Վաղը ժամը 18.00-ին Բաղրամյան պողոտայում հանրային մեծ հավաք է հրավիրել` քաղաքացիների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հարցով վերջնական որոշում ընդունելու համար:
Ակցիայի կազմակերպիչներից Վաղինակ Շուշանյանը Վալերի Օսիպյանին հայտնեց, որ վաղը ժամը 18.00-ին ակցիայի մասնակիցները համազգային մոբիլիզացիա են հրավիրել, հանրային մեծ հավաք են անցկացնելու և խնդրեց ոստիկաններին ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը։
Երևանի փոխոստիկանապետը հայտարարեց, որ հավաքը անօրինական է և կոչ արեց դադարեցնել հավաքը: Չդադարեցնելու դեպքում Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը։