Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:
Դաժան սպանություն Գյումրիում
Պերմյակովի գործը. չի բացառվում, որ նոր հանգամանքներ ի հայտ գան
Մեր այն հարցին որևէ շփում ձևավորվե՞լ է ռուսական կողմի իրավապահ մարմինների հատ, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես, մեր շփումը պետք է լինի ներգրավվելու և գործին մասնակցելու տեսքով, սակայն այս պահին նման բան չկար»,- ասաց փաստաբանը:
Երեք ամիս առաջ այսօր
Երեք ամիս առաջ արթնանալուց հետո անդառնալի կորուստների և վշտի հանդիպեց ոչ միայն Ավետիսյանների ազգությունը, այլ գրեթե ողջ համայն հայությունը:
Էական նշանակության հանգամանքներ են բացահայտվել Ավետիսյանների սպանության գործով
Այդ հանգամանքները թույլ են տալիս վերականգնել կատարվածի պատկերը:
Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է. մանրամասները` ՀՀ քննչական կոմիտեից
Հիշյալ գործողության արդյունքները համեմատվում են Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումների և տարածքն սպասարկող հեռախոսակայանների տվյալների հետ՝ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու և համընկնումներ հայտնաբերելու նպատակով:
Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի:
Ավետիսյանների սպանության գործով հարուցված քրեական վարույթում 5 նոր անձ է ներգրավվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ավետիսյանների սպանության գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Գյումրու ողբերգական դեպքերի առնչությամբ այսօր կկայանան խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում:
Վալերի Պերմյակովն ընդունել է ՀՀ-ի անունից իրեն առաջադրված մեղադրանքը
Որոշում է կայացվել՝ Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Ոստիկանությունը վշտակցում է. Աշոտ Ահարոնյան
Գյումրիի ահավոր ողբերգությունից հետո, արդեն մեկ շաբաթ, ողջ հայությունը և մեր ցավը կիսող բարի կամքի տեր մարդիկ հույսով ու հավատով սպասում էին հրաշքի, սպասում էին, որ ոճրից հրաշքով փրկված Սերյոժան կապրի, որ բոլորիս միակամ ցանկությունը կհաղթի մահին:
Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս. Թևան Պողոսյան
Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս: Այդքան սիրեցինք փոքրիկին, այդքան աղոթեցինք նրա համար ու հիմա ջարդվել ենք ու հիմա սգում ենք:
Փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ռուս և այլազգի բժիշկները
Իրենց ցավակցությունն են հայտնել յոթ օր շարունակ փոքրիկի կյանքի համար պայքարող ռուս և այլազգի բժիշկները: Նրանք նշել են, որ յուրաքանչյուրի համար ցավն անձնական է:
Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ վաղը Աժ-ում նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա
Հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: