Daily Archives: Շաբաթ, Օգոստոս 5, 2017

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ՀՀ-ում արժույթով գործարքների իրականացման մասին

Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

Ի՞նչ սահմանափակումներ կան արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող ֆիզիկական անձանց համար

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող ֆիզիկական անձը բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող է ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը չգերազանցող չափով դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը: 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների: Իրավաբան.net

Որևէ ծախսի նվազեցում՝ ի հաշիվ որակի, չի կարող լինել. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում նոր կարճ տեսանյութ  է հրապարել կրթության ոլորտի խնդիրների քննարկումից. «Կրթական համակարգում ունենք ոչ էֆեկտիվ ծախսերի օպտիմալացման խնդիր, սակայն որևէ ծախսի նվազեցում՝ ի հաշիվ որակի, չի կարող լինել: Ով հակառակն է պնդում, կամ թյուրըմբռնում է, կամ սխալ է մեկնաբանում».-գրել է նա: Կրթական համակարգում ունենք ոչ էֆեկտիվ ծախսերի օպտիմալացման խնդիր,… Read more »