Daily Archives: Չորեքշաբթի, Մայիս 24, 2017

Դասընթաց Լոռու մարզի ՀԿ-ների համար` «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում

Հասարակական կազմակերպությունների բարձրագույն մարմինների իրավասություններում մի շարք փոփոխություններ են կատարվել: Այսօր Վանաձորում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացի ժամանակ ասաց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ առաջարկելով ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:

Ի՞նչ կենսագրություն ունի Հովհաննես Հովսեփյանը

Մայիսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ Ստորև ներկայացնում ենք պարոն Հովսեփյանի կենսագրությունը. Հովհաննես Աշոտի Հովսեփյան Ծնվել է 28 հունվարի 1973թ. Կրթություն 1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։ 1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։ 2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի… Read more »

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԶՈւ կազմի հետ

Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

«բուպրենորֆին»-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում: «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

ՄԻՊ-ը՝ Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ

Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու  վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:  Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ    հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման… Read more »

Մայիսի 30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ԱԺ 6-րդ գումարման արտահերթ նիստի օրակարգում  5 հարց է… Read more »