«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասը կտրուկ աճել է. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 26-ին պատգամավորը գրությամբ դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել և մանրամասն քննության առարկա դարձնել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասների իրական չափերը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից սուբսիդավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասները: Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը՝
• 2011 – 167 մլն ՀՀ դրամ
• 2012 – 155 մլն ՀՀ դրամ
• 2013 – 328 մլն ՀՀ դրամ
• 2014 – 536,5 մլն ՀՀ դրամ
• 2015 – 496,5 մլն ՀՀ դրամ
Այսինքն, 2011-2014 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է և եռապատկվելով հասել ու գերազանցել 0,5 մլրդ ՀՀ դրամը, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծն այժմ գտնվում է խորհրդարանում և շուտով կքննարկվի պլենար նիստերի ընթացքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել