Իրավական օր – iravaban.net https://iravaban.net Sun, 13 Jul 2025 06:50:40 +0000 hy-AM hourly 1 2 տարվա ծառայությունը՝ հանրային ծառայության ստաժ․ նոր փոփոխություններ զորակոչվածների համար https://iravaban.net/525211.html Thu, 10 Jul 2025 17:00:47 +0000 https://iravaban.net/?p=525211 Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, համաձայն որի՝ զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհաշվարկվի հանրային ծառայության ստաժ։

Նշվում է, որ արդյունքում կբարձրանա զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, պարտադիր զինվորական ծառայությունը կընկալվի ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես սոցիալական երաշխիք և հետագա մասնագիտական կայացման հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
Հայհոյել է քահանային վանքի տարածքում․ ի՞նչ հետևանքներ կունենա Գնել Սարգսյանի արարքը https://iravaban.net/521278.html Wed, 04 Jun 2025 11:33:55 +0000 https://iravaban.net/?p=521278 Read more »]]> Դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը Մարմաշեն վանական համալիրի տարածքում, մարդկանց ներկայությամբ, ինչպես նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայհոյել է վանքի վանահորը։ Պատճառը Տեր Փառեն քահանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումն է եղել․ նա հայտնել էր, թե կարգելի այն անձանց մուտքն իր հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, ովքեր ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ինչպես նաև կրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարները։

Այս գրառմամբ Տեր Փառենն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում արված հայտարարությանը։ 

Վանական համալիրի տարածքում տեղի ունեցածից հետո, հունիսի 2-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Փաստաբանն ասում է, որ հաղորդում իրականում չպետք է ինքը կամ որևէ մեկ այլ անձ ներկայացներ, ուղիղ եթերն արդեն վարույթ հարուցելու հիմք է։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
«Շատ լուրջ խնդրի առջև ենք կանգնել»․ ահազանգ՝ մանկական ստոմատոլոգիական կլինիկայի ավտոկայանման խնդրով․ ինչո՞ւ պետական մարմինները պատշաճ լուծում չեն տալիս https://iravaban.net/517097.html Fri, 18 Apr 2025 15:42:10 +0000 https://iravaban.net/?p=517097 Read more »]]> Վահագն Դավթյան ¼ հասցեում գտնվող  «Միկա Քիդս Դենտալ» մանկական ստոմատոլոգիական կլինիկայի ավտոկայանման խնդիրն օդից կախված է մնացել, պետական տարբեր մարմիններ սպառիչ պատասխան չեն տալիս․ իրավախախտում կա՞, թե՞ ոչ, ի՞նչ իրավակարգավորում պետք է գործի։

Դեռ ամիսներ առաջ Iravaban.net-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ  ավտոկայանատեղիների խնդիր կա այդ հատվածում։

Կլինիկայի հարևանությամբ է գտնվում Car Mark ավտոմեքենաների վաճառասրահը, որի տնօրենը Կարեն Հովսեփյանն է, իրական շահառուն՝ Լիլիթ Խոջայանը։

Չնայած նրան, որ այդ հատվածում կա կայանումը թույլատրող նշան, նշված Car Mark սրահի մեքենաները շարունակում են ցուցադրվել հենց այդ հատվածում ամբողջությամբ նոր և առանց պետհամարանիշի։

Մեքենաները զբաղեցնում են ամբողջ ավտոկայանատեղին, և եթե նույնիսկ մեկ-երկու տեղ ազատ է մնում, անտեսելով արդեն իսկ առկա նշանը, որը ցույց է տալիս, որ այդ հատվածը հասարակական նշանակության ավտոկայանատեղի է, կանգառն արգելող նշաններ են տեղադրում՝ իրենց անձնական ավտոմեքենաները կայանելու համար։ 

Կլինիկայի տնօրենը մեզ հետ զրույցում հայտնել է, որ 1 տարի է, ինչ այդտեղ աշխատում են, որևէ խնդիր մինչ այս պահը չեն ունեցել։

Տեղյակ լինելով այս իրավիճակի մասին՝ իրավասու պետական մարմինները դեռևս որևէ իրավական գնահատական չեն տվել երկկողմանի կառուցողական մթնոլորտ ստեծելու, իրավահավասարության ապահովման, խնդրի ամբողջական լուծման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
Բարեվարքության կազմակերպիչների ինստիտուտում մի շարք խնդիրներ կան․ փորձագետը մանրամասներ է ներկայացնում https://iravaban.net/515941.html Fri, 04 Apr 2025 18:00:23 +0000 https://iravaban.net/?p=515941 Բարեվարքության հարցերով կազմակերպիչները կամ էթիկայի պատասխանատուները, կարևոր դեր են խաղում տարբեր հաստատություններում՝ ապահովելով, որ աշխատակիցներն ու անդամները պահեն բարեվարքության նորմերը և պրոֆեսիոնալ պահվածքը։

Ինստիտուտը ներդրման օրվանից որոշակի խնդիրներ առաջ բերեց, դրանք քարտեզագրվեցին, բայց այդպես էլ չեն հասցեագրվել, չնայած ինստիտուտի՝ մի քանի տարի շարունակ գործարկվելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]> Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը ՀՀ-ում․ ինստիտուտի ներդրումից ավելի քան 2 տարի է անցել https://iravaban.net/514866.html Tue, 25 Mar 2025 15:19:01 +0000 https://iravaban.net/?p=514866 Read more »]]> 2022թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել Քրեական նոր օրենսգիրքը, իսկ 2023թ.-ի հունվարի մեկից սկսեցին գործել դրա` իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթները: Թեև դրամական պատժամիջոցները հանցավոր մտադրություն ունեցող իրավաբանական անձանց համար պատժի հիմնական գործիքներն են, ժամանակի ընթացքում ի հայտ են եկել այլ միջոցներ ևս: Ամենից հաճախ այդ միջոցները ներառում են կորպորատիվ իրավունքների տարբեր սահմանափակումներ:

ՀՀ քրեական օրենսգրքում որպես պատասխանատվության միջոց նախատեսված է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, որն իրենից ներկայացնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու արգելք: 

Եթե իրավաբանական անձը խուսափում է և շարունակում է զբաղվել արգելված գործունեության տեսակով, ապա ներգործության այդ միջոցը փոխարինվում է բացառիկ

միջոցով` հարկադիր լուծարմամբ:

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք ինստիտուտի գործողությունը կտարածեն նաև գնումների համակարգի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։


]]>
«Օրենքում բազմաթիվ թերի կետեր կան, որոնք վնասելու են շուկային»․ անշարժ գույքի գործակալների գործունեությունը փորձ է արվում կանոնակարգել https://iravaban.net/509415.html Wed, 29 Jan 2025 17:00:47 +0000 https://iravaban.net/?p=509415 Read more »]]> Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ նպատակ ունենալով կարգավորել ռիելթորական ոլորտը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոլորտը Հայաստանում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասական է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։ Ըստ կոմիտեի՝ դա հանգեցրել է գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը:

Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Բացակայում են, կամ չեն գործում այն իրավական նորմերը, որոնք կարող են նպաստել ռիելթորի պատասխանատվության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործունեության տեղափոխմանը հարկման դաշտ:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Վահե Դանիելյանը նշում է, որ համաձայն է Կադաստրի կոմիտեի մտահոգության հետ, ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Նրա խոսքով՝ նախկինում եղել են կարգավորումներ, որոնք ոչ մի դրական արդյունք չեն տվել, կոռուպցիոն լրացուցիչ ծախսեր են առաջացրել շուկայի մասնակիցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
Կողոպուտ, հրազեն և խուլիգանություն. ինչում են մեղադրում Նվեր Ծառուկյանին https://iravaban.net/507785.html Tue, 14 Jan 2025 15:26:42 +0000 https://iravaban.net/?p=507785 Read more »]]> Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։

Քննչական կոմիտեից էլ  Iravaban.net-ին հայտնել են՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Փաստաբան Էմին Խաչատրյանը, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է, հայտնել էր՝ իր կարծիքով մեղադրանքն իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է, իսկ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։

Նախաքննական մարմինը մանրամասնել է՝ ինչում են մեղադրում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի որդուն։

Տեղեկացել էինք նաև, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս։

Թեմայի վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով  Iravaban.net -ը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։

Հայտնեցին, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով),  335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: 

Քրեական վարույթով մյուս 4 մեղադրյալների նկատմամբ, որոնցից մեկը ներկայումս գտնվում է կալանքի տակ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի  253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Կողոպուտը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական եւ վարութային գործողություններ, այդ թվում՝ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել են բազմաթիվ անձինք։ 

Կապ հաստատեցինք նաև փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, ումից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է Նվեր Ծառուկյանը Հայաստան վերադառնալու։ Նա նշեց, որ շուտով նորություններ կլինեն և անհրաժեշտության դեպքում՝ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

]]>
Աշխատող քաղաքացիները ավելի քիչ կաշխատեն https://iravaban.net/505840.html Wed, 25 Dec 2024 17:47:25 +0000 https://iravaban.net/?p=505840 Read more »]]> «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

Նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց՝ հաջորդ ամիս արդեն գործատուների, աշխատողների շահերը պաշտպանողների և այլ գործընկերների հետ քննարկումներ են անցկացվելու՝ թեմայի վերաբերյալ մոտեցումները հասկանալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
«Ստեղ ծակ կա, թուղթ էր»․ փաստաբանը պնդում է՝ վստահորդի մեքենան ապօրինի խուզարկել են https://iravaban.net/504931.html Tue, 17 Dec 2024 17:38:29 +0000 https://iravaban.net/?p=504931 Ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանները հոկտեմբերի 7-ին ձերբակալել են փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը վստահորդին։

Ձերբակալությունից հետո ոստիկանները խուզարկել են տղամարդու ավտոմեքենան՝ չունենալով նման լիազորություն։

Արամայիսն այդ օրը այցելել էր ընկերոջը՝ տեսակցելու նպատակով, վերջինիս պատկանող քարի արտադրամասում։

]]>
Ընկերների օգնությամբ՝ հիվանդ ու թույլ նորակոչիկը բարձրացավ դիրքեր ու անհետացավ․ 2021 թվականից ոչ ոք զինվորից տեղեկություն չունի https://iravaban.net/504096.html Tue, 10 Dec 2024 19:09:34 +0000 https://iravaban.net/?p=504096 Read more »]]> Բարձր ջերմությամբ, թույլ և դժվարությամբ շարժվող․ հենց այսպես են վերջին անգամ ծառայակից ընկերները տեսել զինծառայող Նորիկ Մկրտչյանին։

2021 թվականից ընտանիքը լուր չունի զինվորից․ հստակ է մեկ բան՝ որդուն բանակ են ճանապարհել վերադարձի սպասումով։

«Բարձրանում ենք դիրքեր»,- մայիսի 14-ին մայրիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Նորիկը, ու դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։ Վարդենիսի դիրքեր էր բարձրացել՝ առաջին անգամ։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

]]>