Daily Archives: Կիրակի, Հուլիս 9, 2017

Կառավարության նոր որոշումն ուժի մեջ մտավ. այն վերաբերում է ջրամատակարարման համակարգին

Խմելու և ոռոգման ջրի մատակարարման, անօրինական գործողությունների կասեցման վերաբերյալ կառավարության նոր որոշումն այսօր ուժի մեջ է: Իրավական ակտը սահմանում է ինչպես ընդհանուր կանոններն, այնպես էլ բնակչի և մատակարարողի իրավունքներն ու պարտականությունները: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Խմելու ջուրը ոռոգման համար օգտագործման կարգավորման նպատակով սահմանել, որ` 1) բնակավայրերում և բնակավայրերի առանձին թաղամասերում, որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ… Read more »

Ե՞րբ կարող են լսել ձեր հեռախոսային խոսակցությունները

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը: Բացի այդ, շեշտվում է, որ քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի

Հուլիսի 11-ին ԱԳ նախարարը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Որքա՞ն աշխատավարձ են ստանում քաղաքապետարանում

Երևան քաղաքի ավագանին հունիսի 16-ին հաստատել է վարչական շրջանների աշխատակազմների կառուցվածքը, ինչպես նաև քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, այդ թվում Երևանի քաղաքապետի: Մանրամասները ստորև ներկայացրած ցանկում՝

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 10-ին հյուսիսային, 12-13-ը արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևանում՝ Հուլիսի 10-12-ը, 14-ին պասվում է առանց տեղումների… Read more »

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է իր բաժանորդներին ժամանել մոտակա սպասարկման կենտրոն՝ կարգավորելու սմարթֆոնի կամ այլ բջջային սարքի հաշիվները Android, Windows կամ iOS օպերացիոն համակարգերում: «Մեր աշխատակիցները նաև սիրով կաջակցեն Ձեզ տեղադրել հաճախակի օգտագործվող Viber, WhatApp, Skype հավելվածները և տեղափոխել կոնտակտները: Ի դեպ, այս պահին ծառայությունը գործարկվել է փորձնական տարբերակով և հասանելի է 1 դրամով: Փորձաշրջանից հետո, 2017թ. սեպտեմբերի 1-ից սկսած՝… Read more »

Ի՞նչ աշխատանք կա Երևանում․ հրապարակվում են նաև աշխատավարձերի չափերը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թարմացրել է թափուր հաստիքների մասին էջը՝ ներառելով նաև աշխատատաեղերի քանակը, աշխատավարձի չափերն ու ժամերը։ Ըստ գերատեսչության՝ Երևանում առկա են թափուր աշխատատեղեր տարբեր մասնագիտություններով, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ` այցելելով  Ձեր վարչական շրջանում գործող զբաղվածության կենտրոն: Հ/Հ Թափուր հաստիքը Գործատուի կողմից մասնագետին ներկայացվող պահանջները Աշխատանքային ժամերը Աշխատատեղերի թիվը… Read more »

Բազկաթոռ քաղաքապետարանի «ղեկավարներից» մեկի համար՝ 300 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանը մայիսի 18-ին կնքված պայմանագրով թանկարժեք բազկաթոռ է ձեռք բերել։ Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Գրիգոր Այվազյան» Ա/Ձ-ի հետ և ձեռք բերել այդ գույքը։ Գնման առարկայի նկարագրի համաձայն՝ մարմինը գնել է «ղեկավարի մեծ բազկաթոռ․ աթոռ շարժական, կաղնու փայտից, մեծ թիկնակով, պտտվող և անիվների վրա, ձեռքի հենակներով, պաստառապատված բնական կաշվով, նստատեղը և հենակը փափուկ, նստոցը տարբեր… Read more »