Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 25, 2017

Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր

Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել լուսանկարներ, որտեղ պատկերված տղամարդուց, ըստ տուժած քաղաքացու, ձեռք է բերել կեղծ ոսկյա ձուլակտորը։

Մինչև 20 ժամ ջուր չի լինի՝ վթարային աշխատանքներով պայմանավորված

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ առաջիկա օրերին, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Հուլիսի 26-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 08.00-ն Արարատի մարզի՝ Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի, Հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 Կոտայքի մարզի՝ Չարենցավան քաղաքի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման… Read more »

Ապօրինի տուգանքներն ու դրանց բողոքարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութ է հրապարակել վարորդների իրավունքների վերաբերյալ։ Նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավելի տուգանքներ, որոնց մի մասն անտեղի է:  Տեսանյութում ներկայացվում է, թե որ դեպքերում կարելի է բողոքարկել ապօրինի որոշումները: Իրավաբան.net

Սահմանվել են թանկարժեք մետաղների գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ  սահմանվել են հետևյալ գները. Ոսկի – գնման գին` 17554.50 դրամ , բացթողնման գին՝ 19080.98 դրամ Արծաթ – գնման գին՝ 229.07 դրամ, բացթողնման գին՝… Read more »

Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը անհետ կորել է. այս տեղեկությունը Իրավաբան.net-ին հայտնեցին  ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանությունից հայտնեցին, որ նրա անհետ կորչելու վերաբերյալ հաղորդումը ստացել են հուլիսի 23-ին: Ձեռնարկվում են  միջոցներ՝  Մանուկ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Իրավաբան.net

Գացալցակայանում պայթյուն է եղել. կա տուժած

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգել են, որ Արտաշատ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտի գազալցակայանը պայթել է: Նույն օրը, ժամը 6.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ թաթի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1982… Read more »

Կառավարությանը կներկայացվի «Դատախազության մասին» նոր օրենքը

Կառավարության հուլիսի 27-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է «Դատախազության մասին» նոր օրենքի նախագծին հավանություն տալուն և այն Ազգային Ժողով ներկայացնելուն: Նշվում է, որ Սահմանադրության 8-րդ գլխում ամրագրվեցին 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ դատախազության վերաբերյալ ամրագրված նորմերից տարբերվող նոր իրավակարգավորումներ:  Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատախազության մասին գործող օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: Ուստի  արդարադատության նախարարությունը… Read more »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում… Read more »

«Գազպրոմ Արմենիան»՝ մատակարարված գազի որակի վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են հուլիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը՝  Կկալ/մ3 հաշվարկով: Բնական գազի ստորին այրման ջերմությունը, Կկալ/մ3-ներով. I Ա-1 տարածք 8591 I Ա-2 տարածք 8591 I Ա-3 տարածք 8542 I Ա-4 տարածք 8494 I Բ-1 տարածք 8335 I Բ-2 տարածք 8335 I Բ-3 տարածք 8335 I Բ-4 տարածք 8335 II Ա տարածք 8130 II Բ-1 տարածք 8130 II Բ-2 տարածք… Read more »

Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային… Read more »