Monthly Archives: Հունիս 2017

Պարգևատրումներ Տարոն Մարգարյանից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ հյուրընկալել է համակարգի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ և առանձնակի կարևորելով կոմիտեի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն բնակիչների հետ անմիջական շփման կարևոր օղակներից մեկն է, ու նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի… Read more »

Գլխավոր դատախազը նոր խորհրդական ունի

Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ից ստանձնել եմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները: Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության… Read more »

Մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր… Read more »

Աղտոտելու համար տուգանվելու մասին օրենքը սեպտեմբերին օրինական ուժ կստանա

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին հանձնարարականներ տվեց՝ ուղղված «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացմանը: Նա նշեց, որ արդեն իսկ փակվել են 1480 աղբանոցներ: Հանձնարարական եղավ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին երկամսյա ժամկետում աշխատանքներ սկսել համապետական 2-րդ շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ և առաջարկներ ներկայացնել, որ մինչև տարավերջ 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատվեն: Վարչապետը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է… Read more »

Պետք է թեթևացնել դատարանների գերծանրաբեռնվածությունը. վարչապետ

Կառավարության նիստը քիչ առաջ սկսվեց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին: Առաջին հանձնարականը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելուն. այսօր փաստ է, որ կան  դատական գործեր, որոնց տևողությունը բավականին երկար է լինում և ոտնահարվում է անձնացն իրավունքները: Սրա վերաբերյալ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսայ ժամկետում ուսումնասիրություններ կատարել, վերհանել այն գործերի տիպը, որոնք ամենահաճախն… Read more »

Կարեն Կարապետյանը վայելում է Սերժ Սարգսյանի վստահությունը

Ինչպես արդեն իսկ նշել ենք, այսօր կառավարության նիստը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով: Նա նախ շնորհավերց գործադիրի անդամներին՝ իրենց պաշտոններում նշանակվելու և վերանշանակվելու համար: Նա իր խոսքում նշեց, որ այս նոր կառավարության ձևավորմամբ նորի սկիզբ  է դրվել և այս անցումային շրջանը պետք է անցնել հնարավորինս առանց ցնցումների: Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ Կարեն Կարապետյանի հետ… Read more »

Սերժ Սարգսյանը՝ կառավարության նիստին

Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես չսկսվեց: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ներկայացրեց  վերջին տարիներին կատարված աշխատանքներն ու ակնկալիքները:  Նա անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին և այլ խնդիրներին: Նշենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը: Նա իր խոսքում հաջողություններ մաղթեց կառավարության անդամներին: Այնուհետև վարչապետի ուղեցկությամբ լքեց նիստերի… Read more »