Daily Archives: Երկուշաբթի, Օգոստոս 7, 2017

Վերջին երեք օրերին արձանագրվել է 29 ավտովթար

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Հրդեհ՝ Լորուտ գյուղում

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ), Ռ. Ս.-ին պատկանող 150 հակ և 1.5 տոննա կուտակած անասնակեր:

Վարչապետի որոշմամբ Արտակ Ղազարյանն ազատվեց ՀՀ ՍԱՊԾ-ի պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է կատարվող աշխատանքների… Read more »

Խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40…41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Փաստաբանները պալատի նախագահ կընտրեն սեպտեմբերի 9-ին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 09։00-ից մինչև 1800-ն: Պալատից հայտնում են, որ  թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվելու է 2017 թվականի օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվելու է 2017 թվականի օգոստոսի 17-ին (ներառյալ)։ Նախագահի թեկնածուների քարոզչության մեկնարկը կտրվի 2017 թվականի օգոստոսի 18-ից (ներառյալ), այն կավարտվի ավարտվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին,… Read more »