Daily Archives: Կիրակի, Հունվար 8, 2017

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Ինչպե՞ս են պարզվում ՃԵԿ խախտումների հատկանիշները

Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Իրազեկում ՀՀ քաղաքացիներին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն ՀՀ ոստիկանությունը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում) ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Վերջին անջամ ՀՀ ոստիկանությունը ընտրողների… Read more »

Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։ Հարուցված… Read more »

Դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք չկա

«Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն»,- նշել է Լուսինե Մարգարյանը: