Եթե 30 կմ/ժ արագությունը գերազանցեք, կտուգանվեք․ նոր արագաչափ է տեղադրվել մայրաքաղաքի կենտրոնում

2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում իջեցվեց տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվեց 30 կմ/ժ։

Սոցիալական ցանցի օգտատերերը մեկնաբանություններ էին անում՝ նշելով, որ շուտով այստեղ կդնեն արագաչափ։ Կանխատեսումներն արդեն իրականանում են։ Ճանապարհային ոստիկանությունն արդեն տեղադրել է արագաչափ այս հատվածում։ Պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել