկ սրահ է գործարկել

Օրերս Ucom ընկերությունը գործարկել է նոր վաճառքի և սպասարկման կենտրոն «Զվարթնոց» օդակայանի ժամանման սրահում: Կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները և առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:  «Այս սպասարկման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին շատ արագ իրականացնել… Read more »

Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել և անցել իր լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն 04.06.2017թ.-ին բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել… Read more »

Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվները իրացվում են

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական… Read more »

Ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ Հ.Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման… Read more »

Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ը սպասվում… Read more »

Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել են հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ ներգրավված նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանի հանդեպ դատական նոր ակտ է կայացվել և նրան տեղափոխել են հոգեբուժական հաստատություն. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը: Փաստաբանը նշեց, որ այս որոշումը դեռևս չի բողոքարկվել: Փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել գործի վերաբերյալ՝ խոստանոլվ որոշակի տեղեկություններ ասել միայն նախաքննության ավարտից հետո:… Read more »

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել

Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում: Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության… Read more »

Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա… Read more »

Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Հրատապ օգնություն ստանալու համար  ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին… Read more »

ՃՏՊ Վրաստանում. տուժել է 6 ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ… Read more »