Հակակոռուպցիոն իրազեկում – iravaban.net https://iravaban.net Mon, 13 Jun 2022 13:39:29 +0000 hy-AM hourly 1 Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովումը չի իրականացվել, ինչպես նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ https://iravaban.net/387088.html Wed, 15 Jun 2022 16:05:28 +0000 https://iravaban.net/?p=387088 Read more »]]> Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 6-րդ գործողությամբ նախատեսված է դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովման իրականացումը, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ չի կատարվել։

Զեկույցում ասվում է, որ յուրաքանչյուր տարի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն անց է կացնում 1 նիստ՝ նվիրված հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը:

Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը նվիրված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ չի անցկացվել։

Համաձայն Արդարադատության նախարարության 2021թ․ մշտադիտարկման հաշվետվության՝ 2021 թվականի ընթացքում ապահովվել է դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն գործունեությունը, որի շրջանակում ձևավորվել է աշխատանքային խումբ, տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ, կազմվել է դոնորների աշխատանքների համակարգման մատրիցա։

Այդուհանդերձ, կատարված գրասենյակային հետազոտությունների արդյունքում, պարզ դարձավ, որը 2021 թվականին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը երկու նիստ է գումարել (փետրվարի 16-ին և հոկտեմբերի 28-ին)։ Առաջին նիստի ոչ ծավալուն արձանագրությունը հրապարակվել է 2021 թվականի ապրիլի 9-ին, իսկ երկրորդ նիստինը՝ չի հրապարակվել։ Ըստ հրապարակված պաշտոնական արձանագրության՝ առաջին նիստը նվիրված չի եղել հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը, այն ներառել է այլ հարցեր։

Երկրորդ նիստում նույնպես չեն քննարկվել դոնորների աշխատանքների համակարգմանը նվիրված հարցեր։ Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ բովանդակային տեսանկյունից դոնորների համակարգմանն ուղղված աշխատանքները պարբերաբար իրականացվում են ՀՀ ԱՆ-ի կողմից։ Հարցին ի պատասխան, թե արդյոք դոնորների հետ աշխատանքի ձևաչափը փոփոխվել է (հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստ տեղի չի ունեցել, սակայն հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային խմբի շրջանակներում կազմակերպվել է քննարկում)` ԱՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ քննարկումը ֆորմալ բնույթ չի կրել։

Սույն միջոցառման իրականացման շրջանակներում ակնկալվող արդյունքով և վերստուգիչ ցուցիչով սահմանված է՝ իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագրությունները տարածված են։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ որպես այդպիսին, Հակակոռուպցիոն քաղաքականության նիստ չի գումարվել, դրանք եղել են առանձին և կոլեգիալ հանդիպումներ՝ ուղղված որոշակի շրջանակի հարցերի քննարկմանը, և որոնց վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկություններ չեն տրամադրվել՝ չհաշված ընդհանուր բնույթի տեղեկատվական կարճ հաղորդագրությունները՝ նորությունների տեսքով։

Այսպիսով՝ գործողությունը կատարված չէ։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԻՀԱ-ն առաջարկներ է ներկայացրել ըստ ոլորտների https://iravaban.net/387407.html Mon, 13 Jun 2022 15:17:28 +0000 https://iravaban.net/?p=387407 Read more »]]> Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

Զեկույցի վերջնական եզրահանգման համաձայն, այն կատարվել է 41 տոկոսով։

Զեկույցի արդյունքներով նաև առաջարկներ են ներկայացվել՝ ըստ ոլորտների։

1. Վերանայել բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունների մատչելիությունը, այն դարձնել բաց և հասանելի հանրության համար՝ ապահովելով օրենքով նախատեսված անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրամատչելի անձնական տվյալների հաշվառմամբ։

2. Շահերի հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շարքում ավելացնել հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց։

3. Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման և վերլուծության գործընթացը ամբողջովին ավտոմատացնել՝ սահմանափակելով դրանում մեխանիկականեղանակով ուղղումների կատարումը, կիսաավտ ոմատացված ծրագրերի մուտքագրումը։
Ապահովել այս համակարգի և Կառավարության այլ հարթակների ու տվյալների շտեմարանների միջև փոխգործելիությունը՝ տեղեկատվության ինքնաշխատ ներմուծման և համադրման նպատակով։ Համակարգում նախատեսել հայտարարագրերի բարդ վերլուծական և հաշվետվողական հնարավորություններ։ Արհեստական բանականության և հատուկ ալգորիթմների միջոցով մշակել և ունենալ կոնկրետ չափանիշների վրա հիմնված ավտոմատացված հաշվետվություններ, որը կապահովի ԿԿՀ-ի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն։

4. Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում մրցութային կարգով ստեղծել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհուրդ, որը հանրային վերահսկողություն կիրականացնի Կոմիտեի գործունեության նկատմամբ: Նախատեսել նաև, որ Կոմիտեն հաղորդում կներկայացնի այս խորհրդին և խորհրդի անդամներին իրավունք վերապահվի հարցեր տալու:

5. Օրենքով սահմանել համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպեսզի Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով, իրականացնելը չդառնա «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Նախատեսել նաև, նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգման իրավական հնարավորությունը և այդ ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել այն սուբյեկտային կազմը, որոնք իրականացնելու են այս գործառույթները։

6. Վերացնել Կոմիտեի նախագահին տրված ավելորդ հայեցողական լիազորությունները՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի սահմանային տարիքը հինգ տարի ժամկետով կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու մասով։ Այս առաջարկը չընդունելու դեպքում, սահմանել Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար պաշտոնի սահմանային տարիքի նույնանման չափորոշիչներ՝ առանց տարբերակման (Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնի սահմանային տարիքը՝ 65-ն է, իսկ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանցը՝ 60)։

7. Վերացնել Կոմիտեի նախագահի կողմից միանձնյա որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու կարգավորումը, և Օրենքով նախատեսել, որ նախքան պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելը, դրանց չափը պետք է համաձայնեցվի Կոմիտեի գործունեությունը վերահսկող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի անդամների հետ:

8. Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահել Կոմիտեի նախագահին՝ հիմնվելով Ջակարտայի սկզբունքների վրա, համաձայն որոնց՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին։

9. Սահմանել հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվության քննության նոր մարմին, այն է՝ կարգապահական հանձնաժողովը։

10. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար նախատեսված Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Նախատեսել, որ մրցութային խորհրդի ձևավորման համար պահանջվող նվազագույն չորս անդամների կազմում պարտադիր ներգրավված լինեն մարդու իրավունքների պաշտպանի և մասնագիտական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, որից հետո միայն այն կհամարվի ձևավորված:

11. Սահմանել, որ մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ: Այս դեպքում նախատեսել, որ Կառավարության նշանակումը կրում է արարողակարգային բնույթ։ Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով այն, որ Կոմիտեի նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ Կոմիտեն չի համարվում անկախ սահմանադրական մարմին, ինչպես նաև, ըստ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ այն նաև չի համարվում ինքնավար մարմին, մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից Կոմիտեի նախագահի նշանակումն իր մեջ քաղաքական ազդեցության ռիսկեր է պարունակում, որը չի բխում միջազգային հայտնի սկզբունքներից, ուստի առավել օբյեկտիվ և անկախ կլինի, որ մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն նշանակվի Կոմիտեի նախագահ:

12. Ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ մարզերում, որպեսզի բնակչությունը, այդ թվում երիտասարդները, ձեռք բերեն/զարգացնեն հակակոռուպցիոն գիտելիքներ՝ հակակոռուպցիոն դպրոցների և այլ նախաձեռնությունների միջոցով։ Անհրաժեշտ է մշակել մեթոդական ուղեցույցեր, պատրաստել սոցիալական գովազդներ, մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում ներդնել հակակոռուպցիոն գիտելիքների փոխանցման մեխանիզմներ՝ ուղղված հակակոռուպցիոն ոլորտում կրթության ներդրմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Հակակոռուպցիոն գիտելիքներ պետք է տրվեն այնպիսի հիմնարար թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը և տիպաբանությունը, հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնությունները, իրավական փաստաթղթերը և մարմինները, կոռուպցիայի դեմ պայքարը և դրա փուլերը, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուները, կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան մարմինները, բարեվարքությունը և առաջնորդությունը, հնարավոր հակակոռուպցիոն գործիքները, այդ թվում՝ ազդարարման համակարգը, և այլն։

13. Ապահովել տարբեր գործողությունների և օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում հանրային քննարկումների թիրախային, մասնակցային և իմաստալից կազմակերպումը, ներգրավել ոլորտային անկախ և մասնագիտացված կառույցների, և չսահմանափակվել միայն e-draft.am կայքում իրավական ակտերի նախագծերի հրապարակումով։ Յուրաքանչյուր ներկայացված առաջարկ մերժելու դեպքում ներկայացնել դրա հիմնավորումները՝ զերծ մնալով օրինակելի (շաբլոնային) տեքստերից։ Դիտարկել իրավական ակտերի նախագծերի հասարակական փորձաքննության անցկացումը։

14. e-draft.am կայքը հասանելի է դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

15. Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների վերանայված ծրագրում կամ նոր ընդունվելիք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում նախատեսել այնպիսի գործողություններ (օրինակ՝ ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակում), որոնք միտված կլինեն առանձին ոլորտներում, մասնավորապես, սոցիալական, կրթական, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում կոռուպցիայի ներկայիս մակարդակը նվազեցնելուն։

16. Կոռուպցիայի տեսանկյունից բարձր ռիսկայինություն ունեցող ոլորտներում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և դրանց հիման վրա մշակել և ներդնել ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականություններ։

]]>
Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրումը մասնակի է կատարվել․ զեկույց https://iravaban.net/387386.html Sun, 12 Jun 2022 16:57:58 +0000 https://iravaban.net/?p=387386 Read more »]]> Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 26-րդ գործողությամբ նախատեսված է քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ կատարվել է մասնակի։

Վիճակագրական ճկուն գործիքների ներդրման արդյունքում ապահովված է գործադիր իշխանության մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակը ներդրվել է, զուգահեռաբար ապահովվել է գործադիր իշխանության մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Վիճակագրական ճկուն գործիքների ներդրման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։

2021 թվականի ընթացքում ուսումնասիրվել են թեժ գծի հեռախոսակապ ունեցող գերատեսչություններում ներդրված համակարգերը։

Դիտարկվել են արդեն գործող թեժ գծի համակարգերը Վարչապետի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև 158 պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգին ինտեգրելու հնարավորությունները: Միաժամանակ, թեժ գիծը չպետք է ընկալել որպես հեռախոսային համակարգ։

Միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության հաշվետվություն՝ սույն միջոցառման շրջանակներում նախատեսված վիճակագրական ճկուն գործիքների ներդրումը չի իրականացվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ միջոցառումը համարվում է մասնակի կատարված։

Ինչպես արձանագրվեց ՖԽՔ-ի ժամանակ, հարթակը հարմարեցված չէ հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Միևնույն ժամանակ հարթակը չի բացառում թղթային տարբերակով դիմումներ, բողոքներ ներկայացնելու հնարավորությունը և այն զուտ լրացուցիչ գործիք է, որն ապահովում է էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ ներկայացնելու հնարավորության մատչելիությունը՝ ի լրումն դիմում-բողոքը թղթային ներկայացման տարբերակի: Հավելվեց, որ քննարկվել է ձայնային եղանակով գործիքի ներդրման հնարավորությունը, սակայն հայերեն լեզվի դեպքում այդ գործիքը դեռևս տեխնիկապես հասանելի չէ և դիմում-բողոքները ընդունվում են միայն տեքստային շարադրմամբ։

Գործողության կատարման պատասխանատու գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչների հավաստմամբ՝ վերջերս իրականացված հարթակի բարելավման աշխատանքների արդյունքում ավելացվել է գնահատման հնարավորություն, որը թույլ է տալիս մի կողմից գնահատել բուն հարթակի գործունեությունը (մատչելիություն, հարմարություն և այլն), մյուս կողմից գնահատվում է նաև համապատասխան պետական մարմնի աշխատանքը (ժամկետներ, բավարարվածություն պատասխաններից)։

Այսպիսով՝ գործողությունը կատարված է մասնակի։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
e-draft-ում կարծիքների հավաքագրումը կրում է ձևական բնույթ, կարծիքները պատշաճ արձագանք չեն ստանում. զեկույց https://iravaban.net/387068.html Sat, 11 Jun 2022 16:17:37 +0000 https://iravaban.net/?p=387068 Read more »]]> Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 27-րդ գործողությամբ նախատեսված է իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ չի կատարվել։

Զեկույցում ասվում է, որ ապահովված է հասարակության լայն շերտերի կողմից պետության իրավաստեղծ գործընթացին մասնակցության հնարավորությունը: Զուգահեռաբար իրականացվում են www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ:

Հարթակի հետ կապված հանրային իրազեկման միջոցառումներ չեն իրականացվել։ e-draft.am-ի որոշ ֆունկցիաներ այլևս հասանելի չեն։

Սույն միջոցառման շրջանակներում կատարված աշխատանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանրային իրազեկման գործընթացը մեկնարկելու համար որոշակի աշխատանքներ են իրականացվել, տեղեկատվական նյութեր են մշակվել, զուգահեռաբար աշխատանքներ են ձեռնարկվել հարթակի բարելավման նպատակով ֆինանսական աջակցության ստացման համար։

Այսինքն, թեև օգտատերերի ակտիվություն է նկատվել, ինչը բխում է նրանից, որ շուրջ 2 անգամ աճել է գրանցված օգտատերերի քանակը, ինչպես նաև այցելուների քանակը՝ 22,1 %-ով, սակայն 2021 թվականին ներկայացված առաջարկությունների անկում է գրանցվել։ Ինչպես պարզ դարձավ շահագրգիռ կողմերի հետ անցկացված ֆոկուս խմբային քննարկման (ՖՔԽ) արդյունքներից՝ այս անկումը պայմանավորված է նրանով, որ հարթակում ներկայացված առաջարկները չեն ընդունվում պատասխանատու գերատեսչությունների կողմից։ Պետական մարմինների հետ անցկացված ՖՔԽ-ի ընթացքում բարձրացված հիմնական մտահոգությունը նույնպես վերաբերում էր վերոգրյալին։ Փորձագետները, մասնավորապես նշում էին, որ վերջին շրջանում չեն ստանում ծանուցումներ հարթակից, այն դեպքում, երբ վերբեռնվում են նոր իրավական ակտերի նախագծեր։

Այսինքն, հանրությունը չի տեղեկացվում թե ինչ նախագծեր եմ մշակվել։ Խնդիր կա նաև նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների ընդունված/չընդունված լինելու ամփոփաթերթերի մասով։ Օրինակ, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ երբեմն e-draft-ում բացասական արձագանքներ ստացած օրենքների նախագծերը հետագայում ընդունվում են և հարց է ծագում, թե որքանով արդյունավետ է հարթակն այս համատեքստում գործում։

ՔՀԿ ներկայացուցիչները և փորձագետները հարցադրում են իրականացնում, թե գործնական քիչ ազդեցություն է ունենում այս հարթակը որոշումների կայացման վրա։ Համաձայն փորձագետի՝ e-draft-ում կարծիքների հավաքագրումը ներկայումս ավելի շատ կրում է ձևական բնույթ և ՔՀԿ-ների, շահագրգիռ կողմերի կողմից ներկայացված առաջարկությունները, կարծիքները պատշաճ արձագանք չեն ստանում։ Այն իրականում դարձել է նախագծերին ծանոթանալու կայք։

Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ հարկ է առավել համալիր ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու այս կամ այն առաջարկն ընդունելու/չընդունելու պատճառները՝ նկատի ունենալով, որ հաճախ ներկայացվում են ոչ վերաբերելի, կարգավորման առարկայի շրջանակին չվերաբերող առաջարկներ: Բացի այդ, չընդունելու պատճառներից է երբեմն ընդհանուր քաղաքականության ուղղվածությանն անհամապատասխանությունը: Այսպիսով, նշված տեղեկատվության, վերստուգիչ ցուցիչի և ակնկալվող արդյունքի համադրությունից հետևում է, որ սույն միջոցառումը չի կատարվել։

Զեկույցի շրջանակներում առաջարկ է ներկայացվել e-draft.am կայքը հասանելի է դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց։ 

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
Գույքի, եկամուտների և շահերի, ծախսերի հայտարարագրման համակարգի ոլորտում դեռևս առկա են լուրջ խնդիրներ․ զեկույց https://iravaban.net/387010.html Thu, 09 Jun 2022 16:28:54 +0000 https://iravaban.net/?p=387010 Read more »]]> Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության երկրորդ ոլորտը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։

Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունները, թեպետ կատարվել են, սակայն առկա են մի շարք լուրջ խնդիրներ։

Իրավական վերլուծության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-ն որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ այս գործողության ներքո կատարվել են ներքոթվարկված աշխատանքները։

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգի վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը 

Ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Այս ինստիտուտի շրջանակում հայտարարատուի համար պարտականություն է սահմանվել հայտարարագրելու հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, բացի այդ ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նշված կարգավորումների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի ֆինանսական դրության վերաբերյալ, ինչը կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը։

Այսպիսով, հայտարարատու պաշտոնատար անձինք հետայսու պարտավոր են ներկայացնել ոչ միայն գույքի, շահերի և եկամտի հայտարարագիր, այլև՝ ծախսերի հայտարարագիր։

Հայտարարատու անձի համար սահմանվել է պահանջ հայտարարագրելու այն գույքը, որի իրական շահառու է հանդիսանում տվյալ հայտարարատուն: Նոր կարգավորումների համատեքստում հայտարարագրման ենթակա է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը և թանկարժեք գույքը։

Նվազեցվել է օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ։

Ներդրվել է մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։

Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը։

Այսպիսով, հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում 2019թ. համեմատությամբ 3 անգամ աճել է հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը՝ 3200-ից հասնելով 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ. մշակվել և կառավարության կողմից հաստատվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվել է հայտարարագրում ներառված՝ հրապարակվող տվյալների շրջանակը։ 2021 թվականի մայիսի 27-ին վերանայվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը, փոփոխություններ են կատարվել Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ և սահմանվել է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի նոր ձևանմուշ:

Կոռուպցիայի կանխարգելման նպատակով ներկայումս աշխատանքներ են իրականացվում նաև հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, շահերի բախման իրավիճակների վերաբերյալ կարգավորումների հստակեցման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործման, նվերների ռեեստրի ստեղծման, ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման և ազդարարների պաշտպանության օրենսդրական մեխանիզմների բարելավման ուղղությամբ։

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրավակիրառ փորձը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2020-2021 թվականներին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 99 վարույթ, անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ 4 վարույթ, շահերի բախման վերաբերյալ 1 վարույթ, 2021թ.՝ 3 կարգապահական վարույթ:

Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված գործերի առնչությամբ հարկ է նշել, որ 2021 թվականին Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն է ուղարկվել և վերահասցեագրվել թվով 13 գրություն, որից 5-ը քաղաքացիների դիմումներ են:

Անհամատեղելիության պահանջների վերաբերյալ տրամադրված պարզաբանումները հիմնականում վերաբերել են հանրային պաշտոնին զուգահեռ այլ վճարովի աշխատանքների կատարմանը կամ որևէ այլ հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնելուն: Հարուցվել է անհամատեղելիության 3 վարույթ, որոնցից մեկը մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, և մյուսը դատավորի նկատմամբ։ Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները։ Նշված վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ բիզնես գործունեությամբ զբաղվելու հանգամանքը։

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգի արդյունավետության վերլուծություն

Սույն վերլուծությունը անդրադառնում է այն հարցին, թե որքանով է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգը գործնականում ապահովում հայտարարագրման արդյունավետությունը և թույլ տալիս հասնել սահմանված նպատակներին:

Քրեական գործերի հարուցում հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, և հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հանցակազմերով

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված 2021 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկանքի՝

2021թ ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1409 նյութ (2020թ՝ 1810 նյութ), որոնցից 798-ով (2020թ՝ 1232) հարուցվել են քրեական գործեր, 566-ով (2020 թ՝ 561) քրեական գործ հարուցելը մերժվել է, որոնցից 519-ը (2020թ.` 516)  մերժվել է արդարացման, իսկ 47-ը (2020թ՝ 45)` ոչ արդարացման հիմքերով։

2021 թ․ ընթացքում հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ։ Քրեական գործերը հարուցվել են «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդված) և «Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդված) հոդվածներով։ Նշենք, որ հաշվետու տարում այս հոդվածներով հարուցված գործերը կազմում եմ գրեթե նույնքան, որքան հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-2020թթ․ ընթացքում միասին վերցված (15 քրեական գործ)։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2021թվականին Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն է ուղարկվել և վերահասցեագրվել թվով 13 գրություն, որից 5-ը քաղաքացիների դիմումներ են։

2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այն էլ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ 1 անձի մեղադրանք առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար։

Համաձայն վերը նշված տեղեկանքի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրեր դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով, 2021թ․ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվեն նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ։ Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ։ 

Չնայած վերոգրյալին, 2021 թվականի ապօրինի հարստանալու (ՀՀ քրեական օրենսգիրք, 310.1-րդ հոդված) վերաբերյալ նյութ չի նախապատրաստվել (2020թ.` 5 նյութ, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ, 2-ով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով)։ Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 4 քրեական գործ (2020թ՝ 6), որոնք չեն ավարտվել (2020թ՝ 1): Քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 10 անձ (2020թ՝ 6), որոնց մեղադրանք է առաջադրվել (2020թ՝ 6)։ 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով (2020թ՝ 2), իսկ 4-ի՝ (2020թ.՝ 4) վերաբերյալ գործերով նախաքննությունը փոխանցվել է 2022թ։

Համեմատության համար պետք է նշել, որ հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000: Սրան զուգահեռ, նույն թվականին դատախազության կողմից հարուցվել է համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդամենը 14 քրեական գործ

Վարչական վարույթների հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 

2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 42 վարույթներ։ Հարուցված վարույթներից 30-ը հարուցվել են հայտարարատուի կողմից հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու, 10-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացնելու խախտումների կապակցությամբ։

2021 թվականի ընթացքում Հանձնաժողովը քննել և լուծել է (վարույթը եզրափակել է որոշմամբ) հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 26 գործի վարույթներ, իսկ թվով 16 գործի վարույթները եզրափակվել են հաշվետու տարվան հաջորդող ամիսների ընթացքում։

2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 2 որոշումներով հայտարարատու անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 8-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով, որոնցից 2-ի դեպքում հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու, իսկ 6-ը հայտարարագրերը չներկայացնելու իրավախախտումները կատարելու համար։ Տվյալ տարվա ընթացքում եզրափակված վարչական իրավախախտումների վերաբերալ գործերի վարույթների արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թվով 16 որոշում  գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոնցից 8-ը հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ևս 8-ը հայտարարագրերը չներկայացնելու  խախտումների կապակցությամբ։ Մասնավորապես, հայտարարագրերը չներկայացնելու խախտումների կապակցությամբ իրականացված վարույթների արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարճվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին վարույթները։

Համեմատության համար պետք է նշել, որ հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000: Սրան զուգահեռ, նույն թվականին Հանձնաժողովի կողմից հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդամենը 42 վարույթ, որից 26-ի վերաբերյալ է 2021 թվականին Հանձնաժողովը կայացրել վերջնական որոշում։ Այս 26 վարչական վարույթի քննության արդյունքներով թվով 2 որոշումներով հայտարարատու անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 8-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով։ Մնացած 16 վարչական վարույթի գործերով Հանձնաժողովը կայացրել է թվով 16 որոշում  գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Փաստացի ստացվում է, որ հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 2021 թվականին վարչական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 10 հայտարարատու անձ։

Կարգապահական վարույթներ

Հանձնաժողովը հանդիսանում է կարգապահապան վարույթ հարուցող մարմին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման հիմքով, այն է՝ օրենքով սահմանված կարգով գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր չներկայացնելու և օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ չներկայացնելու դեպքում, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը:

2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթներ են հարուցվել Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների նկատմամբ, որոնցից երկուսի դեպքում հայտարարագրերի լրացման կարգի խախտման կապակցությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքով, մյուս դեպքում՝ Հանձնաժողովին հայտարարատու պաշտոնատար անձի գույքի փոփոխություն հաստատող պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ չներկայացնելու հիմքով։ Հիշյալ գործերով Հանձնաժողովը ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին։

Միջնորդությունների քննության արդյունքում ԲԴԽ-ը իր որոշումներով երկու գործով կարճել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, մեկի դեպքում միջնորդությունը մերժել է։

Ծախսերի հայտարարագիր

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-51-Ն ՀՀ օրենքը։ Օրենքի 7-րդ հոդվածի ուժով «Հանրային ծառայության մասին» օրենքը լրացվել է 40.1 հոդվածով, որը վերաբերում է ծախսերի հայտարարագրին և դրա բովանդակությունը։

 ՀՕ-51-Ն ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաև ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

Այսպիսով, նկատի ունենալով անցումային դրույթներով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար նախատեսված ժամկետները, այս ինստիտուտի արդյունավետության վերաբերյալ վերլուծությունը հնարավոր կլինի իրականացնել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի 2022 թվականի կատարողականի գնահատման արդյունքում։

Եզրակացություն

Ըստ էության պետք է ասել, որ կատարված օրենսդրական փոփոխությունները և համապատասխան հանցակազմերով ու հայտարարագրման առնչվող խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, վարչական և կարգապահական վարույթների և դրանց վերջնարդյունքների հարաբերակցությունը փաստում է այն մասին, որ այս ոլորտում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, և դրանց լուծմանը հնարավոր չէ հասնել միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Կատարված հետազոտությունները թույլ են տալիս առանձնացնել այս իրողությանը նպաստող մի քանի պատճառներ, որոնցից են՝

  • Մարդկային ռեսուրսների պակաս՝ երկու ասպեկտով 
    • քանակական, երբ ռեսուրսները սակավաթիվ են,
    • որակական, որը ենթադրում է հայտարարագրերի ստուգում և վերլուծություն իրականացնող մասնագետների կարողությունների թույլ մակարդակ։ Հիշյալը հավասարապես վերաբերում է մասնագիտական վերլուծություն և էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմին։
  • Հայտարարագրերի վերլուծության իրականացում՝ պահանջվող տվյալները մեխանիկական եղանակով կիսաավտոմատացված ծրագրեր մուտքագրելու միջոցով։ Հայտարարագրերի ստուգում և վերլուծություն կատարելու համար չկան անհրաժեշտ էլեկտրոնային գործիքներ, որը հնարավորինս կկրճատի մեխանիկական աշխատանքը։ Գործող էլեկտրոնային համակարգում առանձնացված հիմնախնդիրների թվում են՝ 
    • տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների միջոցով փոխգործելիության հարթակների բացակայություն, 
    • հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը բացի տվյալների որակական հայտարարագրումից, չունի բարդ վերլուծական և հաշվետվողական հնարավորություններ, կապված չէ Կառավարության փոխգործելիության հարթակի հետ տարբեր մարմիններից ստացված տեղեկատվության ինքնաշխատ ներմուծման և համադրման նպատակով,
    • հայտարարագրման և վերլուծության գործընթացը ամբողջովին ավտոմատացված չէ, ինչով պայմանավորված թույլ են տրվում մեխանիկական և այլ սխալներ,
    • էլեկտրոնային համակարգը բավականին խրթին է հայտարարատուների կողմից լրացնելու համար, այս խնդիրը առավել ակնհայտ է քաղաքային և գյուղական համայնքներում,
    • գործող Էլեկտրոնային համակարգը հնարավորություն չի տալիս արհեստական բանականության և հատուկ ալգորիթմների միջոցով մշակել և ունենալ կոնկրետ պայմանների և չափանիշների վրա հիմնված ավտոմատացված հաշվետվություններ, որը կապահովեր առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն, քանի որ իրական ռեժիմով առկա հրապարակման ենթակա տվյալները ներբեռնելու, դրանց հիման վրա վերլուծություն իրականացնելու հնարավորություն առկա չէ, չեն կիրառվում վերահսկողության և վերլուծության արդյունավետ կառավարման գործիքներ։ 

Անշուշտ, խնդիրները այսքանով չեն սահմանափակվում։ Հետևապես, միայն օրենսդրական ակտերի ընդունման հնարավոր չէ հասնել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին, այդ թվում՝ կանխարգելմանն ու հետևանքների վերացմանը։ Այն պահանջում է համալիր խնդիրների քարտեզագրում և լուծում՝ սկսած անխոցելի իրավական ակտերի ընդունումից և վերջացած դրանց կիրառման համար նպաստավոր պայմանների և գործիքների ներդրմամբ՝ ապահովելով այս գործընթացներում հանրության մասնակցայնության բարձր մակարդակ։ 

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
Անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորմանն ուղղված գործողությունները չեն համապատասխանում նպատակին․ զեկույց https://iravaban.net/387003.html Wed, 08 Jun 2022 16:31:17 +0000 https://iravaban.net/?p=387003 Read more »]]> Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության առաջին ոլորտը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը և բնականոն գործունեության ապահովումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։

Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորմանն ուղղված գործողությունները չեն համապատասխանում նպատակին։

Անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում

Առանձնահատուկ նպատակի կատարման վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով հաղթող ճանաչված 3 թեկնածուներից մեկը Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:

Նախագահի նշանակմամբ սկսվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, որի շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից մեկամսյա ժամկետում ընդունվել են մի շարք առաջնային նշանակության որոշումներ, այդ թվում՝ Կոմիտեի կառուցվածքը հաստատելու մասին որոշումը, ինչից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված առաջարկության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունից 30 աշխատակիցներ զբաղեցրել են ինքնավար թափուր պաշտոններ Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչի արդյունքում 2021 թվականի հոկտեմբերի 23-ին ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Ներկայումս, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հաստիքների համալրման նպատակով ձևավորվել է համապատասխան մրցութային հանձնաժողով, որն ընդունել է օրենքով սահմանված իրավական ակտերը և ներկայումս իրականացնում է հաստիքների համալրման գործընթացը:

Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման, նյութատեխնիկական միջոցներով ապահովելու նպատակով օգտագործվող ֆինանսական միջոցների վերաբերյալ հարկ է նշել, որ Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Կառավարությանը 2020 թվականին հատկացրել է բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն եվրո բյուջեի առաջին փուլի համար նախատեսված գումարը՝ 9 մլն եվրոյին համարժեք 5,707.8 մլն դրամ (հինգ միլիարդ յոթ հարյուր յոթ միլիոն ութ հարյուր հազար), որից՝ 1,429.1 մլն դրամը (մեկ միլիարդ չորս հարյուր քսանինը) ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 258-Ն որոշմամբ նախատեսված էր հատկացնել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ապահովման, տրանսպորտային սարքավորումներով և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով։ Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը կատարող է սահմանվել Արդարադատության նախարարությունը։

Նշված ծախսերը նախատեսվել էին հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։ Հաշվի առնելով, որ օրենսդրական կարգավորմամբ պայմանավորված Կոմիտեի փաստացի գործունեությունը սկսվել է հոկտեմբեր ամսվա կեսերից և հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հաշվարկները, Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել և ընդունվել է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1852-Ն որոշումը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով 2021 թվականին հատկացվել է շուրջ 870.6 մլն դրամ (ութ հարյուր յոթանասուն միլիոն վեց հարյուր հազար) 1,429.1 մլն դրամի փոխարեն (մեկ միլիարդ չորս հարյուր քսանինը), այդ թվում՝ «1231 Հակակոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «11001 Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառման գծով 341.1 մլն դրամ (երեք հարյուր քառասուն մեկ միլիոն հարյուր հազար), «1228 Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում» ծրագրի «31003 Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառման գծով 409.5 մլն դրամ (և «31005Հակակոռուպցիոն կոմիտեի տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում» միջոցառման գծով 120,0 մլն դրամ (հարյուր քսան միլիոն դրամ):

Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման, նյութատեխնիկական միջոցներով ապահովելու ուղղությամբ, 2021 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

– Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության առանձնահատկությունների հաշվառմամբ, վերջինիս ժամանակակից շենքային պայմանների ապահովման նպատակով՝ Կառավարության որոշման համաձայն՝ Երևան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեում 15 հա մակերեսով հողատարածքը ամրացվել է Արդարադատության նախարարությանը։ Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին հատկացվել են ֆինանսական միջոցներ Արդարադատության նախարարության կարիքների համար՝ վերոնշյալ հասցեում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 10-ին բաց մրցույթ գնման ընթացակարգով կազմակերպվել է գնման գործընթաց, որի շրջանակներում հաղթող ճանաչված «Նորաշեն» ՆՏ ԱԿ ընկերության հետ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին կնքվել է պետական գնման պայմանագիր՝ 48 000 000 ՀՀ դրամ արժեքով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի մարտի 24-ի Օրենքում, մինչև դրա ընդունումը կատարվել էին համապատասխան փոփոխություններ, որոնք, այլ մարտահրավերների հետ մեկտեղ, հանգեցրել էին մակերեսի ավելացմանը, և վերանայվել էր տեխնիկական առաջադրանքը, Կառավարության որոշմամբ իրականացվել են համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ Կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայության մատուցման 2020 թվականի դեկտեմբերի 16-ի պետական գնման պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և պայմանագրի գինն ավելացվել է 13,000,000 դրամով:

– Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են, ներկայումս իրականացվում է վերջիններիս համալիր փորձաքննությունը:

Հաշվի առնելով այն, որ Կոմիտեի շենքի կառուցումը, ըստ կանխատեսումների, կիրականացվի 3-4 տարվա ընթացքում՝ որպես միջանկյալ լուծում նախատեսվել է, որ Կոմիտեի քննչական գործառույթներ իրականացնող անձինք՝ համապատասխան տեխնիկական անձնակազմով, տեղակայվելու են Հատուկ քննչական ծառայության շենքում։

– Զուգահեռաբար, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ժամանակավոր տեղակայելու նպատակով Արդարադատության նախարարությանը ամրակցված՝ ք. Երևան, Մոսկովյան 1 հասցեում գտնվող շինությունը վերանորոգվել և կահավորվել է, Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1744-Ա որոշմամբ ք. Երևան, Մոսկովյան 1 հասցեում գտնվող շինությունը համապատասխան գույքով ամրակցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:

– Հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների շրջանակը, քննարկվում է դրան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելու հարցը: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակներում, վերջիններիս կողմից ներկայացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների առաջարկներ:

Նշվածից բացի, Ազգային ժողովի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՕ-391-Ն օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն ապահովող միջոցները նախատեսված են առանձին տողով՝ 1231 ծրագրի 11001, 11002 և 11003 միջոցառումների, ինչպես նաև օրենքի N 6 հավելվածով նախատեսված միջոցների շրջանակներում։

Բացի այդ, Կառավարության 2021 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1171-Ն որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ապահովմանն ուղղվող ծախսերը նախատեսվել են Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախնական հայտին համապատասխան և ներկայացված են վերոնշյալ որոշման N 6 հավելվածում, առանձին տողով (2022-2024 ՄԺԾԾ ցուցանիշների ծրագրավորման փուլում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ուժով Հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես հայտատու մարմին ստեղծված չէր)։

◊Առանձնահատուկ նպատակի կատարման համապատասխանության վերլուծություն

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացված մրցույթի նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը 

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար ընդունվել են հետևյալ հիմնական իրավական ակտերը՝

  • Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն ՀՀ օրենքը: 
  • «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն որոշումը։
  • «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» N 896-Ն որոշումը։
  • «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» N 989-Ն որոշումը:

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 24.03.2021 թ․-ին և ուժի մեջ է մտել 23.10.2021 թ․-ին։ Օրենքը նախատեսում է Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Կոմիտեի հիմնական իրավասությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումն է: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Ուսումնասիրելով վերը նշված Օրենքը, հարկ է նշել, որ դրանում առկա են բացթողումներ և խնդրահարույց կարգավորումներ, որոնք դե ֆակտո բացառում են անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորումը։

Նախքան Օրենքի առանձին կարգավորումներին անդրադառնալը, կարևոր է արձանագրել, որ Օրենքում ապահովված չեն Կոմիտեի ձևավորման համար միջազգային փորձի շրջանակներում ընդունված ընդհանուր չափանիշներից հիմնականները։

Այսպես․

1․ Օրենքով երաշխավորված չէ Կոմիտեի փաստացի անկախությունը:  Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի արդյունավետությունը պահանջում է, որ այդ պայքարը ընթանա իրավունքի գերակայության միջավայրում և ապահովված լինի կայուն սահմանադրաիրավական հիմքով: Ըստ Օրենքի՝ Կոմիտեն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների շարքին, այսինքն սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում չի երաշխավորվում այդ մարմինների անկախությունը, ինչպես նաև այն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների շարքին: Կոմիտեն համարվելու է որպես օրենքով ստեղծված քննչական մարմին, որին անկախության երաշխիքներ տրվելու են միմիայն օրենսդրական կարգավորումների մակարդակում: Այսինքն, հակակոռուպցիոն մարմնի անկախության շրջանակների որոշումն ուղղակիորեն թողնվել է այդ պահի գործող քաղաքական իշխանության հայեցողությանը, քանի որ սահմանվել այդ մարմնի անկախության շրջանակները նեղացնելու առավել պարզեցված և հեշտ ընթացակարգ: Ավելին, Օրենքում անկախությունը նախատեսված է միայն որպես գործունեության սկզբունք, մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ օրենքում առկա մի շարք կարգավորումների համադրությունը վկայում է, որ տրվող անկախության երաշխիքները բավարար չեն, որպեսզի Կոմիտեն գործի անկախ և այդ կարգավորումներն իրենց մեջ Կոմիտեի գործունեությանը հնարավոր քաղաքական ազդեցությամբ ներազդելու և միջամտելու ռիսկեր են պարունակում:

Օրենքի առանձին կարգավորումների վերաբերյալ 

2․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի գործունեության սկզբունքներից են անկախությունը  և քաղաքական չեզոքությունը, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին։ Թվում է, թե վերոնշյալ կարգավորումները, Կոմիտեին տրվող անկախության այն հիմնական և բավարար երաշխիքներն են, որոնք կբացառեն Կոմիտեի գործունեությանը ցանկացած ձևի միջամտությունն ու կերաշխավորեն գործունեության անկախությունը, բայց Օրենքի 18-րդ հոդվածի կարգավորումները հակառակն են փաստում: Այսպես, հիշյալ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ): Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Սահմանված ժամկետում առնվազն չորս անդամի չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է չձևավորված, և վարչապետի աշխատակազմի ղեկավարը Օրենքով սահմանված կարգով ձևավորում է նոր Խորհուրդ: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: 

Կառավարությունը, Կոմիտեի մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ վեց տարի ժամկետով: Այսինքն, ՀՀ կառավարությանը իրավասություն է տրվել իր հայեցողությամբ Կոմիտեի նախագահի մրցութային հիմունքներով ընտրած թեկնածուներից մեկին ընտրել Կոմիտեի նախագահ: Ընդ որում, պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ որոշումներ շատ դեպքերում ընդունվում են հենց Վարչապետի կողմից՝ միանձնյա, իսկ Կառավարությունը զուտ հաստատում է այդ որոշումը։ 

Նմանատիպ կարգավորումների առկայությունը հակասում է Ջակարտայի սկզբունքներին, որոնց համաձայն՝ հակակոռուպցիոն անկախ մարմինների ղեկավարները պետք է  նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրա ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճություն ու իրավասությունը: ՀՀ կառավարությանը և վարչապետին հնարավորություն է տրվել քաղաքականապես չեզոք թեկնածուների փոխարեն Կոմիտեի նախագահ նշանակելու իշխանությունների համար ցանկալի թեկնածուի՝ մեծացնելով Կոմիտեի գործունեության վրա քաղաքական ազդեցություն ունենալու ռիսկերը: 

Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով այն, որ Կոմիտեի նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ Կոմիտեն չի համարվում անկախ սահմանադրական մարմին, ինչպես նաև, ըստ ընդունված Օրենքի այն նաև չի համարվում ինքնավար մարմին, մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից Կոմիտեի նախագահի նշանակումն իր մեջ քաղաքական ազդեցության ռիսկեր է պարունակում, որը չի բխում միջազգային, այդ թվում՝ Ջակարտայի սկզբունքներից, ուստի առավել օբյեկտիվ և անկախ կլիներ, որ մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն  ձայներ հավաքած թեկնածուն նշանակվի Կոմիտեի նախագահ: Այս դեպքում կառավարության նշանակումը կկրեր զուտ արարողակարգային բնույթ։

3․ Օրենքի 8-րդ հոդվածը վերաբերում է Կոմիտեի ֆինանսական ինքնուրույնությանը, որի համաձայն՝ Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Կոմիտեի տվյալ տարվա պետական բյուջեով Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին հավասար պահուստային ֆոնդ, որից հատկացումները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ: Հաշվի առնելով, որ Կոմիտեի ծառայողները Օրենքի կարգավորումների համաձայն ստանալու են համեմատաբար բարձր աշխատավարձեր, ինչն էլ ենթադրում է, որ Կոմիտեի պահուստային ֆոնդի գումարի չափը փոքր չի լինելու, ստացվում է, որ Կոմիտեի նախագահը միանձնյա և հայեցողական որոշմամբ իրավասու է հատկացումներ կատարել պահուստային ֆոնդից։

4․ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ, որոնց Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Հարկ է նշել, որ Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին, հետևաբար ՀՀ վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի տեղակալների նշանակումն ինքնին քաղաքական ազդեցության ռիսկեր կարող է իր մեջ պարունակել: Հետևաբար, առաջարկում ենք, որ Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի Կոմիտեի նախագահը: 

5․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց։ Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Հարկ է նշել, որ նախքան Օրենքի ընդունումը, դրա նախագծով նախատեսված էր Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ինստիտուտ, որտեղ քննության պետք է առնվեին կարգապահական խախտման գործերը։ Նախատեսված էր, որ կարգապահական հանձնաժողովը բաղկացած կլիներ 7 անդամից Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և  երեք իրավաբան-գիտնական` կոմիտեի նախագահի որոշմամբ: Նախագծով սահմանված էր, որ կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է: Փաստացի, այս կարգավորումը դուրս է մնացել Օրենքի վերջնական տարբերակից, և այժմ կարգապահական պատասխանատվության կիրառումը կատարվում է ծառայողական քննության միջոցով՝ Կոմիտեի նախագահի կողմից։ Այն ինչ, կարգապահական հանձնաժողովը կոլեգիալ մարմին էր, և եթե նրանում ապահովվեր մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համամասնական ներկայություն, այս մարմինը իրապես կլիներ գործող, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կկատարեր օբեկտիվ և մասնագիտական քննություն՝ բացառելով հայեցողական որոշումները, ինչպես նաև ոչ օբյեկտիվ քննությունները, և մեկ անձի միջոցով ընդունվող որոշումները։

6․ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը։ Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավումը նպատակ ունի ապահովել արդյունավետ հանրային մասնակցության կոմպոնենտ, պետք է նշել, որ մեկ ներկայացուցչի մասնակցությունը կարող է կրել զուտ ֆորմալ բնույթ։ Ստացվում է, որ հանձնաժողովի հինգ անդամներից չորսը պետական մարմնի ներկայացուցիչ են, և միայն մեկն է, որ ներկայացնում է հանրությանը, որպիսի պայմաններում դժվար է պատկերացնել այս նորմի արդյունավետությունը։  

7․ Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝  Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ։ Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույն ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Հարկ է նշել, որ թեև Կոմիտեի ներկայիս նախագահի ընտրության կազմակերպման համար Խորհրդում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ընտրվել են մրցութային կարգով, այդուհանդերձ Օրենքում հստակ նշված չէ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով։ Ընդգծված չէ նաև, որ այդ ներկայացուցչին առաջադրելու իրավունք պետք է ունենան միայն մասնագիտական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Այսինքն, սրանք հայեցողական կարգավորումներն են, և յուրաքանչյուր դեպքում կարող են կիրառվել հայեցողական, օրինակ՝ նշանակովի, և ոչ թե՝ մրցութային։

8․ Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Ընդ որում, հստակեցված չէ, թե կոնկրետ որ մարմինը/սեկտորը ետ է ներկայացնեն այդ անդամները։ Այսինքն, եթե անգամ չորս պետական մարմնի ներկայացուցիչների թեկնածությունը հաստատվի, ապա առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցչի խորհուրդը կհամարվի ձևավորված։ Նման պայմաններում, փաստացի արժեզրկվում է հասարակական սեկտորի մասնակցությունը և որոշումները կարող են կայացվել առանց հանրության մասնակցության։  

9․ Օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն՝ Խորհուրդը՝ հարցազրույցի փուլի արդյունքներով ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող՝ մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու և առավելագույնը երեք մասնակցի, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու, իսկ հետո՝ կազմում և Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը։ Այս առնչությամբ, հաշվի առնելով, որ վերոգրյալում անդրադարձել ենք Օրենքով՝ Կոմիտեի նախագահի նշանակման առնչվող ռիսկային կարգավորումներին և ստորև «Առաջարկություններ» բաժնում առաջարկել ենք, որպեսզի մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն միանգամից նշանակվի Կոմիտեի նախագահ, հետևաբար նաև առաջարկում ենք, որպեսզի մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ:

4․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը

Մաս 1 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհուրդը

Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ 

Համաձայն Իրավաբան․net անկախ, մասնագիտական կայքի կողմից կատարված լրագրողական հետաքննության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով։ Սրա վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։   Մասնավորապես՝ Կոալիցիան կասկածի տակ էր դրել չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Կոալիցիան կոչ էր արել Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում:

Ինչպես արդեն նշվել է վերևում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որի ձևավորումն և գործառույթները սահմանված են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով։

Խորհուրդը ձևավորվում է 7 անդամից

  • Կառավարության,
  • Ազգային ժողովի խորհրդի,
  • Բարձրագույն դատական խորհրդի,
  • Գլխավոր դատախազի,
  • Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից, և
  • քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Այն ի սկզբանե չգործեց ամբողջական կազմով։ Իսկ ձևավորման գործընթացի և կազմի որոշ անդամների լեգիտիմության և բարեվարքության մասով առկա են մի շարք վերապահումներ։ Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը միաժամանակ հանդիսանում էր այս Խորհրդի անդամ, իսկ 2021 թ․-ի սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի կողմից նա ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ստացվում է, որ սեպտեմբերի 10-ին, երբ անցկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթը, նա արդեն ԿԿՀ անդամի թեկնածու էր։ 

Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում Ազգային ժողովի խորհրդի կողմից ներկայացված թեկնածուն Հերիքնազ Տիգրանյանն էր։ 2021 թվականի հունիսի 29-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։ Սակայն նա չէր կարող զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այնուհետև, նույն թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, որով Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդի անդամ էր նշանակվել։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս Խորհրդում ի սկզբանե որևէ թեկնածու չնշանակվեց, այն պատճառով, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից ՄԻՊ աշխատակազմում չկա։ 

Խորհրդում ընդգրկված քաղաքացիական հասարակության երկու կազմակերպություններն էին՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ը։ Այս երկու ՀԿ-ները ունենք փոխկապակցվածությունը կառավարության հետ։ Այս երկու կազմակերպությունները ևս մեկ ընդհանրություն ունեն երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են մեկ աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչը մրցութային խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։ Այս անհամաձայնությունները կապված էին թեկնածուի բարեվարքության գնահատման անցողիկ շեմի հետ։ Մասնավորապես, ԹԻՀԿ-ն առաջարկել էր թեկնածուների բարեվարքության գնահատման վերջնարդյունքում սահմանել առավել բարձր անցողիկ շեմ (առավելագույն նախատեսված միավորի 70%՝ ի տարբերություն մյուս չափանիշների 50%-ի): Այս առաջարկը Մրցութային խորհուրդը չընդունեց։

Նիստերին հեռավար կարգով մասնակցում էր նաև «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ Վիտալի Կասկոն՝ խորհրդատվական կարգով։ Նա ներկա գտնվեց կառավարության շենքում անցկացվող թեկնածուների հարցազրույցներին փուլին, ինչպես նաև հարցեր հղեց թեկնածուներին։ 

Եզրահանգումը

Այսպիսով ստացվում է, որ Մրցութային խորհուրդը չի գործել ամբողջական կազմով և վերջնական որոշումը կայացվել է 7 անդամի փոխարեն 4 անդամով, այնինչ օրենքի կարգավորումը ինքնանպատակ չէ և նմանատիպ որոշումները պետք է կայացվեն ոչ թե նվազագույն, այլ՝ առավելագույն ձայներով։ Բացի այդ, անկախ, մասնագիտացված ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, չեն մասնակցել մրցութային խորհրդին։ 

Մաս 2 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներն ու ընտրության փուլը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները 3-ն էինք

  1. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, 
  2. փաստաբան Գառնիկ Թորոսյանը,
  3. Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։

Սասուն Խաչատրյանի հետ ունեցած հարցուպատասխանի արդյունքում առաջ են եկել վերջինիս գույքի և եկամուտների (այդ թվում նրա կողմից փաստացի տիրապետվող/օգտագործվող) վերաբերյալ ողջամիտ կասկածներ։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փուլ է հանդիսանում նաև բարեվարքության ուսումնասիրության փուլը, որի ընթացքում Մրցութային խորհուրդը փաստաթղթղերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։

 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը հանձնաժողովին հնարավորություն է տալիս առկա կասկածները փարատելու նպատակով հայտարարատու պաշտոնատար անձի հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Նշենք, որ Տիգրան Գևորգյանը՝ Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի հանդիսանում է խնամիությամբ կապված անձ։ Բացի այդ, Սասուն Խաչատրյանը նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոն՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, և հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ։ Հետևապես, այս տեղեկությունները հանձնաժողովը պետք է նախապես պարզած լիներ։ 

Բացի վերը նշվածը, Սասուն Խաչատրյանի կենսագրության մեջ գրված է, որ վերջինս տիրապետում է հայերենի, ռուսերենի և անգելերենի, սակայն վերջինս ականջակալով էր լսում անգլախոս միջազգային փորձագետին։ Այսինքն, թեկնածուի համար ապահովվում էր անգլերեն լեզվի թարգմանություն, որից ենթադրվում է, որ թեկնածուն բավականաչափ չի տիրապետում անգլերեն լեզվին, և հնարավոր է, որ կենսագրությամբ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, օրենքի իմպերատիվ պահանջից ելնելով՝ հնարավոր է, որ թեկնածուն օտար լեզվի տիրապետումը հավաստելու նպատակով  թեսթ հանձնել է ռուսերենից կամ ֆրանսերենից, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք թեկնածուն այլ օտար լեզվի տիրապետում է նույն մակարդակով, ինչպես որ անգլերենի։

Այսպիսով, թեկնածուին գնահատման 3 հիմնական պահանջ կար՝ անձնական տվյալներ, բարեվարքության մասնագիտական գիտելիք և պատրաստվածություն: Առավելագույնը 100 միավոր է, որ կարող է ստանալ մեկ թեկնածուն՝ մեկ խորհրդի անդամի կողմից: Անցողիկ շեմը կազմում է ընդհանուր միավորների 50 տոկոսը, իսկ բարեվարքության անցողիկ շեմը՝ 60 տոկոս է կազմել»։

Ըստ մրցութային խորհրդի կողմից հրապարակված արդյունքների՝ թեկնածուները հավաքել էին

  • Սասուն Խաչատրյան – 308 միավոր, որից 115-ը՝ բարեվարքության համար, 
  • Դավիթ Մկրտումյան – 257 միավոր, որից 121-ը՝  բարեվարքության համար, 
  • Գառնիկ Թորոսյան –  202 միավոր, որից 107-ը՝ բարեվարքության համար։

Այդպիսով, Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Ինչն էլ եղավ, և երեք թեկնածուներից կառավարությունն ընտրեց Սասուն Խաչատրյանին։

Եզրահանգումը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով ձևավորված մրցութային  խորհուրդը կրում էր ձևական բնույթ, որի միջոցով էլ զուտ ապահովվեց Մրցութային խորհուրդ ունենալու և այդ խորհրդի միջոցով թեկնածու ընտրելու օրենքի ձևական պահանջի կատարումը, ինչի վերջնանպատակը կառավարության նախընտրած թեկնածուի նշանակումն էր։

ԻՀԱ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել։ Մասնավորապես՝

  1. Վերացնել Կոմիտեի նախագահի կողմից միանձնյա որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու կարգավորումը, և Օրենքով նախատեսել, որ նախքան պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելը, դրանց չափը պետք է համաձայնեցվի Կոմիտեի գործունեությունը վերահսկող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի անդամների հետ:
  2. Սահմանել հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվության քննության նոր մարմին, այն է՝ կարգապահական հանձնաժողովը։ 
  3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար նախատեսված Խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Նախատեսել, որ մրցութային խորհրդի ձևավորման համար պահանջվող նվազագույն չորս անդամների կազմում պարտադիր ներգրավված լինեն մարդու իրավունքների պաշտպանի և  մասնագիտական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, որից հետո միայն այն կհամարվի ձևավորված: 
  4. Սահմանել, որ մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ: Այս դեպքում նախատեսել, որ Կառավարության նշանակումը կրում է արարողակարգային բնույթ։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորմանն ուղղված գործողությունը կատարվել է մասնակի․ զեկույց https://iravaban.net/386803.html Tue, 07 Jun 2022 13:58:33 +0000 https://iravaban.net/?p=386803 Read more »]]> Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության առաջին ոլորտը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը և բնականոն գործունեության ապահովումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։

Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորումը կատարվել է մասնակի։

Վերլուծության մեջ նշվում է, որ  ըստ ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-ն որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին հաշվետվության այս գործողության ներքո կատարվել են ներքոթվարկված աշխատանքները։

Իրավական վերլուծությունը ներկայացնենք առավել մանրամասն։

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում

◊ Առանձնահատուկ նպատակի կատարման վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը

2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը կարգավորում է Կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: 

Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական իրավասությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումն է: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար հետաքննությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը և նախաքննությունն իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների միջոցով։ Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն ունեցող կադրերի ներգրավման եղանակով, այդուհանդերձ, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Հատկանշական է, որ մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ: 

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մեծ մասն արդեն իսկ ընդունվել է:

ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն, «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» N 896-Ն որոշումները, իսկ 2021 թվականի հունիսի 17-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» N 989-Ն որոշումը: Բացի այդ, ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 17-ի N 661-Ա որոշմամբ սահմանվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Ներկայումս տարվում են աշխատանքներ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու մասին» նախագծի մշակման ուղղությամբ:

Բացի այդ, 2021 թվականի սեպտեմբերի 24-ին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ սահմանվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնները ժամանակավորապես համալրվում են Հատուկ քննչական ծառայության 30 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, նախկին 20-ի փոխարեն: Սա ուղղված էր, անցումային շրջանում գործերի մեծ ծավալով պայմանավորված, Կոմիտեի բնականոն գործունեության ապահովմանը:

Կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը մեկ միասնական մարմնում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, կենտրոնացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտեին: ՀՀ վարչապետի 14.10.2021թ. թիվ 1159-Ա որոշմամբ Քննչական կոմիտեի առավելագույն թվաքանակը պակասեցվել է 20 հաստիքով: Քննչական կոմիտեում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում Քննչական կոմիտեի կառուցվածքում և հաստիքացուցակում հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխվել է Կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության: Վարչապետի 14.10.2021թ. N 1159-Ա որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողների առավելագույն թիվը սահմանվել է 170 հաստիքային միավոր:

Օրենքով սահմանված են Կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված կարգավորումներ:

◊ Առանձնահատուկ նպատակի կատարման համապատասխանության վերլուծություն

  • Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության փուլը

Համաձայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվում են բաց մրցույթի արդյունքում: Մրցույթի պարտադիր փուլ է կազմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: 

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների եզրակացությունները ունեն խորհրդատվական բնույթ։ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնում նաև ԿԿՀ-ի սահմանած ձևաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառում է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ ԿԿՀ-ն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրության միջոցով  կազմում և նշանակման իրավասություն ունեցող անձին/մարմնին ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն։ Բարեվարքության ստուգումներ անցկացնելու համար առանձին ընթացակարգ է սահմանվել ԿԿՀ մասին օրենքի 26.1 հոդվածով։ Նկատի ունենալով եզրակացությունների խորհրդատվական բնույթը, անկախ այն հանգամանքից, որ ԿԿՀ-ի կողմից տրված եզրակացությունը կոնկրետ անձի վերաբերյալ դրակա՞ն է, թե՞ բացասական, որոշում կայացնող մարմինը կաշկանդված չէ դրանով։  

Պետք է նշել, որ բարեվարքության ստուգման մասին խորհրդատվական եզրակացությունները հասանելի չեն հանրությանը։ Դրանք գաղտնի են, և այս խիստ գաղտնիության ռեժիմի դեպքում անհնար է գնահատել այս գործառույթի արդյունավետությունը, իրականացնել արդյունավետ հանրային վերահսկողություն և վերլուծել, թե տրամադրված եզրակացություններից (լինի այն դրական, թե՝ բացասական) քանիսն են հաշվի առնվել որոշումների կայացման ժամանակ և ինչքանով են դրանք ամբողջական տեղեկություններ պարունակում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ։  

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ինստիտուտին, պետք է նշել, որ այստեղ նույնպես առկա են խնդրահարույց հարցեր։ Այսպես, ԿԿՀ-ն ստուգելու է այդ անձանց հայտարարագրերը՝ դրանց մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Ընդ որում, պաշտոն զբաղեցնող անձանց շարքերում կան նրանք, որոնք նախկինում զբաղեցրել են այլ բարձրաստիճան պաշտոններ (օրինակ՝ Կոմիտեի ներկայիս նախագահը մինչև նշանակումը զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը)։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այս ընդլայնված գործիքակազմը ԿԿՀ-ն կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4.1-րդ կետի համաձայն՝ հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: 

Այս ժամկետի սահմանումը պայմանավորված է ՀՀ-ում ապօրինի հարստացման հանցակազմը քրեականացնելու հետ, և այս պարագայում հետադարձ ուժի կիրառումը արգելվում է։ Այսինքն ստացվում է, որ ԿԿՀ-ն իրավասու վերլուծելու դատավորների 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերը։ 

Այս իրավահարաբերությունների նկատմամբ հետադարձ ուժի կիրառման մասին 2019 թ-ին իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2020 թվականին ընդունված Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ կարծիքի շրջանակներում։ Մասնավորապես, հանձնաժողովը անդրադառնալով դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նոր կանոններին, ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է, որ այդ նոր՝ փոփոխվող դրույթները չունենան հետադարձ ուժ, և Հայաստանի օրենսդիրը դիտարկի նաև Դատական օրենսգրքի շրջանակներում փոփոխվող դրույթների հետադարձ ուժի չկիրառման մասին համապատասխան կարգավորման նախատեսումը։ Իսկ եզրակացության շրջանակներում հանձնաժողովը նշել է, որ ֆինանսական հայտարարագրերի հետ կապված դատավորների նոր պարտականություններն ընդունելի են (պայմանով, որ դրանք հետադարձ ուժ չունեն)։ 

Քննարկվող դեպքում իրավական խնդիրը կապված է հետադարձ ուժի կիրառման սահմանադրական սկզբունքի հետ (ՀՀ սահմանադրության 73-րդ հոդված), ըստ որի՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: 

Ըստ էության, այն դեպքում, եթե ԿԿՀ-ն վերլուծում է հայտարարատու անձի մինչև 2017 թվականի հայտարարագիրը և հայտնաբերում է խախտում, դրան չի կարող ընթացք տրվել՝ վերը նշված օրենքի դրույթի ուժով։ Ավելին, այս դրույթի փոփոխություն նույնպես կատարել հնարավոր չէ, քանի որ կստացվի, որ փոփոխությունները սահմանում են անձի իրավական վիճակը վատթարացնող կարգավորումներ, ինչը ՀՀ սահմանադրությամբ արգելված է՝ հետադարձ ուժ ունենալու տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը։ Փաստացի ստացվում է, իրավական մեխանիզմներով վաղեմության ժամկետները հաղթահարվել չեն կարող, իսկ նպատակին հասնելու գործիքները/ընթացակարգերը պետք լինեն իրավական՝ կայացված որոշումների անխոցելիության, և հետագայում՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ուղարկվող բողոքների բացառման նպատակով։ 

Նախքան Օրենքի առանձին կարգավորումներին անդրադառնալը, կարևոր է արձանագրել, որ Օրենքում ապահովված չեն Կոմիտեի ձևավորման համար միջազգային փորձի շրջանակներում ընդունված ընդհանուր չափանիշներից հիմնականները։ Այսպես․ 

1․ Օրենքով Կոմիտեն, որպես հակակոռուպցիոն մարմին, ինտեգրված չէ զսպիչների և հակակշիռների համակարգում՝ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար: Այսինքն, օրենքով լիովին պահպանված չեն Ջակարտայի սկզբունքներից ներքին և արտաքին հաշվետվողականությանը, հանրային հաղորդակցությունը և ներգրավվածությունը վերաբերող սկզբունքները։ Օրինակ, Օրենքով Կոմիտեն չունի մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմ` հասարակական վերահսկողության իրականացման խորհուրդ (սույն նկատառումը չի վերաբերում Օրենքով նախատեսված մրցութային խորհրդին և մրցութային հանձնաժողովին, որտեղ նախատեսված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաև Կոմիտեի նախագահի հայեցողական լիազորությունը՝ խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին): Մեկ այլ օրինակ՝ Օրենքով նախատեսված չէ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ։ Ըստ Օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Այսինքն, ըստ էության, խորհրդարանական վերահսկողություն չկա․ նախատեսված չեն Կոմիտեի նախագահի կողմից խորհրդարանում հաշվետվության ներկայացում և հարցուպատասխանի անցկացում, այդ թվում գրավոր հաղորդման վերաբերյալ, ինչը, իրապես հնարավորություն կտար ունենալ Կոմիտեի գործունեության իրական պատկերը՝ ներառյալ այն հիմնական խնդիրները որոնք կարող են առաջանալ։

Օրենքի առանձին կարգավորումների վերաբերյալ

2․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` Կոմիտեի նախագահն իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնելու Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով։ Նշված դրույթը Օրենքով նախատեսվել է միջազգային փորձի հաշվառմամբ, սակայն կարծում ենք, որ Հայաստանում դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ էր նախ խորքային վերլուծություն իրականացնել և ուսումնասիրել հայաստանյան իրավապահ մարմինների պրակտիկան: Նման կարգավորումը ընդունելի լինել չի կարող ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառութային առումներով և  լրջապես կարող է վտանգել կոմիտեի ծառայողների անկախությունը, որպես քննիչ հանդես եկող դատավարության մասնակցի դատավարական ինքնուրույնությունը` երաշխավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով։  Անհրաժեշտ է Օրենքով համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանել, հակառակ պարագայում, Կոմիտեի նախագահի կողմից այդ իրավասությունից օգտվելը կարող է դառնալ «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Բացի այդ, հարց է առաջանում, թե նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգումը ո՞վ է իրականացնելու և ինչպե՞ս է վերահսկվելու այդ գործընթացը:

3․ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը, որի լրանալուց հետո Կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Միևնույն ժամանակ Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը: Տվյալ համատեքստում չպարզաբանված է մնում այն հարցը, թե ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ չափորոշիչներ հաշվի առնելով է  Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը սահմանվել 60 տարեկանը, և Կոմիտեի նախագահին հայեցողական լիազորություն տրվել կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու նշյալ ժամկետը:

ԻՀԱ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել։ Մասնավորապես՝

– Վերանայել բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունների մատչելիությունը, այն դարձնել բաց և հասանելի հանրության համար՝ ապահովելով օրենքով նախատեսված անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրամատչելի անձնական տվյալների հաշվառմամբ։

– Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում մրցութային կարգով ստեղծել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհուրդ, որը հանրային վերահսկողություն կիրականացնի Կոմիտեի գործունեության նկատմամբ: Նախատեսել նաև, որ Կոմիտեն հաղորդում կներկայացնի այս խորհրդին և խորհրդի անդամներին իրավունք վերապահվի հարցեր տալու: 

– Օրենքով սահմանել համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպեսզի Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով, իրականացնելը չդառնա «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Նախատեսել նաև, նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգման իրավական հնարավորությունը և այդ ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել այն սուբյեկտային կազմը, որոնք իրականացնելու են այս գործառույթները։ 

– Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահել Կոմիտեի նախագահին՝ հիմնվելով Ջակարտայի սկզբունքների վրա, համաձայն որոնք՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին։

– Վերացնել Կոմիտեի նախագահին տրված ավելորդ հայեցողական լիազորությունները՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի սահմանային տարիքը հինգ տարի ժամկետով կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու մասով։ Այս առաջարկը չընդունելու դեպքում, սահմանել Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար պաշտոնի սահմանային տարիքի նույնանման չափորոշիչներ՝ առանց տարբերակման (Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնի սահմանային տարիքը՝ 65-ն է, իսկ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանցը՝ 60)։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

]]>
ՀՀ-ում պետք է սահմանվի կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության և անընդունելիության կայուն հասարակական վերաբերմունք՝ ըստ հակակոռուպցիոն ռազմավարության https://iravaban.net/383713.html Mon, 09 May 2022 16:14:17 +0000 https://iravaban.net/?p=383713 Read more »]]> Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարության իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է լինելու նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքն ու վճռականությունը:

Այս մասին նշված է հենց ռազմավարության մեջ։

Նշվում է, որ վերջինիս դրսևորմամբ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի աստիճանական հաղթահարմանը: Իհարկե, քաղաքական կամքի առկայությունը կենսականորեն անհրաժեշտ, բայց միակ բավարար գործոնը և պայմանը չէ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրագործման համար: Այս առումով ակնհայտորեն պետք է մեկտեղվեն Կառավարություն-քաղաքացիական հասարակություն-քաղաքացի համատեղ ջանքերը՝ ուղղված միասնական նպատակի կենսագործմանը:

Նույնչափ կարևոր է նաև հանրային լայն աջակցության և իրավական մշակույթի շարունակական ձևավորման ուղղությամբ ակտիվ քայլերի ու ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը, որի համակարգում էական դերակատարում կարող է ունենալ հակակոռուպցիոն կրթությունը: Այս ամենի արդյունքում որպես հակակոռուպցիոն ռազմավարության նպատակ` անհրաժեշտաբար պետք է սահմանել նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության և անընդունելիության կայուն հասարակական վերաբերմունքի ձևավորումը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ինստիտուցիոնալ գործիք:

Ներառական ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ Ռազմավարությունը հատուկ կարևորում է հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման գործընթացին քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը:

Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունը երաշխավորվում է Ռազմավարության նպատակներից բխող միջոցառումների  ծրագրի իրականացման համար  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով:

Հակակոռուպցիոն գործընթացում համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվում է նաև գործընկերների, այդ թվում՝ միջազգային, տարածաշրջանային և հասարակական  կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը: Ռազմավարության կատարումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

]]>
Հասարակության շրջանում պարբերական հարցումներ պետք է իրականացվեն կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ https://iravaban.net/383450.html Mon, 02 May 2022 16:04:19 +0000 https://iravaban.net/?p=383450 Read more »]]> Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում։

Ռազմավարության մեջ նշվում է, որ կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն մշակման համար  պետք է ներգրավվի միջազգային փորձագետ։

«Հարցումների կազմակերպման և իրականացման համար ակտիվորեն կներգրավվեն տեղական փորձագետներ։ Յուրաքանչյուր հարցման համար ենթադրական ընտրանքը կկազմվի մոտ 300 քաղաքացուց։ Նախատեսված են հարցաթերթիկների տպագրության ծախսեր, թեև կախված մեթոդաբանության մշակման ընթացքում սպասվելիք միջոցների ընտրությունից (օրինակ՝ էլեկտրոնային եղանակներով), հնարավոր է, որ այս ծախսերը խնայվեն։ Առաջարկվում է կազմակերպել դասընթացներ հարցման իրականացմանը ներգրավված թիմի համար, ինչը կօգնի չշեղվել նախանշված մեթոդաբանությունից։ Ենթադրվում է, որ հարցումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կլինի ապահովել տեխնիկական բազա՝ սարքավորումներ և ծրագրային ապահովում։

Կիրառված մեթոդաբանության և ենթադրությունների, ամփոփված տեղեկությունների, կատարված հաշվարկների, առաջարկությունների և կանխատեսումների հիման վրա սույն տիրույթի միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է 34,997.3 հազար դրամ»,-ասված է ռազմավարության մեջ։

Հարկ է նշել, որ հանրության շրջանում նման հարցումների անցկացման կամ դրանց արդյունքների հանրայնացման վերաբերյալ պարբերական հրապարակումներ չեն կատարվել։

 

]]>
Դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծումը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության պահանջ https://iravaban.net/383493.html Tue, 26 Apr 2022 16:04:29 +0000 https://iravaban.net/?p=383493 Read more »]]> 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում։

Ռազմավարության մեջ նշվում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության դատախազական հսկողությունը իրականացնելու է ՀՀ Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումը: Ռազմավարությունը և, մասնավորապես, միջնաժամկետ ծրագրերում հատուկ անդրադարձ են կատարում այս հարցին՝ սահմանելով հատուկ գործառույթներ, որոնց նպատակը, մի կողմից, կլինի կոռուպցիոն գործերով մասնագիտացող հատուկ ստորաբաժանման ստեղծումը և, մյուս կողմից, համապատասխան վարչական միավորների աշխատակիցների շարունակական վերապատրաստումը։ Այս համատեքստում, ավելորդ չէր լինի ևս մեկ անգամ ընդգծել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի նկատմամբ անաչառ և ապաքաղաքական հսկողության կարևորությունը»։

Նշենք, որ այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:

ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ, նշանակվել է վարչության պետը։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս:

]]>