Մինչ կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը կառավարության անդամներին պարզաբանում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի` փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների էությունն ու ձեռնարկատերերի դժգոհության պատճառները, Կառավարության դիմաց շարունակվում էր առևտրականների բողոքի ցույցը:
Նրանք պահանջում են կասեցնել օրենքի վիճահարույց դրույթները, որոնցով նախատեսվում է ներդնել ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջ: