Դատական գործեր – iravaban.net https://iravaban.net Mon, 09 Oct 2023 10:31:46 +0000 hy-AM hourly 1 «Հիմա ոնց որ իմ թևերը կապեն բոքսի ռինգում ու ասեն՝ բոքս կպի»․ Վահագն Վերմիշյանը՝ դատարանում https://iravaban.net/445161.html Fri, 06 Oct 2023 14:02:05 +0000 https://iravaban.net/?p=445161 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը 11։00-ին նշանակված նիստի սկզբում հայտնեց՝ ոստիկանության ուղեկցող գումարտակից փոխանցել են, որ Վահագն Վերմիշյանին հնարավոր կլինի դատարան բերել 12։30-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նիստը ընդմիջվեց և շարունակվեց 13։00-ից։

Նիստի սկզբում Վահագն Վեիմիշյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանին․ «Ինչի՞ց ելնելով է իմ 1993, 1995 թվականներին ձեռք բերված գույքը, որը ոչ այլ ինչ է, քան ներդրում Հայաստանի Հանրապետություն, համարվել ապօրինի ձեռք բերված գույք։ Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե կարելի է նմանատիպ հայցեր ներկայացնել բոլոր նրանց վերաբերյալ, ովքեր արտասահմանում աշխատելով ներդրում են արել ՀՀ-ում, ուրեմն Ալեք Մանուկյանին կարելի էր հարցնել, նրա դստերը, Քըրք Քըրքորյանին, Սամվել Կարապետյանին կամ դրսում աշխատած մյուս մարդկանց, որոնք ներդրում են արել ՀՀ-ում։ Կամ Բելգիայի ինչ-որ քաղաքում գիշեր-ցերեկ տաքսու վարորդ աշխատած, գույք ձեռք  բերած անձանց վերաբերյալ էլ կարելի է հայց ներկայացնել։ Հարցնել՝ որտեղի՞ց ձեզ էդ գույքը»։

Նաիրա Արտաշեսյանը նշեց, որ դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել առաջինը 2006-ին ձեռք բերված ենթադրյալ ապօրինի գույքի մասով և այն վերաբերում է Ագարակ գյուղում գտնվող հողամասին։

«Դատախազությունը չի բացառում նաև, որ մարդիկ կարող են աշխատել արտերկրում և ստանալ եկամուտներ, բայց մեր ուսումնասիրությամբ՝ այլ եկամուտներ, քան պետական մարմիններից ստացված տվյալներն են, չենք ունեցել։ Եթե Դուք կունենաք եկամուտների վերաբերյալ տվյալներ, որոնք ստացել եք արտերկրում, կներկայացնեք, մենք դա հաշվի կառնենք»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ ուսումնասիրությունը կատարվել է բացառապես ՀՀ-ում, այլ երկրներ հարցումներ չեն արվել։

Վերմիշյանը դատարանում հայտնեց, որ հիշատակված հողամասը ձեռք է բերել 300-350 ԱՄՆ դոլարով։ Նա հայցը աբսուրդային որակեց ու պնդեց՝ գումարը աշխատել է արտերկրում, ներդրել Հայաստանում․ «Ես համարյա 27 տարի, առանց 1 ամիս նույնիսկ արձակուրդ ունենալու աշխատել եմ և ներդրում եմ արել իմ հայրենիքում, իմ պապական տան կողքի հողամասը, որ վաճառվել էր, գնել եմ»։

Նա նշեց, որ Սուդանում քաղաք է նախագծել, Դուբայում 2 հյուրանոցային կոմպլեքս է նախագծել, Սանկ Պետերբուրգում, Սլովենիայում և Չինաստանում տարբեր նախագծեր է իրականացրել։ Ընդհանուր մոտ 5 միլիոն 800 հազար քառակուսի մետր շենք-շինություն է նախագծել․ «Հիմա ոնց որ իմ թևերը կապեն բոքսի ռինգում ու ասեն՝ բոքս կպի»։

Վահագն Վերմիշյանը նշեց, որ եթե 1 տարի վատնի, կարող է ցույց տալ, թե իր նախագծերի համար արտերկրում որքան գումար է ստացել։ Նա նշեց, որ հայցադիմումի ներկայացումը ունի քաղաքական նպատակ, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Հայաստանի կործանման սկիզբն է դրել։

Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ վերջիններս գործով 10 օր առաջ են ներգրավվել, չեն հանդիպել իրենց վստահորդի հետ, առաջին անգամ նրան այսօր են տեսնում, դատարանում․ «Կան մի շարք տեղեկություններ, փաստեր և փաստաթղթեր, որոնք մեզ անհրաժեշտ են գործով վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար»։

Վերմիշյանը միացավ ներկայացված միջնորդությանը, ևս մեկ անգամ պնդեց՝ սա Հայաստանի համար աննախադեպ գործ է, երբ դրսում աշխատած մարդու գույքը որոշել են բռնագանձել․ «Խնդիր չի, ես աշխատող մարդ եմ, քանի ինձ Աստված հնարավորություն է տվել ապրելու, ես էլի կարող եմ աշխատել։ Եթե իհարկե ինձնից բռնագանձված գույքը գնալու է բարի գործերի, բայց ես դրանում համոզված չեմ»։

Նա դատարանում հայտնեց նաև, որ հայցադիմումում ներառված Ագարակի և Ստեփանավանի տները տրամադրվել են Արցախից բռնի տեղահանվածներին։ Վերմիշյանի խոսքով՝ այսօր նման գործ քննելը անբարոյականության նմանվող բան է, ինքը բոլոր գույքերը ձեռք է բերել պաշտոնավարումից առաջ։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նկատողություն արեց պատասխանողին, և հորդորեց նման արտահայտություններ չօգտագործել։ Նաիրա Արտաշեսյանը չառարկեց, որպեսզի նիստը հետաձգվի։ Դատավորը զգուշացրեց փաստաբաններին, որ դատարանը չի կարող փաստաբանների ամեն նոր խմբի ներգրավման դեպքում գործի քննությունը ձգձգել․ «Վերջին անգամ է միջնորդությունը բավարարվում»։

Նիստի վերջին Վերմիշյանը պնդեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, նշեց՝ գործը քաղաքական է, «պատասխանատուները համապատասխան պատասխանատվություն են կրելու»։

Դատախազը միջնորդեց Ամերիաբանկին և Արդշինբանկին գործով որպես 3-րդ անձ ներգրավել, քանի որ հայցադիմումում բռնագանձման ենթակա գույքերի ցանկում ներառված անշարժ գույքերը գրավադրված են նշված բանկերում։ Կողմերը դեմ չէին, որպեսզի գործով 3-րդ անձինք ներգրավվեն։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Եվգենյա Համբարձումյան

]]> «Դուք չեք ցանկանում ենթարկվել դատարանի կարգադրություններին․․․ խոսում եք դատարանին զուգահեռ»․ լարված իրավիճակ՝ Տարոն Մարգարյանի գործով նիստին https://iravaban.net/444731.html Wed, 04 Oct 2023 13:06:55 +0000 https://iravaban.net/?p=444731 Read more »]]> Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողների 5 ներկայացուցիչներից 4-ը դեմ արտահայտվեցին դատական նիստը տեսանկահանելուն և լուսանկարահանելուն։ Միայն Տարոն Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը նշեց, որ ինքը կողմ է նիստը հեռարձակելուն, որով կապահովվի հրապարակայնության սկզբունքի ամենաբարձր շեմը՝ հաշվի առնելով իր վստահորդի անձը, քաղաքական գործիչ հանդիսանալու հանգամանքը։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց լրագրողների միջնորդությունները՝ նշելով, որ դատարանը դեռևս գործի քննության այն փուլում չի գտնվում, որպեսզի հետազոտի կոնկրետ ապացույցներ, որոնք էլ կարող են օրենքով պաշտպանված տվյալներ պարունակել․ «Նման տեղեկությունների պաշտպանության համար փաստաբանների միջնորդությամբ կամ դատարանը, սեփական նախաձեռնությամբ, քայլեր անպայման կձեռնարկի»։

Տարոն Մարգարյանի մոր՝ Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանը դատարանին հայտնեց, որ միջնորդություն է ուզում ներկայացնել գործի քննությունը հետաձգելու հետ կապված, քանի որ այս տարվա հունվարի 27-ին ծանոթացել է գործով հայցադիմումին, կրիչով կցված ապացույցներին։ Դրանից հետո էլ նրանց կողմից ներկայացվել է հայցադիմումի «ոչ ամբողջական» պատասխան։ Այնուհետև azdarar.am-ից տեղեկացել է, որ այսօր գործով նիստ է նշանակվել։

«Մինչ օրս ո՛չ իմ, ո՛չ Սուսաննա Մարգարյանի կողմից չի ստացվել որևէ ծանուցում այս քաղաքացիական գործով կայանալիք նիստերի վերաբերյալ։ Բացի այդ, իմ վստահորդը տեղյակ չի եղել այս գործի ընթացքի վերաբերյալ»,-ասաց փաստաբանը՝ նշելով՝ պարզել է նաև, որ իր վստահորդի վերաբերյալ azdarar.am կայքում այլ ծանուցումներ տեղադրված չեն։

Տիրան Աբգարյանի պնդմամբ՝ Սուսաննա Մարգարյանը չի կարող համարվել դատական նիստին բավարար և անհրաժեշտ չափով պատրաստված։ Այդ հիմքով փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ և՛ դատախազությունը, և՛ դատարանը նյութերը, միջնորդությունները, գրություններն ուղարկել է Սուսաննա Մարգարյանի հաշվառման հասցեով․ «Մենք այդ ծանուցումները հետ ենք ստացել «չպահանջված» նշումով։ Ինչ վերաբերում է azdarar.am-ին, կայքում կոնկրետ ժամկետով է ծանուցումը մնում։ Եթե հունվարից հետո Դուք մեկ անգամ եք տեսել, դա դեռ չի նշանակում, որ կայքում որևէ այլ ծանուցում չի եղել։ Պարբերաբար չեք նայել, դրա համար էլ տեսել եք հոկտեմբերի 4-ինը»։

Դատախազն ընդգծեց, որ Սուսաննա Մարգարյանի և իր ներկայացուցչի պարտականությունն է հետևելու, թե ինչ է կատարվում այդ գործի ընթացքում․ «Եթե ինքը տեղյակ է, որ կա դատական գործ, կես տարի հետո ներկայանալ դատական նիստին ու ասել՝ մենք տեղյակ չենք եղել, ընդունելի չէ»։

Մյուս պատասխանողների ներկայացուցիչները միացան միջնորդությանը։ Դատավորը որոշեց միջնորդությունը մերժել․ «Դատարանն այս գործով բազմիցս հանդիպել է փաստաբանների կողմից իրենց իրավունքներից անբարեխիղճ օգտվելու հանգամանքների և սա էլ բացառություն չէ»։

Կարապետ Բադալյանը նիստերի դահլիճում ներկայացրեց գործի ժամանակագրությունը։ Ծանուցումներն ուղարկվել են Սուսաննա Մարգարյանի նշած հասցեին, որով ավելի վաղ պատասխանողը ծանուցումներ ստացել է։

«Քանի որ նախորդ դատական նիստերում այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է, չեմ զլանում և մեկ անգամ Ձեզ համար պարզաբանել․Դուք, լինելով փաստաբան, Քաղաքացիական օրենսգիրքը Ձեզ պարտավորեցնում է ինքներդ ջանք գործադրեք և գործի մասին տեղեկանաք։ Եթե պաշտոնական կայքէջում տեղեկություն չկա, Դուք պարտավոր եք գրավոր դիմել դատարանին՝ խնդրել, պահանջել, իմանալ, թե երբ է  նշանակվում դատական նիստը»,-նշեց նախագահողը՝ հավելելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։

Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։

Կարապետ Բադալյանը նշեց, որ տեղի ունեցողը փաստաբանի կողմից իր իրավունքներից անբարեխիղճ օգտվելու վկայություն է և ուղղված է գործի քննությունը խափանելուն․ «Նման վարքագիծը շարունակելու դեպքում դատարանը համապատասխան դատական սանկցիաներ կկիրառի»։

Դատավորի այս հայտարարությունից հետո Տիրան Աբգարյանը հայտարարեց, որ ևս մեկ միջնորդություն է ուզում ներկայացնել հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ։ Փաստաբանն արդեն սկսել էլ ներկայացնել միջնորդությունը, երբ Կարապետ Բադալյանն ընդհատեց նրան ու խնդրեց ներկայացնել փաստարկները․ «Դուք օրենքներ եք արտագրել, ընթերցում եք օրենքները։ Հաշվի առնելով դատական նիստը ձգձգելուն ուղղված Ձեր վարքագիծը, կարիք չկա օրենքները կարդալ։ Դուք 3 էջ առնվազ օրենքներ եք արտագրել ու կարդում եք, ՍԴ-ի որոշում եք ավելացրել։ Դատարանին այդ ամեն ինչը հայտնի է, Դուք ներկայացրեք Ձեր փաստարկները»։

-Հարգելի դատարան, իմ միջնորդությունը բաղկացած է իրավական և փաստական հիմքերից,-ասաց փաստաբանը։

-Հիմա ասում եմ, որ ներկայացնեք Ձեր փաստարկները, որոնք վերաբերում են հայցն առանց քննության թողնելու հարցին։ Դուք կարող եք բերել օրենսգիրքն ու ամբողջությամբ կարդալ։ Դատարանն է որոշում դատավարական գործողությունների իրականացման կարգը։ Հիմա ես Ձեզ համար սահմանում եմ միջնորդության ներկայացման կարգ,-պատասխանեց դատավորը։

-Հարգելի դատարան, Դուք ինձ ստիպում եք իմ միջնորդությունը մասամբ ներկայացնել։

-Ես սահմանել եմ դատավարական գործողության իրականացման կարգ։ Իրավական հիմքերն ընթերցելու կարիք չկա։ Արտագրել ու գալ․․․ դատարանում այդ ամենը կարդալու կարիք չկա։ Դատարանը գիտի օրենքը։

-Ինձ ստիպում եք կարդամ ընդամենը մի մասը միջնորդությա՞ն։

-Այո, ես դատավարական գործողության իրականացման կարգ եմ սահմանել և այո, Դուք հարկադրված եք ենթարկվել դատարանի կարգադրություններին։

Տիրան Աբգարյանը մի քանի անգամ պնդեց․ պետք է միջնորդությունն ամբողջությամբ հրապարակի։ Դրան արձագանքելով Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ դատարանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ միջնորդության ներկայացումն ինքնանպատակ է․ «Վերջին անգամ եմ Ձեզ այդ հնարավորությունը տալիս (փաստաբանը փորձում էր հակադարձել)։ Մի՛ խոսեք ինձ զուգահեռ»։

Այնուհետև Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչը խնդրեց նշել, թե որ մասում են իր միջնորդության փաստական հիմքերը, որը նա պետք է ներկայացնի դատարանին։

«Եթե միջնորդությունը ներկայացվում է իրավունքի չարաշահմամբ, նպատակը գործի քննությունը խափանելն ու ձգձգելն է, ապա դատարանը կարող է մերժել այն։ Քանի որ դուք չեք ցանկանում ներկայացնել․․․(փաստաբանը փորձում էր հակադարձել): Ես որոշում եմ արդեն հրապարակում։ Քանի որ Դուք չեք ցանկանում ենթարկվել դատարանի կարգադրություններին․․․ խոսում եք դատարանին զուգահեռ, չեք ներկայացնում Ձեր միջնորդությունը»,-ասաց դատավորը։ Փաստաբանն ընդհատեց նրան՝ նշելով, որ ցանկանում է ենթարկվել, սակայն չգիտի՝ ինչպես․ «Փորձեմ, եթե չեմ սխալվի, չեմ կտրի միջնորդության տրամաբանությունը»։

Այս խոսքերին արձագանքելով՝ դատավորը նշեց, որ դա փաստաբանի մասնագիտական ունակություններից է կախված։

Տիրան Աբգարյանի խոսքով՝ օրենսդրության համաձայն՝ հայցը հարուցողը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչությունն է, որի անունից հանդես գալու իրավունք ունի միայն վարչության ղեկավարը և ոչ դատախազը։

«Հայցադիմումը, այնուհետև գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ստորագրվել են ու ներկայացվել են վարչության դատախազ Խուդավերդյանի կողմից, ով չի հանդիսանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, չունի վերջինիս կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից տրված լիազորագիր։ Այս գործը հարուցվել է նման լիազորություն չունեցող անձի կողմից»,-պնդեց փաստաբանը։

Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ի պատասխան նշեց, որ հայցը ներկայացվում է Գլխավոր դատախազության անունից՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության, որն էլ հանդիսանում է իրավասու մարմինը․ «Իսկ ես, Գլխավոր դատախազի հրամանով, հանդիսանում եմ այդ վարչության դատախազ, հետևաբար, այստեղ որևէ խնդիր չկա, սահմանված չէ, որ պետք է վարչության պետի անունից ներկայացվի հայցադիմումը»։

Պատասխանողների մեկ այլ ներկայացուցիչ Ժենյա Մինասյանը դատարանին հայտնեց, որ իր միջնորդությունը ևս վերաբերում է հայցն առանց քննության թողնելուն, վերաբերում է դատախազի լիազորություններին, սակայն այլ հիմնավորումներով։ Փաստաբանի խոսքով՝ պետական մարմնի անունից հանդես գալու դեպքում մարմնի ներկայացուցիչը պետք է տրամադրի լիազորագիր, որը գործով դատախազը չի ներկայացրել։

Փաստաբանների այս միջնորդություններին միացան նաև պատասխանողների մյուս ներկայացուցիչները։ Այս 2 միջնորդությունները ևս մերժվեցին դատարանի կողմից։

Այնուհետև փաստաբաններից 2-ը նիստը հետաձգելու միջնորդությունների ներկայացրին։ Մեկն այլ գործով ծանրաբեռնված լինելուն էր վերաբերում, որը դատավորը մերժեց, իսկ մյուսի դեպքում խնդիրը կապված էր ներկայացուցչի մանկահասակ երեխայի առողջական վիճակին։ 2-րդ միջնորդությունը դատարանը բավարարեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

]]>
«Մենք ի սկզբանե պատրաստ էինք, որ նիստը կընթանա աղաղակող կոպիտ խախտումներով»․ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստին դատարանը չէր ապահովել https://iravaban.net/439429.html Thu, 31 Aug 2023 17:02:24 +0000 https://iravaban.net/?p=439429 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 31-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, կայացավ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։

Նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ նիստին պետք է ներկա լիներ նաև Վահագն Վերմիշյանը։ Iravaban.net-ին փաստաբանը հայտնեց, որ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար դատարանը չպետք է դիմեր Քրեակատարողական հիմնարկ և Արդարադատության նախարարին, այլ՝ ՀՀ ոտիկանության ուղեկցող գումարտակին։

«Եթե անգամ այդ գրությունը հասել է ՔԿՀ միևնույն է՝ նրանք չէին կարողանալու ապահովել Վերմիշյանի ուղեկցումը, որովհետև, այս առումով, իրավասու մարմին է ուղեկցող գումարտակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդպիսով դատարանի կողմից խախտում է թույլ տրվել։

Հաշվի առնելով այն փաստը, որ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստին չէր ապահովվել, Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել։

«Քանի որ Վահագն Վերմիշյանին տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականներն են կարող նրան տեսակցել, ստացվում է, որ ես պատրաստ չեմ, որովհետև չեմ խորհրդակցել Վահագն Վերմիշյանի հետ։ Երբ մենք ստացել ենք վերջնական հայցադիմումը, այդ պահից սկսած, քանի որ առաջին ատյանի գործի քննությունն ավարտված է եղել, ես ֆիզիկապես Վահագն Վերմիշյանին տեսնելու հնարավորություն չունեմ։ Դատավարական կազուս է ստեղծվել, առաջին ատյանում իր մյուս քրեական գործի քննությունն ավարտվել է, վերքաքննիչն էլ վարույթ չի ընդունել, այսինքն այս պահին չունենք վարույթն իրականացնող մարմին։ Նշեմ, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում երևում է, որ բողոքարկվել է, այսինքն քննության էտապ է լինելու, դա կնշանակի, որ գործի քննության այդ փուլում ես ձեռք կբերեմ իմ պաշտպանի կարգավիճակը, քանի որ նաև պայմանագրի խնդիր կար, պետք է ժամկետ երկարացվեր, եթե ես պաշտպանի կարգավիճակս պահպանեմ արդեն քրեական վարույթի շրջանակներում՝ կարող եմ մուտք գործել այս քաղաքացիական գործի մանրամասները քննարկելու, բայց այս պահին, հարգելի դատարան, Վահագն Վերմիշյանը նիստերի դահլիճում չէ։ Մենք ֆորմալ առումով լիազորված ենք, բայց իր հետ չենք խորհրդակցել և նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին որոշում էր կայացվել՝ ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը, հաշվի առնելով գործի քննության առանձնահատկությունը մենք այստեղ ներկա ենք, որպեսզի իրավաբանական մասն ապահովենք՝ հայցի առարկայի հիմքի դատավարական մասը, բայց այս գումարների ծագման օրինականությունը Վահագն Վերմիշյանից բացի ոչ ոք չի կարող պատճառաբանել կամ փաստարկել»,-ասաց փաստաբանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ մեկ հարց ունի։

«Հայցադիմումը փաստացի ստանալուց հետո որքա՞ն ժամանակ եք ունեցել և արդյո՞ք այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել տեսակցելու Վահագն Վերմիշյանին և քննարկելու հայցադիմումի հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքները»,-նշեց նա։

Ալեքսանդր Կուչուբաևն ասաց, որ իրենք չեն կարողացել տեսակցել Վահագն Վերմիշյանին, կրկին ընդգծելով, որ նրան կարող են տեսակցել միայն ազգականները։

Դատախազ Նաիրա Արտաշեսյանը հայտնեց, որ առարկություն չունեն, որպեսզի հետաձգվի դատական նիստը։

Սակայն դատարանը հայտարարեց, որ նիստը կարող են լսել հայցի հիմքի առարկայի մասին, որից հետո նոր հետաձգեն դատական նիստը։

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ չի առարկում, այն պայմանով, որ Վահագն Վերմիշյանի ներկայությամբ ևս կրկնվի դատավարական այս գործողությունը․ «Նպատակահարմարության տեսանկյունից, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, եթե Վերմիշյանը ներկա լինի»։

Դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց, որ իրենք գրություններ են ուղարկել համապատասխան մարմիններին, որպեսզի ապահովվի Վահագն Վերմիշյանի ներկայությունը։

Նա հայտարարեց, որ կան բավարար հիմքեր, որպեսզի շարունակվի գործի քննությունը և մերժեց փաստաբանի միջնորդությունը։

Դատախազը ներկայացրեց հայցի հիմքը և առարկան։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վահագն Վերմիշյանի, Մարգարիտ Վերմիշյանի և Սուսաննա Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Դատախազությունը պահանջում է Վահագն Վանիկի Վերմիշյանից և Սուսաննա Վահագնի Վերմիշյանից հոգուտ ՀՀ-ի բռնագանձել  Երևանում մեկ բնակարանն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ։ Լոռիում գտնվող հողամասն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ, ևս մեկ հողատարածք Լոռիում։ Սուսաննա Վերմիշյանից բռնագանձել Երևանում մեկ բնակարան»,-նշեց դատախազը։

Դատավորը՝ դիմելով փաստաբանին ասաց՝ կարող է հարցեր տալ, սակայն փաստաբանը նշեց, որ հարցեր ունի, բայց որպեսզի կարողանա իրապես ներկայացնել Վահագն Վերմիշյանի շահերը, պետք է նախ տեղյակ լինի վերջինիս կամքին, բայց, քանի որ հնարավորություն չի ունեցել հանդիպել նրա հետ, դեռևս չի կարող հարցեր տալ։

«Հարգելի դատարան, դա խնդիր է, եթե ես հիմա հարց տամ, ես չգիտեմ իմ վստահորդը կցանկանա, որ իմ հարցը լինի, թե ոչ։ Ես նրա հետ այս գործընթացի վերաբերյալ քննարկում չեմ ունեցել։ Այստեղ պետք է լիներ գույքի սեփականատերը: Այս հայցադիմումի պատասխանը Վահագն Վերմիշյանը չի տեսել, ես չգիտեմ՝ իմ վստահորդը այս ամենի հետ համաձայն է, թե ոչ»,-ասաց փաստաբանը։

Դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ եթե նա այս պահին հարցեր չտա, ապա կզրկվի հաջորդ նիստին հարցեր տալու հնարավորությունից։

«Հայտարարեցիք, որ հարցեր ունեք, բայց չեք տալիս, ես ձեզ զգուշացնում եմ, որ եթե պարոն Վերմիշյանը ներկայանա դատարան իրեն հարցեր տալու հնարավորություն կտրվի, բայց դուք, քանի որ չեք օգտվում ձեր հարցեր տալու հնարավորությունից, սպառվում է Ձեզ համար այդ իրավունքը, ես Ձեզ դա պարզապես տեղեկացնում եմ»,-ասաց դատավորը։

Փաստաբան Կոչուբաևն հայտարարեց, որ որոշումը իր «կապրիզը» չէ, նա պարզապես չի կարող առանց իր վստահորդի հետ խորհրդակցելու հարցեր տալ, քանի որ այդ հարցերի նպատակահարմարությունը կարող է որոշել միայն Վահագն Վերմիշյանի հետ։

Դատարանում ներկա էր նաև Սուսաննա և Մարգարիտ Վերմիշյանների ներկայացուցիչ Հովհաննես Բայանդուրյանը։ Նա ևս ասաց, որ հստակ է՝ գործը վերաբերում է Վահագն Վերմիշյանի գույքին, և որքան էլ նա լինի Սուսաննա և Մարգարիտ Վերմիշյանների ներկայացուցիչը, միևնույնն է՝ պետք է խորհրդակցել Վահագն Վերմիշյանի հետ։

«Վահագն Վերմիշյանի հետ խորհրդակցելուց հետո հնարավորություն կունենանք պատշաճ կերպով հարցեր ուղղել հայցվոր կողմին։ Հայտնում եմ, որ առկա է անհրաժեշտություն՝ խորհրդակցելու գործով անցնող հիմնական սյուբեկտի՝ Վահագն Վերմիշյանի հետ։ Նաև հնարավորություն չի եղել, որ ծանոթանամ հայցադիմումին, քանի որ այն ստացել եմ երեկ»,-ասաց Հովհաննես Բայանդուրյանը։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 26-ին ժամը 10։00-ին։ Սակայն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, նիստի նշանակման ժամի հետ կապված խնդիր նշեց՝ հայտնելով, որ այդ ժամին ուղեկցող գումարտակը ֆիզիկապես չի կարող իրականացնել ուղեկցումը, որովհետև ուղեկցումները սկսվում են 10։00-ից։

Դատարանը փաստաբանի փաստարկը հաշվի չառավ և չփոխեց նիստի ժամը։

Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ այս դատավարությունն արդեն իսկ սկսվեց Վահագն Վերմիշյանի առանցքային իրավունքի խախտմամբ՝ լսված լինելու իրավունքի և դատարանի առջև կանգնած լինելու իրավունքի խախտումներով։

«Այն որ, դատարանը, դատախազությունը, ոստիկանությունը չեն կողմնորոշվում, թե իրավական ինչպիսի ընթացակարգով պետք է ապահովեն Վահագն Վերմիշյանի ներկայությունը ամենևին չի նշանակում, որ չի ոտնահարվում այդ իրավունքները։ Դատարանի և հայցվորի կողմից ավելորդ շտապողականությունը համարում ենք ոչ ողջամիտ, որովհետև մենք ինչ ենք խնդրում՝ նվազագույնը՝ լսված լինելու իրավունք։ Ես հայցադիմումը ստացել եմ և տեսել եմ, որ ապօրինի է համարվել Վահագն Վերմիշյանի տատիկից ժառանգություն  ստացված գույքը։ Սա ոչ միայն չի կարող դիտարկվել իրավական հարթությունում, այլ նաև անհեթեթ է, չի կարող ժառանգություն  ստացած գույքը ծագումով լինել ապօրինի։ Ես հայտնեցի, որ հնարավոր չէ ժամը 10-ին ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը, բայց դա էլ չկաշկանդեց դատարանին։ Մենք մյուս նիստին կրկին պետք է ներկայանանք առանց Վահագն Վերմիշյանի և կրկին այս իրավունքի խախտումով։ Դատավորը հանգել է, որ Քրեկատարողական հիմնարկ հարցում կատարելը պատշաճ է, մինչդեռ կալանավորին ուղեկցողը ոչ թե քրեակատարողական ծառայությունն է, այլ ուղեկցող գումարտակն է և պետք էր դիմել այնտեղ։

Մենք ի սկզբանե պատրաստ էինք, որ նիստը կընթանա նման աղաղակող կոպիտ խախտումներով։ Ի վերջո, հայցվորին հետաքրքի՞ր չէ, թե ինչպես է Վահագն Վերմիշյանը կապիտալ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում։ Նախագահողին հետաքրքի՞ր չէ, թե ինչպիսի միջոցներով են ձեռք բերվել հայաստանյան կապիտալները»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ չհասկացավ դատավորի մոտեցումը։

«Ծայրահեղացված մոտեցում էր՝ «կամ այս նիստին հարցեր տվեք կամ հարցեր մի տվեք», փաստացի նաև զրկեց հարցեր տալու իրավունքից, ինչը, իմ գնահատմամբ, ևս ապօրինի է»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա ընդգծեց, որ 2018 թվականի իրադարձություններից հետո Վահագն Վերմիշյանն առաջին քաղբանտարկյալն է։

«Մենք տեսնում ենք, որ ոչ իրավաչափ է կալանավորումը, երևի ճիշտ կլինի ասել, որ դա ոչ թե կալանք է, այլ պատանդառություն՝ սեփական երկրում»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Հասմիկ Սարգսյան

]]> Սերժ Սարգսյանը դատարանում պատասխանել է հանրային մեղադրողի և դատավորի հարցերին https://iravaban.net/436663.html Thu, 10 Aug 2023 11:04:30 +0000 https://iravaban.net/?p=436663 Read more »]]> Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ օգոստոսի 10-ին, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվում է Սերժ Սարգսյանը։ Նա` պատասխանելով հանրային մեղադրողի հարցերին, նշեց, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում է 1971 թվականից և այդ թվականից սկսած նրանք ընկերներ են։ Դատախազի հարցին՝ գործի վերաբերյալ այլ մանրամասներ հիշե՞լ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես ինչ վերհիշել եմ՝ նախաքննության ընթացքում մանրամասն ներկայացրել եմ»։

3-րդ նախագահը դատարանում հայտարարեց՝ Սերգո Կարապետյանին ասել է միայն, որ ծրագիրը պետք է ժամանակին իրականացվի և որակով․ «Ուրիշ որևէ ցուցում չեմ տվել»։

Հանրային մեղադրողի մի քանի հարցերից հետո ամբաստանյալին սկսեց հարցեր ուղղել նախագահող դատավոր Վահե Միասկյանը։ Նա հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը ծրագրի հետ կապված առանձին հանդիպում ունեցե՞լ է Սերգո Կարապետյանի հետ։ Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց․ «Կար էդպիսի աշխատելաոճ․ նախարարները պարբերաբար զեկուցում էին Հանրապետության նախագահին իրենց ստանձնած ոլորտում գործերի իրավիճակի մասին։ Այդքան բան»։

Դատավորը մի հատված ընթերցեց Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքներից, որոնցում վերջինս հայտնում էր իր և Բարսեղ Բեգլարյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։ Այս ժամանակ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատերը հայտնել է, որ կարող է 2 դրամով իջեցնել վառելիքի գինը և հայտնել է, թե ինքը պայմանավորվել է Հանրապետության նախագահի հետ ներկրումը կազմակերպելու վերաբերյալ։ Կարապետյանը 3-րդ նախագահին պատմել է Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպման մասին։

«Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն, թող ինքը կազմակերպի մատակարարումը»,-նախաքննական ցուցմունքում քննիչին հայտնել է Սերգո Կարապետյանը։

Դատավորը ամբաստանյալից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սերգո Կարապետյանը նման բովանդակության ցուցմունք պետք է տար, եթե նման բովանդակության հանդիպում Սերժ Սարգսյանը նրա հետ չի ունեցել։

«Չեմ ուզում ենթադրություններ անել։ Թող դատարանը ինքը ենթադրություն անի, թե ինչու Սերգո Կարապետյանը նման ցուցմունք չի տվել ոչ առաջին, ոչ էլ 2-րդ հարցաքննության ժամանակ»,-դատարանում ասաց Սարգսյանը և ևս մեկ անգամ նշեց՝ նման բան չի եղել։

Սերժ Սարգսյանի հարցաքննությունն ավարտվեց։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

]]>
«Ո՞րն է տրամաբանությունը, որ 1,3 միլիոն դոլարի գործարքները կնքվել են հասարակ գրավոր ձևով»․ դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով https://iravaban.net/435903.html Fri, 04 Aug 2023 10:23:35 +0000 https://iravaban.net/?p=435903 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 4-ին, կայացավ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվելուց հետո հայցվորի ներկայացուցիչ, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել։

Հայցվորը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան՝ Աննա Բադալյանին, գործով պատասխանող է ներգրավել և գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել։ Դատախազությունը նշված անշարժ գույքերի իրական սեփականատեր է դիտարկում Սեյրան Օհանյանին։ Մինչև դատալսումների սկիզբն Աննա Բադալյանն անշարժ գույքերը օտարել է գործով որպես 3-րդ անձ ներգրավված Կարինե Մարգարյանին։ Այդ ընթացքում Գլխավոր դատախազության կողմից գույքերի վրա արգելանք էր դրվել և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր։ Դատախազը ենթադրում է, որ առք ու վաճառքի մտադրությունն իրականացնելու համար Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանն արհեստական ձևով դատական վեճ են հարուցել, որպեսզի կարողանան դատական ակտ ունենալ, որի միջոցով էլ Կարինե Մարգարյանը կկարողանար այդ անշարժ գույքերն իր անունով գրանցել։

Այս դատական նիստի ընթացքում Գևորգ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնել՝ վերոնշյալ դատական ակտի վերաբերյալ։ Նա դատարանին խնդրեց այս հիմքով հետաձգել դատական նիստը․ «Գտնում ենք, որ այդ գործի ելքից է կախված մեր դիրքորոշումն այս գործով»։

Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Բեգլարյանը հայտարարեց, որ իր վստահորդը հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող․ «Հայցվոր կողմը, չեմ կարող ասել՝ ինչ պատճառներով, փորձում է ձգձգել այս վարույթը»։

Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը միացավ Անահիտ Բեգլարյանի դիրքորոշմանն ու նշեց՝ պետք է անցնել ապացուցման բեռի բաշխման փուլին։

Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց․ իրենց կարծիքով՝ տեղի է ունեցել դատարանի կողմից կիրառված հայցի նախնական ապահվման միջոցները շրջանցելու փորձ, որն առերևույթ հաջողվել է, քանի որ առաջին ատյանի դատարանը նշված գույքերի սեփականատեր է ճանաչել Կարինե Մարգարյանին։

Դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, որոշեց նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել։ Այնուհետև Անահիտ Բեգլարյանը ներկայացրեց նշված գործի վերաբերյալ Կարինե Մարգարյանի գրավոր փաստարկները։

Գևորգ Քոչարյանը մի քանի հարց ուղղեց 3-րդ անձի ներկայացուցչին։ Նրան հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Կարինե Մարգարյանին գույքը փոխանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին, կատարվել են որոշակի վճարումներ, սակայն գործարքին նոտարական վավերացում տալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել միայն 2022թ․-ի գարնանը․ «Ո՞րն է տրամաբանությունը, որ 1,3 միլիոն դոլարի գործարքները կնքվել են հասարակ գրավոր ձևով, վճարումներ են կատարվել, սակայն որոշվել է նոտարական վավերացման գործընթաց սկսել միայն 6-7 ամիս հետո»։

Դատախազը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գումարի մեծ մասը մինչև այսօր էլ վճարված չէ և պետք է վճարվի մինչև 2029 թվականը։

Անահիտ Բեգլարյանն ասաց, որ նշված բանակցություններին չի մասնակցել և հստակ պատասխան տալ չի կարող․ «Իմ պատկերացմամբ՝ տրամաբանությունը եղել է նրանում, որ մաս-մաս են փոխանցումները կատարվել և այդ ժամանակահատվածում արդեն այն գումարը կլիներ, որի պարագայում հնարավոր կլիներ նոտարական վավերացում»։

Նշենք նաև, որ գույքերից մեկը, որը ձեռք է բերել Կարինե Մարգարյանը, գրավադրված է եղել և վերջինս պարտավորվել է մարել այդ վարկը։

Գևորգ Քոչարյանը հետաքրքրվեց՝ եթե 2021թ․-ի սեպտեմբերին ձեռք է բերվել պայմանավորվածությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը գույքերից մեկով մարումները կատարել 2022թ․-ի գարնանից, ոչ թե պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո․ «Մեր պատկերացմամբ՝ վարկի մարումները սկսվել են Կարինե Մարգարյանի կողմից կատարվել այն պահից, որ պահից որ այս մեխանիզմը, սխեման մշակվել է»։

Անահիտ Բեգլարյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչո՞ւ է սկզբում գումարն առձեռն վճարվել, այնուհետև վարկային մարումների տեսքով․ «Կողմերի միջև է եղել, ես դրան չեմ մասնակցել»։

Դատախազին նաև հետաքրքրում էր՝ Կարինե Մարգարյանի մոտ անշարժ գույքերի համար վճարումների ստացականներ պահպանվե՞լ են, թե ոչ։ 3-րդ անձի ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյանը հայտարարեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նոտարական վավերացում կատարելու պահին կողմերի միջև կնքված գրավոր փաստաթղթերը ոչնչացվել են։

Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ հայտարարեց դատարանում, որ Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև ծագած «վեճը» վեճ չի եղել․ «Այդ «վեճն» արհեստականորեն ստեղծվել է կիրառված արգելանքները շրջանցելու, Կարինե Մարգարյանի անվամբ գույքերը գրանցելու նպատակով՝ անկախ նրանից, թե Մարգարյանն իրական, կամ ոչ իրական ձեռքբերող է»։

Դատախազը նշեց նաև, որ հայցադիմումում պահանջի փոփոխությունը կախված է Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած դիմումի քննությունից, գործի ելքից։ Նա նորից միջնորդեց նիստը հետաձգել։

Այս անգամ դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը, որոշեց այն հետաձգել և դատախազին հնարավորություն տալ հստակություն մտցնել պահանջում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ,
  • 477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Եվգենյա Համբարձումյան

]]>
«Պատասխանող կողմը նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը»․ Սերժ Սարգսյանի և նրա դստեր ներկայացուցիչները 3 միջնորդություն ներկայացրին դատարանին https://iravaban.net/432723.html Wed, 12 Jul 2023 10:18:52 +0000 https://iravaban.net/?p=432723 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի և երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ սկզբում քննարկվեց նիստը տեսանկարահանելու վերաբերյալ հարցը։ Պատասխանողների ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկելիս դատարանն իրենց դիրքորոշումը հաշվի չի առնում։

Դատավորը սակայն նշեց, որ երբ փաստաբանները դեմ են արտահայտվում իրենց տեսանկարահանելուն, դատարանը նրանց դիրքորոշումը հաշվի է առնում։

«Խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ մենք ընդհանրապես առարկել ենք, որ դատական նիստը տեսանկարահանվի, լուսանկարահանվի կամ ուղիղ հեռարձակվի։ Դատարանը դա հաշվի չի առել։ Դրանից հետո մենք փորձել ենք նվազագույնի սկզբունքով առաջնորդվել։ Չնայած, ես այն համոզմանն եմ, որ Ձեր գործողությունները չեն բխում այս հարցի վերաբերյալ ԲԴԽ  արտահայտած դիրքորոշումներից, թե նաև օրենքից։ Ինքնանպատակ վեր կենամ ու կարծիք հայտնեմ՝ ցանկություն չունեմ»,-նշեց Մակինյանը։

Դատարանը գտավ, որ լրագրողների միջնորդությունները ենթակա են բավարարման ամբողջությամբ, քանի որ առարկություն, ըստ էության, չներկայացվեց։

Պատասխանող կողմը հայտարարեց, որ միջնորդություններ պետք է ներկայացնի, սակայն մինչև այդ Ամրամ Մակինյանը անդրադարձավ դատական նիստին իրենց ներկայությանն այն պայմաններում, երբ փաստաբանները եռօրյա գործադուլի մասին էին հայտարարել։ Երեկ նա միջնորդություն էր ներկայացրել գործերից մեկով, որը նույնպես Կարապետ Բադալյանի վարույթում է՝ խնդրելով, որպեսզի նիստը հետաձգվի։ Սակայն դատավորը պատճառը հարգելի չէր համարել․ «Ներկայացրել ենք համապատասխան հիմնավորումները, խնդրել ենք նիստը հետաձգել, սակայն դատարանը մեր խնդրանքը չի հարգել, մեր չներկայանալը համարել է անհարգելի»։

Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ նրանք հակասական իրավիճակում են հայտնվել և այսօր եկել են դատական նիստի և կրկին խնդրեց նիստը հետաձգել։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը նշեց, որ գործադուլ անցկացնելը կողմի իրավունքն է, սակայն դատական նիստը հետաձգելու հիմքեր չկան։ Կարապետ Բադալյանը ներկայացված միջնորդությունը մերժեց։ Նրա խոսքով՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը, նրան «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը հանձնելու կապակցությամբ փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնելը, դատարանը չի կարող գնահատել գործի քննությունը հետաձգելու հարգելի հիմք։

Այնուհետև պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը 2 միջնորդություն ներկայացրեց, որոնց հիմքում Սահմանադրական դատարանում քննվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցն է։ Առաջին միջնորդությամբ փաստաբանը միջնորդեց գործի քննությունը կասեցնել, քանի դեռ ՍԴ-ն չի հրապարակել օրենքի վերաբերյալ իր որոշումը։

Դատախազը սակայն գտավ, որ միջնորդությունն անհիմն է։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է 2 վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով այլ գործերի առկայությունով։ Ենոքյանի խոսքով՝ գործի վարույթը կարող է կասեցվել այն դեպքում, երբ անհնար է դատավարական որևէ գործողություն կատարելը։

«Բացի այդ, քանի դեռ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որևէ դրույթ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից չի կասեցվել, գործում է դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը և ներկայացված հայցի քննության կասեցման հիմքեր առկա չեն»,-ասաց դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկա փուլում գործի քննության կասեցումը կարող է խոչընդոտել ողջամիտ ժամկետներում հայցադիմումը քննելուն։

Դատավորը որոշեց մերժել այս միջնորդությունը ևս։ Որոշումը մեկնաբանելիս Կարապետ Բադալյանը նշեց, որ ՍԴ որոշում դեռևս առկա չէ։ Բացի այդ, բացակայում է գործի քննության անհնարինությունը։

2-րդ միջնորդությամբ Վահագն Գրիգորյանը դատարանին խնդրեց գործի քննությունը նույն հիմքով, սակայն այլ հիմնավորումներով հետաձգել։

«Այս միջնորդության իմաստը կայանում է նրանում, որ մենք խնդրում ենք որոշ ժամանակով այս գործը չքննել, որոշ ժամանակ սպասել, մինչև ՍԴ-ն որոշում կայացնի։ Այդ ժամանակ դատարանը կարող է պայմանական սահմանել  տևողությունը։ Եթե այդ ընթացքում ՍԴ որոշումը չեղավ, կարող ենք քննարկել գործի քննությունը շարունակելու կամ չշարունակելու հարցը»,-նշեց փաստաբանը։

Դատարանը որոշեց այս որոշումը ևս մերժել՝ նույն հիմնավորմամբ։ Հայտարարված 10 րոպե ընդմիջումից հետո պատասխանող կողմը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացրեց։ Վահագն Գրիգորյանն ընդգծեց, որ այս միջնորդությունը ներկայացնելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես պատասխանողների կողմից պահանջների կամ հայցի հիմքում դրված փաստերի ընդունում․ «Պատասխանող կողմն ամբողջությամբ առարկում է ներկայացված հայցի, հայցի հիմքերի և հայցապահանջների դեմ։ Սակայն, հաշվի առնելով, որ պատասխանող կողմի գնահատմամբ, լրացել է հայցային վաղեմության ժամկետը, ներկայացվում է այս միջնորդությունը»։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավորը մեջբերեց Քաղաքացիական դատավարության համապատասխան հոդվածն ու նշեց, որ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է, այն չի քննարկվում։ Կարապետ Բադալյանը հիշատակեց նաև օրենսգրքի մեկ այլ հոդված, որը վերաբերում էր միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ առկա է նպատակ՝ խափանել դատական նիստը, ձգձգել գործի դատական քննությունը․ «Նախկինում ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որում վկայակոչված են նույն իրավանորմերը,  նույն նախադեպային որոշումները»։

Դատավորը նշեց, որ 3-րդ միջնորդությունը ենթակա չէ քննարկման․

«Հաշվի առնելով այսօրվա դատական նիստում կողմի ներկայացրած՝ գործի քննությունը հետաձգելու բազմաթիվ, տարբեր փաստարկներով գործի քննությունը հետաձգելու միջնորդությունները, դատարանն արձանագրում է, որ այս միջնորդություն  էլ ներկայացված է նույն տրամաբանությամբ։ Նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը, ձգձգել դատական քննությունը»։

Դատարանը սակայն բավարարեց Ամրամ Մակինյանի՝ դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը։ Վերջինս թաղման արարողության պետք է մասնակցեր։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 30-ին։

Եվգենյա Համբարձումյան

]]>
Հովիկ Աբրահամյանի գործից մաս առանձնացնելու և արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն ներկայացվեց https://iravaban.net/432216.html Fri, 07 Jul 2023 14:02:22 +0000 https://iravaban.net/?p=432216 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 7-ին, շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի սկզբում նախկին վարչապետի եղբորորդու՝ Արսեն Աբրահամյանի և Կարինե Աբրահամյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց իր վստահորդների, ինչպես նաև «Լիգա» և «Շահարտ» ՍՊ ընկերություններին վերաբերող հայցապահանջների մասով գործի վարույթն առանձնացնել, առանձնացված մասով արագացված դատաքննություն կիրառել և հայցը մերժել։

Կողմը պնդում է՝ Հովիկ Աբրահամյանն Արսեն և Կարինե Աբրահամյաններին պատկանող գույքերի իրական սեփականատերը չի հանդիսանում․ «Իրավասու մարմնի այն պնդումը, որ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Կարինե Աբրահամյանին պատկանող գույքերի իրական շահառուն, չի հաստատվում»։

Նշենք, որ վերոնշյալը հիմնավորելու համար Գլխավոր դատախազությունը մի շարք հանգամանքներ է վկայակոչել, որոնցից է, օրինակ, երկրաբանական ուսումնասիրության զիջումը «Լիգա»-ից «Արգամիկ» ՍՊ ընկերությանը։ Նշված հանգամանքը, Վահագն Գրիգորյանի պնդմամբ, չունի որևէ իրավաբանական նշանակություն․ «Բացի այդ, լիցենզիայով նախատեսված աշխատանքները, ուսումնասիրությունները չեն իրականացվել»։

Գլխավոր դատախազությունը պարզել է նաև, որ նախկին վարչապետի որդին, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, փոխառություններ է տվել «Լիգա» և «Շահարտ» ընկերություններին, որոնք, Վահագն Գրիգորյանի խոսքով, վերադարձվել են։ 2013-ին նախկին քաղաքապետը շուրջ 650 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լիգա»-ին, որը ընկերությունը պետք է վերադարձներ մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը, սակայն 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2019-ին, 2020-ին և 2021-ին ընկերության և Արգամ Աբրահամյանի միջև լրացուցիչ համաձայնագրեր, որոնցով գումարի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022-ի օգոստոսի 1-ը։

«2014-ին «Լիգա» ՍՊ ընկերությունը Արգամ Աբրահամյանին վերադարձրել է 30 հազար ԱՄՆ դոլար գումար և հավանաբար այս վճարումներն է նկատի ունեցել իրավասու մարմինը, երբ նշել է, որ «Լիգա» ՍՊԸ-ից Աբրահամյանների ընտանիքին մուտքագրվել է 30 հազար ԱՄՆ դոլար գումար։ Բացի այդ, 2014-ի ընթացքում «Լիգա» ՍՊԸ-ն վերադարձրել է 27 հազար 970 դոլար, 2015-ին՝ 136 հազար 530 դոլար, 25 հազար 450 դոլար, 2016-ին՝ 45 հազար 140 դոլար, 2017-ին՝ 128 հազար 340 դոլար, 2018-ին՝ 148 հազար 330 դոլար, 2019-ին՝ 97 հազար 800 դոլար, 2021-ին՝ 10 հազար 440 դոլար։ Այսինքն, 2021 թվականի դրությամբ ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը՝ Արգամ Աբրահամյանին վերադարձնելով ուղիղ այնքան գումար, որքան ստացել էր նրա կողմից»,-նշեց Վահագն Գրիգորյանը։

Արգամ Աբրահամյանը 150 հազար ԱՄՆ դոլար փոխառություն էլ «Շահարտ» ընկերությանն է տվել։ Այն ամբողջությամբ վերադարձվել է 2016-ին։ Փաստաբանը նշում է, որ որպես փոխառություն տրված գումարները չեն կարող համարվել ներդրումներ։

Նշվում է նաև, որ 2004-ի հունվարին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել «Լիգա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 25 հազար դրամով։ 2007-ի հունիսին «Լիգա» ընկերությունում կատարել է 9 միլիոն 975 հազար դրամի չափով ներդրումը, սակայն մինչ այդ, 2007-ի ապրիլին ընկերությունից 10 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին։ 2015-ին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել ընկերության մյուս 50 տոկոսը՝ 9 միլիոն  900 հազար դրամով, սակայն մինչ այդ 2008-ի մարտին 2012-ի ապրիլ «Լիգա»-ից ստացել է 248 միլիոն դրամի շահաբաժին։ 2009 թվականին Կարինե Աբրահամյանը որոշել է «Շահարտ» ընկերության 50 տոկոսը՝ 637 հազար դրամով ու 2010-ի ապրիլի 30-ին ընկերությունից ստացել է 30 միլիոն 9500 դրամ շահաբաժին։ 2010-ին նա ընկերությունում 11 միլիոն 363 հազար դրամի չափով ներդրում։ 2011-ի ապրիլից մինչև 2014-ի ապրիլ 274 միլիոն 523 հազար դրամի չափով շահաբաժին։ 2015-ին ապրիլին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել ընկերության ևս 50 տոկոս բաժնեմասերը՝ 12 միլիոն դրամով։

Կարինե Աբրահամյանը 2016-ին ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում է կատարել՝ տրանսպորտային միջոցի տեսքով, որի շուկայական արժեքը 34 միլիոն դրամ է կազմել։ Նա այդ մեքենան նվիրատվության պայմանագրի հիման վրա է ձեռք բերել։

Վահագն Գրիգորյանը պնդում է, որ Կարինե Աբրահամյանի ներդրումները, բաժնեմասերի ձեռքբերումները հիմնավորվում են օրինական եկամուտներով։

«Հարուցված հայցի և այդ պայմաններում կիրառված արգելանքի պատճառով Կարինե Աբրահամյանը ներկայումս վնասներ է կրում։ Օրինակ՝ «Լիգա» ՍՊԸ-ն չի կարողանում իրականացնել իր բիզնես ծրագրերը, քանի որ անհրաժեշտ են վարկային միջոցների ներգրավում։ Գործընկեր բանկերը ներկայումս հրաժարվում են համագործակցությունից՝ կիրառված արգելանքների պատճառով՝ դա համարելով ռիսկային»,-նշեց նա։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը դատարանում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը հարցումներ են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչպես նաև ՊԵԿ՝ պարզելու համար Արսեն և Կարինե Աբրահամյանների եկամուտները։ Ներկայացված նյութերում ներկայացվել են դատախազության ստացած հարցումների պատասխանները․ «Հայցադիմումում նշեց, թե կոնկրետ Կարինե Աբրահամյանի եկամուտները որքան են կազմում, կարծում եմ՝ էական չէ, քանի որ հենց Հովիկ Աբրահամյանն է հանդիսանում այս ընկերությունների իրական շահառուն․ Կարինե Աբրահամյանն ուներ այդ գումարը, թե չուներ, էական չէ»։

Դատախազը հայտնեց նաև, որ այս տեղեկությունները իրավասու մարմինը ցանկացել է պարզել նաև մինչդատական վարույթի շրջանակներում, համապատասխան գրություններ էին հասցեագրվել վերոնշյալ ընկերություններ, սակայն որևէ արձագանք չի եղել․ «Տարակուսելի է, թե ինչու են ընկերությունները հիմա որոշել ներկայացնել այս փաստաթղթերը, քանի որ դրանք մենք ավելի վաղ պահանջել էինք»։

Տիգրան Ենոքյանի խոսքով՝ դրանք պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն։ Անդրադառնալով երկրաբանական հետազոտություններ կատարելու լիցենզիան ստանալուն և այն «Արգամիկ» ՍՊ ընկերությանը փոխանցելու փաստին՝ հիշեցրեց, Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն էր զբաղեցնում և վերահսկում էր նաև այդ ոլորտը․ «Մի քանի ապացույցների համադրությամբ ենք եկել այն եզրահանգման, որ այդ ընկերությունների իրական շահառուն հանդիսացել է  Հովիկ Աբրահամյանը»։

Դատախազը նաև կասկածելի համարեց 25 հազար դրամով «Լիգա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսի ձեռ բերումը և մոտ 3 տարի հետ շուրջ 10 միլիոն դրամի չափով շահաբաժին ստանալը․ «Կներեք, բայց ծիծաղելի է։ Պետք է ուսումնասիրենք և հասկանանք՝ ինչպես կարող է ունենալ 25 հազար դրամ և ստանալ 10 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին»։

Դատավորը խնդրեց որոշ արտահայտություններ կիրառելիս զգուշավոր լինել, որպեսզի դրանք չվիրավորեն դատավարության մասնակիցներին։

Տիգրան Ենոքյանը խնդրեց նաև ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը կարողանա ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և ներկայացնի իր դիրքորոշումը․ «Մեկ ամիսը բավարար կլինի»։

Դատավարության մասնակիցները կողմ էին դատախազին ժամանակ տրամադրելուն, անգամ ողջունեցին նրա՝ նյութերին խորությամբ ծանոթանալու և միանգամից դրա դեմ չառարկելու ցանկությունը։

Սակայն դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում Տիգրան Ենոքյանը պետք է ծանոթանար ներկայացված նյութերին և դիրքորոշում հայտներ։ Նիստը վերսկսվելուց հետո դատախազը առարկեց դրա դեմ։ Դատարանը մերժեց Վահագն Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը և շարունակեց հայցադիմումի քննությունը։

Նշենք, որ նիստը տևել է մինչև  աշխատանքային օրվա ավարտը՝ որոշ ընդմիջումներով։

Եվգենյա Համբարձումյան

]]>
Գևորգ Կոստանյանի գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց https://iravaban.net/431935.html Tue, 04 Jul 2023 13:47:20 +0000 https://iravaban.net/?p=431935 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց հայցային վաղեմություն կիրառել և մերժել Գլխավոր դատախազության ներկայացված հայցադիմումը։

Փաստաբանը գտնում է, որ խնդրահարույց է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022-ին կատարված փոփոխությունը, որով «հետադարձ ուժ է տրվել» ուսումնասիրության առավելագույն ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի սահմանելու վերաբերյալ նորմին։ Ասատրյանը կարծում է, որ այս իրավահարաբերության վրա չէր կարող ազդել գոյություն չունեցող, 2022-ին ընդունված իրավակարգավորումը։ Հետևաբար, կիրառելի է ավելի վաղ ընդունված նորմը։

«Իրավասու մարմինը 2020-ի հոկտեմբերի 8-ին սկսել է ուսումնասիրությունը, գործի շրջանակներում հայց հարուցվել է 2022-ի դեկտեմբերի 21-ին։ Այսինքն, սահմանված 2-ամյա ժամկետից 2 ամիս անց»,-նշեց նա։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդությանը վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս նշեց, որ ներկայացված միջնորդությունը առարկայազուրկ է․ «Ամբողջությամբ առարկում եմ միջնորդության դեմ»։

Նա նաև նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում հայցային վաղեմությունը կապվում է ուսումնասիրության տևողության հետ։

«Ուստի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հայցային վաղեմության մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ բռնագանձման հայցը հարուցվել է ուսումնասիրություն սկսելու մասին կայացված որոշումից ավելի քան 3 տարի հետո»,-հայտնեց դատախազը։

Դատական նիստը հետաձգվեց, միջնորդության վերաբերյալ որոշումը ավելի ուշ կհրապարակվի։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնանման հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով։ Պատասխանողների ներկայացուցիչներ Ալեքսան Խաչատրյանը և Վարազդատ Բադալյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Փաստաբանը նշում էր, որ պատասխանողները զրկվել են ուսումնասիրության 2 տարին լրանալուց հետո ներկայացված հայցադիմումի կապակցությամբ հայցային վաղեմություն կիրառելու պահանջ ներկայացնելու իրավունքից, դրանով վատթարացել է նրանց իրավական վիճակը։

«Փաստացի երկարաձգվել է իրականացվող ուսումնասիրության ժամկետը, շարունակվել է նրանց իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտությունը, իսկ հայցադիմումը ներկայացվել է 2020 թվականին գործող օրենքի 2 տարվա առավելագույն ժամկետից շուրջ 4 ամիս անց, ժամկետի խախտմամբ։ Ելնելով վերոգրյալից, միջնորդում ենք այս գործով կիրառման ենթակա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունների սահմանադրականությունը և նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, կասեցնել գործի վարույթը՝ մինչև հարցի վերաբերյալ ՍԴ-ի կողմից վերջնական որոշման կայացումը»,-նշել էր Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել. 

  • Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,
  • 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
  • 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
]]>
744.133 ԱՄՆ դոլար ավանդը՝ Անի Լյովայի Սարգսյանի վերաբերյալ գործերի հիմքում https://iravaban.net/431413.html Thu, 29 Jun 2023 16:37:09 +0000 https://iravaban.net/?p=431413 Read more »]]> Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր աղջկա, Անի Լյովայի Սարգսյանի՝  ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում Անի Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 6-ին Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՔՕ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լյովա Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին։

Փաստաբանի խոսքով՝ ինչպես քրեական, այնպես էլ այս գործի առարկան Անի Սարգսյանի կողմից բանկում թողած 744.133 ԱՄՆ դոլար ավանդն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստանալու համար (310.1-րդ հոդվածի 1-ին մաս), որը նախատեսում է գույքի բռնագրավման սանկցիա։

«Այսինքն, նույն գույքը, որը այս հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող, տվյալ քրեական գործի շրջանակներում էլ կարող է որակվել որպես բռնագրավման ենթական գույք, կամ դրա արժեքը կարող է որակվել որպես հանցագործությամբ պատճառված վնաս։ Այսինքն, այս և քրեական գործի զուգահեռ ընթացքի դեպքում պատասխանողը կարող է ենթարկվել կրկնակի պատասխանատվության։ Օրինակ՝ եթե այս գործն ավարտվի հայցի բավարարմամբ և ավանդը բռնագանձվի ի օգուտ ՀՀ-ի, այդ նույն ավանդի արժեքը քրեական գործով կարող է որակվել որպես հանցագործությամբ պատճառված վնաս, որի հատուցման պարտականությունից պատասխանողը կարող է չազատվել»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ գործի կասեցման բոլոր պայմանները առկա են։

Նա մատնանշեց հնարավոր անմեղության կանխավարկածի խախտման ռիսկը։ Ըստ նրա՝ միջնորդության իմաստն այն է, որ այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով չարվի այնպիսի քայլ, որով առաջնորդվելով պետությունը, դատական համակարգը ստիպված կլինի անձին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքով սահմանված արարք կատարելու համար․ «Եթե այս դատական վճռով գույքը որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող, դա կարող է ունենալ կողմնորոշիչ կամ այլ ազդեցություն քրեական վարույթի ելքի վրա»։

Անի Սարգսյանի մյուս ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն էլ հայտնեց, որ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը դատարանում հայտարարեց՝ միջնորդությունն անհիմն է, քանի որ պետության գործիքակազմերը հստակ են․ «Այդ պարագայում ակնհայտ է, որ ավանդն արդեն իսկ բռնագանձման առարկա դարձել է և չեմ կարծում, որ այն կրկնակի կարող է բռնագանձվել»։

Բացի այդ, դատախազը նշեց, որ քրեական գործով առնվազն 3 տարի է անհրաժեշտ եզրափակիչ դատական ակտ ունենալու համար․ «Ուսումնասիրությունների մոտ 90 տոկոսի սկսելու հիմքը քրեական գործի առկայությունն է և նման պրակտիկան (սկզբում քրեական, իսկ հետո քաղաքացիական գործի ելքին սպասելը-խմբ․) կձախողի ինչպես դատական, այնպես էլ իրավասու մարմնի ամբողջ աշխատանքը»։

Դատավոր Կարապետ Բադալյանը որոշեց մերժել միջնորդությունը։ Ըստ օրենսդրական կարգավորումների՝ գործը կարող է կասեցվել, եթե առկա է քրեական կամ սահմանադրական կարգով քննվող գործ, որը անհնարին է դարձնում այս գործի քննությունը․ «Թե ինչ կլինի այդ քրեական գործի ճակատագիրը՝ պարզ չէ։ Այսինքն, մենք խոսում ենք ոչ թե անհնարինության, այլ հավանականությունների մասին, որոնց վերաբերյալ դատողությունները դատարանին չի համոզում, որ գործի քննությունն անհնարին է մինչև քրեական գործով եզրափակիչ ակտի կայացումը»։

Այնուհետև Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ իր առարկությունները։ Պատասխանող կողմը պնդում է, որ իրավասու մարմնի կողմից արված վերլուծությունները և կազմված փաստաթղթերը, այդ թվում՝ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը, դրա արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ունեն զրոյական ապացուցողական նշանակություն․ «Զրոյական, քանի որ դրանք ոչ թե ապացույցներ են, այլ հայցվորի դիրքորոշումը պարունակող փաստաթղթեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

]]>
Դատավորը 28 օր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Մինչ օրս ինձ չեն հարցաքննել» https://iravaban.net/431275.html Wed, 28 Jun 2023 14:44:35 +0000 https://iravaban.net/?p=431275 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 28-ին, շարունակվում էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ դատարանը 2 դիմում է ստացել, 2-ն էլ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ։ Առաջին դիմումով փաստաբան Լիանա Բրսոյանը թույլտվություն էր խնդրում ամբաստանյալին այցելելու համար, որը մեկ այլ գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ «Լիանա Բրսոյանը հանդիսանում է իմ լիազոր ներկայացուցիչը, պնդում եմ դիմումը։ Խնդրում եմ թույլատրել փաստաբանի մուտքը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վերջինս ցուցաբերի համապատասխան իրավաբանական օգնություն»։

Դատավորն այս դիմումը բավարարեց։ 2-րդ դիմումը ներկայացրել էր հենց ամբաստանյալը։ Նա հայցում էր դատարանից տեղեկություններ տրամադրել Վահե Դոլմազյանի վարույթում կալանավորական գործերի թվի, ժամանակացույցի վերաբերյալ։ Ամբաստանյալը կարծում է, որ նիստերն ավելի հաճախ պետք է նշանակվեն, և որ դատավորը կալանքի հարցը քննարկելու դեպքում ավելի հաճախ է նիստեր նշանակվում։ Դատավորը նշեց՝ դատարանն իր մոտ գտնվող գործերի ժամանակացույցի հետ կապված որևէ մեկին պարզաբանում տրամադրելու պարտավորությունը չունի․ «Նշված հարցի հետ կապված կարող եք դիմել Դատական դեպարտամենտ։ Բացի այդ, դատական նիստերը հիմնականում նշանակվում են դատական նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների հետ աշխատանքային ծանրաբեռնվածությունը քննարկելու արդյունքում»։

Արուսյակ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատարանը կալանքի հարցը քննարկելու ժամանակ ամենօրյա ռեժիմով նիստեր է նշանակում, իսկ կալանքը երկարաձգելու որոշումից հետո նիստերը 1 ամիս, 20 օր ինտերվալով են նշանակվում․ «Ասում եք՝ դատարանը պարզաբանելու պարտավորություն չունի։ Դատավորը ունի պարտավորություն, որովհետև պետական պաշտոնատար սուբյեկտ է և հաշվետու է քաղաքացիներին, նամանավանդ՝ մեղադրյալներին։ Կդիմենք դատական դեպարտամենտ»։

Նա նշեց նաև, որ դեռևս չի ստացել դատարանի հունիսի 14-ի որոշումը, որով Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով․ «Սա առաջին դեպքը չէ»։

Ամբաստանյալի խոսքով՝ դատավորը պարտավոր էր 3 օրվա ընթացքում որոշումը տրամադրել, որպեսզի վերջինս բողոքարկման հնարավորությունից չզրկվի։ Վահե Դոլմազյանը հայտնեց՝ որոշումը հունիսի 23-ին ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ։

Արուսյակ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց նաև, որ խիստ հրատապ հայտարարություն է ուզում անել։ Այն վերաբերում է նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը։ Հունիսի 1-ի դատական նիստի ժամանակ  նա նման տեղեկություն էր հայտնել․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներից մեկը, Սերգեյ Չիչոյանը, հանդիսանում է իմ ներքին դիտումների դրվագներից մեկով գլխավոր հերոսներից մեկը։ Նա զանգահարել էր ինձ և իր վրդովմունքն ու զայրույթն էր արտահայտում, քանի որ ես հայտնի գործերից մեկով ինչ-որ անձի չեմ կալանավորել։ Իհարկե, ներքին դիտման այդ դրվագը ԱԱԾ-ն չի տրամադրել ինձ։ Եթե Սերգեյ Չիչոյանը փոքր ինչ ազնիվ գտնվեր, ապա մեր կողմից ներկայացած բողոքներն ինտենսիվ ձևով մերժելու փոխարեն գոնե ինքնաբացարկ կհայտներ»։

Այսօր նա նշեց, որ այս 28 օրերի ընթացքում իր ներկայացրած հաղորդման ուղղությամբ ոչինչ չի արվել․ «Մինչ օրս որևէ քննիչ «Աբովյան» ՔԿՀ չի այցելել և դրա վերաբերյալ ինձ չի հարցաքննել»։

Դատավորը նշեց, որ հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատարանից խնդրել է իրեն տրամադրել այդ օրվա դատական նիստի ձայնագրության օրինակը՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։

Դատախազն ավելացրեց՝ այն փոխանցվել է նախաքննական մարմնին, բացի այդ՝ քննիչն ինքնուրույն է որոշում քննչական գործողությունների կատարման հաջորդականությունը։

Դատական նիստը բավականին կարճ տևեց, ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը մեկ այլ գործով ծանրաբեռնվածություն ուներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին։

Եվգենյա Համբարձումյան

]]>