Հետաքննություններ – iravaban.net https://iravaban.net Wed, 10 Jan 2024 05:39:06 +0000 hy-AM hourly 1 Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար շուրջ 70 աճուրդ է հայտարարվել․ դրանցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ https://iravaban.net/411632.html Thu, 12 Jan 2023 12:30:58 +0000 https://iravaban.net/?p=411632 Read more »]]> Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի  (3.45 հա հողամաս և 9300 քմ օժանդակ շինություններ) հետ կապված կնքվել են մի շարք կասկածելի գործարքներ: Տարբեր ժամանակներում որպես գույքի գնորդ են հանդես եկել անձինք կամ ընկերություններ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ: Այդ գործարքները կնքվել են Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿԾ-ում պաշտոնավարման տարիներին։

Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքն ի սկզբանե պատկանել է Արմեն Ստամբոլցյանին, ով գրավադրել է գույքը 27.01.2007 թվականին հօգուտ «Նոր տուն» ՍՊԸ-ի՝ վերջինիս վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այստեղից սկսվում է գույքի հետ կապված բազում կասկածելի գործարքների շարանը:  

Մաս 1։ Այվազովսկու 14 հասցեի անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդները

«Նոր տուն» ՍՊԸ-ն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, և գրավադրված գույքը հանվել է աճուրդի: 

Ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 70 անգամ։ Առաջին աճուրդը հայտարարվել է 26.09.2011 թվականին։ Լոտի սկզբնական արժեքը կազմել է 782․587․500 դրամ։ Աճուրդների ընթացքում գնորդ դառնալու հավակնություներ են ունեցել 3 անձ, որոնցից բոլոր էլ տարբեր ձևերով փոխկապակցված են ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ: Վերջին գնորդը եղել է Արա Հակոբյանը, ով գույքը գնել է ընդամենը 5․423․472 դրամով։

Մաս 2։ Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձինք՝ տարածքի գնորդներ

Գնորդ առաջին. 22.04.2014 թվականին Այվազովսկու 14 տարածքի վաճառքի համար ԴԱՀԿԾ-ի կողմից հայտարարված 18-րդ աճուրդի հաղթող է ճանաչվել «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը տարածքի համար վճարել է 199․023․300 դրամ։

«Մելատրոպիկ» ՍՊ ընկերությանն Iravaban.net-ը տարիներ առաջ արդեն առիթ ունեցել է անդրադառնալու։

«Մելատրոպիկ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 13.11.2012 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը 03.11.2012–20.06.2019թթ.  ժամանակահատվածում եղել է Մելիտա Ղազարյանը։ Վերջինս Linkedin-ի իր էջում՝ աշխատանքային փորձի հատվածում նշել է, որ 2006 թվականից մինչ օրս զբաղեցնում է Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի առևտրի վարչության պետի պաշտոնը։

 

 

 

Ստացվում է, որ 22.04.2014 թվականին, երբ «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն մասնակցել է ԴԱՀԿԾ հայտարարած աճուրդին՝ ընկերության սեփականատերն աշխատել է նաև «Քեթրին Գրուպում»։

Այվազովսկու 14 հասցեի գույքի համար սահմանված գումարը վճարելուց օրեր անց՝ 30.04.2014 թվականին, Մելիտա Ղազարյանը դիմում է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ նշելով, որ խնդրում է վերադարձնել գույքի համար վճարած ամբողջ գումարը, քանի որ պարզվել է, որ գույքի նկարագրում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ինչի պատճառով էլ «Մելատրոպիկ» ՍՊ ընկերությունը ցանկանում է հրաժարվել գույքը գնելուց։

 

——————————————————

Գնորդ երկրորդ. 16.09.2014 թվականին Այվազովսկու 14 հասցեի տարածքի գնման համար հայտարարված հերթական՝ 27-րդ աճուրդին մասնակցել է «էդշին» ՍՊԸ-ն և հաղթող ճանաչվել։ Գույքի ձեռքբերման գինը կազմել է 85․729․940 դրամ։ Աճուրդի արդյունքում «էդշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որոշ ժամանակ անց՝ 12.03.2015 թվականին, դիմում է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որով հետ է պահանջել գումարը, քանի որ տեղյակ չի եղել գույքի կադաստրային արժեքը վճարելու պարտականության մասին:

«Էդշին» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ է հանդիսացել փաստաբան Նորայր Հարությունյանը, որը ևս կապված է Միհրան Պողոսյանի հետ։ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում Նորայր Հարությունյանի վերաբերյալ տվյալներում որպես գործունեության հասցե նշվում է Ռուբինյանց 29/6 հասցեն, որտեղ էլ գործում էր «Քեթրին» ՍՊ ընկերությունը։ Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ Նորայր Հարությունյանը պաշտպանել է անձամբ Միհրան Պողոսյանի շահերը, օրինակ՝ 2021 թվականին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը: Այդ ժամանակ Պողոսյանի լիազորված անձն էր Նորայր Հարությունյանը, որը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ տարածքում Պողոսյանի մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու հարցով:

 

——————————————————

Գնորդ երրորդ. Այվազովսկու 14 հասցեի գույքի վաճառքի համար ԴԱՀԿԾ կողմից հայտարարած արդեն 70-րդ աճուրդի ժամանակ՝ 26.12.2016 թվականին, հաղթող է ճանաչվել  Արա Հենրիկի Հակոբյանը։ Գույքի ձեռքբերման գինը կազմել է 5․423․472 դրամ։ 

Արա Հակոբյանի անունը ևս փոխկապակցվում է Միհրան Պողոսյանի հետ, քանի որ Արա Հակոբյանը 07.05.2018 թվականից զբաղեցնում է «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է Էդուարդ Հարությունյանը, ով նաև «Բեսթ ռեալթի» ՍՊԸ տնօրենն է: 

Այս երկու ընկերությունները («Բեսթ ռեալթի» ՍՊԸ և «Կեչառիս հոթել» ՍՊԸ) փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ: Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: 

Արա Հակոբյանը 2017 թվականին դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ Այվազովսկու 14 հասցեի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման համար, սակայն գրանցման վարույթը կասեցվել է մի շարք հիմքերով, որոնցից ամենաառանցքայինը եղել է հողամասի կադաստրային արժեքը  (շուրջ 100 մլն դրամ) Երևանի համայնքային բյուջե չվճարելու փաստը: Գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքն այդպես էլ չի գրանցվել:

Մաս 3։ Արմեն Ստամբոլցյանի սնանկությունը

Քանի որ գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքն այդպես էլ չի գրանցվել, գույքի սեփականատերը շարունակել է մնալ Արմեն Ստամբոլցյանը: Նա գույքի հետ կապված կուտակել է հողի հարկի և գույքահարկի մասով պարտքեր, որոնց հանրագումարը կազմել է 10,742,840 ՀՀ դրամ՝ ներառյալ տույժերը: Այս գումարը բռնագանձելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթը, որն ընթացել է վերոնկարագրված էլեկտրոնային աճուրդների գործընթացին զուգընթաց:  

02.09.2014 թվականին Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, դիմում է ներկայացրել դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:

Քանի որ Այվազովսկու 14 հասցեի տարածքի նկատմամբ Արա Հակոբյանն այդպես էլ չի գրանցել իր սեփականության իրավունքը, տարածքի սեփականատերն է մնացել Արմեն Ստամբոլցյանը, և գույքը ներառվել է սնանկության վարույթում պարտապանի (Արմեն Ստամբոլցյանի) գույքի կազմի մեջ: Արդյունքում նույն գույքն աճուրդի է հանվել արդեն Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի շրջանակներում:

Մաս 4։ «Արնդանե» ՍՊ ընկերությունը՝ տարածքի նոր սեփականատեր

12.12.2018 թվականին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կազմակերպած աճուրդում հաղթող է ճանաչվել «Արնդանե» ՍՊԸ-ն։ Տարածքի համար սնանկության կառավարչի հաշվին վճարել է 272,124,151 դրամ, իսկ այնուհետև Երևանի համայնքային բյուջե է վճարել նաև 103․682․000 դրամի չափով հողի կադաստրային արժեքը (այսինքն՝ գույքի ընդհանուր գինը կազմել է 375,806,151 դրամ)։

«Արնդանե» ընկերությունը գործունեություն է իրականացնում Այվազովսկու 14 հասցեի տարածքի անմիջապես հարևանությամբ։ Ընկերության պաշտոնական կայքում նշված տեղեկության համաձայն՝ ընկերությունը 10 տարի է, ինչ աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական ոլորտում: Հարկային ծառայության պաշտոնական կայքի համաձայն՝ հարկ վճարողների ցանկում «Արնդանե» ընկերությունը գտնվում է 113-րդ տեղում։ 

Գույքի կադաստրային արժեքը վճարելուց հետո «Արնդանե» ընկերությունը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե և գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը 10.12.2021 թվականին: Այսպիսով, «Արնդանե» ընկերությունը եղել է միակ գնորդը, որի սեփականության իրավունքը գրանցվել է կադաստրում:

Մաս 5։ Նոր դատական գործեր, որոնք շարունակվում են մինչ օրս

Դժգոհ լինելով նման արդյունքից, և համարելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի իրական սեփականատերն ինքն է՝ Արա Հակոբյանը ներկայացրել է մի քանի հայց ՀՀ դատարաններ: 

Հայց առաջին (վարչական դատարան). 14.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ Արա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ 10.12.2021թ. գրանցվա «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը և Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել գույքի նկատմամբ գրանցել Արա Հակոբյանի սեփականության իրավունքը։ Գործով դատավոր է Ելենա Առաքելյանը:  

Հայց երկրորդ (քաղաքացիական դատարան). 29.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի չկայացած, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Սերգեյ Սահակյանը:

Հայց երրորդ (քաղաքացիական դատարան). 20.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի անվավեր, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի նաև «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Երեմ Եսոյանը:

Այս երեք դատական գործերն ընթացքի մեջ են:

Iravaban.net-ի հետ զրույցում «Արնդանե» ընկերության փաստաբան Ներսես Աղաբաբյանը նշեց, որ Արա Հակոբյանի պահանջներն անհիմն են. «Պարոն Հակոբյանի ներկայացրած հայցերի տրամաբանությունն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ նա 2017 թվականից ի վեր չի վճարել հողի կադաստրային արժեքը, այժմ, երբ կադաստրային արժեքը վճարել է «Արնդանեն», գույքի նկատմամբ պետք է գրանցվի ոչ թե «Արնդանեի», այլ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը… Այո՛-այո՛, ճիշտ հասկացաք՝ վճարել է «Արնդանեն», բայց իրավունքը պետք է ծագի Արա Հակոբյանի մոտ: Մի տարի է, ինչ տանջվում ենք նման անհեթեթ պահանջների ձեռքը, գույքի նկատմամբ էլ վարչական դատարանը սահմանափակում է կիրառել, դրա հետ ընկերությունը ոչ մի գործողություն անել չի կարողանում արդեն 1 տարուց ավելի: Հողային օրենսգիրքը հստակ արձանագրում է, որ կադաստրային արժեքը վճարելու պարտականությունը գույքը ձեռք բերողինն է, և տվյալ դեպքում միայն մեկ իրական ձեռք բերող է եղել՝ «Արնդանեն»: Մի բան էլ ասեմ, Արա Հակոբյանի կնքած առուվաճառքի պայմանագրում նոտարը ձեռագիր փոփոխություներ է արել, ավելացրել է գույքի մակերեսներ և այլն, այդ փոփոխություններն առոչինչ են»։

Ներսես Աղաբաբյանից նաև տեղեկացանք, որ Արա Հակոբյանի՝ 26.12.2016 թվականին հաղթած աճուրդի հետ կապված 21.12.2020-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հիման վրա հարուցվել է թիվ 10894920 քրեական գործը, սակայն գործը տեղից առաջ չի գնում անհասկանալի պատճառներով: Փաստաբան Աղաբաբյանից ստացանք նաև Արա Հակոբյանի՝ 09.01.2017 թվականին կնքած առուվաճառքի պայմանագրի սկան տարբերակը:

Մաս 6. Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործը դեռ ընթացքի մեջ է

Արմեն Ստամբոլցյանի փաստաբան Կարո Ասատրյանն էլ Iravaban.netի հետ զրույցում նշեց, որ սնանկության գործը մինչև օրս չի ավարտվել, և դրա միակ պատճառն են Արա Հակոբյանի դատավարական չարաշահումները. 

«Մի կողմ դնենք, որ Արա Հակոբյանը սնանկության վարույթում պահանջատեր է դարձել կասկածելի ցեսսիայի հիման վրա, դրա մեջ չեմ էլ խորանում ես, բայց սնանկության գործընթացն ունի պարզ տրամաբանություն: Պահանջատեր դարձած անձի միակ շահն է իր պահանջի բավարարումը: Արա Հակոբյանի՝ ցեսսիայով ստացված պահանջը բավարարվել է Այվազովսկու 14 հասցեի գույքի վաճառքի («Արնդանեին» գույքը վաճառելու մասին է խոսքը՝ խմբ.) գնի հաշվին, բայց պարոն Հակոբյանը դժգոհ է մնացել և վճռաբեկ բողոքներ է բերում: Ամեն գնով ուզում են վնասեն մեզ, բազմամիլիոնանոց գույքն էլ յուրացնեն 5 մլն դրամի դիմաց: Այդ 5 մլն դրամն էլ, ի դեպ, ժամանակին վճարել են ԴԱՀԿ դրամարկղ, ու այդ գումարը թե ինչ է եղել, մենք տեղյակ էլ չենք»,-եզրափակեց Կարո Ասատրյանը։ 

Iravaban.net շարունակելու է հետևել Այվազովսկու 14 հասցեի գույքի հետ կապված գործերի զարգացմանը: 

Ալիսա Չիլինգարյան

]]>
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով https://iravaban.net/351621.html Tue, 28 Sep 2021 17:00:22 +0000 https://iravaban.net/?p=351621 Read more »]]> Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ 

Այս կառույցը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն, քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:

Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինչպես նաև նշված օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Մաս 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհուրդը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որի ձևավորումն և գործառույթները սահմանված են «Հակաոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով։

Խորհուրդը ձևավորվում է 7 անդամից․

  • Կառավարության,
  • Ազգային ժողովի խորհրդի,
  • Բարձրագույն դատական խորհրդի,
  • Գլխավոր դատախազի,
  • Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից, և
  • քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Նշենք, որ այն ի սկզբանե չգործեց ամբողջական կազմով։ 

Նաև հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 8-ին դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել․ 

«2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարկվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ):

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին»,-նշվում էր հայտարարության մեջ:

Ավելին, Կոալիցիան կասկածի տակ էր դրել չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ 

Կոալիցիան կոչ էր արել Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,  այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում: 

«Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել»,-ասված էր հայտարարության մեջ:

———————

Մարիամ Գալստյան

1․ Կառավարությունը հունիսի 14-ի որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանին։ Նա առաջին նիստին՝ հուլիսի 20-ին, ընտրվել էր որպես Խորհրդի քարտուղար։

 

Միաժամանակ նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությանը զուգահեռ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության նպատակով ձևավորված մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրվեց նրա թեկնածությունը։ 

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի պատգամավորների 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Ստացվում է, որ սեպտեմբերի 10-ին, երբ անցկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթը, նա արդեն ԿԿՀ անդամի թեկնածու էր։ 

Հերիքնազ Տիգրանյան

2․ Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում Ազգային ժողովի խորհրդի կողմից ներկայացված թեկնածուի՝ Հերիքնազ Տիգրանյանի մասին արդեն գրել ենք։ Հիշեցնենք, հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։

Սակայն նա չէր կարող զբաղեցնել Խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչի վերաբերյալ փոքր հետաքննություն հրապարակեցինք։

Այնուհետև, հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, որով Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդի անդամ էր նշանակվել։

3․ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Խորհրդի կազմում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ով առաջին նիստին՝ հուլիսի 20-ին, ընտրվել էր որպես Խորհդի նախագահ։

Համլետ Ասատրյան

4․ Գլխավոր դատախազի կողմից նշանակված թեկնածուն գլխավոր դատախազի խորհրդական Գևորգ Բաղդասարյանն էր։

Գևորգ Բաղդասարյան

5․ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս Խորհրդում ի սկզբանե որևէ թեկնածու չնշանակվեց։  Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ ՄԻՊ-ը թեկնածու չի առաջադրել։ ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չլինելու պատճառով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չի առաջադրել»,-ասված է պատասխանի մեջ։

6․ Կառավարությունից, ի պատասխան մեր գրավոր հարցման, պատասխանել են, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման համար դիմել են երկու կազմակերպություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ն։ Այս կառույցները համապատասխանաբար ներկայացնում էին․

– «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյան

– «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։

Հայկ Մարտիրոսյան

Հիշեցնենք նաև այս ՀԿ-ների փոխկապակցվածությունը կառավարության հետ․

Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:

Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Հավելենք, որ այս երկու կազմակերպությունները ևս մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են մեկ աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ)։

Ձեզ ենք ներկայացնում 2020 և 2019 թվականների դրամաշնորհների վերաբերյալ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կայքէջի դրամաշնորհների բաժնում պաշտոնական հրապարակումները։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մրցութային խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։

Մասնավորապես, ԹԻՀԿ-ն առաջարկել էր թեկնածուների բարեվարքության գնահատման վերջնարդյունքում սահմանել առավել բարձր անցողիկ շեմ (առավելագույն նախատեսված միավորի 70%՝ ի տարբերություն մյուս չափանիշների 50%-ի): Այս առաջարկը Մրցութային խորհուրդը չընդունեց, ինչը կազմակերպության համար անըդնունելի էր և ԹԻՀԿ-ը նպատակահարմար չհամարելով մրցութային խորհրդում իր ներկայացուցչի անդամության շարունակումը՝ դուրս եկավ կազմից։

Կազմակերպության պաշտոնական հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք նաև, որ նիստերին հեռավար կարգով մասնակցում էր նաև «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ Վիտալի Կասկոն՝ խորհրդատվական կարգով։ Նա ներկա գտնվեց կառավարության շենքում անցկացվող թեկնածուների հարցազրույցներին փուլին, ինչպես նաև հարցեր հղեց թեկնածուներին։ 

Եզրահանգումը

Այսպիսով ստացվում է, որ Մրցութային խորհուրդը չի գործել ամբողջական կազմով և վերջնական որոշումը կայացվել է 7 անդամի փոխարեն 4 անդամով, այնինչ օրենքի կարգավորումը ինքնանպատակ չէ և նմանատիպ որոշումները պետք է կայացվեն ոչ թե նվազագույն, այլ՝ առավելագույն ձայներով։ Իսկ ամենակարևորը, մասնագիտացված ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, չեն մասնակցել մրցութային խորհրդին, որի պատճառով թեկնածուների ընտրության մասին մրցութային խորհրդի որոշումը ոչ լեգիտիմ է, իսկ մրցութային խորհուրդը` շղարշային` ի սկզբանե կառավարության կանխատեսելի թեկնածուին շղարշային մրցույթի միջոցով կոմիտեի նախագահ նշանակելու նպատակով։

Մաս 2․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներն ու ընտրության փուլը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները 3-ն էինք․

  • Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, 
  • փաստաբան Գառնիկ Թորոսյանը,
  • Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։

Հարցազրույցների ընթացքում մրցութային խորհրդի անդամները հարցեր ուղղեցին թեկնածուներին։ 

Սասուն Խաչատրյան

Ուշագրավ էին Սասուն Խաչատրյանին ուղղված հարցերից մի քանիսը, մասնավորապես՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերին առնչվողները։

Մրցութային խորհրդի անդամներից մեկն իր հարցում  նշեց․ «Ձեր աղջիկը 4,3 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել, նվիրատուների մեջ է նաև Տիգրան Գևորգյանը, ում Ձեր կինը 2018թ. նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը»։

«Աղջիկս անցած տարի ամուսնացել է, և իր ամուսնության կապակցությամբ նորապսակները երկու կողմի բոլոր բարեկամներից, հարազատներից նվեր են ստացել գումարի տեսքով, և չեմ կարծում, որ այդ 3.5 միլիոն դրամն այն մեծ թիվն է, որ չէին կարող ստանալ հարսանիքի առթիվ՝ որպես նվեր նաև ըկերների կողմից»,-նշել է Սասուն Խաչատրյանը: 

Նա նաև պարզաբանեց, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ հարազատ եղբայրն է։ Տիգրան Գևորգյանի անունը հարցերի ու հարցերի պատասխանների ընթացքում մի քանի անգամ հնչեց։ 

«2017 թվականին Ձեր կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2,8 միլիոն դրամի չափով և 1600 դոլար, այնուհետև նույն չափով կանխիկ ելք է եղել, բայց այդ տվյալներն առկա չեն տարեկան հայտարարագրում։ Այս ամենն ինչո՞վ կբացատրեք»,- հարցրեց Դանիել Իոաննիսյանը:

Սասուն Խաչատրյանը պատասխանեց․

«2017 թվականին, մայիս ամսին ես Հայաստանի սահմաններից դուրս էի գտնվում, աղջիկս Հունաստանում գտնվող Շեֆիլդի համալսարանից հրավեր էր ստացել, ուր սովորում էին նաև իր ընկերերուհիները, այցելել համալսարան, և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար պահանջվում էր, որպեսզի ծնողներից որևէ մեկի հաշվի վրա որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք, որ երեխան այնտեղ ապահովված կլինի։ Քանի որ ես Հայաստանում չէի, կինս եղբորը՝ Տիգրան Գևորգյանին խնդրել էր, որպեսզի նա նույն օրը «Ամերիա» բանկում իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Նշված գումարը փոխանցվել է Տիգրան Գևորգյանի կողմից կնոջս՝ Լիլիթ Խաչատրյանի հաշվեհամարին, տրվել է տեղեկանք, որը նույնպես բանկը տրամադրել է, որ Լիլիթ Խաչատրյանի հաշվին այս օրվա, այս ժամի դրությամբ առկա է այսքան գումար, որից հետո ընդամենը 45 րոպե անց այդ գումարը կրկին հանվել է հաշվեհամարից, վերադարձվել է Տիգրան Գևորգյանին, և այս տեղեկանքը ներկայացվել է Հունաստանի դեսպանություն։ Սա է ամբողջ պատմությունը, ընդամենը քեռին իր քրոջ երեխայի համար այդ երաշխիքը ստեղծել է, որ երեխան հնարավորությունն ունենա՝ գնալ Հունաստանի համալսարան։ Դա ոչ փոխառություն է, ոչ․․․․ չգիտեմ, ինչպես կարելի է ինչ-ոչ ձև․․․ եթե բան կլինի՝ հայտարարագրենք, բայց խնդիրն ինձ համար դժվար է եղել»։

Մրցութային խորհուրդը խնդրեց նաև մանրամասներ ներկայացնել Տիգրան Գևորգյանի գործունեության մասին՝ մանրամասներ ներկայացնելով նաև, թե արդյո՞ք որևէ կապ ունի պետական մարմնի հետ, որևէ մրցույթի մասնակցե՞լ է․ շահել է, թե՝ ոչ։ 

Սասուն Խաչատրյանը նշեց, որ Գևորգյանն ունի հաշվապահական գրասենյակ, որն իրականացնում է տարբեր ընկերությունների հաշվապահություն։ 

«Որքանով ես գիտեմ՝ մի շարք ընկերություններում հանդիսանում է տնօրեն, թե որքան գումար է վաստակում, ոնց է վաստակում՝ ես դրանով, կոռեկտ չէ, որ հետաքրքրվեմ։  Որևէ կապ չունի պետական մարմինների հետ, որքանով ինձ հայտնի է պետական տենդեռների երբևիցե չի մասնակցել, ես լսած կլինեի։ Լրիվ մասնավոր ոլորտ է, որը կապ չունի որևէ պետական ծառայության հետ։

Պարզվեց նաև, որ Սասուն Խաչատրյանը վարում է կնոջ եղբոր մեքենան։ 

«Վերջին երեք տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, ի դեպ, նա մի քանի մեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ։ Եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում՝ խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ և փորձում եմ չխախտել կանոնները»,-ասաց նա։ 

Սասուն Խաչատրյանը նաև մանրամասնեց, որ ավտոմեքենան Porsche մակնիշի է, 2011 կամ 2012 թվականի արտադրության, որը շահագործում է 2019 կամ 2020 թվականից․ «Դրա շուկայական արժեքը, եթե չեմ սխալվում՝ 10 միլիոն դրամ է»։ Նրա խոսքով՝ մեքենայի ձեռք բերելուց հետո այն շահագործվել է մի քանի անձի, այդ թվում՝ իր կողմից և մշտապես իր տրամադրության տակ չի լինում։ «Հաճախ, երբ ես արձակուրդում եմ լինում կամ այլ տեղեր պետք է գնամ՝ լինում է իմ տրամադրության տակ, որովհետև, ինչպես նշեցի՝ նա ունի մի քանի ավտոմեքենա, նման խնդիր չունի»,-ասաց Սասուն Խաչատրյանը։

Նա նորից նշեց, որ մեքենայի արժեքը մոտ 10 միլիոն դրամ է՝ շուրջ 20 հազար դոլար․ «Ես կարող եմ ինձ թույլ տալ նման մեքենա ձեռք բերել, պարզապես ինձ պետք չէ հիմա մեքենա, որովհետև ես հիմնականում չեմ վարում»։

Այսպիսով, Սասուն Խաչատրյանի հետ ունեցած հարցուպատասխանի արդյունքում առաջ են գալիս վերջինիս գույքի և եկամուտների (այդ թվում նրա կողմից փաստացի տիրապետվող/օգտագործվող) վերաբերյալ ողջամիտ կասկածներ։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փուլ է հանդիսանում նաև բարեվարքության ուսումնասիրության փուլը, որի ընթացքում Մրցութային խորհուրդը փաստաթղթղերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։

(*Վերջին նախադասությունը փոփոխվել է 29․09․21, 10։05 դրությամբ, նախկինում նշված է եղել՝ «թեստավորման փուլ»՝ փաստաթղթերի ստուգման փոխարեն և «մեկամսյա ժամկետ»՝ քսանօրյա ժամկետի փոխարեն)։

Փաստացի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կատարել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ ուսումնասիրություն` պարզելու թեկնածուի փոխկապակցվածությունը և նրա կողմից փաստացի օգտագործվող գույքը։ 

Ավելին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տալիս առկա կասկածները փարատելու նպատակով հայտարարատու պաշտոնատար անձի հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Նշենք, որ Տիգրան Գևորգյանը՝ Սասուն Խաչատրյանի կնոջ եղբյարը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի հանդիսանում է խնամիությամբ կապված անձ։ 

Ընդ որում, հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոն՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, և հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ։ Հետևապես, այս տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է նախապես պարզած լիներ։ Ամեն դեպքում, որևէ բաց աղբյուր, այդ թվում ուղիղ եթերում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության համար անցկացվող մրցույթում նման տեղեկություններ չեն ներկայացվել։

Բացի վերը նշվածը, Սասուն Խաչատրյանի կենսագրության մեջ գրված է, որ վերջինս տիրապետում է հայերենի, ռուսերենի և անգելերենի, սակայն վերջինս ականջակալով էր լսում անգլախոս միջազգային փորձագետին։ Այսինքն, թեկնածուի համար ապահովվում էր անգլերեն լեզվի թարգմանություն, որից ենթադրվում է, որ թեկնածուն բավականաչափ չի տիրապետում անգլերեն լեզվին, և հնարավոր է, որ կենսագրությամբ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, օրենքի իմպերատիվ պահանջից ելնելով՝ հնարավոր է, որ թեկնածուն օտար լեզվի տիրապետումը հավաստելու նպատակով  թեսթ հանձնել է ռուսերենից կամ ֆրանսերենից, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք թեկնածուն այլ օտար լեզվի տիրապետում է նույն մակարդակով, ինչպես որ անգլերենի։

Աղվան Հովսեփյան

Հետաքրքրական է, որ Սասուն Խաչատրյանը 2000-2016, 2017-18 թվականներին աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նույն ժամանակահատվածում դատախազությունում է աշխատել նաև Աղվան Հովսեփյանը, ավելին՝  1998 -1999թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազը, 1999-2004 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, 2004-2013 թվականներին նորից՝ գլխավոր դատախազը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայությունից (որի ղեկավարն այդ ժամանակ Սասուն Խաչատրյանն էր) ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Գառնիկ Թորոսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Գառնիկ Թորոսյանը՝ ի պատասխան Մրցութային խորհրդի անդամների հարցերին, նշեց, որ իր գնահտամամբ վերջին 30 տարիներին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չի եղել․ ««Չի եղել» կատեգորիկ ասացի, բայց այն բարքերը, այն արարքները, որոնք մարդիկ կատարել են տարիներ ի վեր և դրա համար մնացել են անպատասխան, այս կտրվածքով, այս լույսի ներքո կասեմ, որ չի եղել»։

Պարզ դարձավ նաև, որ նա չի ներկայացրել իր կնոջ և դստեր ստացված եկամուտները՝ վերջին 3 տարում։ Թեկնածուն նշեց, որ միգուցե վրիպել է, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իրեն տարբեր հարցադրումներ են արել, բայց այդ մասին ոչինչ չեն ասել։ Սակայն Մրցութային խորհուրդը բացատրեց, որ այդ մասով չէին կարող հարց ուղղել իրեն, քանի որ եթե չի ներկայացվել այդ տվյալը՝ ենթադրվում է, որ եկամուտ չի եղել։ Այնուհետև նա բանավոր կերպով ներկայացրեց նրանց աշխատավայրերի մասին տեղեկություն։

Մրցութային խորհուրդը հստակեցրեց նաև, որ փաստորեն Գառնիկ Թորոսյանի եկամուտը վերջին 3 տարում կազմել է մոտավորապես 3,8 միլիոն դրամ, որը ստացվել է ոստիկանության թոշակից և մոտ 445 հազար դրամ, որն էլ ստացվել է փաստաբանական գործունեությունից, սակայն նա հայտարարագրել է 3 միլիոն դրամ գումար՝ նշելով, որ այն ստացվել է հաճախորդներից։ Գառնիկ Թորոսյանը հավելեց, որ ԿԿՀ-ի հետ բոլոր հարցերը պարզաբանվել են։

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հաճախ է վարում իր կնոջ մեքենան՝ նշեց՝ պատահում է։ Նա նաև հստակ չնշեց, որ երբևէ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժի ենթարկվել է, թե՝ ոչ։ 

«Այնպիսի մարդ կա՞ Հայաստանում, որ ճանապարհային երթևեկության կանոնները 100 տոկոսով գիտի»,-ասաց նա՝ հավելելով, որ ՃՈ որոշումները ստացվում են կնոջ անունով, քանի որ մեքենան սեփականության իրավունքով նրան է պատկանում։

Դավիթ Մկրտումյան

Թեկնածուներից Դավիթ Մկրտումյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին նրա նախկին աշխատավայրին՝ Կենտրոնական բանկում ունեցած աշխատանքային փորձին։ Պարզ դարձավ, որ նա շուրջ 6 տարի անց  աշխատանքից ազատվել է գործատուի նախաձեռնությամբ։ 

«Քանի որ այդ գործը գտնվում է դատավարական փուլում, միգուցե շատ մանրամասներ չկարողանամ ներկայացնել»,-ասաց Դավիթ Մկրտումյանը։ Նա նաև նշեց, որ շուրջ 7-8 տարվա աշխատանքային գործունեության բնութագրերը դրական են գնահատվել, և միայն 2019 թվականի աշխատանքի գնահատականն է գնահատվել ոչ բավարար։

————————

Մրցութային խորհրդի նախագահ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը հայտնեց․ «Գնահատման 3 հիմնական պահանջ կա՝ անձնական տվյալներ, բարեվարքության մասնագիտական գիտելիք և պատրաստվածություն: Յուրաքանչյուր պահանջ ունի չափանիշներ և գնահատվում է ըստ չափանիշի: Առավելագույնը 100 միավոր է, որ կարող է ստանալ մեկ թեկնածուն՝ մեկ խորհրդի անդամի կողմից: Կա անցողիկ շեմ, այն կազմում է ընդհանուր միավորների 50 տոկոսը, և բարեվարքության նկատմամբ ավելի խիստ է պահանջը դրված խորհրդի կողմից: 60 տոկոս կազմում է  բարեվարքության անցողիկ շեմը»։

Ըստ մրցութային խորհրդի կողմից հրապարակված արդյունքների՝ թեկնածուները հավաքել էին․

  • Սասուն Խաչատրյան – 308 միավոր, որից 115-ը՝ բարեվարքության համար, 
  • Դավիթ Մկրտումյան – 257 միավոր, որից 121-ը՝  բարեվարքության համար, 
  • Գառնիկ Թորոսյան –  202 միավոր, որից 107-ը՝ բարեվարքության համար։ 

Երեք թեկնածուներն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը։ Հիշեցնենք, որ մրցութային խորհուրդը մինչև ընտրության պահը գործեց ոչ ամբողջական կազմով․ նախատեսված յոթ հոգանոց կազմից որոշումը կայացրել էին չորսը։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և Աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում։

Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Ինչն էլ եղավ, և երեք թեկնածուներից կառավարությունն ընտրեց Սասուն Խաչատրյանին։

Եզրահանգում

Արդյունքում փաստարկվեց այն մտավախությունը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով ձևավորված մրցութային  խոհուրդը շղարշային էր, որի միջոցով էլ զուտ ապահովվեց Մրցութային խորհուրդ ունենալու և այդ խորհրդի միջոցով թեկնածու ընտրելու օրենքի ձևական պահանջի կատարումը, ինչի վերջնանպատակը կառավարության նախընտրած թեկնածուի նշանակումն էր։ Իսկ այս մտավախության մասին ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր հունիսի 9-ին հրապարակած դատապարտող հայտարարությամբ։ 

]]>
Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը https://iravaban.net/336915.html Thu, 17 Jun 2021 14:30:44 +0000 https://iravaban.net/?p=336915 Read more »]]> 2016 թվականին Հայաստանում հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ամենամեծ ցանցը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ներկայացրեց հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 7 կետերից։ Քարտեզը երկար ժամանակ քննարկվեց ինչպես կառավարության, այնպես էլ ՔՀԿ-ների հետ և ենթադրվում էր, որ այն կգործի ու զգալի փոփոխություն կմտցնի ոլորտում։ Ընդունվեց հակակոռուպցիոն օրենսդրության մեծ փաթեթ, որը մասնագետների գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ ունենալու համար խոստումնալից էին։ Այդուհանդերձ, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինները, որոնք ստեղծվեցին 2018 թվականից հետո, ցավալիորեն ուղեկցվեցին քաղաքական ազդեցություններով, հովանավորչությամբ և փակուղի մտցրին հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում։

 

ՄԱՍ 1-Ա։ Ո՞վ և ինչպե՞ս ձախողեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացը

2020 թվականին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 9-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում էր․ «Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ»: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:

Օրենքի մայր փաստաթղթի` 2017 թվականի խմբագրությամբ 11-րդ հոդվածը սահմանում էր Մրցութային խորհրդի ձևավորման հետևյալ կարգը․ «Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով)»։ Այս հոդվածն ուժը կորցրել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին։

2018 թվականին, երբ առաջին անգամ, օրենքով սահմանված ընթացակարգով, պետք է ձևավորվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մրցութային խորհրդում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ ՄԻՊ-ին, ՍԴ-ին, ՓՊ-ին, Հանրային խորհրդի նախագահներին և ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղված գրություններ է ուղարկել։ Ի պատասխան ստացված գրությունների համաձայն Մրցութային խորհրդում՝ 

– Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առաջադրել է ՄԻՊ միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանի թեկնածությունը։ 

– Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջադրել է ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը։ 

– ԱԺ ընդդիմադիր կուսակցությունները կոնսենսուսով առաջադրել են Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Գրությունը ստորագրել են «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

– Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն առաջադրել է փաստաբան Մարիամ Զադոյանի թեկնածությունը։ Նշենք, որ գրության համաձայն, Մարիամ Զադոյանը ընտրվել է Փաստաբանների պալատի կողմից անցկացված բաց մրցույթի արդյունքում։ Փաստացի, Փաստաբանների պալատը միակն էր, որը ընտրությունը կատարել էր մրցութային սկզբունքով:

Հենց այս կազմով էլ ձևավորվեց ԿԿՀ անդամների ընտրության Մրցութային խորհրդի առաջին կազմը։

Դեռևս 2019 թվականի հուլիսի 31-ին, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը, ի պատասխան Իրավաբան․net-ի գրավոր հարցմանը, հայտնել է, որ 6-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացել է Մրցութային խորհրդի 6 աշխատանքային նիստ, իսկ նշված նիստերի արձանագրությունները գտնվում են խորհրդի անդամների մոտ։ 

Այս ժամանակ ԱԺ նախագահն էր Արա Բաբոլյանը։

2018 թվականին, երբ խորհրդարանի կազմը փոխվեց, ի շնորհիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Մրցութային խորհուրդը մնաց օդում կախված։

Արարատ Միրզոյան

Վերջինս անձնական և խմբային նեղ շահադիտական նկրտումներից ելնելով տապալեց Մրցութային խորհրդի աշխատանքները։ Ի շարունակումն Արարատ Միրզոյանի այս նախաձեռնության՝ Ազգային ժողովի 7-րդ գումարման որոշ պատգամավորներ նախաձեռնեցին անհիմն և ոչ իրավաչափ գործընթաց, որով նպատակ ունեին ուժը կորցրած ճանաչել 2018 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված թիվ Կ-195 կարգադրությունը, որով ձևավորվել էր Մրցութային խորհուրդը: Պատգամավորները հիշյալը պայմանավորում էին նրանով, որ 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման ուժով 6-րդ գումարման ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը ուժը կորցնում է։ Այն, որ այս հիմնավորումը, մեղմ ասած որևէ աղերս չունի իրավաբանության հետ, որի դրա համար բավական էր միայն ծանոթանալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքին և Մրցութային խորհրդի գործունեությունը կարգավորող իրավադրույթներին, կարծում ենք խորը հիմնավորման կարիք չունի։ Վերը նշվածի վերաբերյալ ԱԺ-ից նաև հայտնել են, որ համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքի պահանջներին համապատասխանեցնել 2018 թ-ի հունիսի 20-ի ԱԺ նախագահի Կ-195 կարգադրությունը։ Այդ նպատակով 2019-ի հունվարի 24-ին նոր գրություններ են ուղարկվել ՍԴ, ՄԻՊ, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին։ Ընդ որում, Ազգային ժողովից անգամ հարկ չեն համարել հիմնավորել, թե ստորագրված կարգադրության հատկապես ո՞ր մասը կամ ո՞ր դրույթն է հակասում 11-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչի արդյունքում առաջացել էր այդ անհրաժեշտությունը։

Այնուամենայնիվ, վերադառանանք որոշմանը։ Այն սահմանում էր․

Ուսումնասիրելով այս կարգադրությունը, ցանկացած ողջամիտ դիտորդի մոտ հարց է առաջանում, եթե Մրցութային խորուրդը ձևավորված էր դեռևս 2018 թվականին՝ բոլոր հինգ անդամների մասնակցութամբ, ապա ինչո՞ւ էր նոր գրություններ ուղարկվում կառույցներին, և ինչպե՞ս կարելի է ձևավորվել մի մարմին, որն արդեն գործում է։ Բայցևայնպես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնվեց ակնհայտ ապօրինի, ոչ օրինական գործընթաց և նոր գրություններ ուղարկվեցին Մրցութային խորհուրդը ձևավորող մարմիններին՝ անկհայտ դարձնելով անձնական շահադիտական հետաքրքրությունը ԿԿՀ-ի ձևավորման գործընթացի և հանձնաժողովի գործունեության նկատմամբ։

Հետաքրքրական է, որ նշված կառույցները առաջադրեցին բացառապես նույն անձանց թեկնածությունները, որոնք նախորդ անգամ էին ներկայացվել։ 

Սրանից հետո, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, գիտակցելով, որ գործող իրավակարգավորումների շրջանակում չի կարող որևէ ազդեցություն ունենալ անկախ մարմիների առաջադրումների վրա, որպես ԱԺ պատգամավոր 2019 թվականին հեղինակեց ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  

Նախագիծը ընդունվեց և ուժի մեջ մտավ, որի համաձայն՝ ԿԿՀ մասին օրենքի 9-րդ հոդվածում փոփոխություններ կատարվեցին, որոնց ուժով Մրցութային խորհուրդը վերացվեց և սահմանվեց ԿԿՀ-ի անդամների՝ առանց մրցույթի, ուղիղ առաջադրման կարգը։ 

Հերիքնազ Տիգրանյան

Մինչ նախագծի ընդունումը, դրա վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը) նախկին աշխատակից, ներկայում նույն կազմակերպության անդամ Հերիքնազ Տիգրանյանը 2019 թվականի հունիսի 28-ին հարցազրույց է տվել 1in.am լրատվական կայքին, որի 4-րդ րոպեից սկսած նշում է, որ նախագծի վերաբերյալ ձևավորվել է ad-hoc (խմբ․՝ իրավիճակային) աշխատանքային խումբ, որն էլ մշակել է նախագիծը: Ավելին, ըստ նրա՝ այս նախագիծը իբրև թե ընդունվել է նաև քաղհասարակության կողմից։

Նշենք, որ Տիգրանյանը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, այլ ոչ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի։ Այս հանգամանքի շեշտադրումը պայմանավորված է նրանով, որ հակակոռուպցիոն օրենսդրական գործունեությունը գտնվում է հենց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում։  

Հարցազրույցի 3:40-րդ րոպեում պատգամավորը նշում է, որ Ազգային ժողովի լուծարվելու հետ մեկտեղ վերացել է նրա ձևավորած կառույցը, այն է՝ 2018 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված թիվ Կ-195 կարգադրությամբ ձևավորված Մրցութային խորհուրդը: Ինչպես արդեն նշեցինք, այս հիմնավորումը, մեղմ ասած որևէ աղերս չունի իրավաբանության համար և խախտում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը։ Այդուհանդերձ, իրավական այս «նոնսենսի» վերաբերյալ որոշ ճշգրտումներ ստանալու նպատակով դեռևս 2019 թվականին Իրավաբան․net-ը հարցում էր ուղղել ԱԺ նախագահին՝ խնդրելով պարզաբանել հետևյալ․ 

  1. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել այդ աշխատանքային խումբը:
  2. Ե՞րբ է այն ստեղծվել:
  3. Ովքե՞ր են համարվում խմբի անդամները. խնդրում ենք տրամադրել նաև խմբի անդամների անհատական կազմը:
  4. Ի՞նչ չափորոշիչների հիման վրա են ընտրվել հիշյալ խմբի անդամները:
  5. Ինչպե՞ս և ու՞մ կողմից են հավաքագրվել քաղհասարակության կազմակերպությունների առաջարկությունները:
  6. Ո՞ր կառույցների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկություններն են հավաքագրվել. խնդրում ենք տրամադրել առաջարկներն ու դրանց հեղինակների ցանկը:
  7. Արդյո՞ք աշխատանքային խումբը նախագծի և եղած առաջարկությունների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել է, եթե այո՝ խնդրում ենք տրամադրել հանրային քննարկմանը հրավիրված և մասնակցած կառույցների և անձանց ցանկը:
  8. Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ վերոնշյալ նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, այնինչ նախագծերի փաթեթը ներկայացվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Ի վերջո ու՞մ կողմից է մշակվել նախագիծը: Եթե աշխատանքային խումբն է այն մշակել, որում նաև առնվազն մեկ պատգամավոր՝ Հերիքնազ Տիգրանյանը ներառված է եղել, ապա ինչու՞ նախագիծը ներկայացված չէ ԱԺ պատգամավորիների հետ համատեղ:

Հարցազրույցի 04:52-րդ վայրկյանին պատգամավորը նշում է, որ աշխատանքային խումբը միակարծիք էր այն հարցում, որ Մրցութային խորհուրդը, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ չպիտի այլևս լինի: Այս հայտարարության վերաբերյալ նույնպես խնդրել էինք տրամադրել նաև աշխատանքային խմբի այս որոշումը, արձանագրությունը կամ  աշխատանքների ամփոփման փաստաթղթի պատճեն:

Ինչպես նշել է Հերիքնազ Տիգրանյանը, աշխատանքային խումբը մրցութային կարգի փոփոխությունը Կառավարության, ԱԺ խմբակցությունների և ԲԴԽ-ի կողմից առաջադրումներով փոփոխելը, կայացրել է համախոհության որոշմամբ, այս կապակցությամբ ևս Իրավաբան․net-ը խնդրել էր տրամադրել այդ որոշման (արձանագրության կամ աշխատանքային խմբի աշխատանքների ամփոփման փաստաթղթի) պատճեն:

Ի պատասխան մեր մի շարք հարցերի, Ազգային ժողովից հայտնեցին․

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եղել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ որպես պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը, որի մշակման ընթացքում խորհրդակցական բնույթի քննարկումներ են տեղի ունեցել տարբեր մարմինների ներկայացուցիչների և մասնագետների հետ։ Որևէ իրավական ակտով որևէ ֆորմալ մարմին չի ստեղծվել»։

Իրավաբան.net-ը նաև հարցրել էր, թե արդյո՞ք կազմավորված առաջին մրցութային խորհուրդը վերացել է, եթե այո՝ խնդրել էինք ներկայացնել համապատասխան իրավական ակտի պատճեն: 

Այս հարցն անպատասխան էր մնացել։

Փաստացի, Ազգային ժողովը, որ հանդիսանում է մեր երկրի օրենսդիր մարմինը, խուսափեց տրամադրել պատասխաններ մի շարք կարևոր հարցերի։ Մենք կարող ենք ենթադրել, որ դա՝ կա՛մ նրանից է, որ վերջիններս գիտակցում են իրենց ոչ օրինական վարքագիծը, կա՛մ պարզապես՝ չեն իմանում ինչ պատասխանեն այս իրավական «նոնսենսին»։  

Անդրադառնալով պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի փաստարկներ չունեցող հայտարարություններին, նշենք, որ ազգային և միջազգային պրակտիկան հուշում է, որ եթե ՔՀԿ ներկայացուցիչներ են մասնակցում որևէ նախագծի քննարկմանը, ապա դա պետք է կատարվի հնարավորինս բաց միջավայրում՝ ապահովելով լայն մասնակցություն ու գործողությունների թափանցիկություն, եթե անգամ դրանք ուղղակի «խորհրդակցական բնույթի քննարկումներ» են։

Ինչպես նշեցինք, Արարատ Միրզոյանի կողմից փորձ արվեց ստեղծել նոր Մրցութային խորհուրդ, բայց քանի որ հնարավոր չէր կանխորոշել որոշ կառույցների կողմից (ՄԻՊ, ՓՊ, ՀԽ) առաջադրվող թեկնածուներին, հետևապես և՝ անուղղակի կերպով մասնակցել այդ գործընթացին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց փոխել օրենքը, վերացնել Մրցութային խորհուրդը և ԿԿՀ անդամների նշանակել բացառապես ուղիղ առաջադրումների միջոցով՝ շրջանցելով անկախ մարմինների և քաղհասարակության մարմինների մասնկացությունն այս գործընթացում։ Հիշյալ փաստական հանգամանքների արդյունքում հանրության շրջանում, այդ թվում մասնագիտացված ՔՀԿ-ների շրջանում ողջամտորեն ձևավորվել է կասկած առ այն, որ ԱԺ նախագահ դառնալու օրվանից Արարատ Միրզոյանը ունեցել է անձնական շահագրգռվածություն և հետաքրքրություն ԿԿՀ-ի նկատմամբ, և այդ պատճառով՝ նախ փորձել է ձևավորել «իր սրտով» նոր Մրցութային խորհուրդ (ինչը չստացվեց, քանի որ առաջադրվեցին նույն անդամները), իսկ ապա՝ փոխեց օրենքը՝ վերացնելով Մրցութային խորհուրդը։ Նրան այս գործընթացում օգնության հասան նաև որոշ պատգամավորներ, ովքեր նույնպես ունեն անթաքույց կորպորատիվ շահագրգռվածություն և հետաքրքրվածություն այն մարմնի նկատմամբ։

 

Մրցութային խորհրդի նախկին ու ներկա անդամները 

Իրավաբան․net-ի հետ զրույցում, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ձևավորված Մրցութային խորհրդում Հանրային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք բավական աշխատանք են կատարել, աշխատել են ԿԿՀ անդամի թեկնածուների համար նախատեսված հարցարանի և թեստերի շտեմարանի վրա։

«Մենք գումարել ենք 5 նիստ, ունեցել աշխատանքային 6 հանդիպումներ։ Բոլոր նիստերին ես մասնակցել եմ։ Ինչ ենք մենք արել․ մշակվել են թեստերի շտեմարաններ, թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ մասնագիտական, հանրային ճանաչելիության առումով և այլն։ Նախատեսվել էր երկու փուլ անցկացնել՝ հարցազրույցի և թեստավորման, այս չափորոշիչները ևս մշակվել էին, ինչպես նաև՝ հարցազրույցի անցկացման կարգը, գնահատման սկզբունքները, բաղադրիչները»,-ասաց նա։ 

«Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ, օբյեկտիվորեն տարկետվել է Մրցութային խորհրդի կողմից իրականացվելիք գործառույթները»,-նշեց Մրցութային խորհրդի նախկին անդամը։ Հովհաննիսյանի խոսքով՝ Մրցութային խորհրդի որոշ անդամներ անմիջական մասնակցություն են ունեցել 2018 թվականի ԱԺ և քաղաքապետի ընտրություններին, խոսքը Վլադիմիր Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։ 

Ի պատասխան մեր այն հարցին՝ արդյո՞ք իրենք ծանուցվել են, իրենց տեղյակ պահել են, որ այլևս խորհուրդը չի գործելու, Հովհաննիսյանն ասաց․ «Իշխանությունը փոխվեց, ծրագրերը փոխվեցին, այդ Մրցութային խորհուրդը, ըստ նոր ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ չեղավ։ Որևէ մեկը պաշտոնական տեղեկություն չի տվել, ուղղակի գիտենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները նշանակվեցին առանց Մրցութային խորհրդի»։

Նա նաև նշեց, որ Հանրային խորհրդի քվոտան վերցնելու խնդիր է նկատել։ «Խնդիրն ինչ էր, որ որոշ կառույցներ ցանկանում էին Հանրային խորհրդի քվոտան, օրենքով սահմանված, վերցնել իրենց։ Մասնավորապես «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» փորձում էր այդ քվոտան պահանջել, որ իրենց տան, իրենց ներկայացուցչին այնտեղ տանեն և ներքին կուլիսային պայքարի արդյունքում էր, որ Արարատ Միրզոյանը դիմեց Վազգեն Մանուկյանին։ ՀԽ-ն էլ որոշեց, որ պետք է վերահաստատվի իմ թեկնածությունը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Փաստաբանների պալատի կողմից առաջադրված թեկնածու Մարիամ Զադոյանը նշեց, որ 2018 թվականին մի քանի նիստ են ունեցել, ԿԿՀ անդամների թեկնածուների համար նախատեսված հարցաշարի վրա են աշխատելիս եղել։ «Եղել են դեպքեր, երբ նիստի օր ենք նշանակել, ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, բայց նիստեր ունեցել ենք։ Մենք որոշել էինք, թե մեզանից ով ինչի վրա պետք է կոնկրետ աշխատի։ Իրականում, ահռելի ծավալի աշխատանք էր կատարվել, և փաստացի մի քանի անձանց քաղաքական կամքի բացակայության և անձնական ու նեղ խմբային շահերից ելնելով, մի ամբողջ խորհրդի կատարված աշխատանքը փոշիացրին»,-ասաց Մարիամ Զադոյանը։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Մրցութային խորհրդի մյուս անդամի՝ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ մեծամասամբ արդեն ոչինչ չի հիշում խորհրդից, քանի որ երկու տարի է անցել, և քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված փաստաթղթերն արդեն իր մոտ չեն։ 

Նշենք նաև, որ Մրցութային խորհրդի աշխատանքների վերաբերյալ Իրավաբան.net-ը հարցում է ուղարկել նաև նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանին, ով ներկայացնում էր ՍԴ-ը (ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), պատասխանը դեռ չենք ստացել և ստանալու դեպքում դա կներկայացնենք լրացուցիչ։ 

Ինչ վերաբերվում է նախկին խորհուրդների ու ներկայիս խորհրդի անդամ Միքայել Խաչատրյանին (ՄԻՊ ներկայացուցիչ), ապա նշենք, որ նա չպատասխանեց մեր բանավոր հարցերին, փոխարենը ՄԻՊ մամուլի խոսնակը ասաց հարցերն ուղարկել գրավոր ձևով, որոնց պատասխանները ևս չեն ստացել և ստանալու դեպքում կրկին կներկայացնենք։ 

Միջազգային և տեղական մասնագիտական կազմակերպությունների արձագանքը

Նախագծի վերաբերյալ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը՝ նշելով, որ ԿԿՀ-ի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները խիստ իշխանամետ են։ Նշանակումները կատարվեցին քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում վտանգելով ԿԿՀ-ի անկախությունը։ 

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ Գնահատման Զեկույցում հնչեցվել էին գնահատականներ, որոնք վերաբերում էին ԿԿՀ ձևավորման գործընթացին: 

Զեկույցում, մասնավորապես, նշվում էր, որ Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացից վերացնում է Մրցութային խորհուրդը և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ (1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից)։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է  (զեկույցում համապատասխանաբար հղում է կատարվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությանը)։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կենսական նշանակություն ունեցող դրույթ է, քանի որ քաղաքական միջամտությունից և ազդեցությունից զերծ լինելը՝ նրանց արդյունավետությունն ապահովելու հիմնական սկզբունքն է: Նաև նշվում էր, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել հանձնաժողովի մեծամասնությանը: Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Հանձնաժողովի առաջին կազմի ուղղակի առաջադրումներ Խորհրդարանի կողմից, իսկ այնուհետև՝ Մրցութային խորհրդի վերականգնում։ ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով ապահովել Հանձնաժողովի անկախությունը: ԳՐԵԿՈ-ն ցանկանում է ընդգծել, որ այս առաջարկություն առավելապես վերաբերում է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախությանը»։ (Recommendation xviii (86)։

Միջազգային կառույցի ճնշման ներքո որոշվեց հետ բերել Մրցութային խորհուրդը

Միջազգային կառույցի կողմից հնչեցված բացասական գնահատակին հաջորդեց Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը․ առաջարկվում էր հետ բերել Մրցութային խորհուրդը (Սուրեն Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը):

Այս փոփոխության համաձայն, որն ԱԺ-ի կողմից ընդունվեց 2020 թվականի հունիսի 12-ին՝ խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:

ՀԽ-ին ու ՍԴ-ին փոխարինեցին ԲԴԽ-ն ու Կառավարությունը, իսկ գործընթացից դուրս թողեցին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԽ-ն հանդիսանում է ՔՀԿ-ները միավորող սահմանադրական մարմին)։

Միաժամանակ նշենք, որ Մրցութային խորհուրդը հետ է բերվել և գործելու է նոր անդամի նշանակման դեպքում։

Մրցութային ներկա խորհուրդը

2021 թվականի փետրվարի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված կարգադրության համաձայն, հաստատվել է ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի անհատական կազմը։

Այս կազմում են՝ 

1․ Լիանա Ղալթաղչյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2․ Հերիքնազ Տիգրանյան – Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

3․ Միքայել Խաչատրյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության  վարչության պետ

4․ Իրինա Փիլոյան – ՀՀ  փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան:

Նշենք, որ կարգադրության համաձայն 5-րդ անդամը, որն առաջադրվել էր ԲԴԽ-ի կողմից, Նարեկ Գաբրիելյանն էր։ Նա ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 8-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ինչով պայմանավորված էլ ապրիլի 14-ին նրա խորհրդի անդամ լինելու մասին կարգադրության համապատասխան կետը ուժը կորցված է ճանաչվել։ ԲԴԽ-ի անդամի թափուր մնացածը տեղը դեռևս չի լրացվել, և փաստացի Մրցութային խորհուրդը գործում է 4 հոգանոց կազմով։ 

Լիանա Ղալթաղչյան

Խորհրդի կազմում ընդգրկված 2 անդամ՝ Լիանա Ղալթաղչյանն ու Հերիքնազ Տիգրանյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամներ են, իսկ պետական պաշտոններ ստանալուց առաջ նաև աշխատել են այդ կենտրոնում։

Ինչպես արդեն Իրավաբան․net-ը հայտնել է, 2021 թվականի հունիսի 6-ին Ազգային ժողովում քննարկվեց ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի որոշմամբ՝ ԿԿՀ-ի անդամի թափուր պաշտոնում առաջադրած Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ևս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։

 

Բացի այս, Տաթևիկ Բարսեղյանի ամուսինը ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն է։

Սոս Ավետիսյանը 2017-2018թթ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատուն է եղել:

Սոս Ավետիսյանի Facebook-ի էջից

Փաստացի ստացվում էր, որ չորս հոգանոց Մրցութային խորհրդի 50%-ը ԹԻՀԿ-ի երկու անդամներն են, որոնք ընտրել են երրորդ անդամին և այն ներկայացրել ԱԺ-ին։

Այս արատավոր գործընթացը խստորեն դատապարտեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը և կոչ արեց ԱԺ-ին չդակել Մրցութային խորհրդի ոչ օրինական որոշումը և չկատարել հերթական քաղաքական նշանակումը, որն ամենևին չի բխում կոռուպցիայի դեմ պայքարից և չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ 

Նույն օրը կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Տաթևիկ Բարսեղյանը ԿԿՀ անդամ չընտրվեց։ Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր։ Կողմ էին քվեարկել 66-ը, դեմ՝ 8-ը։

Տաթևիկ Բարսեղյանից բացի, ԿԿՀ անդամի թեկնածուի թափուր հաստիքի համար դիմել էին՝ 

  1. Համազասպ Գրիգորի Դանիելյանը, նա հանդիսանում էր ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, որը 2021 թվականի հունիսի 9-ին հրաժարական էր ներկայացել։  
  2. Դավիթ Նորիկի Սարգսյանը։
  3. Վարդան Ռազմիկի Գրիգորյանը։

Համազասպ Դանիելյան

Իրավաբան․net-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Համազասպ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել, քանի որ վերջինս նշանակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող USAID/Armenian Integrity ծրագրի ղեկավար պաշտոններից մեկում (ծրագիրն իրականացվում է հակակոռուպցիոն ոլորտում)։ Ծրագիրը 5 տարի տևողությամբ է։ Նույն տեղեկությունների համաձայն, կան կասկածներ առ այն, որ այս նշանակումը նույնպես պայմանավորված է եղել․ վերջինս զիջում է ԿԿՀ-ի անդամի պաշտոնը, և գործողվում է աշխատելու այս ծրագրում։ Իրավաբան․net-ին նաև հայտնի դարձավ, որ այն բանից հետո, երբ Տաթևիկ Բարսեղյանը հանկարծակիորեն չընտրվեց ԿԿՀ անդամի պաշտոնում, նրան ևս գործողում են USAID/Armenian Integrity ծրագիր։ Ի դեպ, այս ծրագիրը իրականացման ողջ ընթացքում ուղիղ աշխատելու է ԿԿՀ-ի հետ, և այս անձանց նշանակման հարցում դերակատարում է ունեցել նաև ԿԿՀ-ն։

Ցավալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարբեր սեկտորներում պաշտոնների նշանակումը դարձել է սակարկման առարկա և յուրայիններին բարձր պաշտոնների տեղավորման արդյունքում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է արհեստական օրակարգ։ 

 

ՄԱՍ 1-Բ։ Հովանավորչությամբ նշանակված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս անդամներն ընտրվել են 2019 թվականի նոյեմբերի 19-ին։ 

Կառավարության թեկնածու – Լիլիթ Ալեքսանյան (կողմ՝ 85, դեմ՝ 15, անվավեր՝ 2),

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու – Նարեկ Համբարձումյան (կողմ՝ 71, դեմ՝ 31),

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու – Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, դեմ՝ 12),

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու – Արամայիս Փաշինյան (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։

Բացի նշված 4 անդամներից, ընտրվել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը (կողմ՝ 96, դեմ՝ 6), ով նոյեմբերի 26-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ ԿԿՀ անդամի պաշտոնը թողնելու մասին․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում»։

Իրավաբան․net-ի կատարած հետաքննությամբ պարզվեց, որ ԿԿՀ-ի անդամները, որոնք ըստ էության չունեն հակակոռուպցիոն ոլորտի փորձառնություն (այդ մասին են վկայում անդամների ինքնակենսագրությունները և աշխատանքային գրքույկներում կատարված նշումները), պատահական ընտրված անձինք չեն, նրանք ուղղակիորեն հովանավորվել են տարբեր պաշտոնյաների կողմից։

 

Հայկուհի Հարությունյան

Հայկուհի Հարությունյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու

ԿԿՀ նախագահի՝ Հայկուհի Հարությունյանի մասին արդեն գրել էինք, որ վերջինս ուղղակիորեն փոխկապակցված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և նրա կնոջ, ինչպես նաև նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հետ։ 

Բացի այս, ինչպես արդեն նշել ենք նախորդ հետաքննությունում, անձնական շահագրգռվածության մասով Հայկուհի Հարությունյանն աչքի է ընկել դեռևս 2018 թվականին, երբ էլեկտրոնային նամակի միջոցով փորձել էր համակարգել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մտահոգություն բարձրացնելով ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման ժամանակ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված անդամի ընտրության հարցը։ 

Արդյունքում Հայկուհի Հարությունյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը և մի շարք այլ կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ։ 

Կարևոր էր նաև այն փաստը, որ նշված հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից շատերը, տարբեր ժամանակներում ֆինանասավորվել/ում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամը), որը 21 տարի՝ մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը ղեկավարել է Լարիսա Մինասյանը։

Այս մասով նախորդ հետաքննությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Լիլիթ Ալեքսանյան

Լիլիթ Ալեքսանյան, Կառավարության թեկնածու

Լիլիթ Ալեքսանյանի կենսագրության համաձայն, նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2010-2019 թվականին աշխատել է HSBC բանկում։

Հատկանշական է, որ Լիլիթ Ալեքսանյանի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի աշխատատեղերը՝ նախքան պետական պաշտոնների անցնելը՝ համընկնում են․

2018թ.-ին երկուսն էլ աշխատել են HSBC բանկի Ռիսկերի կառավարման բաժնում: 

Ակնհայտ է, որ Կառավարության կողմից առաջադրած թեկնածուն ուղղակիորեն փոխկապակցված է տվյալ ժամանակահատվածում  Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, և նրա առաջադրումը պայմանավորված էր ոչ թե հակակոռուպցիոն հարուստ փորձով, այլ գործընկերական բարի հարաբերություններով։ Ընդ որում, բացի HSBC բանկից, Լիլիթ Ալեքսանյանը այլ աշխատավայր չի ունեցել։

Արամայիս Փաշինյան

Արամայիս Փաշինյան, ԲԴԽ թեկնածու

Արամայիս Փաշինյանի ինքնակենսագրությունը որևէ կերպ չի բացահայտում նրա կապը ԲԴԽ-ի հետ, և հանրության շրջանում ողջմատորեն հարց էր առաջացել, թե ինչո՞ւ է ԲԴԽ-ն առաջադրել հենց իրեն։ Սակայն, բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ նա ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​, Արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանի քրոջ` Լիլիթ Գալյանի ամուսինն է։

Հիշեցնենք, որ երբ Արամայիս Փաշինյանը ԿԿՀ անդամ էր նշանակվում, Սրբուհի Գալյանն այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, որը համակարգում էր հակակոռուպցիոն ոլորտը, և Կառավարության անունից մասնակցում էր ԱԺ-ում՝ ԿԿՀ օրենքի փոփոխությունների և լրացումների քննարկումներին։

Լիլիթ Գալյանի ֆեյսբուքյան էջից

Լիլիթ Գալյանի ֆեյսբուքյան էջից

 

Նարեկ Համբարձումյան

Նարեկ Համբարձումյան, ԲՀԿ թեկնածու

Նարեկ Համբարձումյանը 2014-18 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնը։ Մինչև նշանակումը, շուրջ երկու տարի՝ 2018-2019 թթ աշխատել է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, որպես ֆինանսական գծով փոխտնօրեն։

Հավելենք, որ ընկերության պաշտոնական կայքէջում նշված տեղեկության համաձայն, «Գլանժ ալկոն»  գինի, կոնյակ և օղի արտադրող ընկերություն է։ Այն  գտնվում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում (խմբ․՝ Արամուս գյուղին ամենամոտ քաղաքը Աբովյանն է)։ 

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր իր ԿԿՀ անդամի պաշտոնում իր թեկնածության հարցը և պատգամավորները հարցեր էին ուղղում թեկնածուներին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց․ «Այս ՍՊԸ-ը որևէ կերպ կապվածություն ունի՞ որևէ հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ, թե՝ ոչ»։

Նարեկ Համբարձումյանն ի պատասխան հարցի նշեց․ ««Գլանժ Ալկո» ՍՊԸ-ը որևէ կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ, դա մեր ընտանեկան կազմակերպությունն է, հիմնադրվել է 1995 թվականին, հորս կողմից, առհասարակ, մեր գերդաստանում չի եղել և չկա, բացի ինձանից, որևէ պաշտոնատար անձ»։

Համբարձումյանին տրված մյուս հարցը վերաբերում էր նրա փոխկապակցվածությանը ԲՀԿ-ին։ Ի պատասխան պատգամավորի հարցին, նա նշեց, որ որևէ կապ, որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ․ «Ես կարող եմ ենթարդել, որ խմբակցությունը առաջադրել է իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով իմ անձը, կրթությունը, անցած ուղին, որպես պետական պաշտոնատար անձ՝ հասարակության մեջ ունեցած իմ կերպարը»։ Այսինքն, այս պատասխանից ստացվում է, որ հազարավոր քննիչներից ԲՀԿ-ն պատահաբար ընտրում է շուրջ երկու տարի իրավապահ համակարգից դուրս եկած թեկնածուին, ով գործարար էր և զբաղվում էր ձեռնարկատիրությամբ։ Եզրահանգումները թողնում ենք մեր ընթերցողին։

Այսպիսով, փաստացի ստացվում է, որ ԿԿՀ անդամների նշանակումները կատարվել են ոչ թե փորձի ու մասնագիտական հմտությունների, պաշտոնների համապատասխանեցման հիմքով, այլ՝ տարբեր խմբերի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։

ՄԱՍ 2։ Գլխավոր դատախազի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակումը

Սրբուհի Գալյան

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հաստիք, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։ Գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվել են բաց մրցույթներ։ Մրցույթներն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը։ 

Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու թեկնածու, որից մեկը տվյալ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էր։ Վերջինս նախարարությունում համակարգում էր հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ոլորտը, այդ թվում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման, ներառյալ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կազմակերպական կառուցվածքի ստեղծումը՝ ԳԴ տեղակալի նոր հաստիքի ստեղծմամբ, որի պաշտոնն էլ զբաղեցրեց։

Հարկ է նշել, որ թեկնածուներից մեկը չի մասնակցել մրցույթին, և արդյունքում ստացվել է, որ գխավոր դատախազի տեղակալի միայն մեկ թեկնածուն է մասնակցել կազմակերպված մրցույթին, բայց վերջինիս ընտրությունն ու նշանակումը փաստացի անցկացվել է այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաներում: Այսպիսով, մրցույթին մասնակցած միակ թեկնածուն, որը Սրբուհի Գալյանն էր՝ նշանակվեց պաշտոնին։ 

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի (ԿԿՀ գործառույթները) 7-րդ կետով սահմանված է, որ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Դատախազության մասին» օրենքի 38․1 հոդվածի համաձայն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուն պետք է սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնի նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։ 

Ստացվում է, որ Սրբուհի Գալյանի բարեվարքության հարցաթերթիկի վերաբերյալ եզրակացություն է տվել իր քրոջ ամուսինը՝ արդեն իսկ ԿԿՀ անդամի պաշտոնում նշանակված Արամայիս Փաշինյանը։

ՄԱՍ 3։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ 

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության թիվ 165-Ն որոշմամբ։ Խորհրդում, բացի պաշտոնատար անձանցից, երկու տեղ տրամադրվել էր նաև ՀԿ-ներին։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, ՀԿ-ների համար նախատեսված 2 տեղը դարձավ 5, որից մեկը հատկացվեց Կոալիցիան՝ որպես ՀԿ սեկտորում հակակոռուպցիոն ներուժը միավորող ամենամեծ ցանցի։ 

2019 թվականի հունիսի 24-ին ՀՀ վարչապետի թիվ 808-Ն որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության թիվ 165-Ն որոշումը, և ստեղծվեց նոր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որի նպատակն ու լիազորությունները նույնն էին, ինչ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդինը։ 2019 թվականի վարչապետի նշված որոշմամբ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անհիմն կերպով դուրս հանվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմից՝ առանց այդ մասին անգամ նախապես ծանուցելու Կոալիցիային։ Կոալիցիան հիշյալը պայմանավորում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոններ զբաղեցող առանձին անձիք փոխկապակցված են ոլորտային առանձին ՔՀԿ-ների հետ և առաջնորդվում են նեղ կորպորատիվ շահերով, և ոչ թե՝ հանրային, դրանով այս Խորհուրդը դարձրել են ձևական բնույթ ունեցող, ոչ արդյունավետ և քաղաքականացված։ Ավելին, Իրավաբան․net-ի կողմից նախկինում հրապարակված լրագրողական հետաքննությունը փաստում է, որ ներկայիս Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով, որի արդյունքները երեք ՀԿ-ների մասով ոչ օրինական են․ 

Այդ կազմակերպություններն էին՝

  • «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, 
  • «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ,
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ։

Այս կազմակերպությունները մինչ օրս էլ անօրինական կերպով գտնվում են խորհրդի կազմում։

Հիշեցնենք նաև այս ՀԿ-ներից երկուսի փոխկապակցվածությունը կառավարության հետ․

Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:

Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

ՀՀ արդարադատության նախարարությունը փորձելով ապահովել մասնագիտացված կազմակերպությունների անդամակցումը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին, 2019-2020թթ․-ների ընթացքում մի քանի անգամ մշակել է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծ, որով հնարավորություն կընձեռնվեր Կոալիցիային որպես 71 ՔՀԿ-ներին միավորող ոչ ֆորմալ ցանց, չունենալով պետական գրանցում, մրցութային կարգով ընդգրկվեր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։ Վերջին նախագիծը Արդարադատության նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում 03.09.2020թ․-ին հրապարակել էր։ Այս նախագծին, անթաքույց կերպով իր վրդովմունք էր արտահայտել նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ հիմքում դնելով ոչ թե իրավական, այլ նեղ խմբային հիմնավորումներ։ Այս վրդովմունք, սակայն, «փարատեց» վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիանա Ղալթաղչյանը (նախկինում աշխատել է և ներկայում հանդիսանում է նաև ԹԻՀԿ-ի անդամ), ով միջամտեց գործընթացին և նպաստեց, որ Կառավարությունը հավանություն չտա նախագծին և այն վերադարձնի Արդարադատության նախարարություն։ Այսպիսով, ստեղծվեցին կասկածներ առ այն, որ կառավարության պաշտոնյան, որ ոչ թե առաջնորդվեց պետական, այլ՝ նեղ խմբային շահերով, փաստացի ցուցաբերեց բարձր նվիրվածություն իր կազմակերպությանը և կատարեց իր գործընկերների կամքը։  

Այս մասով հետաքննությունն առաջիկայում կլրացվի։

ՄԱՍ 4: Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մյուս մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Նկատի ունենալով այն, որ կոմիտեի նախագահի ընտրության համար կազմվող Մրցութային խորհուրդը դեռևս ձևավորման փուլում է, հետևաբար ընտրված չէ նաև Կոմիտեի նախագահը, ուստի այս մարմնի հետ կապված գործընթացներին կանդրադառնանք առաջիկայում։ 

Սակայն հարկ է նշել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 9-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «Կոալիցիան՝ հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ սույն թվականի հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին: 

Ավելին, Կոալիցիան կասկածի տակ է դնում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Ուստի, Կոալիցիան կոչ է անում Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,  այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում: Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել»:

Այս կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող Մրցութային խորհրդի կազմից դեռևս հայտնի է միայն կառավարության ներկայացուցչի անունը, ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանն է։ 


Այսպիսով, ներկայացվածը ի ցույց է դնում տապալված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, որի գլխավոր դերակատարն է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Այս ամենը խեղաթյուրում է իրավական ոլորտը, հակակոռուպցիոն պայքարը, ինչի հետևանքով տուժում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այն հարված է հասցնում ՀՀ պետականությանն ու հեղինակությանը։

 

Ծանուցում – Ներկայացվածը բացառապես մասնագիտական հետաքննություն է, որը հիմնված է փաստերի վրա, փաստահավաք աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ Այն աղերս չունի որևէ քաղաքական ուժի կամ ուղղվածության հետ և չի կարող դիտարկվել որպես քարոզչություն և հակաքարոզչություն։ 

Ալիսա Չիլինգարյան

]]>
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը https://iravaban.net/247081.html Tue, 03 Dec 2019 16:00:16 +0000 https://iravaban.net/?p=247081 Read more »]]> Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի 5 անդամների ընտրության ԱԺ քվեարկությունը (մասնակցել էին 102 պատգամավոր) կայացավ նոյեմբերի 19-ին, որոնք էին․

  1. Կառավարություն-Լիլիթ Ալեքսանյան  (կողմ՝ 85, դեմ՝15, անվավեր՝ 2),
  2. ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-Էդգար Շաթիրյան (կողմ՝ 96, դեմ՝6),
  3. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- Նարեկ Համբարձումյան  (կողմ՝ 71, դեմ՝ 31),
  4. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, դեմ՝12),
  5. Բարձրագույն դատական խորհուրդ- Արամայիս Փաշինյան (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։

Այնուհետև, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 26-ին գումարած նիստին քննարկեց հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԿԿՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեցին  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը:

Հանձնաժողովի անդամները, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, քվեարկության արդյունքում որոշեցին նախագահ ընտրել Հայկուհի Հարությունյանին։

Անդրադառնանք Հայկուհի Հարությունյանի գործունեությանը։

Հայկուհի Հարությունյանը Վանաձորից է․ սովորել է Վանաձորի թիվ 1 հանրակրթական վարժարանում, այնուհետև Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (մասնագիտացումը՝ Պատմություն և իրավունք), ավելի ուշ՝ 2004-06 թթ․ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում (մասնագիտացումը՝ Իրավագիտություն), այնուհետև՝ ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում և ստացել մագիստրոսի որակավորում՝  առաջնորդության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում (2012 թվականի դեկտեմբերի 22-ին)։

 

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ծնունդով վանաձորցիներն ու Հայկուհի Հարությունյանը

Ծնունդով Վանաձորից է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում ղեկավարած կուսակցության կողմից էլ Հարությունյանը առաջադրվել էր ԿԿՀ անդամի թեկնածու։ Հետաքրքրական է, որ Էդմոն Մարուքյանն էլ 2010թ-ին է ավարտել ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Մարուքյանը նաև 2007-2008 թվականներին էլ իրավագիտություն է դասախոսել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում, որտեղ ուսանել էր Հայկուհի Հարությունյանը։

Նշենք նաև, որ Հայկուհի Հարությունյանը և Էդմոն Մարուքյանի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, փաստաբանի արտոնագիր ստացել են նույն օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։

Սրանից բացի, նրանք միասին աշխատել են նաև «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում և մշակել են 2017 թվականի փետրվարի 28-ին հրապարակված «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցը»։ Ծրագրի հիմնական փորձագետը եղել է Հայկուհի Հարությունյանը, փորձագետը՝ Տաթևիկ Մատինյանը: Հավելենք, որ ծրագիրը համաիրականացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կողմից հիմնադրած իրավաբանական ընկերության կողմից։ (Տե՛ս, 2-րդ էջը ↓)

Հայկուհի Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի անունները միևնույն վայրում հանդիպում են նաև դեռևս 2011 թվականի մարտի 25-ով թվագրված «Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը ընդդեմ Լոռու մարզի դատախազի» հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում՝ նույն տարվա մարտի 26-ին։

Նշենք նաև, որ Էդմոն Մարուքյանի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, կայքի տվյալների համաձյան, այժմ աշխատում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կողմից հիմնադրված «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակում։

 

 

 

 

Հայկուհի Հարությունյանի աշխատանքային գրքույկի համաձայն, նա, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից, մի քանի օրերի ընմիջումներով՝ մինչև 2011 թվականի մայիսի 20-ը աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում (ՀՔԱՎ), որի նախագահը Արթուր Սաքունցն է։

2013 թվականի հունվարի 4-ից Հայկուհի Հարությունյանն անցել է աշխատանքի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում։

Հայկուհի Հարությունյանի կապը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ

Այս պաշտոնի վերաբերյալ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, նոյեմբերի 18-ին՝ Ազգային ժողովի լսումների ժամանակ, հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին․ «Դուք ստանձնել եք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը, որը դրանից առաջ զբաղեցրել է Սիրանուշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը` 2013 թ-ին նշանակված (2013 թվականի ապրիլի  4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը, -հեղ․), որը հետո դարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (նշանակվել է 2014 թվականի հունվարի 9-ին, -հեղ․Ես ուզում եմ իմանալ, դուք ի՞նչ առնչություն ունեք Սիրանուշ Սահակյանի հետ և ձեր անկեղծությանը մի գրամ չեմ կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի և այլն, օրինակ, այդ կազմակերպության շրջանակներում, որը նախագահել է Սիրանուշ Սահակյանը՝ դիսկոմֆորտ, դժվարություն ունեցե՞լ եք առհասարակ»։

Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է եղել և պաշտոնավարել է 2009-2013 թվականներին:

Ի պատասխան պատգամավորի հարցին, Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դա գաղտնի չի եղել․ «Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ հենց այդ 2013 թ-ից սկսած կազմակերպության գործունեության մեջ որևէ մեկը չի կարողանա մատնանշել կամ ինչ-որ մի փաստով ցույց տալ, որ մենք կրել ենք հնարավոր որևէ ազդեցություն՝ մեր գործունեության մեջ սուր, կամային խիստ քննադատական դիրքորոշումը նախկին իշխանությունների հասցեին երբևէ կաշկանդելու համար։ Ես անձնապես որևէ կաշկանդվածություն չեմ զգացել»։

Հարկ է նշել, որ Սիրանուշ Սահակյանը Թերթ․am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինստիտուցիոնալ տեսանկյունից ձևավորվում է քաղաքական կոնսենսուսի միջոցով, եթե կա քաղաքական կոնսենսուս, անձերն այս առումով որևէ նշանակություն չունեն, վերջնարդյունքում, թե ով կլինի նախագահ, մեծ նշանակություն չունի, քանի որ քաղաքական կոնսենսուսով ձևավորված անդամները ներկայացնում են քաղաքական ուժերին, և դոմինանտ ներկայություն ունեցող ուժի նպատակահարմարությամբ էլ կընդունվեն որոշումներ»։ Նա նաև նշել է, որ ԿԿՀ անդամների ընտրության հարցում դոմինանտ դերը տրվել է օրենսդրին, վերջինս հավաքական թեկնածու չի առաջադրել, այլ ԱԺ խմբակցություններն են առանձին թեկնածուներ առաջադրել․ «Մենք նորից վերահաստատում ենք, որ քաղաքական պայմանավորվածությունների և առևտրի միջոցով են առաջ բերվել թեկնածուներ»:

Այս կապը, ինչպեսև վերոնշյալ հարցազրույցը փաստում է, որ ԿԿՀ անդամներն առաջադրվել և ընտրվել են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, դրանով իսկ հանձնաժողովին հաղորդելով խիստ քաղաքական երանգ։

Անձնական մոտիվներն ու Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (հանրության շրջանում հայտնի որպես՝ Ջորջ Սորոսի հիմնադրամ) կապը՝ գործընթացի հետ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:

2018 թվականի հոկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ չորրորդ փուլի զեկույցը, որի 3-րդ հանձնարարականում նշվում է․ «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից»։

Վերոնշյալի լույսի ներքո, թերևս ողջամիտ կասկած է առաջանում հանձնաժողովի քաղաքական չեզոքության վերաբերյալ։ Ավելին, անուղղակիորեն հիշյալ կարգավորումը և մասնագիտական կառույցի հանձնարարականը հուշում են այն մասին, որ հանձնաժոողվի անդամները ևս պետք է լինեն չեզոք և այս գործընթացքում չունենան որևէ անձնական շահագրգռվածություն։

Նախորդիվ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, որն ուժը կորցրել է 2019թ-ի սեպտեմբերի 13-ին (ՀՕ-180-Ն), սահմանվում էր․

«1. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով)»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում եղել է հասարակական կազմակերպության նախագահ ու դրա վերաբերյալ հրապարակային ներկայացվել է հայտարարություն։

«Եթե տեսնեք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հաջորդիվ զեկույցը, կտեսնեք, որ այնտեղ նաև մեր մասին կա, որ մենք, որպես կազմակերպություն, զուտ կազմակերպական ձևի առնչությամբ արտահայտել ենք որոշակի մտահոգություններ։ Այսինքն մրցութային հանձնաժողովի ձևավորման հետ կապված այնտեղ կար, ես այս պահին հստակ հիշում եմ, որ ժամկետներևի և իրազեկման մասով, թե որ ինստիտուտն ինչպես էր իրազեկել և մասնակցայնության ինչպիսի հնարավորություն էր ապահովել։ Մենք այն ժամանակ դրա վերաբերյալ մտահոգություններ ունեինք, որ գործընթացը մասնակցայնության տեսանկյունից ավելի սահմանափակ է եղել, Փաստաբանների պալատի առաջադրման և այլ մարմինների հետ կապված։ Խնդրեմ, ընթացակարգային մասը տարբերակենք իր բովանդակային գործառույթների մասին։ Եվ այստեղ կար առաջարկ, որպեսզի կրկնվի, որ հնարավոր լինի մասնակցության ավելի մեծ ձևաչափ ապահովել, բայց այն ժամանակ չստացվեց։ Այսինքն չստացվեց նորից ձևավորել հանձնաժողովը»,-նշեց Հայկուհի Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գործընթացային մասով, մրցութային խորհուրդի ձևավորման համար մասնակցային ու մասնագիտական ներկայացվածության նման առաջարկված ձևաչափն ընդունելի չի եղել։ «Օրինակ կար հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն և այդ մասնակցությունն ապահովվելու էր հանձինս Հանրային խորհրդի, որի հետ կապված մենք իսկապես ունեինք անհամաձայնություն, նույն Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված տարբերակի հետ կապված կար վերապահում, որովհետև ժամկետների և ծանուցման մասով շատ սահմանափակ էր և հնարավորություն չէր տրվել բոլորին մասնակցելու։ Այսինքն, նույնիսկ այդ կազմակերպական գործընթացի տեսանկյունից մեզ համար այն խնդրահարույց էր և հաջորդիվ քննարկումներն ուղղակի առհասարակ փոխեցին ձևավորման ընթացակարգը՝ մրցութային հանձնաժողով ձևավորելու կամ արդեն առաջադրման իրավասությունները, լիազորությունները այլ մարմինների և անձանց տրամադրելու մասով»,-ասաց Հայկուհի Հարությունյանը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում նշվում է․ 

«Մոնիթորինգային խումբը մտահոգված է խորհրդի կազմավորման շուրջ առկա վեճերի և մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի մասին։ Մի խումբ ՀԿ-ներ իրենց մտահոգությունն են հայտնել մրցութային խորհրդի անդամների առաջադրման և ընտրության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ ընտրված անդամները չեն ընկալվում, որպես թեկնածուների իրավասությունները գնահատելու համար հարմար անձինք։

Սակայն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, բարձր է գնահատել ընտրության գործընթացը այն համարելով բաց և թափանցիկ»:

Թերևս հատկանշանական է, որ անձնական շահագրգռվածության մասով Հայկուհի Հարությունյանն աչքի է ընկել դեռևս 2018 թվականին, երբ հեղափոխությունից հետո էլեկտրոնային նամակի միջոցով փորձել էր համակարգել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մտահոգություն բարձրացնելով ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման ժամանակ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված անդամի՝ փաստաբան Մարիամ Զադոյանի ընտրության հարցը։

Էլ-նամակի տրամաբանական շարունակությունն էլ հրապարակային հայտարարությունն է եղել։

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ»,-նշվում էր հայտարարության մեջ:

Կարևոր է նաև այն փաստը, որ նշված հայտարարության տակ ստորագրող կազմակերպություններից ընդգծվածները, տարբեր ժամանակներում ֆինանասավորվել/ում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իր կողմից է եղել հայտարարությունը, որը հրապարակվել է, Հայկուհի Հարությունյանը բացասական պատասխան տվեց։ «Ոչ, բացեք կազմակերպության կայքը, այնտեղ նշված է, ինչն է խնդիրը։ Հայտարարությանը միացել են նաև այլ հասարակական կազմակերպություններ և OECD-ն որոշակիորեն այդ մասն օգտագործել էր»,-նշեց նա։

Հայտարարությանը հետևել է նաև Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունն առ այն, որ Կոալիցիան ողջունում է Փաստաբանների պալատի կողմից կազմակերպած բաց մրցույթը՝ թեկնածու ընտրելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը մրցույթի անցկացման պարտադիր պայման չի նախատեսում։ Իսկ  Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին և Հանրային խորհրդին կոչ արվեց՝ մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին ընտրել բաց և թափանցիկ ընթացակարգով՝ նկատի ունենալով հակակոռուպցիոն ոլորտում վերջիններիս ներգրավվածությունը և փորձառությունը։

Նշենք, որ փաստաբանների պալատը 2018 թվականի մայիսի 21-ին հայտարարել է մրցույթի անցկացման մասին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 8 թեկնածուից հարցազրույցին ներկայացել են 6-ը:

Հարցազրույցն իրականացնող աշխատանքային խումբն, (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան) ամփոփելով հարցազրույցի արդյունքները, Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի հավակնորդ է ընտրել փաստաբան Մարիամ Զադոյանին և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանը:

Իրավաբան.net-ը ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման իրավաչափությանն արդեն իսկ անդրադարձել է։ 

Մրցութային խորհրդի վերադարձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենք

Նոյեմբերի 21-ին կառավարության հերթական նիստի օրակարգի 49-րդ հարցում («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին) ներառված էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մրցութային խորհրդի հետվերադարձի մասին կարգավորումները։ Գործադիրը փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունել է։

Նախագծում նշվում է, որ ԿԿՀ մասին օրենքի 9-րդ հոդվածը՝ Հանձնաժողովի կազմավորման կարգը, պետք է նոր խմբագրությամբ շարադրվի, ըստ որի․

«Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարությանը, Ազգային ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար»։ Այսինքն, հետ է բերվում մրցութային խորհուրդը։

Ինչ վերաբերում է այս փոփոխությունների փաթեթին, Հայկուհի Հարությունյանը նշեց․ «Ոչ միայն մրցութային կարգի մասով, այլ նաև մի քանի հարցեր էլ կան, որ այս պահին մեր գործունեությանն անմիջականորեն առնչվում են, բայց քանի որ հանձնաժողովը, հանձինս մեզ, ձևավորվել է ավելի ուշ, քան այդ նախագծերը կազմվել, շրջանառվել և քննարկվել են, մենք որևէ ձևով մեր ասելիքը ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել։ Հիմա մենք կոնկրետ աշխատում են մի քանի, այդ թվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկի և դրանից բխող այլ տեսակի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշումը պաշտոնական ներկայացնելու վրա և շուտով նաև այդ ամենը կներկայացվի»։

Հարց է առաջանում, ինչու՞ կամ ու՞մ համար հանվեց մրցութային խորհուրդը, ընտրվեց ԿԿՀ առաջին կազմը, ինչից հետո էլի մրցութային խորհրդի առկայության անհրաժեշտությունն առաջացավ։

Հ․Գ․ ներկայումս Իրավաբան.net-ը մեկ այլ հետաքննություն է անցկացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի մասին, ինչից պարզ կդառնա, թե ո՞վ է այն տապալել։

Ալիսա Չիլինգարյան

]]>
Մայր տոնածառը Ռուսաստանից տեղափոխվել է ՊՆ բեռնատար ինքնաթիռով https://iravaban.net/209852.html Fri, 28 Dec 2018 15:30:39 +0000 https://iravaban.net/?p=209852 Read more »]]> Մայր տոնածառի լույսերը դեկտեմբերի 21-ին վառվելուց և լուսային շքեղ շոուից հետո դրա վերաբերյալ ծախսերի մասին քննադատություններն ու խոսակցությունները մարեցին: Թեև  անպատասխան հարցեր շարունակում են լինել:

Դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակեց տոնածառի գնման պայմանագիրը: Այն կնքվել է այս տարվա նոյեմբերի 23-ին Ռուսաստանի մոսկովյան շրջանում գրանցված «Իգոր Սուխանով» ԱՁ-ի հետ «Երևան 2800» հիմնադրամը պայմանագիր է կնքել տոնածառի ձեռքբերման վերաբերյալ:

Պայմանագիրը ռուսերեն է, հետևաբար, բովանդակությունը ոչ հասանելի միայն պետական հայերեն լեզվին տիրապետող քաղաքացիներին: Այնինչ, պետական գնման փաստաթղթերը, սովորաբար, կազմվում են երկլեզու:

Տոնածառի և դրա տեղադրման, ապամոնտաժման ծախսերը

Ինչևէ, այս պայմանագրից տեղեկանում ենք, որ ապրանքի գինը կազմել է 9,7 միլիոն ռուսական ռուբլի կամ շուրջ 72 միլիոն դրամ: Այս գնում ներառված է  տոնածառի կարկասը, զարդարանքները և տոնածառի տեղադրման աշխատանքները ղեկավարող գլխավոր մասնագետի վարձատրությունը՝ 260 000 ռուբլի կամ 1.9 միլիոն դրամ:

Թե ինչու՞ է Ռուսաստանից հրավիրվել տոնածառի մոնտաժման գլխավոր մասնագետը, պատասխանը նույնպես ռուսալեզու պայմանագրում է: Պայմանագրի 4-րդ մասը վերաբերում է ապրանքի երաշխիքին: Նշվում է, որ տոնածառի ամրության մասով մատակարար կազմակերպությունը պատասխանտվություն կարող է կրել, եթե տեղադրման/մոնտաժման աշխատանքները կատարվեն մատակարար կազմակերպության աշխատակցի ղեկավարությամբ:

Սակայն տոնածառի տեղադրման և ապամոնտաժման հիմնական աշխատանքները կատարելու մեկ այլ պայմանագրով  ևս ծախսեր են նախատեսվել: Մասնավորապես, դեռևս այս տարվա օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի և «Բրուս» ՍՊԸ-ի միջև կնքվել է ԵՔ-ԲՄԾՁԲ-18/116 պայմանագիրը: Այս պայմանագրի հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ 21.778.000 ՀՀ դրամի դիմաց պետք է մատուցվի մայր տոնածառի և վարչական շրջանների տոնածառերի տեղադրման և ապամոնտաժման ծառայություններ:

Իրավաբան.net-ի ճշտող հարցմանը, թե միայն մայր տոնածառի տեղադրման և ապամոնտաժամն աշխատանքների համար որքան գումար է նախատեսված, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են. «…աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ մայր տոնածառի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների համար համայնքի ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվել է 21 մլն 778 հազար դրամ գումար»:

Մինչդեռ նշենք, որ նախորդ տարիներին մայր տոնածառի արժեքը կազմել է 13.45 միլիոն դրամ: Նախորդ տարի մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը նշել էր, որ  տոնածառի ձևավորման աշխատանքը ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։

Այսինքն, նոր տոնածառի և դրա տեղադրման/ապամոնտաժման ծախսերը կազմել են շուրջ 94 միլիոն դրամ:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանին հարց էինք ուղղել նաև, թե արդյո՞ք հետագա տարիներին նույնպես այս տոնածառի տեղադրման աշխատանքները ղեկավարելու համար հրավիրվելու է մատակարար կազմակերպության աշխատակիցը (որպեսզի տոնածառի ամրությունը երաշխավորվի), սակայն այս հարցին քաղաքապետարանից  չեն պատասխանել: Չի տրամադրվել նաև տեղեկություն՝ տոնածառի տեխնիկական բնութագրի վերաբերյալ, որում, ըստ գնման պայմանագրի, նշված է երաշխիքի ժամկետը:

Իսկ այս հարցերի պատասխանների դեպքում հնարավոր կլիներ հասկանալ, թե արդյո՞ք հետագա մյուս տարիներին ևս տոնածառի տեղադրման.ապամոնտաժման համար անհրաժեշտ 21.78 միլիոն դրամից բացի, պետք է ևս շուրջ 2 միլիոն դրամ էլ վճարել, թե՝ ոչ:

Տոնածառի տեղափոխման ծախսերը

Ապրանքի գնման ռուսալեզու պայմանագրի 3-րդ մասի 3.1 կետում նշվում է, որ ապրանքի գինը ներառում է ապրանքի փաթեթավորումը, դրոշմանշումը և ապրանքի առաքումը մինչև պայմանագրի 1.5 կետում նշված վայրը՝ Դոնի Ռոստովի օդանավակայան (Պլատով):

Այսինքն, ենթադրելի է, որ Դոնի Ռոստովից Հայաստան տեղափոխումը կատարել է հայկական կողմը, ինչը, նույնպես, որոշակի ծախսեր է ենթադրում: Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից հայտնել են.

«Տեղափոխությունը կատարվել  է ՀՀ ՊՆ բեռնատար ինքնաթիռով»:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը տոնածառի տեղափոխման համար քաղաքապետարանը գումար չի ծախսել: Իսկ թե պաշտպանության նախարարությունը որքան է ծախսել, դիմել ենք ՊՆ, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն: 

Տոնածառի գնման պայմանագրի 3.2 կետում նշվում է նաև, որ ապրանքի գինը չի ներառում մաքսային հայտարարագրումը, հարկերը և տուրքերը: Այս մասով քաղաքապետարանից հայտնել են, որ տոնածառի տեղափոխման համար որևէ մաքսային տուրք չի վճարվել, քանի որ ներմուծվել է ԵԱՏՄ անդամ երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մայր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության և տոնական համերգների ծախսերը

Երևանի քաղաքապետարանն այս տարվա դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության կազմակերպման վերաբերյալ: Պայմանագրի արժեքը կազմել է 30 միլիոն դրամ:

Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ ծառայությունները ներառում են 2 մասից բաղկացած միջոցառում. առաջին հատվածում՝ 100 արտիստի մասնակցությամբ մյուզիքլային բեմականացում: Սրա համար անհրաժաշետ է 30-ից ավելի բեմական հագուստ: Երկրորդ մասում՝ հայաստանյան հայտնի նվազգախմբերի, պարային խմբերի ու էստրադային երգիչների մասնակցությամբ համերգ՝ 1 ժամ տևողությամբ:  Իսկ համերգային ծրագրի ավարտին՝ երաժշտական հրավառություն՝ առնվազն 1,5 րոպե տևողությամբ: Պայմանագրի գնի մեջ մտել է նաև բեմի, դեկորատիվ և այլ տեխնիկական հարցերի լուծումը:

Այս նույն ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը մեկ այլ պայմանագիր է կնքել դեկտեմբերի 20-ին՝ մշակութային միջոցառում կազմակերպելու համար: Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նվիրված այս տարվա դեկտեմբերի 31-ին և մյուս տարվա հունվարի 6-ին տոնական համերգներ պետք է կազմակերպվեն:  Այս պայմանագրի արժեքը կազմել է 24 միլիոն դրամ:

Աստղիկ Կարապետյան

]]>
Հայկական Մոնտեսորիի անունը կրող կրթահամալիրի առեղծվածային անկումը․ ինչո՞ւ «Սեբաստիան» չի գործում https://iravaban.net/207634.html Fri, 14 Dec 2018 18:00:01 +0000 https://iravaban.net?p=207634 Read more »]]> Երևանի պատմության անբաժանելի մասը կազմող կրթական հաստատություններից մեկը՝ հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը», այս կրթական տարի էլ չի դիմավորել երկար սպասված իր սաներին արդեն 6-րդ տարին է, ինչ 500 երեխայի համար նախատեսված ընդարձակ այս տարածքը կարոտ է մանկական զրնգուն ծիծաղի ու ուրախ ճիչերի։

Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից

Մանկապարտեզը՝ գործունեության ծաղկուն ժամանակաշրջանում (Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից)

Խորհրդային տարիներին Երևանում գործել է  260 մանկապարտեզ։ Պետական գույքի մասնավորեցման գործընթացը չշրջանցեց նախադպրոցական հաստատությունները, և այսօր դրանց թիվը չի անցնում 160-ը։ Երևանաբնակ երեխաների մեկ երրորդը չի կարողանում օգտվել մանկապարտեզ հաճախելու իր իրավունքից գրանցման հերթեր են կուտակվում, որի հետևանքով մեծանում են կոռուպցիոն ռիսկերը։ Թեև պետությունը որոշ քայլեր է ձեռնարկել՝ ուղղված դրանց չեզոքացմանը, բայց դրանք բավարար չեն խնդիրը ամբողջապես լուծելու համար։

«Վերոնիկայի մանկապարտեզի» ճակատագրին են արժանացել առնվազն 47 մանկապարտեզային շինություններ (Այս թիվը նշված է Երևան քաղաքի զարգացման 2010թ ծրագրում, էջ 57), որոնց տարածքը ամբողջապես կամ մասնակի հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, սակայն «Սեբաստիայի» պատմությունն առանձնանում է դրանց շարքում, քանի որ այն փակվել է ծաղկուն շրջանում։  

Շուրջ 500 սաների համար նախատեսված, սերունդներ կրթած, հարուստ ավանդույթներով ու ուրույն ծրագրերով այս կրթահամալիրը անցած դարի սկզբից՝ գրեթե յոթ տասնամյակ, եղել է  կրթության ոլորտի զարգացման փարոս ու կրթական նորարարության դարբնոց, որի բոցավառված կրակի ջերմությունը տարածվում էր ողջ հանրապետությունում և նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Այնքան մեծ էր արևմտյան Հայաստանից ներգաղթած սեբաստահայերի միջոցներով կառուցված «Սեբաստիա» մանկապարտեզի համբավը, այնքան յուրօրինակ էր այն, որ խորհրդային տարիներին երկրի ղեկավարությունն այստեղ էր բերում արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի, իսկ սեբաստացի սփյուռքահայերը հատուկ հոգածությամբ էին վերաբերվում դրան և կապ պահպանում ղեկավարի՝ Վերոնիկա Գևորգյանի հետ։

Ինչպես փակվեց Վերոնիկայի մանկապարտեզը

Սամվել Ալեքսանյանը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի (ՎՇ) ավագանու 2008թ․ հոկտեմբերի 29-ի հ․229-Ա որոշմամբ Երևանի Աջափնյակ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բաժանման կետում տեղակայված «Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ-առևտրային կազմակերպությունը լուծարվել է, իսկ Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինություններն ու հողատարածքը հանձնվել «Ալեքսանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով։

Շինությունների հատկացման խնդրանքով դիմողը «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամի նախագահ, նույն ինքը պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր։ Թաղապետ Դ Օհանյանին ուղղված իր նամակում վերջինս խնդրել էր մանկապարտեզը հանձնել հիմնադրամի հոգածությանը՝ պարտավորվելով ապահովել երեխաների զարգացման համար պատշաճ պայմաններ։ ՍԱլեքսանյանը նշել էր, որ 2 ամիս շարունակ հիմնադրամը հովանավորել է համայնքի «Վ Գևորգյանի անվան «Սեբաստիա» կրթահամալիրը»՝ «հոգալով բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ անվճար սննդի, կահավորման, վերանորոգման, աշխատակիցների աշխատավարձի բարձրացման, և այլն»։

«Հարգելի Թաղապետ, «Ալեքսանյանների ընտանիք» ԲՀԿ-ն հետամուտ է էլ ավելի ընդլայնելու սոցիալական ներդրումները՝ նպատակ ունենալով թեթևացնելու սոցիալապես անապահով  ընտանիքների հոգսը, – գրված է նամակում, – նրանց ազատելով մանկապարտեզ հաճախող երեխաների համար տրվող վարձավճարներից»։

Այս նամակով Սամվել Ալեքսանյանը պարտավորվում էր նաև «կրթահամալիրը դարձնել բարեկարգ, ժամանակից չափանիշներին համապատասխան, իրոք հրաշալի մի պարտեզ, որտեղ կստեղծվեն հնարավոր բոլոր պայմանները ժամանակից կրթության և դաստիարակության համար»։

Եվ ինչպես ասվում էր նամակում՝  «որպեսզի մեր աշխատանքները ժամանակավոր բնույթ չկրեն», պարոն Ալեքսանյանը խնդրում է կրթահամալիրը երկարաժամկետ անհատույց օգտագործման հանձնել Ալեքսանյանների հիմնադրամին։

Ստացվում է, որ  հաստատությանն օժանդակելու վերջինիս բարի կամքը կախված է այս սոսկ երկարաժամկետ անվարձահատույց օգտագործման հանձնելու պայմանից։

Այս նամակը բավարար է եղել հարցը ավագանու մակարդակում քննարկելու համար թաղապետարանը Ալեքսանյաններից չի պահանջել կրթական հաստությունը ղեկավարելու փորձառու մասնագետների, կրթական նորարար ծրագրերի առկայության որևէ այլ երաշխիքներ։  Փոխարենը համայնքի ավագանու որոշման հիմքում է դրվել Սամվել Ալեքսանյանի կողմից երեխաներին անվճար սնունդ բաժանելու, շենքի բարեկարգմանն ուղղված ինչ-որ աշխատանքներ կատարած լինելու, հաստատությանն ընդամենը 2 ամսվա ընթացքում անհասկանալի օգնություն ցուցաբերած լինելու վերաբերյալ Սամվել Ալեքսանյանի կողմից ներկայացված նամակը և գրավոր խոստումը՝ կրթահամալիրը դարձնելու «իրոք հրաշալի մի պարտեզ»։

«Երբ Ալեքսանյանները վերցնում էին մանկապարտեզը, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ էր տեղի ունենալու հետո, որ փորձեինք ընդդիմանալ, – պատմում է այն ժամանակ մանկապարտեզի տնօրեն Գոհար Մարտիրոսյանը՝ Վերոնիկա Գևորգյանի դուստրը, – մտածում էինք՝ դե ինքն իր հետաքրքրությունն ունի, և ո՞վ կարող էր նրանց դեմ դուրս գալ ուժն ու իշխանությունը նրանցն էր։ Մեզ մնում էր համակերպվել ու շարունակել մեր գործը մյուս կողմից այդ պահին ջեռուցման համակարգը կառուցելու համար ֆինանսական ներդրումների լուրջ կարիք կար։ Մտածեցինք՝ եթե մարդը ուզում է հոգ տանել, թող տանի ինչ պայմաններում, որ ինքն է պատկերացնում»։

Բայց շուտով պարզ է դառնում, որ նոր «խաղի կանոնները» կրթահամալիրն աստիճանաբար հասցնում են փակման եզրին։

Վերջի սկիզբն ու վերջին ծանր հարվածը՝ Իրանի երկրաշարժ

Մանկապարտեզը՝ գործունեության ծաղկուն ժամանակաշրջանում (Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից)

«Սեբաստիայի» տնօրեն Գոհար Մարտիրոսյանը պատմում է, որ թաղապետարանի հետ 50 տարով անվարձահատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի կնքումից անմիջապես հետո Ալեքսանյանները ներկայացնում են հաստատության նոր տնօրենին՝ Ալվարդ Թորոսյանին, նշելով, որ մանկապարտեզը պետք է այսուհետ ղեկավարի իրենց վստահված մարդը, իսկ նախկին տնօրենն ու նրա մայրը՝ մանկապարտեզի հիմնադիր Վերոնիկա Գևորգյանը, կարող են շարունակել մնալ որպես մանկավարժներ։ Գոհար Մարտիրոսյանի խոսքով, նոր տնօրինությունը հայտարարում է, որ կրթահամալիրն այսուհետ գործելու է որպես մանկապարտեզ և սպասարկելու է միայն Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին։ Ավագանու որոշմամբ՝ «Սեբաստիան» լուծարվում է, դրա փոխարեն Ալեքսանյանները հիմնադրում են նոր մանկապարտեզ՝ նոր անվամբ՝ «Լուս-Աստղ»։

«Ալեքսանյանի դուստրերը՝ Լուսինեն ու Աստղիկը, մեր մանկապարտեզի սաներն են եղել, – հիշում է դաստիարակ Թամարա Գրիգորյանը, – ոչ մի կասկած չկար, որ մանկապարտեզի նոր անունը կապված էր աղջիկների անունների հետ, ովքեր մի ժամանակ այս մանկապարտեզի սանն էին»։  

Գոհար Մարտիրոսյանի խոսքով, կարճ ժամանակ անց՝ 2009թ մայիսին, հենց այն ժամանակ, երբ հաստատվեց մանկապարտեզի՝ Ալեքսանյաններին փոխանցումը, Վերոնիկա Գևորգյանը ծանր հիվանդացավ։ «Սրտանոթային համակարգի խնդիրներ ուներ, – հիշում է տիկին Գոհարը, – բայց չէր  հանձնվում, նա շարունակում էր ակտիվ աշխատել, կապը պահում էր ծնողների ու երեխաների հետ։ Նույնիսկ էքսկուրսիաներ էր կազմակերպում առանց որևէ վարձատրության, 86 տարեկանում հանրօգուտ աշխատանք էր կատարում։ Ուժն ու եռանդն անսպառ էին»։   

Վերոնիկա Գևորգյանը՝ սաների հետ

2010թ փետրվարի 4-ին Վերոնիկա Գևորգյանը կնքում է իր մահկանացուն։ «Երեխաների հետ պայմանավորվել էր, էքսկուսիա պիտի տաներ, – հիշում է տիկին Գոհարը, – զանգում էին ու լսում ծանր լուրը»։

Նա չի տեսնում մանկապարտեզի փակվելը, թեև, Գոհարի խոսքերով, այդ ժամանակ արդեն պարզ էր, որ մանկապարտեզի վերաբերյալ Ալեքսանյանները դեռևս անհայտ, բայց այլ նպատակներ ունեին. «Այս ամենը շատ խելացի էր արվում, – ասում է նա, – մանկավարժներին լավ էր նայում, հավելավճարների միջոցով մարդկանց շահագրգռում էր համակերպվել և լռել»։

Վերոնիկայի ու Գոհարի հեռանալուց հետո կրթահամալիրը սկսում է աստիճանաբար մարել։ Կրթահամալիրի անգլերեն լեզվի նախկին ուսուցչուհի Թամարա Գրիգորյանը նշում է, որ արդեն նոր  ուսումնական տարում նոր տնօրենը քոլեջի փորձառու կադրերին բոլորին հեռացրեց՝ պատճառաբանելով, թե թաղապետարանն այլևս չի ֆինանսավորում այն։

«Ուսուցիչներն իսկական նվիրյալներ էին, – հիշում է նա, – շատերը ցանկություն հայտնեցին նույնիսկ չնչին գումարի դիմաց շարունակել աշխատել քոլեջում, բայց ղեկավարությունը չփոխեց իր որոշումը։

«Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանը նշում է, որ 2009թ սեպտեմբերի մեկից Աջափնյակի բնակիչների երեխաներին այլևս չեն ընդունում մանկապարտեզ՝ պատճառաբանելով, որ մանկապարտեզը սպասարկում է միայն Մալաթիա-Սեբաստիայի երեխաներին։ Այն, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով պակասում էր, հաստատեց նաև դաստիարակ Աննա Գրիգորյանը։  

2012թ սեպտեմբերի 6-ին մանկապարտեզին հասցվեց  վերջին ծանր հարվածը տնօրինությունը հանդիպման ժամանակ աշխատակիցներին հայտնում է, որ «Իրանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով շենքերից մեկում սեյսմիկ անվտանգության խնդիր է ծագել, և, երեխաների ու աշխատակիցների անվտանգությամբ պայմանավորված», այդ մասնաշենքը պետք է փակվի։

«Լուս-Աստղ» մանկապարտեզի կոլեկտիվի ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրության մեջ կարդում ենք

«Տիկին Թովմասյանը տեղեկացրեց կոլեկտիվին, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումների հետևանքով մասնաշենքի վթարային վիճակն էլ ավելի է վատթարացել։ Ուստի մանկապարտեզի տնօրինությունը դիմել է համապատասխան մարմինների՝ Սեյսմիկ Կայանին և Հիգիենիկ համաճարակային կայանին, որպեսզի տան մասնագիտական եզրակացություն»։

Եվ ըստ արձանագրության՝ տրվել է հետևյալ եզրակացությունը

«Մասնաշենքը վթարային է և վտանգավոր հետագա գործունեության համար»։

«Ելնելով առկա իրավիճակից մանկապարտեզի տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել վթարային մասնաշենքի գործունեությունը, հետևաբար՝ ելնելով այս հանգամանքից տեղի է ունենալու հաստիքների կրճատում»։

Առանձնացրել ենք մանկապարտեզին առնչվող փաստաթղթերում առկա բազմաթիվ խախտումներ ու կեղծիքներ, որոնց նկատմամբ պետությունը տարիներ շարունակ աչք է փակել։

Գոյություն չունեցող եզրակացություն

Նախ, սկսենք վերոհիշյալ արձանագրությունից։  Տարօրինակ, կարելի է ասել երբեք գոյություն չունեցած հաստատությունների անվանումներից փորձեցինք կռահել, թե որտեղ է դիմել  «Լուս-Աստղի» տնօրինությունը։ Արձանագրության մեջ ստացված պատասխանի վերաբերյալ որևիցե հուշում չկար, օրինակ, գրության համարը կամ ամսաթիվը, այն, բնականաբար, կցված չէր նաև վարչական շրջանում պահվող արխիվային փաստաթղթերի թղթապանակում։

Նախ հարցումն ուղղեցինք «Սեյսմիկ Կայանին», որի ճշգրիտ անվանումն է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»։ Հարցմամբ փորձում էինք պարզել, թե արդյոք Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինությունների վթարային լինելու վերաբերյալ ահազանգ ստացվել է, թե ոչ եթե այո, ապա ե՞րբ և ո՞ւմ կողմից է այն ներկայացվել և ինչ եզրակացություն է տրվել։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացանք հետևյալ պատասխանը

«Կապված Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող շինությունների վթարայնության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հետ, հայտնում եմ՝

1 «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայության վարչությունը մեր հարցին, թե արդյոք Լենինգրադյան  վերջին տարիներին տվյալ հասցեում գտնվող շենքերի վթարային լինելու վերաբերյալ որևէ ահազանգ կամ բողոք չի ստացել։

2 «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչությունը Երևան քաղաքի Լենինգրադյան  փողոցի թիվ 33 հասցեում գտնվող շինությունների վերաբերյալ որևէ երզրակացություն չի տրամադրել։

Քանի որ մանկապարտեզի տնօրինության կողմից աշխատանքների դադարեցման հիմնական պատճառը նշվում էր սեյսմիկ անվտանգության խնդիրը, այս պատասխանը ստանալուց հետո անհրաժեշտ չհամարեցինք դիմել արձանագրության մեջ նշված «Հիգիենիկ համաճարակային կայան», մանավանդ որ այսպիսի անվամբ կառույց գոյություն չունի։

Այսպիսով, հղում արված փաստաթղթերից կարևորագույնը, որն իրականում պետք է լիներ որոշման հիմքում, պարզապես գոյություն չուներ, և մանկապարտեզը փակվել էր կամայականորեն։

Վարչական շրջանի աշխատակազմի կասկածելի գործելակերպ

Մանկապարտեզը՝ գործունեության ծաղկուն շրջանում (Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից)

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը և Իրավաբան.net-ը թաղապետարանին 2-րդ նամակն էին ուղարկել, որով, ի թիվս այլոց, խնդրում էին պարզաբանել, թե արդյոք թաղապետարանը փորձել է հետաքրքրվել մանկապարտեզի փակման պատճառների մասին, արդյոք փորձել են հիմնադրամից ստանալ երաշխիքներ դրա վերագործարկման ժամկետի մասին, թե՝ ոչ։ Երբևէ որևէ մեկը փորձե՞լ է բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ ու նշել, որ նրան կարևոր առաքելություն են վստահել, և որ կա վարչական շրջանում երեխաներին նախադպրոցական կրթությամբ ապահովելու խնդիր, և որ ինքը սեփական կամքով է հանձն առել այս առաքելությունը կատարելու, և որ իրավիճակն անհապաղ լուծման կարիք ունի։ Եվ վերջապես որևէ մեկն ասե՞լ է պարոն Ալեքսանյանին, որ պայմանագրի պարտավորությունները և սեփական խոստումը չի կատարում, ուրեմն պայմանագիրը պետք է խզվի։ Եթե այո, ապա ի՞նչ պատասխան է ստացվել։

Վարչական շրջանի կրթության բաժնի երկարամյա փորձառությամբ աշխատակիցները մեր զրույցի ընթացքում չկարողացան մտաբերել այդպիսի բան։ Խնդրել էինք ցույց տալ մանկապարտեզի գործեունեության հետ կապված արխիվացված փաստաթղթերը, որտեղ արձանագրված կլիներ անհատույց օգտագործման հանձնելու պատմությունը։ Ցանկանում էինք նաև տեսնել ավագանու այն հանդիպման արձանագրությունը, որի ժամանակ կայացվել էր մանկապարտեզի վերաբերյալ որոշումը, արդեն ուղարկված փաստաթղթերի բնօրինակները, որոշման հիմքում դրված մանկապարտեզի զարգացման պլանը և ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող էր վկայել այս հաստատության հետ կապված բարի նպատակների մասին։  

Միակ լրացուցիչ փաստաթուղթը, որ պատասխան նամակով ստացանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, Սամվել Ալեքսանյանի դիմումն էր՝ առանց ամսաթվի, որով պարտավորվում էր երեխաների համար «իրոք հրաշալի մի պարտեզ» ստեղծել։

Մեր դիմումը՝ տրամադրել հանդիպման արձանագրությունը, որոշման մեջ նշված լուծարման հանձնաժողովի կազմի վերաբերյալ ընդունված որոշումը, դրա գործողությունների ու  հանդիպումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումը, դրա արձանագրված լինելու փաստը, չէր բավարարվել։ Վարչական շրջանից պատասխանել էին, որ, կից ուղարկվող փաստաթղթերից բացի, գործերի թղթապանակում որևէ այլ փաստաթուղթ չկար (փաթեթը ներառում էր Ալեքսանյանի դիմումը՝ 1 էջից բաղկացած, Ավագանու որոշման նախագիծն ու որոշումը՝ 2 էջից, պայմանագիրը՝ 3 էջից

Մանկապարտեզը՝ գործունեության ծաղկուն շրջանում (Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից)

Պետք է ասել, որ նույնիսկ սրանք սկանավորված չէին բնօրինակից։ Հեռախոսով հետաքրքրվեցինք՝ դուք ունե՞ք այս փաստաթղթերի բնօրինակները։ Պարզվեց, որ փաստաթղթերն այնպես են կարված գրքում, որ հնարավոր չէ դրանք սկանավորել, ստիպված պետք է պատճենը ստանալ, հետո նոր սկանավորել։ Բայց այցելության ժամանակ էլ հրաժարվեցին այն ցույց տալ։ Կրթության բաժնի աշխատակցուհին սկզբում ասաց, որ հնարավոր է և խնդրեց դիմել արխիվի համար պատասխանատուին։ Վերջինս ասաց, որ պետք է հարցնի ղեկավարին, հետո տրտնջաց, թե թղթապանակերն արդեն տեղավորել է։ Մեր պնդմանը, որ հարցնի և պատրաստի թղթերը, արխիվի աշխատակցուհին նշեց, որ արձակուրդում է, ստիպված է եկել աշխատանքի: Այդպես էլ հնարավորություն չեղավ բնօրինակները տեսնելու։

Այնպիսի զգացողություն կար, որ արխիվային փաստաթղթերի թղթապանակը փորձ էր արվում պահել այլ աչքից դրանք տարիներ շարունակ ցանկացել է տեսնել ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը, սակայն դ այդպես էլ չի տեսել։ Եվ միայն բոլորովին վերջերս՝  հնարավոր եղավ ստանալ Ալեքսանյանների և Մալաթիա-Սեբաստիայի ավագանու միջև կնքված պայմանագրի պատճենը։

Ավագանու տարօրինակ որոշում

Նախ, Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինությունների «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամին անհատույց փոխանցելու վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու թիվ 229-Ա որոշման ստորագրությունները դրված են ոչ թե որոշման ներքո, այլ «Որոշման նախագիծ» կոչված փաստաթղթի ներքո, որը ևս կարված է արխիվային թղթապանակում

Արդյո՞ք նախագիծ անվանված փաստաթուղթը կարող է համարվել վավեր, եթե այն ստորագրված է ավագանու անդամների կողմից։

Ինչպես նշեցինք արդեն «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամի կողմից մանկապարտեզի նախագծի հաջող իրականացումը երաշխավորող որևէ այլ հիմք չկար, բացի Սամվել Ալեքսանյանի՝ ստորագրությամբ վերոհիշյալ նամակից։

Ավելին, թեև Սամվել Ալեքսանյանն իր նամակում պնդում էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամը հոգածություն է դրսևորել մանկապարտեզի հանդեպ, մենք Մալաթիա-Սեբաստիա ՎՇ-ից հետաքրքրվեցինք, թե այդ հոգածության մասին փաստող ինչ նյութեր կան արխիվում։ Համաձայն ՎՇ-ից ստացված պատասխանի՝ արխիվային նյութերում չէին հայտնաբերվել որոշմանը նախորդող 2 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների, դրանց ծախսերի մասին վկայող փաստաթղթեր։

Կրթահամալիրի նախկին տնօրեն Գոհար Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ շինարարական աշխատանքների, սննդի ծախսերի ու դաստիարակներին տրամադրված գումարների մասին է նշված նամակում։ Տիկին Գոհարը մտաբերեց, որ նախքան հաստատության իրավունքները «Ալեքսանյանների հիմնադրամին» փոխանցելը, հիմնական սնունդ կամ դրա համար գումար կամ որևէ այլ էական ներդրում կրթահամալիրում չի արվել, փոխարենը երեխաներին մի քանի անգամ թխուկներ ու կոնֆետ է բաժանվել։ Նա նշում է, որ արդեն «Լուս-Աստղի» ժամանակ աշխատակիցներն աշխատավարձից բացի հավելյալ գումար ստացել են, իսկ խմբասենյակներում հեռուստացույցներ են տեղադրվել, որոնց անհրաժեշտությունն ամենևին չկար։  

Լուծարման հանձնաժողովի ստեղծման և գործընթացի ավարտին հասցնելու մասին վկայող փաստեր չկան

ՎՇ-ին ուղղված հարցերի մեր տարափին պատասխանել էր շատ համառոտ՝ նշելով, որ մնացյալի մասին տեղեկություններ չկան։

Ի թիվս այլոց, մենք հետաքրքրվել էինք Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» ՀՈԱԿ-ը լուծարելու նպատակով (ինչպես նշված էր ավագանու հ229-Ա որոշման մեջ) հանձնաժողով ստեղծված լինելու փաստի մասին, լուծարումը օրենքով սահմանված կարգով գրանցելու մասին։ Վարչական շրջանը ոչինչ չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ արխիվային թղթապանակում համապատասխան փաստաթղթեր չեն հայտնաբերվել, սակայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունից ստացված պատասխանին կցված է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի դիմումը, որի մեջ ներառված է լուծարային հաշվեկշիռը, հաշվեկշռի հաստատելու վերաբերյալ ավագանու որոշումը, ինչից միայն կարելի է ենթադրել, որ լուծարային հանձնաժողով գոյություն է ունեցել, իսկ փաստաթղթերին կից արխիվացման վերաբերյալ տեղեկանքը ստորագրել է լուծարային հանձնաժողովի նախագահ Ռ Կանցյանը։

Մանկապարտեզի աշխատակիցների կողմից Քաղաքապետարանին կամ Վարչական շրջանին վերջիններիս ուղարկված հարցումների պատասխաններում  նույնպես էական տեղեկություններ չկային։ Ավելին, Երևանի քաղաքապետարանից նրանց տրամադրված պատասխանում նշված էր, որ՝ «քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունում գույքի անհատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի օրինակ չի հայտնաբերվել»։

Սակայն ի զարմանս մեզ, սթ օգոստոսի 6-ին հենց քաղաքապետարանից մենք ստացանք բավականին ուշագրավ պատասխան, որին կցված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ստացված նույն թաղային համայնքի 29102008թ հ229-Ա որոշումն ու Ալեսքանյանների ընտանիք ԲՀԿ-ի հետ կնքած պայմանագրի պատճենը։

Քաղաքապետարանը տարակուսանք էր հայտնում լուծարման գործընթացի վերաբերյալ։ Պատասխանում մասնավորապես ասվում էր

«Վերոհիշյալ որոշմամբ կազմակերպությունը լուծարվել է, սակայն ներկայացված նյութերից պարզ չէ լուծարման գործընթացն ավարտվել է, թե ոչ, քանզի քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն 7-րդ մասի համաձայն իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած պետական գրանցման պահից»։  

Այսինքն՝ որքան էլ որ զարմանալի է մեզ համար, քաղաքապետարանի կրթության վարչությունը նույնպես համակարծիք է մեզ հետ՝ լուծարման գործընթացի հնարավոր անավարտ լինելու մասով։

Իրավաբան.net-ն ու ԿՔՆ-ն հարցումներ էին ուղարկել Կադաստրի պետական կոմիտե և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ վերոհիշյալ հանգամանքները ճշտելու համար։

Կադաստրի պետական կոմիտեից ստացված պատասխանը հաստատում է, որ Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված գույքի նկատմամբ «14102008թ գրանցված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականության իրավունքը (հողամասի նկատմամբ անհատույց (մշտական) օգտագործման իրավունք)»։

«13052009թ գրանցված է «Ալեքսանյաններ ընտանիք» Հ/Կ-ի անհատույց օգտագործման իրավունքը (անհատույց օգտագործման իրավունքը՝ 50 տարի ժամկետով)։ Պետական գրանցում կատարելու դիմումը ներկայացրել է «Ալեքսանյաններ ընտանիք» ՀԿ-ի լիազորված անձ Ալվարդ Արամայիսի Թովմասյանը»։  

ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունից ստացված պատասխանից տեղեկանում ենք, որ «Վերոնիկայի անվան «Սեբաստիա» կրթահամալիրի» (կառույցի անունը սխալ է նշված լուծարման համար ներկայացված փաստաթղթերում՝ հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ), լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը 02042009թ թվագրությամբ ստորագրել է ոչ թե Գոհար Մարտիրոսյանը, այլ նոր տնօրենը՝  «Ալեքսանյաններ ընտանիք» հիմնադրամի կողմից լիազորված և հետագայում նաև «Լուս-Աստղի» տնօրեն  Ալվարդ Թովմասյանը։

Մանկապարտեզը՝ գործունեության ծաղկուն ժամանակաշրջանում (Վերոնիկա Գևորգյանի ընտանեկան արխիվից)

Տիկին Գոհարը պարզաբանեց, որ թեև Ս Ալեքսայնանը վստահեցնում էր, որ ոչ ոքի «ձեռք չեն տա», սակայն կարճ ժամանակ անց Ալեքսանյանի տիկինը՝ Շողերինան, պահանջում է իրենից աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, քանի որ իրենք գումար են պատրաստվում ներդնել մանկապարտեզում, որի տնօրինումը վստահում են «իրենց» մարդուն։ Տիկին Գոհարն հեռանում է աշխատանքից ։ «Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանի հաղորդմամբ՝ ՀՈԱԿ-ի անվանափոխման մտադրությունը աշխատակիցներից երկար ժամանակ գաղտնի էր պահվում միայն երբ լուծարումն արդեն ավարտված էր, և մանկապարտեզի շինությունն անցել էր բարեգործական հիմնադրամին, աշխատակիցներին տեղյակ են պահում, որ մանկապարտեզի անվանումը փոփոխվել է, սակայն «Սեբաստիայի» լուծարման մասին դարձյալ ոչինչ չի ասվում։ Գոհար Մարտիրոսյանի կողմից հայտնած տեղեկության համաձայն՝ Վերոնիկա Գևորգյանին այս մասին հայտնի է դառնում Գոհարի խոսքերով, նա սկսել էր հասկանալ, որ եթե անվանն են ձեռք տվել, ուրեմն այդ մարդիկ հակված են ամեն ինչ հիմնահատակ ավերելուն։ Նա փորձում է ընդվզել։

«Մայրս ասաց Սամվել Ալեքսայանին, – հիշում է տիկին Գոհարը, – «ես կգնամ ու կբողոքեմ նախագահին», և պատասխան ստացավ ի՞նչ պիտի անի նախագահը»։ Եվ իսկապես, ամեն ինչ իրենց ձեռքում էր դատարան էլ եթե դիմեինք, ոչ մի երաշխիք չկար, որ մի բան էլ «մեր գլխին չէին սարքի»։

«Սեբաստիա» կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի, այնուհետև «Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանը հաստատում է, որ մանկապարտեզի անվանափոխության մասին աշխատակիցները տեղեկացել են միայն գործընթացի ավարտից հետո, իսկ Ալեքսանյանները չեն էլ թաքցրել, որ մանկապարտեզն իրենց սեփականությունը դարձնելու մտադրություն ունեին։

Ալեքսանյանների կարիքներին հարմարեցված պայմանագիր

ՎՇ-ի հետ կնքված փոխառության պայմանագրով երաշխիքներ ու շահավետ պայմաններ են ապահովվում բացառապես Սամվել Ալեքսանյանի  ընտանիքի համար։

Պայմանագրի համաձայն՝ 3975,7 քմ շինության ընդհանուր տարածքով և գրեթե 1 հա հողատարածքով գույքը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա համայնքին (վարչական շրջանին)։ Պայմանագրի համաձայն՝ գույքը Ալեքսանյաններին էր փոխանցվել 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման պայմանագրով։

Պայմանագրի 21 և 24 կետերի համաձայն՝ հիմնադրամը փոխառության հանձնված գույքը պարտավորվում է օգտագործել նշանակության համաձայն՝ այսինքն՝ որպես «հասարակական մանկապարտեզ» (1-ին հոդվածի կետ 12), իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո վերադարձնել փոխատուին՝ պետությանը «նույն վիճակում՝ հաշվի առնելով բնական մաշվածությունը»։

Փոխատուն (պետությունը) պարտավորվում է փոխառուին  (Ալեքսանյաններին) «զգուշացնել գույքի թերությունների մասին» (2-րդ հոդվածի կետ 2.2), իսկ «չհայտնելու դեպքում պահանջել անհապաղ վերացնելու գույքի թերությունները կամ հատուցել Գույքի թերությունները վերացնելու համար կատարված ծախսերը» (2-րդ հոդվածի կետ 2.3)։

Պայմանագրի 2-րդ հոդվածի 24 կետի համաձայն փոխառու Ալեքսանյաններն ստանձնում են երկու պարտավորություն

«    * Գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան։

  • Գույքը վերադարձնել Փոխատուին՝ սույն պայմանագրի 11 կետում նշված վիճակում։

Փաստորեն, պայմանագրում նշված չեն այն խոստումները, որոնք Սամվել Ալեքսանյանը տվել է մանկապարտեզն անհատույց վերցնելիս՝ բարեկարգել, կահավորել ու վերածել «իրոք հրաշալի մի պարտեզի», ճիշտ հակառակը՝ պետությունն է պարտավորված վերացնելու թերությունները կամ փոխհատուցելու դրանց վերացմանն ուղղված աշխատանքների համար։ Փոխարենը օգտագործելուց հետո՝ 50 տարի անց, Ալեքսանյանների կողմից գույքը վերադարձվելու է այն վիճակում, ինչ վիճակում, որ փոխանցվել է՝ «հաշվի առնելով բնական մաշվածությունը»։ Այսինքն՝ Ալեքսանյանները տառացիորեն ոչ մի պարտավորություն չունեն հիմնանորոգելու, բարեկարգելու և այն։

Ավելին, խոսք չկար այն մասին, թե քանի երեխայի է սպասարկելու մանկապարտեզը, և որ սա հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորություն է, որի կատարումից հրաժարվելու դեպքում շինությունը պետք է վերադարձվի օրինական սեփականատիրոջը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին։

2005թ․ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին օրենքի  30-րդ հոդվածի 4-րդ կետով արգելվում է ՆՈՒՀ-երի շենքերի օտարումը՝ «բացառությամբ հասարակական կամ պետական կարիքների համար» դեպքերի, որը պետք է լինի խորհրդարանի հաստատմամբ, այսինքն՝ սահմանված դրա վերաբերալ օրենքով։  Փաստաթղթերի կազմման ոճը հուշում է, որ «մութ մտադրություններ», այնուամենայնիվ եղել են։

Պայմանագրի չկատարված կետեր

Սակայն այս ամենով հանդերձ արդեն իսկ ակնհայտ է, որ Ալեքսանյանների ընտանիքի հետ կնքած պայմանագրի միակ պարտավորեցնող կետը՝ «Գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան»՝ այն ծառայեցնելով որպես «հասարակական մանկապարտեզ», արդեն իսկ չի կատարվում, ավելին, երբեմնի տեսարժան մանկապարտեզը՝ կախարդական ձմեռային պարտեզով ու շինությունների շուրջբոլորն աճող փարթամ բուսականությամբ, վերածվել է կիսավեր ու խարխլված շինությունների կույտի, գույքը փչացված է, տեղ-տեղ բույսերի չորակույտեր են, իսկ հենց իրենց՝ Ալեքսանյանների կողմից նվիրաբերած հեռուստացույցները տարածքից բացակայում էին։

Ամռանը մանկապարտեզի տարածքում ինչ-որ շինարարական աշխատանքներ էին ընթանում, հետո հանկարծ դադարեցին։ Աշխատանքները վերահսկող անձից, ով ներկայացավ որպես Արթուր Գորոյան, հետաքրքրվեցինք ե՞րբ է մանկապարտեզը սկսելու գործել և ի՞նչ պայմաններով, արդյո՞ք այն ծառայելու է որպես կրթահամալիր, թե ոչ։ Արթուրը սակայն չնշեց, թե ինչ լիազորություն ունի մանկապարտեզի տարածքում։

Սկզբում դժկամությամբ պատասխանող տղամարդն աստիճանաբար սկսեց տեղեկություններ հաղորդել։ Ասաց, որ ունեն վերակառուցման նախագիծ, որը սակայն դեռևս չի հաստատվել։ Մանկապարտեզը գործելու է վճարովի հիմունքներով։ Այս զրույցին ներկա էին մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ և նախկին սան նրանց վրդովմունքին ի պատասխան Գորոյանը քամահրանքով թոթվեց ուսերն ու ասաց «Բա ո՞նց են «Այբ» գնում, տենց էլ ստեղ կգան չե՞ք ուզում, առե՛ք, դո՛ւք սարքեք։ Չե՞ք կարողանում, ուրեմն լռե՛ք․․․»։

Նա հրաժարվեց որևէ ժամկետ նշել՝ պատճառաբանելով, որ նախագիծն առայժմ հաստատված չէ և չի կարող ասել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները:

Վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակիցներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տեղեկություններ ունեն շինաշխատանքների ավարտի և հաստատության վերաբացման ժամկետների վերաբերյալ։ Նրանք ոչինչ չգիտեին և համարում էին, որ այս հարցը դուրս է նրանց իրավասությունների շրջանակից։

Ի դեպ, մանկապարտեզի փոխտնօրենի ու դաստիարակների հավաստմամբ, մանկապարտեզը նախկինում ուներ բավականին որակյալ գույք, որը,  հավանաբար, տրամադրվել է այլոց, կամ փչացել, թալանվել:

Մանկապարտեզն՝այժմ (Լուսանկարն արված է այս տարվա օգոստոս ամսին)

Մանկապարտեզն՝այժմ (Լուսանկարն արված է այս տարվա օգոստոս ամսին)

Մանկապարտեզն՝այժմ (Լուսանկարն արված է այս տարվա օգոստոս ամսին)

Սամվել Ալեքսանյանը նախընտրեց լռել

Այս ամենի վերաբերյալ փորձեիցնք լսել նաև Սամվել Ալեքսանյանի դիրքորոշումը: Նրա օգնականը սկզբում նշեց, թե պատգամավորը քաղաքում չէ, խնդրեց զանգել մեկ շաբաթ հետո։ Այնուհետև սկզբում հրաժարվում էր էլ․փոստի հասցե տրամադրել, հետո տրամադրեց, սակայն հետագա զանգերն ու նամակները թողեցին անպատասխան։ Հույս ունենք այս հոդվածի հրապարակումից հետո հնարավորություն կունենանք լսել պարոն Ալեքսանյանի պատասխանները հանրությանը հուզող հարցերին։

Հայկական Մոնտեսորիի մանկավարժական հաջողության գաղտնիքը

Վարչական շրջանի աշխատակցուհիներից մեկը տարակուսանք հայտնեց առ այն, որ հարկավոր է վերականգնել մանկապարտեզի անունը՝ «Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր»։ Նա զարմացած վեր քաշեց հոնքերն ու բացականչեց «Բայց ինչո՞ւ, ո՞վ է տեսել մարդու կենդանության օրոք իր անունով մանկապարտեզ կոչեն»։

Եվ շատ ճիշտ էր նկատել արտառոց փաստ է մարդու կենդանության օրոք նրա անունով ինչ-որ բան անվանակաոչելը, բայց չէ՞ որ մանկապարտեզն արդեն ժողովրդի կողմից իսկ այդպես էլ սիրով կոչվել էր՝ «Վերինոկայի մանկապարտեզ»։ Եվ սա ամենևին պատահական չէր։ Վերոնիկան շատ սիրված էր թե՛ իր սաների և թե՛ նրանց ծնողների կողմից ավելի քան 6 տասնամյակ նա սերունդներ է կրթել և արդեն իսկ կենդանության օրոք լեգենդ էր դարձել։ Նրա համբավը տարածվել էր ոչ միայն մայրաքաղաքում, այլև դրա սահմաններից դուրս, նույնիսկ արտերկրում։ Մյուս կողմից չէ՞ որ Երևանի սրտում մակապարտեզ են անվանակոչում իտալացի հայտնի մանկավարժ Մոնտեսորիի անունով չարժի՞ արդյոք հարգանքի նման տուրք մատուցել սերունդներ կրթած և իր ուրույն մոտեցմամբ առանձացած այս վաստակաշատ մանկավարժին։

Դաստիարակ Աննա Գրիգորյանը մեծ սիրով է հիշում մանկապարտեզի մթնոլորտը

«Անկասկած, ընկեր Վերոնիկան հազվագյուտ մանկավարժ էր, – ասում է նա, – եթե այսօր են խոսում երեխայակենտրոն մանկավարժության մասին, ապա Վերոնիկան դեռ այն ժամանակ կիրառում էր այս մեթոդը մեր կրթահամալիրում։ 5-6 տարբեր դահլիճներ կային, պարի համար նախատեսված առանձին սրահ, մի առանձին սրահ էլ  նկարչության համար, նույնիսկ առանձին հեքիաթի սենյակ ունեինք։ Ո՞ր մանկապարտեզում եք տեսել մանկական երկաթգիծ այս ամենը նրա անսպառ եռանդի ու երեխային իսկապես երջանիկ դարձնելու մղման արդյունքն էր։ Նա մինչև իր կյանքի վերջին օրը երեխաների հետ էր ու ապրում էր նրանցով»։

Կրթահամալրիրի ուսուցչուհի Թամարա Գրիգորյանն նշում է, որ կրթահամալիրի դպրոցը տասնհինգ տարիների ընթացքում 5-6 սերունդ շրջանավարտ է տվել, և շատերն այսօր տարբեր ոլորտների առաջատարներ են։  

Վերոնիկա Գևորգյանի դստերը խնդրեցինք նշել նրա մանկավարժական մեթոդաբանության առանձնահատություններից։

«Մայրս յուրօրինակ մոտեցում ուներ իր գործին ասում էր՝ երեխայի համար հեքիաթը, խաղը պետք է կիսատ մնա, միշտ պետք է լինի շարունակության ակնկալիք, որը նրան կուղղորդի նորից դեպի մանկապարտեզ նա պետք է ձգտի ավարտելու կիսատ թողած խաղը, աշխատանքը»։

Վերոնիկա Գևորգյանը շատ կարևորում էր տարբեր զբաղմունքների ժամանակ միջավայրի փոփոխումը նկարչության, ծեփի, երգի ու պարի, լեզուների, մաթեմատիկայի առանձին սենյակներ էին հատկացված։ Փոխվում էին նաև երեխաների հետ զբաղվող դաստիարակները սա նրանց օգնում էր թարմանալու ու կենտրոնանալու նոր զբաղմունքի վրա։ Սա օգտակար էր նաև դաստիարակների համար։

Երեխան՝ մանկապարտեզի փակ դռների առաջ

Դեռ անցած դարի կեսերին հայրենադարձ սեբաստահայերի միջոցներով հիմնադրված, բարի ավանդույթներով ու ինքնատիպ մանկավարժական մոտեցմամբ այս հաստատության գրեթե ակունքներից է կրթությամբ մաթեմատիկոս Վերոնիկան կառուցել մանկապարտեզը՝ իր երազանքներից ծնված գաղափարներով հյուսելով մի իսկակական մանկական հեքիաթ, որտեղից երեխան չէր ցանկանում հեռանալ և դեպի ուր շտապում էր գալ ամեն օր։

Տիկին Գոհարը խնամքով սեղանին է դնում Վերոնիկայի ստացած պատվոգրերն ու շքանշանները, լուսանկարներ անվանի մարդկանց ու հայ մեծերի հետ։ Սեղանին են դրվում մանկապարտեզի կենսախինդ առօրյայի մասին պատմող  լուսանկարներ այս ամենից պայծառ լույս է հորդում։ Անտարբեր հնարավոր չէ մնալ։ Ակամայից հպարտությամբ ու երախտագիտությամբ ես լցվում իր կյանքը երեխաներին նվիրած այս մեծ կնոջ հանդեպ։

Մարիամ Չախոյան

]]>
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից Արա Մինասյանի հետ առնչվող ընկերությունից գնումների պայմանագրերն առգրավվել են, հարուցված է քրեական գործ https://iravaban.net/201810.html Tue, 25 Sep 2018 17:45:54 +0000 https://iravaban.net?p=201810 Read more »]]> «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում մի շարք խոշոր պայմանագրեր է կնքել «Ար.մեդտեխնիկա» ՍՊ ընկերության հետ:  Ֆինանսների նախարարության armeps.am կայքում  այս ընկերության կողմից 2017 թվականի սեպտեմբեր ամսին և դրանից հետո հրապարակված մի քանի հայտում նշվում է, որ ընկերության սեփականատերերն են Վահրամ Էմիլի Թորոսյանը և Արա Միքայելի Մինասյանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Արա Մինասյանը 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2018 թվականի հունիսի 26-ն այս ընկերությունում ունեցել է 10 տոկոսը բաժնեմաս: Թեև շուրջ տասն ամիս Արա Մինասյանը եղել է ընկերության բաժնետեր, սակայն armeps.am-ում հրապարակված ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ ոչ բոլոր փաստաթղթերում է այս մասին նշված:

Ինչպես հայտնի է, Արա Մինասյանը մինչ այս տարվա հուլիսի 27-ը այս բուժկենտրոնի տնօրենն էր: Եվ փաստորեն, նրա կողմից ղեկավարվող բուժկենտրոնը պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որում նա բաժնեմաս ունի:

Այսպիսով, armeps համակարգից տեղեկանում ենք, որ մի շարք գնումների մրցույթներում հաղթող է ճանաչվել այս ընկերությունը: Մասնավորապես, պաշտոնական աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն, ներքոնշյալ ծածկագրերով գնումներում հաղթող է ճանաչվել «Ար.մեդտեխնիկա» ընկերությունը.

  • ՍԳԼ-ՇՀԱՊՁԲ-17/31 ծածկագրով մրցույթը վերաբերում է 142 500 000  դրամով տոմոգրաֆիայի սարքի ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/39 ծածկագրով մրցույթը վերաբերում է 1 260 000 դրամով վիրահատական լուսավորման սարքի լամպի ձեռքբերմանը,
  •  ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/45-1 ծածկագրով մրցույթը վերաբերում է 2 600 000 դրամով ինֆուզոմատ կաթիլայինի ձեռքբերմանը,
  •  ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/33 ծածկագրով մրցույթը վերաբերում է 4 800 000 դրամով ոսկրային վիրաբուժության համար ուլտրաձայնային գեներատորի ձեռքբերմանը,
  •  ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/7-1 ծածկագրով մրցույթը վերաբերում է 16 164 000 դրամով աչքի ներքին ճնշման սարքի չափիչ, հիվանդի մոնիտոր, ախտահանիչ և այլ ապրանքների ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/7 ծածկագրով մրցույթը վերաբերում է 163 700 000 դրամով տասը տեսակի բուժսարքավորումների ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/8  ծածկագրով մրցույթը վերաբերում է 3 920 000 դրամով լսողության ստուգման համակարգի ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/17  ծածկագրով մրցույթը վերաբերում է 10.200.000 դրամով արյան գազերի վերլուծիչի ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/17-1  ծածկագրով մրցույթը վերաբերում է 1 248 000 դրամով տաք օդային ախտահանիչի ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/20  ծածկագրով մրցույթը վերաբերում է  22.000.000 դրամով թուքային զարկերակների հայտնաբերման և կապման համակարգի ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ՀԲՄԱՊՁԲ-18/22  ծածկագրով մրցույթը վերաբերում է  45.500.000 դրամով սրտի վիրաբուժության գործունեության համար բժշկական սարքավորումների ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/24 ծածկագրով մրցույթը վերաբերում է 34.944.000 դրամով կարդիովիրաբուժական վիրասրահի համար նախատեսված գործիքների ձեռքբերմանը,
  • ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/25  ծածկագրով մրցույթը վերաբերում է 58.310.000 դրամով երեք տեսակի բժշկական սարքերի ձեռքբերմանը,

Մենք դիտարկել ենք միայն այն գնումների մրցույթները, որոնք իրականացվել են 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև այս տարվա հունիսի 26-ը: Այսինքն, ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ, ըստ պետռեգիստրի տվյալների, Արա Մինասյանը 10 տոկոս բաժնեմաս է ունեցել «Ար.մեդտեխնիկա» ՍՊ ընկերությունում:

Այսպիսով, միայն թվարկված 13 գնման գործընթացի շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն նշյալ ժամանակահատվածում այս ընկերությունից կատարել է 507 146 000 դրամի կամ շուրջ 1 միլիոն դոլարի գնում:

Չի բացառվում, որ, բացի վերոնշյալ ծածկագրերով ընթացակարգերը, նաև այլ գնումներ են արվել նույն ընկերությունից:

Ի դեպ, թեև վերոնշյալ գնումների մասին տեղեկություններ կան gnumner.am և armeps.am պաշտոնական կայքերում, սակայն գնման պայմանագրերը այդպես էլ չեն հրապարակվել: Իսկ դրանց պատճեները ստանալու հարցմանն ի պատասխան Իրավաբան.net-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը հայտնել է. «Ընկերությունների միջև կնքված պայմանագրերի պատճենները հնարավոր չէ տրամադրել, քանի որ դրանց բնօրինակները առգրավված են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից»:

Իսկ Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին. ««Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Ար.Մեդտեխնիկա» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրերն առգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2016, 2017 թվականների ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության մի շարք ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է  ծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործ շրջանակներում»:

Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ հիշյալ քրեական գործով  մեղադրյալ ներգրավված անձիք չկան:

Աստղիկ Կարապետյան

]]>
Արմեդ. ինչպես ընտրվեց էլառողջապահության համակարգը գործարկող կոնսորցիումը և ով է դրա սեփականատերը https://iravaban.net/194746.html Sat, 14 Jul 2018 18:30:43 +0000 https://iravaban.net?p=194746 Read more »]]>

Բուժհաստատությունների վրա հավելյալ ֆինանսական բեռ է դրվում՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին՝ «Արմեդ»-ին միանալու և դրա ծառայություններից օգտվելու համար: Համակարգի առավելությունների մասին խոսելուն զուգահեռ համակարգի շահառուները բարձրաձայնում էին մի քանի տեսակի վճարների ու բավականին լուրջ ծախսերի մասին:

«Արմեդի» պաշտոնական կայքում հրապարակված սակագների համաձայն՝ բուժհաստատությունը ամսական պետք է վճարի 1)համակարգին միացված լինելու համար, 2)հաստատության ֆունկցիոնալ օգտատերերի համար, 3) հաստատության կողմից փաստացի կատարված գրանցումների համար:

Օրինակ, հիվանդանոցը համակարգին միանալու համար ամսական վճարելու է 80 000 դրամ, գրանցված յուրաքանչյուր բժշկի համար 500 դրամ, և պացիենտի յուրաքանչյուր այցի համար՝ 1000 դրամ: Ամբողջական սակագները կարող եք տեսնել այստեղ:

«էլեկտրոնային առողջապահության օպերատորի գաղափարը լավն է, սակայն տակը դրել են փող աշխատելու մոլուցքը… Հասարակության վրա նոր բեռ է ավելացվում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը և հավելում, որ տարեկան առնվազն մեկ-երկու միլիոն դոլարի եկամուտ կարող է ունենալ Արմեդը:

Պետությունը սակայն փորձեց բուժհաստատությունների Ֆինանսական բեռը որոշակիորեն թեթևացնել և սուբսիդավորել  համակարգին միանալու դիմաց գանձվող վճարների միայն մի մասը. դրա համար այս տարի անհրաժեշտ է եղել շուրջ 487 մլն 479 հազար դրամ: Կառավարությունը մարտի 15-ի որոշմամբ՝ առաջին 5 ամիսների  սուբսիդավորման ենթակա 203 մլն 116 հազար դրամն արդեն իսկ  հատկացրել է առողջապահության նախարարությանը:

Ո՞վ է գործարկում էլեկտրոնային առողջապահության համակարգը

Կառավարությունը 2017-ի հունվարի 26-ին ընդունել է 95-Ն որոշումը, որով հաստատվել է էլեկտրոնային համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի կարգը, մրցութային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:  Իսկ նույն տարվա հուլիսի 20-ի կառավարության  866-Ն որոշմամբ հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները: Որոշման մեջ նշվում է.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկությունը»:

Այսպիսով, «Արմեդը» գործարկվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կողմից, որը բաղկացած է վերոնշյալ հայաստանյան «Մեյսիս Ապահով» և շվեյցարական «Սայլեքս Սառլ» ընկերություններից:

Թե՛ շվեյցարական, թե՛ հայաստանյան այս ընկերությունները պատկանում են միևնույն անձին՝ Ավետ Էդուարդի Մանուկյանին, ով նաև «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրենն է:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մեյսիս Ապահով» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 5-ին:

 

Investigative Dashboard-ի համագործակցությամբ տեղեկանում ենք, որ «Սայլեքս Սառլ»-ը, ըստ Money House-ի տվյալների, գրանցվել է 2016-ի մարտի 3-ին Լոզանում:

Միևնույն անձին պատկանող ընկերությունների կոնսորցիումը և  մրցույթի պայմանները

Հարց է առաջանում, թե ինչու են միևնույն անձին պատկանող երկու ընկերությունները կոնսորցիում կազմել և միասին դիմել Էլեկտրոնային առողջապահություն տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու նախաորակավորման մրցույթին: Այս հարցին պատասխանելու համար թերևս նախ պետք է հասկանալ, թե հիշյալ մրցույթի հրավերում ի՞նչ պայմաններ են սահմանված եղել մասնակիցների համար:

ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/1 ծածկագրով մրցույթի հրավերի  9-րդ կետի առաջին մասով սահմանվում են մասնագիտական գործունեությանը վերաբերող պահանջները՝

«ա. Մասնակիցը մրցույթին մասնակցության հրավերի օրվա նախորդող 5 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով իրականացրած լինի առնվազն 3.0 միլիոն բնակչություն ունեցող երկրում ազգային միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի (որը առնվազն պետք է պարունակի հետևյալ ֆուկցիոնալ և ծրագրային մոդուլները. ա/ առողջապահական ծառայություններ մատուցողների համապարփակ ազգային ռեգիստր, բ/ պացիենտների այցերի կառավարման մոդուլ, գ/ պացիենտների էլեկտրոնային առողջության քարտի մոդուլ, դ/ ապահովագրական կազմակերպությունների և առողջապահական հաստատությունների միջև տվյալների իրական ռեժիմում փոխանակման մոդուլ) հաջող մշակման և շահագործման ծրագիր կամ վերջին 3 տարիների ընթացքում պետք է անընդմեջ իրականացրած լինի նման համակարգի կառավարման, ծրագրային գործիքակազմի բարելավման և սպասարկման ծառայությունների մատուցում:

բ. Մասնակիցը մրցույթին մասնակցության հրավերի օրվան նախորդող 5 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի Հայաստանում առնվազն մեկ ապահովագրական ընկերության համար առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակում, ծրագրային գործիքակազմի բարելավում և սպասարկում»:

Այսպես, «Սայլեքս Սարլ» ընկերությունը 2017 թվականին, երբ անցկացվում էր մրցույթը, չուներ 5 տարվա գործունեության փորձ, հիմնադրվել է 2016-ի մարտին, և չի բավարարում նաև երկրորդ պահանջին՝ ապահովագրական ընկերությանը ծառայություն մատուցելու վերաբերյալ: Մինչդեռ այս երկու պայմաններին բավարարել է համատեղ ձեռնարկության մյուս ընկերությունը՝ «Մեյսիս Ապահովը»:

Մրցույթի հրավերի 9-րդ կետի երկրորդ մասով սահմանվում են ֆինանսական միջոցների վերաբերյալ ներկայացվող պահանջները.

«ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով ազգային միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ծառայությունների կամ առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների դիմաց պետք է ունենա ֆինանսական հասույթի շրջանառություն՝ առնվազն 500 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:

բ. Մասնակիցը անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախավորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող 10 օրվա դրությամբ և դրանից առաջ առնվազն 90 օրվա ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա ազատ շրջանառու միջոցներ առնվազն 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով»:

Չկան փաստաթղթեր այն մասին, որ ֆինանսական պայմաններին բավարարել է «Մեյսիս Ապահովը»: Փոխարենը այս պահանջներին բավարարելու վերաբերյալ թղթեր է ներկայացվել «Սայլեքս Սարլ»-ի վերաբերյալ: Մասնավորապես, Խորվաթիայում գրանցված «Էրիքսսոն Նիկոլա Թեսլա» ԲԸ նախագահ Ջորդանա Կովաչեվիչի կողմից հավաստվել է, որ «Սայլքս Սարլ ընկերությունը Ղազախստանի Հանրապետությունում ազգային ինտեգրացված առողջապահական էլեկտրոնային համակարգի իրականացման ընթացքում իր ծրագրերի և ծառայությունների մատուցման համար Էրիքսսոն Նիկոլա Թեսլա ԲԸ-ից ստացել է 500 000 ԱՄՆ դոլարը գերազանցող վճարումներ՝ սույն փաստաթղթի կազմմանը նախորդող մեկ տարվա ընթացքում»:

Ինչպես նաև շվեյցարական բանկի կողմից ներկայացվել է հաշվի տվյալներ, որից երևում է, որ վերջին 90 օրվա ընթացքում բանկային հաշվում ունեցել է ավելի քան 100 000 դոլարի շրջանառու միջոց:

Եվ այսպես հասկանալի է դառնում, թե ինչու է իսկզբանե համատեղ ձեռնարկությունների համաձայնագիր ստորագրվել միևնույն անձին պատկանող երկու ընկերությունների կողմից:

Հաղթած ընկերության կապը նախկին նախարարի հետ

Ինչպես արդեն նշեցինք, նախորակավորման մրցույթի պայմաններից մեկը եղել է Հայաստանում առնվազն մեկ ապահովագրական ընկերության համար առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակումը, ծրագրային գործիքակազմի բարելավումն ու սպասարկումը: Եվ այս պայմանին բավարարել է մրցույթին դիմած մասնակիցներից միայն «Մեյսիս Ապահով» և «Սայլեքս Սարլ» ընկերությունների կոնսորցիումը:

Այս պայմանի բավարարման վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից: Այդ փաստաթղթով հավաստվում է, որ 2012 թ-ի սեպտեմբերի 26-ից մինչ փաստաթղթի ներկայացման պահը «Ինգո Արմենիա»-ն պայմանագրային հարաբերություններ է ունեցել «Մեյսիս Ապահով»-ի հետ, և վերջինս այդ տարիների ընթացքում իրականացրել է ապահովագրական կառավարման ավտոմատացված համակարգի մշակում և դրա սպասարկում:

Այս փաստաթուղթը ներկայացվել է 2017-ի մարտի 17-ին: Իսկ ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/1 ծածկագրով գնումների նախաորակավորման մրցույթը կազմակերպվել է ԷԿԵՆԳ-ի կողմից  2017-ի փետրվարի 27-ին:

Ինչպես հայտնի է, 2016-ի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսը որպես առողջապահության նախարար պաշտոնավարած Լևոն Ալթունյանը մինչ նախարար նշանակվելը 1999 թվականից ի վեր եղել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:

Ավելին,  Լևոն Ալթունյանը 2016-ի սեպտեմբերի 27-ին նախարարի պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 12-ին, ստորագրել է 3088-Ա հրամանը, որով ստեղծվել են մի շարք հանձնաժողովներ, այդ թվում առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և ՀՀ առողջապահական համակարգի միասնական տեղեկատվական համակարգի (էլ-առողջապահական համակարգ) ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողով:

Նախարարի հրամանով հաստատվել է նաև այս հանձնաժողովի կազմը. նախագահ է նշանակվել  Վարդան Գևորգյանը, անդամներ՝ նախարարի խորհրդականներ Արման Մելքոնյանը և Արմեն Փարսադանյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը նաև «Ինգո Արմենիա» ընկերության փոխտնօրենն է:

Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Իրավաբան.net-ը կապ հաստատեց նաև նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ: Վերջինս նշեց, որ այս հարցերը իրեն չեն առնչվում: Իսկ նախարարի նախկին մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մանրամասնեց, որ մրցույթը չի կազմակերպվել նախարարության կողմից, հետևաբար, մրցույթի պայմանների վերաբերյալ հարցերը չպետք է իրենց ուղղվեն:

Ի դեպ, մրցույթն անցկացրած մարմինը՝ ԷԿԵՆԳ-ը պատրաստակամ էր տրամադրել մրցույթի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սակայն մրցույթի պայմանների ընտրության վերաբերյալ բավարար պատասխաններ չտրվեցին:

Իսկ այն հարցին, թե ընդհանրապես ինչ կապ կարող էր ունենալ ապահովագրական ծառայությունները էլեկտրոնային առողջապահության հետ (Քանի որ անհասկանալի է, թե ինչու է պայման դրվել հենց ապահովագրական ընկերությանը և ապահովագրական ծառայություններին վերաբերող նման ծառայություն մատուցելու վերաբերյալ, և չկա նաև հիմնավորում, թե ինչու պետք է նման ծառայությունը մատուցվեր հենց Հայաստանում: Եվ միայն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանը դրվել է  «Մեյսիս Ապահով» և «Սայլեքս Սարլ» կոնսորցիումի հաղթանակը ապահովելու համար,- հեղ.), Անահիտ Հայթայանը նշեց, որ նախկին կառավարության և նախարարի  ծրագրերից մեկը պարտադիր առողջապահական ապահովագրությանն անցնելն էր, քանի որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս դրա անհրաժեշտությունը համակարգի բարեփոխման համար:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողովի նախագահին, Անահիտ Հայթայանը նշեց, որ Վարդան Գևորգյանն աշխատել է հասարակական հիմունքներով և դժվար էր գտնել ոլորտից քաջատեղյակ այլ մասնագետի, ով կաշխատեր այդ պայմանով:

Ի դեպ, կառավարության  866-Ն որոշմամբ առողջապահության նախարարին լիազորվել է կնքել կոնցեսիայի պայմանագիրը: Եվ կոնցեսիայի պայմանագրի համաձայն՝ կողմերի միջև (կոնցեդենտ և օպերատոր) վեճերը բարեկամաբար չլուծվելու դեպքում վեճի քննարկումը կկարգավորվի Լոնդոնի միջազգային արբիտրաժի կողմից, իսկ դատավարությունը կիրականացվի ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) կողմից սահմանված կանոնների համաձայն:

Աստղիկ Կարապետյան
Ալիսա Չիլինգարյան

]]>
Ժողովրդական ընդվզման նոր ալիք՝ ի պաշտպանություն ռումինական Ժաննա Դ՛Արկի․ ՍԴ-ն նախագահին պարտադրում է հեռացնել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին https://iravaban.net/193139.html Wed, 06 Jun 2018 08:00:53 +0000 https://iravaban.net?p=193139 Read more »]]> Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգի հաստատմանն ընդառաջ Իրավաբան.net-ը ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի ու իրավունքի զարգացման միտումների մասին պատմող հոդվածների շարք:

Ռումինիայում նոր փուլ թևակոխած քաղաքական ճգնաժամի գլխավոր թեման Հակակոռուպցիոն տնօրինության ղեկավարին պաշտոնից ազատելու հարցն է։ Այս պահանջը արդարադատության նախարարը նախագահին ներկայացրել էր դեռևս փետրվարին, սակայն վերջինս մերժել էր այն։ Չընկրկելով Դատավորների գերագույն խորհրդի կողմից փետրվարի վերջին արձակված մերժումից հետո՝ նախարարն այս հարցը ներկայացրել էր սահմանադրական դատարանին (ՍԴ)։

Մայիսի 30-ին երկու հակամարտող քաղաքական ուժերի թեժ մարտին որպես խաղացող ավելացավ նաև ՍԴ-ն, որի որոշմամբ, հավասարակշռության նժարն ակնհայտորեն անցավ հօգուտ կառավարության գլուխ կանգնած սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը կամ PSD-ն՝ իջեցնելով նախագահի լիազորությունը մինչև սոսկ արարողակարգային մակարդակի։

Վեցն ընդդեմ երեք ձայնի որոշմամբ ՍԴ-ն սահմանել էր, որ նախագահը Սահմանադրությամբ պարտավորված է ընդունել արդարադատության նախարար Տուդորել Տոդերի կողմից երկրի նախագահին ուղղված պահանջը՝ Հակակոռուպցիոն տնօրինության՝ Դի-Էն-Էյի (DNA) ղեկավար Լաուրա Կովեշիին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Ռումինիայի Հակակոռուպցիոն պայքարի ազգային տնօրինությունը ստեղծվել է 2002թ․ կառավարության հրամանագրով՝ որպես գլխավոր դատախազության կազմում գործող ինքնուրույն կառույց, որի նպատակն է խոշոր և միջին մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի տարբերություն հակակոռուպցիոն մյուս կառույցի՝ Բարեխղճության ազգային խորհրդի (ANI), որի նպատակն է կոռուպցիայի կանխարգելումը, բարեխղճության ապահովումն ու պետական պաշտոնյաների կողմից հայտարարագրերի ներկայացումը, DNA-ն իրականացնում է կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննություն և դատական կարգով հետապնդում (պետությանը ավելի քան 200,000 եվրոյի վնաս պատճառելու և 10,000 եվրո անցնող կոռուպցիոն գործարքների դեպքեր)։

Տնօրինության ղեկավարին նշանակում է երկրի նախագահը՝ արդարդատության նախարարի առաջադրմամբ և Դատավորների գերագույն խորհրդի կարծիքը ստանալուց հետո։ Պաշտոնից հեռացումը կատարվում է նույն ընթացակարգով, ինչ նշանակումը։ DNA-ի գլխավոր դատախազը զեկուցում է երկրի գլխավոր դատախազին։ Դատախազությունն իր հերթին ենթարկվում է վճռաբեկ և արդարադատության դատարանին։

Հակակոռուպցիոն պայքարն ուշադրության կենտրոնում պահող ԵՄ-ն հատկապես բարձր գնահատեց Տնօրինության աշխատանքն այն բանից հետո, երբ 2013թ․ դրա ղեկավար նշանակվեց նախկինում որպես գլխավոր դատախազ ծառայած Լաուրա Կովեշին։ Լաուրա Կովեշիի կողմից DNA-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո այս կառույցը դատապարտել է ավել քան 60 բարձրաստիճան պաշտոնյա, 40 օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և բազմաթիվ այլ չինովնիկներ, երկրի գանձարան են վերադարձվել միլիոնավոր եվրոյի գումարներ։ Իսկ բոլորովին վերջերս թիրախում հայտնվեց նաև իշխող կուսակցության՝ PSD-ի ղեկավար Լիվիու Դրագնեան, ով մեղադրվում է պետական միջոցների յուրացմանն ուղղված մի սխեմայի մեջ մասնակցություն ունենալու համար։ Այս հանգամանքը ստիպում է իշխող կոալիցիային Կովեշիին այս պաշտոնից ազատելու անթաքույց նպատակ հետապնդել։

Մայիսի 30-ին ՍԴ-ի որոշումը լսելուց հետո «Ռումիանիայի փրկության միություն» կուսակցությունը ներկայացնող  նախագահ Կլաուս Յոհանեսը նշեց, որ համաձայն չէ ո՛չ նախարարի պահանջի, և ո՛չ էլ ՍԴ-ի այս որոշման հետ․ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նա ասել է, որ կկայացնի իր որոշումը միայն ՍԴ-ի որոշման հիմքում ընկած պատճառաբանություններին մանրամասն ծանոթանալուց հետո։ Սակայն հետաքրքիր է նկատել՝ արդյո՞ք ՍԴ-ն իր որոշման մեջ անդրադարձել է Կովեշիի պաշտոնից ազատումը մերժելու վերաբերյալ վերոհիշյալ խորհրդի կողմից կայացված որոշմանը թե ոչ, առայժմ պարզ չէ․ այս մասին կիմանանք որոշման ամբողջական տեքստը հրապարակելուց հետո, որն, օրենսդրության համաձայն, կարող է տևել մինչև 30 օր։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանեսը Աղբյուրը՝ https://www.euractiv.com/section/regional-policy/news/romania-hopes-to-end-eu-monitoring-by-2020/

Այնուամենայնիվ, սա ոչ թե սոսկ 2 կուսակցության միջև թեժ պայքար է, այլ հանուն ժողովրդավարության մղվող ժողովրդի պայքարը, որի գիտակցմամբ մայիսի 30-ին  մայրաքաղաք Բուխարեստում և Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դարձյալ փողոց էին դուրս եկել՝ ընդվզելով ՍԴ-ի այս որոշման դեմ և ի պաշտպանություն կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղող ռումինական Ժաննա Դ՛Արկի՝ Լաուրա Կովեշիի։

Կովեշիի լիազորությունները դադարեցնելուն ուղղված նախարարի փետրվարին ներկայացված պահանջի հիմքում այն պատճառաբանությունն էր, որ վերջինս քննադատում է արդարադատության համակարգի բարեփոխումները, վնասում երկրի վարկանիշին և ոտնահարում Սահմանադրությունը՝ սահմանազանցելով իր լիազորությունները: Սակայն նախագահն ավելի ուշ՝ ապրիլին, պաշտոնապես մերժեց նրա այս պահանջը՝ պատճառաբանելով, որ նախարարի կողմից բերված հիմնավորումները համոզիչ չեն, և որ Կովեշին իր գործը լավ է կատարում:  Նախարար Տոդերը, ով պնդում էր, որ նախագահը չունի իրավասություն և իրավաբանական բավարար գիտելիքներ Կովեշիի մասնագիտական և կառավարչական գործունեությանը գնահատական տալու համար,  այս որոշումը բողոքարկել էր Սահմանադրական դատարանին:

Մայիսի 30-ի այս որոշմամբ ՍԴ-ն, փաստորեն, ամրապնդում է գործադիր իշխանության՝ ի դեմս արդարադատության նախարարի՝ դատախազներին պաշտոնից ազատելու լիազորությունը, և դրան հակառակ սահմանափակում երկրի նախագահի կողմից այդպիսի պահանջը մերժելու հնարավորությունը:

Սահմանադրության 134-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում և քննվում է Դատավորների գերագույն խորհրդի կողմից, որի դեպքում արդարդատության նախարարը ձայնի իրավունք չունի։ Իսկ Դատավորների և դատախազների կարգավիճակի մասին թիվ 303/2004 օրենքի 62-րդ հոդվածի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատախազը  կարող է ազատվել պաշտոնից միայն, երբ վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել կամ երբ վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ։  Սակայն, ինչպես գիտենք, Կովեշիի դեմ քրեական գործ չի հարուցվել, իսկ թե որքանով է ԱՆ նախարարի կողմից օրինազանցության մասին պնդումների հիման վրա նրան ազատ արձակելու պահանջն օրինական, Ռումինիայում լուրջ բանավեճերի տեղիք է տալիս, ինչը փորձել ենք ներկայացնել ստորև։

Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ «Ռումինիայի նախագահը, համաձայն Սահմանադրության 94-րդ հոդվածի «գ» կետի, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող դատախազներին ազատ արձակելու հարցում հայեցողական լիազորություն չունի, նրա այդ իրավունքը սահմանափակված է ընթացակարգի համապատասխանությունը և օրինականությունը վերահսկելու կարողությամբ»:

Ապրիլին, երբ նախագահը վերահաստատեց իր դիրքորոշումը արդարադատության նախարարի պահանջը մերժելու վերաբերյալ, Լաուրայի հարցն սկսվեց քննվել նաև արդարադատության տեսչության կողմից, որը կարգապահական վարույթ էր սկսել DNA-ի ղեկավարի դեմ (հիշենք, որ Դատավորների գերագույն խորհուրդը մերժել էր Լաուրային ազատ արձակելու պահանջը):  Ապրիլի 19-ին պարզ դարձավ, որ տեսչությունը գտել է, որ Կովեշիի գործողություններն «արատավորում են մասնագիտական պատիվը և արդարադատության համբավը»: Տեսչությունը գտել էր, որ Լաուրան չի կատարել սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերին կայացած որոշումը՝ չներկայանալով Խորհրդարանի վերահսկողության հատուկ կոմիտեում նշանակված 2009թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ նիստին և չներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:  Արդարադատության տեսչությունը իր որոշումն ուղարկել էր Դատավորների գերագույն խորհրդին՝ վերանայման համար: Բացի դրանից, Կովեշին անցնում է ևս երկու կարգապահական վարույթով, որոնցից մեկով որոշումը կայացվել է ապրիլի 11-ին, իսկ մյուսով նիստը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, սակայն դրա կայանալու վերաբերյալ մամուլում լուրեր գտնել չհաջողվեց: Ըստ վերահսկողական ծառայության՝ Կովեշին իր կոլեգա դատախազների հետ խոսելիս «բարձրացրել է ձայնը և ագրեսիվ ու արհամարհական տոն օգտագործել», «ինչն անընդունելի է էթիկայի նվազագույն ստանդարտների տեսանկյունից, քանի որ սա կարող է ազդել հանրության կարծիքի վրա և ողջամիտ կասկած առաջացնել Սահմանադրության գերակայության սկզբունքների պահպանության, ինչպես նաև դատախազների անաչառության նկատմամբ»:  

Ո՞ւմ ականջներն են երևում այս ամենի ետևում

Լիվիու Դրագնեան
Աղբյուր՝https://www.romaniajournal.ro/liviu-dragnea-i-am-kovesis-target/

Պետք է ասել, որ մութ ամպերը կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն այս օղակի՝ հակակոռուպցիոն տնօրինության և դրա ղեկավարի շուրջ սկսել են կուտակվել դեռևս անցած տարվա սկզբից այն բանից հետո, երբ իշխանության գլուխ կանգնած սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը կամ PSD-ն հասկացավ, որ «լուրջ կորուստներ է տալիս»: Կարծիք կա, որ հենց կոռուպցիոններն են փորձում չեզոքացնել Կովեշիին. չէ՞ որ Լաուրայի գերատեսչության «երկար ձեռքերը հասնում են բոլորին»:  2016թ. ընտրություններից հետո իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և վերջինիս հետ կոալիցիա կազմած կուսակցությունը լուրջ հարվածներ է ստանում DNA-ից: Իրավապահներից չի հաջողվել խուսափել նաև PSD-ի ղեկավար Լիվիու Դրագնեային, ով մեղադրվում է ԵՄ միջոցները յուրացնելու համար:

Փորձելով հակազդել սրան՝ իշխող կուսակցությունը ամեն կերպ փորձում է ավելի մեծ վերահսկողություն ունենալ արդարադատության համակարգի նկատմամբ, և ՍԴ-ի այս որոշումն ակնհայտորեն տալիս է վերջինիս այդ հնարավորությունը:

Բացի դրանից, նախագահ Յոհանեսի ու PSD-ի միջև լարվածությունն ավելացավ այն բանից հետո, երբ Յոհանեսը անվստահություն հայտնեց վարչապետ Վիորիկա Դանչիլային՝ նրա Իսրայել կատարած այցից հետո:

Երկու նոր կոռուպցիոն սկանդալ անմիջապես կարգապահական վարույթից հետո

Չնայած DNA-ին և հենց Լաուրայի անձին թիրախավորված հարձակումներին՝ մամուլում վարկաբեկող հրապարակումներից սկսած մինչև կարգապահական վարույթների հարուցում ու պաշտոնից ազատելու սպառնալիք՝ Լաուրան իր աշխատանքը շարունակում է կատարել այնպես, ասես այս ամենն իրեն չի էլ վերաբերում։ Ապրիլին Լաուրայի դեմ կարգապահական վարույթ սկսելուց հետո՝ հենց հաջորդ շաբաթ, ռումինական մամուլը ողողված էր երկու աղմկոտ գործի վերաբերյալ լուրերով:

Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Ռումինայի վարչապետի նախկին տեղակալ և տարածքային կառավարման նախարարության պետական նախկին քարտուղար Սևիլ Շադեին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ իր պաշտոնավարման ժամանակ նա գլուխ է բերել մի անօրինական գործարք, որի արդյունքում բնապահպանության նախարարությունից  Դանուբի վրա եղած Բելինա կղզին Թելեորմանի երկրամասի խորհրդի ներքո տեղափոխելուց հետո երկարաժամկետ պայմանագրով հանձնվել է մի մասնավոր ընկերության: Պաշտոնի չարաշահման վերաբերյալ այս գործով անցնող «Տել Դրամ» մասնավոր ընկերությունը կապված է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Լիվիու Դրագնեայի անվան հետ: Գործի հանգամանքներով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմել է 690,000 եվրո: Շադեի հետ միասին այս գործով անցնում են ևս երկու պետական բարձրաստիճան պաշտոնյա: Սակայն կարևոր է նշել, որ Կովեշիի անձի դեմ ավելի սուր հարձակումները սկսվեցին DNA-ի կողմից հենց այս գործի շրջանակներում իշխող կուսակցության ղեկավար Դրագնեայի անձը թիրախավորելուց հետո։  

Romanian Insider  լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին երկրի նախագահ Կլաուս Յոհանեսը DNA-ին կանաչ լույս է ցույց տվել ֆինանսների նախկին նախարար Սեբաստիան Վլադեսկուի ներգրավմամբ կոռուպցիոն հանցագործությունների համար երկու դրվագով մեղադրանք առաջադրելու համար, որոնք վերաբերում են երկաթուղուն առնչվող մի պայմանագրի: DNA-ի պնդմամբ՝ այս գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 20 միլիոն եվրո, իսկ Վլադեսկուն ստացել է մեկ միլիոն դոլարի չափ կաշառք:

Աղբյուրը՝ https://www.economist.com/leaders/2016/06/02/cleaning-up

Հաստատուն ցուցանիշներ՝ ի հեճուկս սուր քննադատների

Չնայած արդարադատության տեսչության խիստ գնահատականներին՝ եվրոպական կառույցներն ու հենց ինքը՝ նախագահ Յոհանեսը, չափազանց գոհ են Կովեշիի ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքից: Միայն 2017թ. ընթացքում DNA-ին հաջողվել է ավելի քան 159 միլիոն եվրոյի առգրավված միջոց վերադարձնել պետությանը: Այս գումարների զգալի մասը նախատեսված էր գյուղական վայրերի զարգացման ու աղքատ բնակչությանն օժանդակելու համար:

2017թ. ընթացքում լսվել են ավելի քան 3800 դատական գործ, կոռուպցիոն հանցագործությունների գործերով 713 դատավճիռ է եղել և ավելի քան 1000 նոր գործ ուղարկվել է դատարան, որոնցից մեկ երրորդի դեպքում մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս դինամիկան պահպանվում է արդեն 4-րդ տարին:

Մեկ վարչապետ, ավելի քան երկու տասնյակ նախարար ու փոխնախարար, հարյուրից ավելի քաղաքապետ ու շատ ու շատ բարձր պաշտոններ զբաղեցնողներ են նրա «թեթև» ձեռքով հայտվել ճաղավանդակի հետևում, իսկ դատարան ուղարկված գործերի 92 %-ն ավարտվում է դատապարտմամբ: Սակայն սա ոչ միայն չի նվազեցրել Լաուրայի մեծ ժողովրդականությունը, այլև ճիշտ հակառակը՝ մի բան էլ ավելացրել է:

Այնուամենայնիվ, ի՞նչ են ասում Լաուրային քննադատողները

Մի կողմ թողնելով հենց չինովնիկների կողմից բարձրացված աղմուկը՝ անդրադառնանք  համացանցում հրապարակված որոշ չեզոք եվրոպական աղբյուրների․ եվրոպացի մասնագետների պնդմամբ՝ SRI-ի՝ Ռումինիայի հետախուզական ծառայության կամ, ինչպես ընդունված է ասել, Սեկուրիտատ 2.0 գաղտնի ծառայության հետ սերտ համագործակցությունը՝ օպերատիվ տվյալներ ձեռք բերելու նպատակով, այս ծառայության միջոցով իրականացվող գրեթե ընդարձակ գաղտնալսումներն ու այլ օպերատիվ գործողությունները, երբեմն դրանց օգտագործումը, որպես գլխավոր ապացույցներ անձի դեմ մեղադրանք առաջադրելիս, խիստ վարկաբեկում են DNA-ին:

Բացի դրանից՝ DNA-ին մեղադրում են անձանց դեմ ձեռք բերված ապացույցներն «ավելի խոշոր ձկների որսալու» նպատակով օգտագործելու համար՝ առաջինների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու պայմանով: Բացի դրանից, որոշ եվրոպական աղբյուրների պնդմամբ, դատարան ներկայացված մեղադրանքների 92%-ի դեպքում մեղադրական դատավճիռների կայացումը «հիշեցնում է չինական արդարադատությունը», որի դեպքում դատավորներն ուղղակիորեն խուսափում են արդարացնել մեղադրյալին՝ սեփական անձի նկատմամբ հաշվեհարդարից սարսափած: Մյուս կողմից, մեղադրյալի աթոռին հայտնված պաշտոնյաները պնդում են, որ անձանց ձեռնաշղթաներով տանից դուրս հանելը հանրային շոուի վերածելը նվաստացնում է նրանց արժանապատվությունը և խախտում նրանց իրավունքները: Կան պնդումներ, որ DNA-ն ինքնին վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի:

Բայց Լաուրան այս ամենին ունի պատասխան: Նախ, ըստ նրա, DNA-ի յուրաքանչյուր գործողություն իրականացվում է օրենքի տառին համապատասխան և ցանկացած օպերատիվ-հետախուզական գործողության համար կա դատարանի որոշում: Եվ հետո դատարան ուղարկված գործերից կեսից ավելիի՝ 52 տոկոսի հիմքում ամենևին չկան մարդկանց գաղտնալսման կամ տեխնիկական այլ միջոցներով ձեռք բերված ապացույցներ: Նա նշում է, որ հավելյալ միլիոնավոր դոլարներ կպահանջվեին Սեկուրիտատից անկախ հետախուզական մարմին ստեղծելու համար, ինչը արդարացված չէ: Նա բնական է համարում, որ հանրային միջոցներ յուրացրած չինովնիկները պետք է փորձեին այսպես արդարանալ ու պաշտպանվել: Իսկ ինքը պարզապես իր գործն է անում:

Աղբյուրը՝ https://www.ard-wien.de/2016/01/27/wer-ein-buch-schreibt-kommt-aus-dem-knast/

Օրենսդրությունը մեղմացնելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու փորձ

Լաուրան և  DNA-ն այնքան են նեղը գցել ռումինացի չինովնիկներին, որ իշխանությունը փորձ արեց թուլացնել DNA-ի ուժերը՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանափակելով հակակոռուպցիոն դատախազների լիազորությունները և մեծացնելով «թույլատրելի կաշառքի» սահմանաչափը: Այս նպատակով անցած տարի իշխող կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների նախաձեռնությամբ (PSD) ներկայացված  քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հաստատվեց ռումինական խորհրդարանի կողմից, որով կոռուպցիայի համար պատասխանատվությունը մեղմացվում էր և փաստացի ապաքրեականացվում էր 48,000 եվրոյից ցածր գումարի կաշառքը: Այս փաստը սակայն առաջացրեց ժողովրդի զայրույթը, և 2017թ. դեկտմբերից մինչև 2018թ. հունվարի վերջ տեղի ունեցած կես միլիոնի հասնող ցույցերից հետո մարդկանց հաջողվել էր խափանել այս ծրագիրը, և հունվարի 30-ին Ռումինայի սահմանադրական դատարանը օրենսդրական փոփոխությունը հայտարարեց հակասահմանադրական:

Կառավարությունը սակայն պատրաստ չէ զիջումների, և այս անգամ թիրախը հենց Կովեշին է:

Ի՞նչ հետևանքներ և զարգացումներ են սպասվում ՍԴ-ի որոշումից հետո

Սահմանադրական դատարանի որոշմամբ փաստացիորեն նախագահին  հրահանգվում է պաշտոնից հեռացնել Հակակոռուպցիոն տնօրինության ղեկավարին և այն ենթակա չէ բողոքարկման, սակայն նախագահը երեկ հայտարարեց, որ իր դիրքորոշումը կներկայացնի միայն դատարանի գրավոր ներկայացրած պատճառաբանությանը մանրամասն ծանոթանալուց հետո, վերջինս իր որոշումներն ամբողջությամբ հրապարակելու համար ունի 30-օրյա ժամկետ:

Արդարադատության նախարար Տուդորել Տոդերը
Աղբյուրը՝ https://www.petreanu.ro/face-tudorel-toader/

Նախարար Տուդորել Տոդերն իր հերթին ցնծության մեջ է. նա «Անտենա 3» հեռուստատեսությանը տրված հարցազրույցի ժամանակ նշում է, որ սահմանադրական դատարանի որոշումները պարզապես չեն կարող անտեսվել, և որ նախագահն այս դեպքում երկու այլընտրանք ունի՝ կատարել ՍԴ-ի որոշումը կամ չկատարել այն, և ավելացնում է.

«Չկատարելու դեպքում մենք կարող ենք կիրառել ընտրական սանկցիան: Մեկ այլ սանկցիա ևս կա, որի մասին ես նույնիսկ չեմ ցանկանում բարձրաձայնել, – ակնհայտորեն ակնարկելով նախագահի նկատմամբ անվստահություն հայտնելու կամ իմփիչմենթի կիրառումը, – սակայն մենք բոլորս շուտով կիմանանք, թե արդյոք ստիպված կլինենք դիմելու դրան. լուծումը կարող է լինել նաև քաղաքական որոշումը»:  

Տոդերը հույս է հայտնում, որ նախագահը Սահմանադրությունը չի փորձի խախտել:

Իր հերթին Սենատի խոսնակ (ALDE կուսակցություն) Կալին Պապեսկու Տարինչեանուն նշում է, որ այս որոշմամբ ՍԴ-ն ուժեղացնում է արդարադատության նախարարի դիրքերը, ինչը դրական է համարում: ALDE կուակցությունը իշխող կոալիցիայի անդամ է։  

Այս կարծիքին է հակադարձվում Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի (DIICOT) տնօրինության ղեկավար Դանիել Հորոդիչեանուն, ով hotnews.ro կայքին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ՍԴ-ի որոշումը հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազի գրասենյակը դիրքավորել է «ոչ թե արդարադատության  նախարարի ենթակայության, այլ անմիջականորեն նրա հայեցողական կամքի ներքո, մինչդեռ վերջինս քաղաքական կամ քաղաքական կուսակցության կողմից սատարվող ֆիգուր է»:

Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն գտնում է, որ մայիսի 30-ի որոշմամբ ՍԴ-ն փաստացիորեն հանրապետության նախագահի դիրքը ստորադասեց արդարադատության նախարարի դիրքին, ինչը նա ուղղակի ծիծաղելի է համարում: Բասեսկուն հուշում է, որ այս որոշմամբ խախտվել է իշխանության թևերի հավասարակշռությունը, քանի որ ԱՆ-ին նշանակում է կուսակցությունը, և սրանով ցանկացած դատախազ այժմ պետք է գիտակցի, որ ինքն էլ ծառայում է կուսակցության շահերին, ինչը սխալ է: Մինչդեռ նախագահն այս դեպքում դառնում է արարողակարգային ֆիգուր:

«Ռումինիայի նախագահի դերն ամենևին արարողակարգային չէ, այն գործադիր է», – ավելացնում է Բասեսկուն:

Ուշագրավ է ծանոթանալ արդարադատության նախկին նախարար Կատալին Պրեդուի կարծիքին

«Ես սովորաբար զերծ եմ մնում ՍԴ-ի որոշումերը մեկնաբանելուց, որքան էլ, որ դրանք խնդրահարույց լինեն, բայց այս մեկը շրջանցել չեմ կարող։ Տեխնիկական իրավական տեսանկյունից որոշումը սխալ էր, իսկ նախարարի պահանջն, ըստ էության, անընդունելի է», – ասել է նա՝ «Բիզնես Ռեվյու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ։

Ժողովուրդն իր հերթին չի պատրաստվում ընկրկել: Մայիսի 30-ին մինչև ուշ գիշեր մարդիկ չէին հեռանում փողոցներից, աղմկում էին և պահանջում ՍԴ-ից ու կառավարությունից դադարեցնել Լաուրայի նկատմամբ սկսված հետապնդումը։ ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո բողոքի ալիքն, ամենայն հավանականությամբ, նոր թափ կստանա:

Գերմանական ZEIT թերթը գրում է, որ սոցիալ-դեմակրատների կառավարությունն ու վարչապետ Վիորիկա Դենչիլյայի ջանքերի շնորհիվ հնարավոր է, որ ապագայում հակակոռուպցիոն մարմինն այլևս չի կարողանալու քննել վարչական պաշտոնյաների գործերը, իսկ դատախազների նկատմամբ վերահսկողությունն ավելանալու է: Սակայն այս ամենը խիստ դատապարտվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից։

2016թ. Եվրոպայի տարվա մարդ (ըստ «Ռիդերս Դայջեստ» ամսագրի), 2016թ., Ֆրանսիայի պատվո լեգեոնի և մի շարք այլ բարձր կոչումների ու մրցանակների արժանացած այս երիտասարդ կինն առաջին անգամ չէ, որ ստիպված է լինելու պաշտպանել իր պրոֆեսիոնալիզմը: Թեև նա ամենևին էլ չի պատրաստվում դա անել. անվրդով ու անվարան նա շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ղեկավարելով երկրի ամենասկանդալային կառույցը, որի գործունեությունն առանց այն էլ չի դադարում լինել հանրության ուշադրության կենտրոնում:

«Ժամանակն է ահազանգ հնչեցնել և արտահայտել մեր մտահոգությունները՝ կապված դատախազական անկախությանը սպառնացող պոնտենցիալ վտանգի հետ, որն էական օղակ է կոռուպցիայի դեմ պայքարում, – ասված է Հակակոռուպցիոն տնօրինության կողմից արձակված ուղերձում, – առանց գոյություն ունեցող երաշխիքների այս պայքարը հնարավոր չի լինի»։

Լաուրան համոզված է՝ իրենց աշխատանքում DNA-ի դատախազները դրսևորում են անբասիրություն և անկաշառություն, շարժվում են օրենքի տառին համահունչ, ուրեմն ոչինչ ապացուցելու կարիք չունեն: Իսկ ժողովրդին հասանելիք միջոցներին աչք տնկած չինովնիկները պետք է խիստ պատիժ կրեն:

Միևնույն ժամանակ նրա այս սկզբունքայնությունը շատ հարազատ է ժողովրդին. ի պաշտպանություն Կովեշիի մարդիկ ստորագրահավաք են սկսել, և միայն դրա առաջին օրը   հավաքվել էր 108,000 ստորագրություն:

Մարիամ Չախոյան

]]>
ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետի գույքն ու եկամուտները https://iravaban.net/182874.html Wed, 21 Feb 2018 12:00:48 +0000 https://iravaban.net/?p=182874 Read more »]]> Պաշտպանության նախարարության և մաքսային ծառայության գնդապետ Աշոտ Մինասյանը ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Այս պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Մինասյանը հայտարարագրել է՝

  • մեկ հատ հողամաս,
  • 4,13 միլիոն դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2014 թվականի հուլիսին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝  Աշոտ Մինասյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Հայցն ընդունվել է վարույթ, դրա մասին ծանուցում է ուղարկվել Մինասյանի գրանցման հասցեով, սակայն ծանուցման ծրարը հետ է վերադարձվել՝ «տեղափոխված» նշագրմամբ։ Այս հիմքով գործի վարույթը կասեցվել է։

«Արդշինբանկը» դատարանին գրությամբ հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության www.costoms.am պաշտոնական կայքի համաձայն` Աշոտ Մինասյանը զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի պաշտոնը, որպիսով ակնհայտ է, որ Աշոտ Մինասյանի աշխատանքի (գտնվելու) վայրը հայտնի է, հետևաբար միջնորդել է գործի վարույթը վերսկսել և դատավարական փաստաթղթերն ու ծանուցումներն ուղարկել Աշոտ Մինասյանի աշխատանքային վայրի հասցեով՝ վերջինիս հանձնելու նպատակով:  Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը 2015 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ վերսկսել է սնանկության գործի վարույթը:

Հատված ՍԴ3/0040/04/14 գործով վճռից

Գործի նյութերի համաձայն՝ բանկը  2011 թվականի մայիսի 24-ի պայմանագրով Աշոտ Մինասյանին տրամադրել է 20 000 ԱՄՆ դոլար սպառողական վերականգնվող վարկային գիծ՝ մինչև 2013 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերադարձնելու ժամկետով և տարեկան 15 տոկոս վճարելու պայմանով: Մեկ այլ վարկային պայմանագիր կնքվել է նույն թվականի սեպտեմբերի 9-ին․ տրամադրվել է 20 000 ԱՄՆ դոլար սպառողական վերականգնվող վարկային գիծ՝ մինչև 2013թ. սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերադարձնելու ժամկետով և տարեկան 15  տոկոս վճարելու պայմանով:

Աշոտ Մինասյանն իր պարտավորությունները չի կատարել և 2014-ի հունիսի 11-ի դրությամբ բանկին ունեցել է ավելի քան 58 հազար դոլարի պարտք։ Այս հանգամանքները հաշվի առնելով բանկը պահանջել է սնանկ ճանաչել Աշոտ Մինասյանին։

Վճռից տեղեկանում ենք, որ գործով պատասխանող Աշոտ Մինասյանը հայտնել է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ներկայացված պահանջի դեմ առարկություններ չունի: Դատարանը 2015 թվականի ապրիլի 29-ի վճռով բավարարել է բանկի պահանջը և Աշոտ Մինասյանին ճանաչել է սնանկ։

Հատված՝ ՍԴ3/0040/04/14 գործով վճռից

Նրա հետ համատեղ բնակվող անձիք

Աշոտ Մինասյանի կողմից ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա հետ համատեղ բնակվում են Տիրայր, Տարոն Աշոտի Մինասյանները, Սյուզաննա Իվանյանն ու անչափահաս որդիները՝ Նարեկ և Հրանտ Մինասյանները։

Տիրայր Աշոտի Մինասյանի մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է «Բեթըր Պլանետ» բարեգործական ՀԿ-ն։ Այն ստեղծվել է 2017-ի սեպտեմբերի 23-ին։ Նախագահը Վաչե Թանգյանն է։ Այս ՀԿ-ի մասին այլ տեղեկությունները բացակայում են (կանոնադրություն, այլ փաստաթղթեր)։ Համացանցում չկա որևէ տեղեկություն նաև, թե գոյության ամիսների ընթացքում ՀԿ-ն ինչով է զբաղվել։ Հայտնի չէ նաև, թե ինչ դեր ունի Տիրայր Մինասյանն այս ՀԿ-ում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Տարոն Աշոտի Մինասյանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ից «Մին Հով» ՍՊ ընկերության տնօրենն է։ Առևտրային գործունեություն ծավալող այս ընկերությունը, ըստ հարկ վճարողների համակարգի տվյալների, գործում է և զբաղվում է դեկորատիվ ձկների բուծմամբ։

Աշոտ Մինասյանի հետ համատեղ բնակվող անձանց հետ կապ ունեցող պետռեգիստրում կան նաև այլ ընկերություններ, սակայն ռեգիստրի տվյալները լիարժեք չեն, կան խոտանված, դատարկ տողեր, այդ իսկ պատճառով դրանց վերաբերյալ տեղեկություններ չենք հրապարակում։

Այս անձիք դեռևս գույքի և եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել։

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

]]>