Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցային փուլը: Վաղն այն կշարունակվի, իսկ այսօր հարցազրույցին մասնակցել են ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնին հավակնող հետևյալ թեկնածուներից 8-ը:
Նրանք են՝ Ստեփան Միքայելյան (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր), Արմեն Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար), Ելիզավետա Դանիելյան (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Աստղիկ Խառատյան (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր), Արայիկ Ղազարյան («Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս), Նելիկ Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյան (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, դոցենտ), Լիզա Գրիգորյան (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր):