Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

Քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ըստ տարածված հայտարարության՝ 2015 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել քաղաքացի Մ.Մ-ն ՝ բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գ-ի գործողությունների վերաբերյալ:
Քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի՝ առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել համապատասխան հաղորդում՝ նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներին առնչվող հանգամանքների առկայությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ:

ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել