Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 25, 2016

Անձին վտանգի մեջ թողնելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն ՝ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝

108 մլն դրամ՝ ՃՈ տեսուչներին 700 տեսախցիկ գնելու համար

Բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա կրում են տեսախցիկներ: Այս գործընթացը մեկնարկեց 2016թ.-ի հունիս ամսից, ոստիկանությունը հայտարարեց, որ հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում է նախաձեռնել այն: Որքա՞ն գումար է ծախսվել ու ի՞նչ ազդեցություն է ունեցել տեսախցիկների ներմուծումը վարչական կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 2 զոհ, 3 տուժած

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 72-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2107 մակնիշի 31 SL 056 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Մ. Ե.) և «Volkswagen Passat մակնիշի 35 AT 480 պ/հ (վարորդ`… Read more »

Հայաստանի միլիոնատեր մարզպետները

2015թ.-ին մարզպետն իր դոլարով միջոցները որպես փոխառություն է հանձնել, և ստացել է 5,5 մլն դրամի եկամուտ: Պաշտոնատար անձի կինը մինչև 2015թ. սկիզբն ունեցել է 6 մլն դրամ, իսկ վերջում՝ ոչ մի լումա դրամական միջոց:

Երեք դաժան սպանություն, որ կատարվել են Հայաստանում

Մարդասպանությունը ամենածանր հանցագործությունն է, ծանր է նաև պատիժը: Մեր երկրում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, առանձնացրել ենք երեք դաժան դեպքերը՝ 1. 1990թ. ծնված Ա.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականին գիշերը առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է այլ անձի պատկանող մեքենային: Նույն օրը, ժամը 03-ի սահմաններում ժամանել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի առանձնատան… Read more »

Դժբախտ ելքով ավտովթար. մեկ մարդ մահացել է

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 UL 611 պ/հ (վարորդ Գ. Պ. ) և «Mitsubishi Pajero IO» մակնիշի 34 VR 370պ/հ… Read more »

Քաղաքաշինության կոմիտեն 9.7 մլն դրամ է ծախսել համաժողովի կազմակերպման համար

3 օր տևած համաժողովի սովորական թարգմանության գինը կազմել է 340 հազար դրամ, համաժամանակյա թարգմանությանը՝ 1.320.000 դրամ: Բեյջերի, թղթապանակների և նմանատիպ պարագաների գումարը՝ 230 հազար դրամ:

Կան դժվարանցանելի ճանապարհներ և փակ հատվածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Տիգրանաշենի ոլորանները:

Ցամաք են հանվել Սոչիի ավիաաղետի զոհերից 10-ի դիերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու ցամաք են հանվել Սև ծվում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածներից 10-ի դիակները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Ըստ հայտարարության որոնողական աշխատանքներին մասնակցում են շուրջ 3000 մարդ, իսկ գործընթացը շարունակվելու է նաև ողջ գիշերվա ընթացքում: Այս պահի դրթությամբ Սև ծովից դուրս է  բերվել 10 դի: Հիշեցնենք, որ այսօր Սոչիից… Read more »

Սպանության փորձ 9 տարի առաջ. հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և ռուս գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ 2016 թ. մայիսի 4-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 1975 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, որը 2007 թ. մայիսի 16-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր…. Read more »

Դի է հայտնաբերվել

Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում կայանած «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա, այնուհետև Հ. Ա.-ի դին հայտնվել է ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա: