Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 25, 2017

Կառավարությունը հաստատելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի դեմ խորհրդի կազմը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 24-ին նոր որոշում է ընդունել, որով հաստատել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»: Խորհրդը կղեկավարի… Read more »

Սահմանային «Բավրա» անցակետի շինարարությունն ավարտական փուլում է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման և ստուգումների կազմակերպման տեսանկյունից և, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»: 2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային… Read more »

Գրավատներում ստուգումների կիրականացվեն

ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունը ՀՀ տարածքում գործող հետևյալ գրավատներում՝ «Ինվեստ Սերվիս Գրուպ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե301), «Ամունի կրեդիտ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե241), «Գրավիչ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե132), «Արսկարե» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե096), «Թրասթ կրեդիտ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե279), Սեդրակ Մուրադյան ԱՁ (լիցենզիա ԳԳ-Ե219), Ժիրայր Ահարոնյան ԱՁ (լիցենզիա ԳԳ-Ե189), Արտյոմ Ղահրամանյան ԱՁ (լիցենզիա ԳԳ-Ե160), իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:… Read more »

«Բոլոր նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն»

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Անկում՝ երեք փոխարժեքով

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հուլիսի 25-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.83, այն նվազել է 0.02 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով՝ դառնալով՝ 557.93 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով,  այն կազմում է 7.98 դրամ: Իրավաբան.net