Նախարարը զրույցի բռնվեց ցուցարարների հետ

Այսօր Ազատության հրապարակում հավաքվել էին նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվածների հարազատները: Նրանք պահանջում էին ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին և նրա կողմնակիցներին: Ցույցի մասնակիցների թվում են եղել նաև նախագահի նախկին թեկնածուներ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները դրոշներով ու պաստառներով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով երթով շարժվել են դեպի Կառավարություն, ապա Գլխավոր դատախազություն:
Կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ մասնաշենքից դուրս է եկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ցուցարարները սկսել են վանկարկել «ամոթ, ամոթ»: Նախարարը հետ է դարձել ու զրույցի բռնվել ցուցարարների հետ: Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել