Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքված ցուցարարներին վստահեցրեց, որ ՌԴ իրավապահ մարմիններից կպահանջեն հայկական կողմին հանձնել Վալեր Պերմյակովին: Ակցիայի մասնակիցներին այս հավաստիացումները չբավարարեցին, նրանցից շատերը երթով գնացին ռուսական գլխավոր հյուպատոսարանի մոտ, որտեղ տեղի ունեցան բախումներ:
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի