Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 3, 2017

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 60-70 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Իրավաբան․net

ՀՊՏՀ դիպլոմ՝ 600.000 դրամի դիմաց

Ռաֆիկ Մխիթարյանից 600.000 ՀՀ դրամ գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ:

Վրաերթի հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել

Հունվարի 3-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota camry» մակնիշի 34 AN 290 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1990… Read more »

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից։   Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար… Read more »

Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նախորդ տարի

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։ -Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -2016-ի տարեկեսին ընտրվեցի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Ակադեմիայի գործունեության բոլոր ուղղություններով էլ կան ձեռքբերումներ՝ և ուսուցման որակի բարելավման, և նոր մարտահրավերներին համապատասխան մեր աշխատանքի իմաստավորման և այլն: Գաղտնիք չէ, որ ցանկությունները, ակնկալիքները, ծրագրերը սովորաբար… Read more »

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է շուրջօրյա

Հիշեցնում ենք, որ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Առողջապահական համակարգին առնչվող ցանկանած հարցի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին: Իրավաբան․net

Մառախուղ, մերկասառույց՝ ճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհներին և Շիրակի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝… Read more »