Monthly Archives: Փետրվար 2017

Հովհաննես Եմիշյանը նշանակվել է Փրկարար ուժերի վարչության պետ

ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության նոր պետ է նշանակվել գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Այդ մասին  Իրավաբան.net -ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: Հիշեցնենք, որ վերջերս այս պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Արսեն Արշակյանը: Նա ներկայումս գրանցված է ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը:… Read more »

Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների… Read more »

Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի նոր նախագահն է

Այսօր Ազգային ժողովում պատգամավորներն ընտրեցին Վերահսկիչ պալատի նոր նախագահ։ Այս պաշտոնը կզբաղեցնի նախկին նախարար Լևոն Յոլյանը։ Նրա օգտին քվեարկեցին 100 պատգամավորներից 99-ը։ Նշենք, որ պարոն Յոլյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահը։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրականը․ Այսօր տեղեկացրել ենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Երվանդ Զախարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից և այդ պաշտոնին… Read more »

Մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կազմում է -3,20C, երրորդ տասնօրյակում`+0,50C: Այս մասին հայտնում են ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից: Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի… Read more »

ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից խոշոր կաշառքներ վերցնելու գործով ցուցմունք տվեց ամբաստանյալներից մեկը

Շուրջ 1 տարի է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի ու երկու աշխատակիցների գործով դատավարությունը: Համաձայն գործի նյութերի՝  նրանք տեղյակ են եղել, որ  Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը  հարկային… Read more »

«Բաց դռների օրեր» ՀՀ 10 մարզում. Առողջապահության նախարարություն

Տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ` առողջապահության ոլորտում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք միտված են նախ և առաջ մարզերում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը:

5 բալանոց երկրաշարժ է գրանցվել Կապանում

Ս. թ. փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային

Սահմանվել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման անցողիկ շեմը

Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով, ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև հանրապետության առաջատար մասնագետներ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Բժշկական հաստատությունների… Read more »