Նորություններ – iravaban.net https://iravaban.net Fri, 10 Oct 2025 14:05:17 +0000 hy-AM hourly 1 ՆԳՆ կրթահամալիր․ բարեփոխումների ռազմավարություն և միջազգային փորձ https://iravaban.net/534323.html Fri, 10 Oct 2025 14:05:17 +0000 https://iravaban.net/?p=534323 Read more »]]> ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 615-Ն որոշմամբ Ոստիկանության ակադեմիան վերակազմակերպվեց Ոստիկանության կրթահամալիրի, իսկ վերջերս՝ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի։

«Կրթահամալիրը պատմականորեն մեծ ավանդ ունի ոստիկանությունում կադրերի պատրաստման գործում, սակայն ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ոստիկան լինելը առանձին մասնագիտություն է»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։

Ոստիկանության բարեփոխումների նոր՝ 2024-2026 թվականների ռազմավարության կարևոր ուղղություններից է Ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումը։ Բացի այդ, նախատեսվում է մշակել կրթահամալիրի Ակադեմիական քաղաքում տեղակայման պլանը։

«Կարևորվում են նաև կրթահամալիրի պարբերական վերապատրաստումները, հմտությունների կատարելագործումը։ Կրթահամալիրն այլևս սպասարկելու է տարբեր ուղղություններով ՆԳՆ կադրային կարիքները՝ բացառելով կրթական այն ծրագրերը, որոնք հնարավոր է ստանալ ՀՀ այլ ուսումնական հաստատություններում։ Ինչպես նախորդ, այնպես էլ նոր ռազմավարությունը թիրախավորում են հենց հաղորդակցման կարևորությունը»,- նշեց Նատալի Սահակյանը։

Նրա խոսքով՝ պարեկային համակարգի ներդրման ընթացքում ՆԳՆ-ն մեծ փորձառություն է ձեռք բերել իրազեկման արշավներ իրականացնելու ուղղությամբ։ Խոսքը «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի մասին է․ «Այն արդյունավետ ենք համարում, քանի որ դրանից հետո դիմորդների թվի աճը դրա վկայությունն էր»։

Պաշտոնյան կարևորում է Քրեական ոստիկանության նոր ֆունկցիոնալով ձևավորումը։

ՆԳՆ-ն փորձում է ներկայացնել նաև այն ծառայողների պատմությունները, ովքեր ծառայողական բարձր արժանապատվություն են ցուցաբերում իրենց աշխատանքում։ Նրանք են հասարակության շրջանում փոխում ոստիկանի կերպարի մասին ընկալումները, ինչը, իր հերթին, նպաստում է ռազմավարության նախանշված ուղղություններին հասնելուն։

Սահակյանը նշում է, որ միջազգային և հայաստանյան կազմակերպությունների կողմից հարցումներ են իրականացվել, որոնք ցույց են տալիս՝ ինչ հաջողություններ է գրանցել ՆԳՆ-ն հանրության շրջանում վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից։

«Դա դրական ազդակ է մեզ համար և խթան՝ շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ ու նպաստելու հասարակության լայն շրջանակներում ոստիկանության դերի բարձրացմանը»,-ասաց նա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներ որդեգրել են կենտրոնացված կրթահամալիրներ ունենալու մոդելը։ Օրինակ՝ Ֆրանսիան և Իտալիան։ Ֆրանսիայում գործում է École Nationale Supérieure de la Police-ը (ENSP), որտեղ կրթվում են ինչպես շարքային ոստիկաններ, այնպես էլ ղեկավար կազմը։ Կրթությունը ներառում է իրավական, հոգեբանական, հաղորդակցական և տեխնոլոգիական հմտություններ։

Իտալիայում ոստիկանության ուսումնական համակարգը կառուցված է մի քանի մակարդակով․ բարձրագույն կրթահամալիրից մինչև մասնագիտացված վերապատրաստումներ (օր.՝ կիբերհանցագործությունների դեմ պայքար, ահաբեկչության կանխում)։

Գերմանիայում ոստիկան դառնալու համար անհրաժեշտ է սովորել ոստիկանության բարձրագույն դպրոցներում (Hochschule der Polizei), որտեղ կրթությունը համակցվում է բակալավրի աստիճանի հետ։ Սա, մասնագետների գնահատմամբ, բարձրացնում է մասնագիտության հեղինակությունը։

Մեծ Բրիտանիայում College of Policing-ը համակարգում է ամբողջ երկրի վերապատրաստումները։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում հաղորդակցական հմտություններին, համայնքների հետ վստահության կառուցմանը և բազմամշակութային միջավայրում ծառայությանը։

Կանադայում Royal Canadian Mounted Police Training Academy (Depot Division) ծրագիրը ներառում է ոչ միայն ուժային պատրաստվածություն, այլև հաղորդակցություն, հանրային կարգի կառավարում և էթիկա։

ԵՄ երկրներում գործում է CEPOL -ը (European Union Agency for Law Enforcement Training), որը կազմակերպում է միջազգային դասընթացներ և փոխանակման ծրագրեր՝ ընդգրկելով թվային անվտանգություն, մարդու իրավունքներ, ահաբեկչության կանխում և այլն։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։

Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

]]>
Սննդային թունավորում Արմավիրում. 9 տուժածից 4-ը հոսպիտալացվել են https://iravaban.net/534324.html Fri, 10 Oct 2025 14:04:16 +0000 https://iravaban.net/?p=534324 Read more »]]>
Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորդագրություն այն մասին, հոկտեմբերի 9-ին՝ գիշերը 22-23-ն ընկած հատվածում, Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:
Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
]]>
ՊԵԿ-ը ներկայացրել է Սեպտեմբերի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները https://iravaban.net/534319.html Fri, 10 Oct 2025 13:33:51 +0000 https://iravaban.net/?p=534319 Read more »]]> Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։

Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

12 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 2389558 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 10400000 ՀՀ դրամ։

23 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 223833194 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 93730345 ՀՀ դրամ։

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 48․160000 ՀՀ դրամ։

 

]]>
Տիգրան Մարկոսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով https://iravaban.net/534318.html Fri, 10 Oct 2025 13:06:03 +0000 https://iravaban.net/?p=534318 Read more »]]>
Iravaban.net-ը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից տեղեկանում է՝
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանին է հանձնել Մխիթար Գոշ մեդալը, որով նա պարգևատրվել էր ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար։
Տիգրան Մարկոսյանը նշել է, որ նման պարգևն անչափ պարտավորեցնող է և ոչ միայն իր անձնական ներդրման, այլև ամբողջ թիմի աշխատանքի գնահատականն է
]]>
Արդարադատության նախարարությունն առաջիններից մեկը կփորձարկի Կառավարության ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը https://iravaban.net/534315.html Fri, 10 Oct 2025 12:52:30 +0000 https://iravaban.net/?p=534315 Read more »]]> Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և նախարարության ռազմավարական պլանավորման գործընթացում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ընդունված Կառավարության ռազմավարական կառավարման նոր աշխատակարգի շրջանակներում արդարադատության ոլորտի ռազմավարական պլանավորման իրականացման հարցերը։

Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը նոր աշխատակարգի մշակման փուլում և ընդգծել է համագործակցության շարունակականության կարևորությունը՝ դրա արդյունավետ կիրառման գործընթացում։

Նախարարի տեղակալը նշել է, որ արդարադատության նախարարությունն ուրախ է ստանձնել ռազմավարական կառավարման նոր համակարգի փորձարկման առաջամարտիկի դերը։ Նա կարևորել է ոլորտային ռազմավարությունների փոխարեն մեկ միասնական՝ Արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի որակական նոր չափանիշների վրա։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակումը պետք է իրականացվի ոլորտային քննարկումների, կարիքների գնահատման և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ ապահովելով բարեփոխումների հստակ և չափելի արդյունքներ։

Կողմերը նաև անդրադարձել են ռազմավարական պլանավորման ընթացքում առաջնահերթ ուշադրության արժանի հարցերին և դրանց լուծման հնարավոր եղանակներին։

Հանդիպումն ավարտվել է պայմանավորվածությամբ՝ շարունակել համագործակցությունը և համատեղ քայլերով առաջ մղել ռազմավարական կառավարման նոր մոտեցումների ներդրումը արդարադատության ոլորտում։

]]>
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից 2025 թվականին օգտվել է 2425 ընտանիք https://iravaban.net/534310.html Fri, 10 Oct 2025 12:38:26 +0000 https://iravaban.net/?p=534310 Read more »]]> Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2425 շահառու, վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14,546 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 629 մլն դրամ։ 

  Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն  է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

]]>
Լոռու քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում https://iravaban.net/534304.html Fri, 10 Oct 2025 12:17:56 +0000 https://iravaban.net/?p=534304 Read more »]]> Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 32-ամյա մի տղամարդ:
Անցած տարվա նոյեմբերի 11-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձ, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

]]>
Աշխատանքային վեճերի արտադատական լուծման նոր համակարգ՝ անվճար և արագ քննության հնարավորություն աշխատողների համար https://iravaban.net/534306.html Fri, 10 Oct 2025 12:16:47 +0000 https://iravaban.net/?p=534306 Read more »]]> Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման  օրվանից 6 ամիս հետո։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով՝

  • Օրենսգիրքը լրացվում է նոր գլխով, որով սահմանվում են Հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը, դիմումների քննության ընթացակարգը, որոշումների կայացման, ուժի մեջ մտնելու և կատարման կարգը։
  • Սահմանվում է, որ աշխատանքային վեճերը կարող են քննվել ինչպես դատարանում, այնպես էլ Հանձնաժողովում։
  • Հանձնաժողովում աշխատանքային վեճերի քննությունն իրականացվելու է անվճար, իսկ դատական կարգով վեճի քննության դեպքում՝ ծախսերը կատարվելու են օրենքով սահմանված կարգով։
  • Սահմանվում է, որ Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում մեկամսյա ժամկետում։
  • Հանձնաժողովի որոշումները, եթե չեն բողոքարկվում դատարանում, ուժի մեջ են մտնելու և ենթակա կլինեն հարկադիր կատարման՝ դատարանի ակտերի նման։

Նախագիծը նաև հստակեցնում է աշխատողի խախտված իրավունքների վերականգնման, հարկադիր պարապուրդի դեպքում վճարվելիք փոխհատուցման, ինչպես նաև վեճերի քննության ժամկետների և ընթացակարգերի կանոնները՝ ապահովելով երկուստեք հստակ և կանխատեսելի գործընթաց։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոր գլուխ՝ «Աշխատանքային վեճերի արտադատական լուծման կարգ»

Օրենսգիրքը լրացվում է նոր գլխով, որով սահմանվում է աշխատանքի իրավունքի պաշտպանության լրացուցիչ՝ ոչ դատական մեխանիզմ՝ Աշխատանքային վեճերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջոցով։

Նոր գլուխը հստակեցնում է՝

  • Հանձնաժողովի կազմավորման կարգը,
  • անդամների լիազորությունները,
  • դիմումների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերը,
  • որոշումների կատարման, բողոքարկման և հարկադիր կատարման կանոնները։

Աշխատանքային վեճերի քննության կարգի ընտրության հնարավորություն

Նախագծով սահմանվում է, որ աշխատողն ու գործատուն կարող են ընտրել՝

  • դիմել Աշխատանքային վեճերի հանձնաժողով, կամ
  • դիմել դատարան։

Այսինքն՝ վեճերի քննությունը դառնում է երկակի՝ արտադատական կամ դատական կարգով։

Հանձնաժողովի ձևավորումը

  • Հանձնաժողովը կստեղծվի ՀՀ աշխատանքի տեսչական մարմնի կազմում՝ որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր։
  • Այն գործելու է կոլեգիալ սկզբունքով՝ կազմված երեք անդամից։
  • Անդամները կնշանակվեն՝ ապահովելով կողմերի հավասարակշռություն
    • մեկ անդամ՝ տեսչական մարմնից,
    • մեկ անդամ՝ աշխատողների միությունների կողմից (արհմիություններ),
    • մեկ անդամ՝ գործատուների միությունների կողմից։
  • Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել փորձագետներ և մասնագիտական խորհրդատուներ։

Դիմումների ներկայացման ընթացակարգ

Աշխատողը կամ գործատուն կարող են դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ իր իրավունքների կամ օրինական շահերի խախտման դեպքում։

  • Դիմումը կարող է ներկայացվել ինչպես թղթային ձևով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։
  • Դիմումը պետք է պարունակի.
    • դիմողի անձնական տվյալները,
    • վեճի էությունը,
    • պահանջների նկարագրությունը,
    • ապացույցները։
  • Դիմումը Հանձնաժողովը գրանցում է և որոշում է ընդունում քննության վերցնելու մասին։

Վեճերի քննության ժամկետներ

  • Հանձնաժողովը դիմումը քննության է ընդունում 10 աշխատանքային օրվա ընթացքում,
  • իսկ գործի քննությունն ավարտվում է առավելագույնը մեկամսյա ժամկետում։
  • Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 15 օրով՝ հիմնավորված որոշմամբ։

Այսպիսով, ամբողջ ընթացակարգը չի գերազանցի 45 օր։

Քննության ընթացակարգ

  • Քննությունը կարող է անցկացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով։
  • Կողմերը կարող են ներկայացնել ապացույցներ, բացատրություններ, իրավական փաստարկներ։
  • Հանձնաժողովը պարտավոր է ապահովել գործընթացի բաց, թափանցիկ և հավասար պայմաններ երկու կողմերի համար։
  • Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել կողմերի ներկայացուցիչներին լսումների։

Հանձնաժողովի որոշման կայացում

  • Քննության ավարտին Հանձնաժողովը կայացնում է որոշում՝
    • դիմումը բավարարվելու, կամ
    • մերժվելու մասին։
  • Որոշումը կայացվում է միաձայնությամբ կամ ձայների մեծամասնությամբ։
  • Որոշումը պետք է հիմնավորված լինի՝ պարունակի փաստական և իրավական հանգամանքների վերլուծություն։

Որոշման ուժի մեջ մտնելը և բողոքարկումը

  • Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից։
  • Սակայն այն կարող է բողոքարկվել դատարանում՝ մեկամսյա ժամկետում։
  • Եթե որոշումը չի բողոքարկվում դատարանում՝ այն դառնում է վերջնական և պարտադիր կատարման ենթակա։

Որոշման կատարման կարգը

  • Հանձնաժողովի որոշումները, որոնք չեն բողոքարկվել, ունեն դատարանի վճռի իրավական ուժ։
  • Դրանք կարող են կատարվել հարկադիր կարգով՝ դատարանի ակտերի նման՝ դիմելով հարկադիր կատարող ծառայությանը։

Հանձնաժողովի որոշման անվճար և մատչելի բնույթը

  • Դիմումների քննությունը Հանձնաժողովում իրականացվելու է ամբողջությամբ անվճար,
  • ինչն ապահովում է քաղաքացիների՝ մասնավորապես աշխատողների իրավունքի արդյունավետ պաշտպանություն՝ առանց ֆինանսական բեռի։
  • Միայն դատական կարգով բողոքարկման դեպքում կողմերը կրելու են համապատասխան պետական տուրքի կամ դատական ծախսերի բեռ։

Կարգավորման հատուկ դեպքեր

Նախագծով նախատեսվում են հատուկ ընթացակարգեր հետևյալ դեպքերի համար՝

  • Աշխատողի ապօրինի ազատման կամ աշխատանքից ազատման հիմքերի վիճարկման դեպքում,
  • Աշխատանքի վարձատրության չվճարման կամ ուշացման,
  • Հարկադիր պարապուրդի ընթացքում վճարվելիք հատուցման չվճարման,
  • Աշխատողի աշխատանքային պայմանագրի միակողմանի փոփոխման,
  • Վնասի հատուցման պահանջների,
  • Աշխատողի աշխատանքային գրքի կամ տվյալների չհանձնման դեպքերում։

Այս դեպքերում Հանձնաժողովը պարտավոր է գործել արագացված ընթացակարգով՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Վեճերի լուծման արդյունքների իրավական հետևանքներ

Հանձնաժողովի որոշումը պարտադիր է կողմերի համար և կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝

  • Աշխատողի վերականգնում աշխատանքում,
  • Աշխատավարձի կամ փոխհատուցման վճարում,
  • Աշխատանքային պայմանագրի փոփոխության կամ վերականգնման պարտավորություն,
  • Աշխատողի իրավունքների խախտման վերացում։

Հանձնաժողովի որոշումների վերահսկողություն և հաշվետվություն

  • Հանձնաժողովը պարտավոր է տարեկան հաշվետվություն ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իր գործունեության, քննված գործերի և արդյունքների վերաբերյալ։
  • Տվյալները կարող են հրապարակվել՝ ապահովելով թափանցիկություն և հանրային վերահսկողություն։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, որի նպատակն է աշխատանքային վեճերի արտադատական լուծման արդյունավետ համակարգի ստեղծումը։
Այս փոփոխությունները միտված են ապահովելու, որ քաղաքացիները կարողանան աշխատանքային վեճերը լուծել ավելի արագ և մատչելի ձևով՝ առանց երկարատև դատական գործընթացների։

Ներկայումս աշխատանքային վեճերի լուծումը հիմնականում կատարվում է դատական կարգով, ինչի հետևանքով գործերը կարող են տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Արտադատական հանձնաժողովի ստեղծումը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը, իսկ աշխատողների և գործատուների համար կբերի ժամանակի և ծախսերի զգալի խնայողություն։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումն ամբողջությամբ չի իրականացվի առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Աշխատանքային վեճերի արտադատական քննության նոր համակարգի՝ Աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործունեության ապահովման համար անհրաժեշտ են որոշակի հավելյալ բյուջետային միջոցներ։ Նախնական հաշվարկներով՝

  • Հանձնաժողովի նախագահի աշխատավարձը նախատեսվում է սահմանել ՀՀ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի աշխատավարձին համարժեք՝ ամսական 624.000 ՀՀ դրամ (83.200 × 7.50),
    տարեկան՝ 7.488.000 ՀՀ դրամ։
  • Հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձը նախատեսվում է սահմանել մոտ 300.000 ՀՀ դրամ ամսական, տարեկան՝ 3.600.000 ՀՀ դրամ։
  • Սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում աշխատողների և գործատուների շահերը ներկայացնող ներկայացուցիչների մասնակցության համար նախատեսվում է վճարում՝ յուրաքանչյուր նիստի ժամի դիմաց՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
    Հաշվի առնելով, որ հանձնաժողովը նախատեսվում է գումարվել ամսական 3 անգամ, յուրաքանչյուր նիստ՝ 5 ժամ տևողությամբ, ապա
    ամսական կվճարվի մոտ 300.000 ՀՀ դրամ, իսկ տարեկան՝ 3.600.000 ՀՀ դրամ։

Հարկերը, նպատակային սոցիալական և օրենքով սահմանված պարտադիր վճարները ներառյալ՝ այս ծախսը կկազմի 4.887.996 ՀՀ դրամ։

Ամփոփ հաշվարկով՝ աշխատանքային վեճերի արտադատական համակարգի ներդրման և գործունեության ապահովման համար կպահանջվի տարեկան մոտավորապես

  • 975.996 ՀՀ դրամ։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կձևավորվի աշխատանքային վեճերի լուծման.

  • արդյունավետ, թափանցիկ և մատչելի արտադատական համակարգ,
  • կկրճատվի դատական բեռը և գործերի քննության տևողությունը,
  • կբարձրանա աշխատողների և գործատուների իրավական պաշտպանվածության մակարդակը,
  • կնվազեն իրավական ծախսերը և վարչարարական բարդությունները,
  • կապահովվի սոցիալական գործընկերների ավելի ակտիվ մասնակցություն աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի դրույթներից, մասնավորապես՝
«Մարդկային կապիտալի զարգացում» ուղղությունից և «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնից, որոնցում նշվում է արտադատական արդյունավետ համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Այն համահունչ է նաև ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության ռազմավարական նպատակին՝ ապահովել արդար, կանխատեսելի և հաշտեցման վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/9202/about։

]]>
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` սեպտեմբերի հաշվետվությունը https://iravaban.net/534294.html Fri, 10 Oct 2025 11:36:12 +0000 https://iravaban.net/?p=534294 Read more »]]> Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։

2025 թվականի սեպտեմբերի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․

67,336 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

158 բջջային հեռախոս,

187 բջջային հեռախոսի պարագա,

10 wi-fi սարք,

27 կտրող-ծակող առարկա,

146,89 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից։

]]>
TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար. վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ խորհրդի նիստին https://iravaban.net/534289.html Fri, 10 Oct 2025 11:34:21 +0000 https://iravaban.net/?p=534289 Read more »]]> Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ ընկերներին և անձամբ մեծարգո նախագահ Ռահմոնին՝ ջերմ ընդունելության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել տաջիկական կողմին՝ այս տարի ԱՊՀ-ում նախագահությունը  հաջող իրականացնելու համար։

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ  երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Սթ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։

Մեջբերում կատարեմ Վաշինգտոնի հռչակագրից. «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

Նույն Հռչակագրում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։

Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար։

Հարգելի գործընկերներ,

Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ՝ դեռևս սթ մարտին, Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը

և այդպիսի դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։

Այս փաստաթուղթը ևս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։

Այս համատեքստում, կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը» նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից՝ ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։ Հուսով եմ և համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը։

Հատկանշական է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են իրենց առաջին երկկողմ փաստաթուղթը։ Խոսքը «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգի մասին է, որը ստորագրվել է երկու երկրների փոխվարչապետերի կողմից և վավերացվել է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավական ուժ։

Այս կանոնակարգում ևս Համագործակցության հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական ​​սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։ Այս սկզբունքի հիման վրա 2024 թվականին սահմանազատվել է մեր երկրների միջև պետական ​​սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական,  մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։

Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

 

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որից ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները:

]]>