Իրազեկում – iravaban.net https://iravaban.net Mon, 06 Jan 2025 17:14:13 +0000 hy-AM hourly 1 Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը https://iravaban.net/506929.html Mon, 06 Jan 2025 17:14:13 +0000 https://iravaban.net/?p=506929 Read more »]]> Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:

]]> Ինչպե՞ս կարող է անձը ջրօգտագործման թույլտվություն ստանալ https://iravaban.net/506908.html Mon, 06 Jan 2025 14:42:40 +0000 https://iravaban.net/?p=506908 Read more »]]> ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 29-ը սահմանում է ջրօգտագործման թույլտվության հայտը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝

1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների և համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը և գտնվելու վայրը:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։

Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:

Նույն օրենսգրքի հոդված 30-ը սահմանում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը։

Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչև ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով կամ պայմաններով նախատեսված սարքերն ու սարքավորումները։

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները պետական ջրային կադաստրում:

]]>
Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը ՀՀ-ում https://iravaban.net/487261.html Sun, 05 Jan 2025 15:55:41 +0000 https://iravaban.net/?p=487261 Read more »]]> ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75000 դրամ: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ չափը գործում է 2023-ի հունվարի 1-ից, այն 2024-ին փոփոխության չի ենթարկվել։

Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ է սահմանվել`

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ` 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 500 դրամ:

Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

]]> Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը․ ի՞նչ ժամկետներում պետք է դիմել ալիմենտ ստանալու համար https://iravaban.net/506830.html Sun, 05 Jan 2025 14:37:02 +0000 https://iravaban.net/?p=506830 Read more »]]> ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-ը սահմանում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների կնքման, կատարման, փոփոխման, լուծման և անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:

Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ:

Նույն օրենսգրքի հոդված 95-ը սահմանում է, որ ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

]]>
Աշխատավարձի վճարումը աշխատողի մահվան դեպքում․ իրազեկում https://iravaban.net/506823.html Sun, 05 Jan 2025 13:08:31 +0000 https://iravaban.net/?p=506823 Read more »]]> ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 197-ը սահմանում է աշխատավարձի վճարումը՝ աշխատողի մահվան դեպքում։

Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում:

Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:

]]>
Ինչպիսի՞ պատասխանատվության կենթարկվի անձը հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ ոչ սթափ վիճակում հայտնվելու դեպքում https://iravaban.net/506821.html Sun, 05 Jan 2025 12:33:55 +0000 https://iravaban.net/?p=506821 Read more »]]> Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 175-ը սահմանում է հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով՝ առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նշված հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

]]>
Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին https://iravaban.net/506790.html Sun, 05 Jan 2025 08:18:26 +0000 https://iravaban.net/?p=506790 Read more »]]> Ամսական 50,000 դրամ տրամադրելը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքը ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ դրամական աջակցությունը նշանակվում է այն դեպքում, երբ՝

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։

]]>
Հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումները․ ի՞նչ պարտականություններ ունեն գործատուն և աշխատողը https://iravaban.net/506786.html Sun, 05 Jan 2025 07:25:48 +0000 https://iravaban.net/?p=506786 Read more »]]> Աշխատանքայի օրենսգրքի  106.1 հոդվածը սահմանում է հեռավար աշխատելու կարգը, այն պարտավորությունները, որոնք ունեն գործատուն և աշխատողը՝ այդ ձևաչափով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու պայմաններում։

Ըստ այդմ, քաղաքացիները պետք է իմանան հետևյալը․

1. Հեռավար աշխատանքն աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու:

2. Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:

3. Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:

4. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, երբ, այդ դեպքերով պայմանավորված, հնարավոր չէ ապահովել աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարումն աշխատանքի վայրում, ապա աշխատանքը կատարվում է հեռավար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, այդ թվում՝ հեռավար եղանակով, գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա արձակուրդ (առկայության դեպքում): Եթե աշխատողը չի պահանջում իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կամ չունի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրեր, ապա նա համարվում է սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ։

6. Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումները, նյութերը կամ դրանք ձեռք բերելու հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ:

7. Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը՝ փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

8. Հեռավար աշխատանքի դեպքում գործատուի վրա չեն տարածվում աշխատողների առողջության և անվտանգության պահպանման նորմերի պահանջները, բացառությամբ անհատական պաշտպանության միջոցներով աշխատողներին ապահովելու պահանջների:

9. Գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների վրա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը չի տարածվում:

10. Աշխատանքի հեռավար կատարումը հիմք չէ աշխատողի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները սահմանափակելու համար:

11. Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս հեռավար աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի վայր ներկայանալու հետ կապված ծախսերի հատուցման կարգը սահմանվում է կողմերի գրավոր համաձայնությամբ, որն աշխատողի համար չի համարվում սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված գործուղում։

]]>
Ի՞նչ քայլերի կարող է դիմել գնորդը, որին անորակ ապրանք է հանձնվել․ իրազեկում https://iravaban.net/506754.html Sat, 04 Jan 2025 14:30:47 +0000 https://iravaban.net/?p=506754 Read more »]]> Քաղաքացիական օրեսնգրքի 491-րդ հոդվածը սահմանում է իրավակարգավորում՝ գնորդին անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքների մասին։

Ըստ այդ, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:

Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.

2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից:

Կոմպլեկտում ներառված (հոդված 495) ապրանքների մի մասի անպատշաճ որակի դեպքում գնորդն իրավունք ունի ապրանքների այդ մասի նկատմամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները։

]]>
Ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվում գործատուն՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար https://iravaban.net/506746.html Sat, 04 Jan 2025 12:58:39 +0000 https://iravaban.net/?p=506746 Read more »]]> Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանվում են կարևոր կետեր, որոնք վերաբերում են այն գործատուներին, ովքեր առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներ են պահում։

Հոդված 169 (5)-րդ մասը՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

  • տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

  • տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
]]>